Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 1996 թվականի թիվ 32

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն կենտրոնական Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի գործունեության արդյունքներով ստացված շահույթը` 12817355.5 հազար դրամ գումարով և 1995 թվականի ընթացքում բաշխված շահույթի (12630596.9 հազար դրամ գումարով) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության կողմից ներկայացված տեղեկանքը (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի ընթացքում դեռևս չբաշխված շահույթի (186758.6 հազար դրամ գումարով) հետևյալ բաշխումը`

ա) 82033.6 հազար դրամ գումարով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ) 104725.0 հազար դրամ գումարով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստային ֆոնդին:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

1995 թվականի գործունեության արդյունքներով

ստացված շահույթի բաշխման մասին

 

1. ՀՀ կենտրոնական բանկի պահուստային ֆոնդին` 200000.0 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.

2. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման ֆոնդին` 40000.0 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.

3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ֆոնդին` 35000.0 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.

4. ՀՀ կենտրոնական բանկի զարգացման ֆոնդին` 227396.9 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի չբաշխված մնացորդի օգտագործման մասին» թիվ 145 որոշման.

5. ՀՀ պետական բյուջե` 12128200.0 հազար դրամ, որից`

ա) 3140000.0 հազար դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.

բ) 11188200.0 հազար դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարվող մասհանումների մասին» թիվ 86 որոշման.

գ) 600000.0 հազար դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1995 թվականի հունիսի 27-ի թիվ 01 համատեղ արձանագրության:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
13.02.1996
N 32
Որոշում