Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳ

 

 

            ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`                        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`

      ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ            ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

        «09»  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

ԹԻՎ 629 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Սույն հրահանգը մշակված է համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի և նպատակ ունի պարզաբանել շահութահարկի հաշվարկմանը և վճարմանը վերաբերվող առանձին հարցեր:

1. Եթե ներքին /կամերալ/ ստուգմամբ պարզվում է, որ աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նորմավորվող մեծությանը գերազանցող գումարը ճիշտ չի հաշվարկվել, ապա բյուջե է գանձվում այդ գումարից հասանելիք շահութահարկի գումարը և տույժ ուշացումով մուտք եղած օրերի համար:

Այն դեպքում, երբ արտաքին ստուգմամբ կպարզվի, որ աշխատողների միջին ցուցակային թվի կամ հաշվարկված աշխատավարձի ոչ ճիշտ արտացոլման հետևանքով փոխվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նորմավորվող մեծությանը գերազանցող գումարը, ապա բյուջե է գանձվում այդ գումարից հասանելիք շահութահարկի գումարը և տուգանք նույն գումարի չափով` հաշվարկելով նաև տույժ շահութահարկի ուշացումով մուտքերի համար:

2. Շահութահարկի արտոնությունից օգտվող ձեռնարկություններում հաշվապահական հաշվեկշիռների, հաշվետվությունների հիման վրա կատարված հաշվային ստուգմամբ վնասն անհիմն ձևով ավելի ցույց տալու փաստեր բացահայտելիս նույնպես չեն կիրառվում «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 32-րդ կետում նշված ֆինանսական պատժամիջոցները, բացառությամբ այն դեպքերի, երբ շահույթի փոխարեն հաշվետվությամբ ցույց է տրվել վնաս: Ընդ որում նման դեպքերում թաքնված շահույթ պետք է դիտել ստուգմամբ հայտնաբերված հարկման ենթակա շահույթի գումարը:

Բոլոր դեպքերում` և շահութահարկի արտոնությունից օգտվող, և փաստացի վնասով աշխատող ձեռնարկություններում նման փաստեր բացահայտելիս կիրառվում են հաշվառումը ճիշտ չվարելու և աղավաղված տվյալներ ներկայացնելու համար սահմանված պատժամիջոցները:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

26.09.96.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960052

 

 

pin
Հարկային տեսչություն
09.09.1996
N 629
Հրահանգ