Սեղմել Esc փակելու համար:
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ /ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ /ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ ԳՐԱՆՑՄԱՆ /ՀԱՇՎԱՌՄԱՆ/ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ...

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԱԽԱՐԱՐԻ

11.09.96 Թ. ԹԻՎ 112 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ /ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ ԳՐԱՆՑՄԱՆ /ՀԱՇՎԱՌՄԱՆ/ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

i

1. Համաձայն ՀՀ վարչապետի 1996 թվականի օգոստոսի 14-ի թիվ 464 որոշման 1996 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը հանրապետության բյուջետային ոլորտի բոլոր առկա, ինչպես նաև նոր ստեղծվող կամ լուծարվող հիմնարկները /կազմակերպությունները/ պետք է հաշվառում անցնեն Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից վարվող բյուջետային հիմնարկների /կազմակերպությունների/ պետական գրանցամատյանում` ռեեստրում:

i

2. Բյուջետային համարվում է այն պետական հիմնարկը /կազմակերպությունը/, որն իր հիմնական գործունեությունն իրականացնելիս շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և գործունեության հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են հիմնականում հանրապետական կամ տեղական բյուջեների միջոցների հաշվին:

3. Հիմնարկի /կազմակերպության/ գրանցումը /հաշվառումը/ իր մեջ ընդգրկում է.

- սկզբնական գրանցում /հաշվառում/ որը հիմնարկի /կազմակերպության/ համար ռեեստրում պետական գրանցման /հաշվառման / քարտի բացումն է,

- ընթացիկ պետական գրանցում /հաշվառում/, որը սկզբնական պետական գրանցման /հաշվառման/ քարտում տեղեկությունների փոփոխությունների և լրացումների վավերացումն է:

4. Գրանցման /հաշվառման/ համար յուրաքանչյուր բյուջետային հիմնարկ /կազմակերպություն/ դիմում է պետական ռեգիստրի տարածքային բաժին` լրացնելով պետական գրանցամատյանում /ռեեստրում/ բյուջետային հիմնարկի /կազմակերպության/ հաշվառման քարտը` երկու օրինակից:

5. Պետական ռեգիստրի տարածքային բաժնում ռեեստր վարողը ստուգում է լրացված գրանցման /հաշվառման/ քարտերի ճշտությունն ու լրիվությունը, գրառում կատարում համապատասխան գրանցամատյանում: Ռեգիստրի տարածքային բաժնի պետի կողմից ստորագրված, կնքված քարտերը ներկայացվում են Պետական ռեգիստրի վարչություն:

6. Գրանցման /հաշվառման/ քարտի և հիմնադիր փաստաթղթերի միջև անհամապատասխանության դեպքում գրանցման /հաշվառման/ քարտը ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում փաստաթղթերը վերադարձվում են` թերությունները վերացնելու մասին պարտադիր նշումով:

7. Պետական ռեգիստրի վարչությունում գրանցման /հաշվառման/ քարտերը կոդավորվում են, ստանում գրանցման /հաշվառման/ համար, և մեկ ամսվա ընթացքում տվյալ հիմնարկին /կազմակերպությանը/ շնորհվում է պետական գրանցամատյանում` ռեեստրում բյուջետային հիմնարկի /կազմակերպության/ գրանցման /հաշվառման/ վկայական:

8. Հիմնարկը /կազմակերպությունը/ համարվում է գրանցված /հաշվառված/` պետական գրանցման /հաշվառման/ վկայական ստանալու պահից:

9. Հիմնարկի /կազմակերպության/ պետական գրանցման /հաշվառման/ դիմաց պետական տուրք չի գանձվում:

10. Հիմնարկի /կազմակերպության/ լուծարման, վերակազմավորման կամ միաձուլման դեպքերում, ինչպես նաև հաշվառման քարտի տվյալների փոփոխության դեպքում տասնօրյա ժամկետում հիմնարկը / կազմակերպությունը / դիմում է համապատասխան տարածքային բաժին արված փոփոխությունները գրանցամատյանում գրառելու և պետական ռեգիստրի վարչության կողմից վավերացնելու համար:

11. Հիմնարկի /կազմակերպության/ մի այլ հիմնարկի /կազմակերպության/ հետ միաձուլվելու կամ գործունեությունը դադարեցնելու` լուծարվելու դեպքում բյուջետային հիմնարկների /կազմակերպությունների/ գրանցման /հաշվառման/ ռեեստրում բացված պետական գրանցման /հաշվառման/ քարտը մարվում է, և վկայականը հետ է վերադարձվում պետական ռեգիստրի վարչություն` ոչնչացման համար:

12. Հիմնարկի /կազմակերպության/ գրանցման /հաշվառման/ քարտը լրացվում է հետևյալ կարգով.

- 001` «գրանցման /հաշվառման/ համարը», «հաշվառման ամսաթիվը»,

- 002` «վկայականի համարը», «հաշվառման ծածկագիրը», «գործունեության ոլորտը» և վերջինիս «կոդը» տողերը լրացվում են Պետական ռեգիստրի վարչության կողմից,

- 003` «հիմնարկի /կազմակերպության/ լրիվ անվանումը», 006` «հիմնարկի /կազմակերպության/ հասցեն», 007` «աշխատողների թվաքանակը», 008` «աշխատավարձի ֆոնդը» տողերը լրացվում են հիմնարկի /կազմակերպության/ կողմից հիմնարկի փաստաթղթերի համապատասխան:

- Գրանցման /հաշվառման / քարտի ներքևի ձախ անկյունում լրացվում է հիմնարկի /կազմակերպության/ ղեկավարի անուն, ազգանունը ստորագրվում է վերջինիս կողմից և կնքվում: Քարտի վերևի ձախ անկյունում ստորագրում և կնքում է Պետական ռեգիստրի տարածքային բաժնի պետը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

28.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 22960035

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
11.09.1996
N 112
Կանոնակարգ