Սեղմել Esc փակելու համար:
ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Ջ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

040.0703.180603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2003 թվականի N 703-Ն

 

ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 32-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի (այսուհետ` հավելված) 6.1-ին կետով նախատեսված չափաքանակների նկատմամբ մոնիթորինգն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պետական լիազոր մարմինը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի պետական լիազոր մարմինը` յուրաքանչյուրն իր մասով:

(1.1-ին կետը լրաց. 29.08.2019 թիվ 1148-Ն որոշում)

1.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել իրականացվող մոնիթորինգի արդյունքների փոխանակում` յուրաքանչյուր 14-18 ամիսը մեկ անգամ` արտադրված ապրանքային ձկան և ջրառի ծավալների համադրման նպատակով, ինչպես նաև իրականացվող մոնիթորինգի արդյունքները տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

(1.2-րդ կետը լրաց. 29.08.2019 թիվ 1148-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 22-ի N 703-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման գործառույթները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունն ունի հետևյալ իմաստը`

ձկնային տնտեսություն` արդյունագործական ձկնորսություն, ապրանքային ձկան, ձկնամատղաշի, այլ ջրային կենդանիների բուծման գործունեության իրականացման միջոցառումների և (կամ) կառուցվածքների ամբողջություն:

3. Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսները կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից ջրօգտագործման թույլտվություն ստանալուց հետո:

4. Ջրային համակարգերն օրենքով սահմանված կարգով կարող են օգտագործվել ձկնատնտեսական նպատակներով` դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ և պայմանագրային հիմունքներով` սույն կարգի 3-րդ կետով սահմանված պայմանի բավարարման դեպքում:

5. Ձկնային տնտեսության կողմից իրականացվող ջրօգտագործումը չպետք է խանգարի կամ խոչընդոտի այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը:

6. Ձկնային տնտեսությունների ջրօգտագործումը պետք է բացառի ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխությունը, տեղանքի ճահճացումը կամ չորացումը:

6.1. Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանվում են ջրօգտագործման և ձկնարտադրության տարեկան ծավալի հետևյալ չափաքանակները`

1) 1 լ/վրկ ջրաելքով իշխան ձկնատեսակի համար` նվազագույնը 700 կգ.

2) 1 լ/վրկ ջրաելքով թառափ ձկնատեսակի համար` նվազագույնը 800 կգ:

(6.1-ին կետը լրաց. 29.08.2019 թիվ 1148-Ն որոշում)

6.2. Հավելվածի 6.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված չափաքանակները սույն որոշման 1.2-րդ կետում նշված մոնիթորինգի իրականացման արդյունքում չհամապատասխանելու դեպքում ջրօգտագործման թույլտվության մեջ նվազեցնել ջրառի չափաքանակները` դրանք համապատասխանեցնելով վերջին հաստատված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաներով սահմանված տարեկան ձկնազանգվածի համար սույն չափաքանակներով հաշվարկված ջրառի ծավալին:

(6.2-րդ կետը լրաց. 29.08.2019 թիվ 1148-Ն որոշում)

7. Ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտներից իրականացվող ջրառը պետք է պարտադիր կահավորված լինի ձկնարգելքով:

9. Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումն առանց արհեստական կառույցների թույլատրվում է միայն տվյալ ջրաէկոհամակարգին բնորոշ ձկնատեսակների բուծման պայմանով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2003
N 703-Ն
Որոշում