Սեղմել Esc փակելու համար:
ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄ ...

 

 

           ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`                        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`

     ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ            ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

«09. 09   1996 Թ.
ԹԻՎ 629 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն Ո Ւ Մ

 

ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԵՐԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն ՀՀ կառավարության 1995 թ. հուլիսի 6-ի «Առևտրի և հասարակական սննդի ոլորտում հաշվառման բացակայության դեպքում հասույթի /համախառն եկամտի/ որոշման մասին» թիվ 501 որոշման 2-րդ, ՀՀ Վարչապետի 1996 թ. մայիսի 10-ի թիվ 271 որոշմամբ հաստատված «ՀՀ հարկային տեսչության կանոնադրության» 10 ա կետերի և նպատակ ունենալով կանոնակարգել նավթամթերքների առևտրագնման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների մոտ նավթամթերքների ձեռք բերման և վաճառքի գները փաստաթղթերով հիմնավորված չլինելու դեպքում վաճառքի հաշվարկային գնի մակարդակը հայտնում ենք.

Այն դեպքում` երբ փաստաթղթերով չեն հիմնավորվում նավթամթերքների առևտրագնման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից նավթամթերքների ինչպես ձեռք բերման, այնպես էլ վաճառքի գները, ապա որպես վաճառքի հաշվարկային գին ընդունվում է ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից ըստ տարածաշրջանների կատարված ուսումնասիրությունների հիման վրա /10-օրյա կտրվածքով/ որոշված գների մակարդակը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

27.09.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960052

 

 

pin
Հարկային տեսչություն
09.09.1996
N 629
Պարզաբանում