Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

040.0612.040603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2003 թվականի N 612-Ն

 

i

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 64-րդ, 65-րդ հոդվածներին և 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 47-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 612-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության անդրսահմանային ջրային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշների, դրանց օգտագործման պայմանների, անդրսահմանային ազդեցությունների կանխման, սահմանափակման, կրճատման միջոցառումների, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման ու պահպանության ռեժիմի մասին տեղեկատվության տրամադրումը` ապահովելով հրապարակայնությունը:

2. Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբը մշտական գործող միջպետական հանձնաժողովից Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներով սահմանված անդրսահմանային ջրային ռեսուրսների որակական ու քանակական ցուցանիշների և դրանց օգտագործման պայմանների մասին տեղեկատվությունն ստանալուց հետո այն տրամադրում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, իսկ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև միջպետական պայմանագրերով նախատեսված հանդիպման ժամանակացույցին համապատասխան այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Մշտական գործող միջպետական հանձնաժողովները, ըստ միջպետական պայմանագրով նախատեսված հանդիպման ժամանակացույցի, անդրսահմանային ջրային համակարգերի օգտագործման և ռեժիմի պահպանության մասին տեղեկատվություն են ներկայացնում անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբին, որն այդ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` անհրաժեշտության դեպքում այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար:

4. Միջպետական պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում տրամադրում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` օտարերկրյա պետություններին տրամադրելու համար:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ըստ անդրսահմանային ջրային համակարգերի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովի հանդիպումների և սույն կարգի 2-րդ կետում նշված ժամանակացույցերի, անդրսահմանային ջրային ռեսուրսների որակական և քանակական դիտարկումների արդյունքների ու ջրային համակարգերի օգտագործման մասին տեղեկատվություն են տրամադրում Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվամիջոցներին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2003
N 612-Ն
Որոշում