Սեղմել Esc փակելու համար:
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Կ ...

 

 

040.0702.180603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2003 թվականի N 702-Ն

 

i

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 35-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 53-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 22-ի N 702-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ իրավունքը կամ դրա մի մասն այլ անձի փոխանցելու, այդ թվում` վաճառելու գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքը կարող է փոխանցվել հետևյալ ձևերով`

ա) գրավոր պայմանագրով` կողմերի ստորագրությամբ.

բ) իրավահաջորդության կարգով.

գ) ժառանգության կարգով:

3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումը, բացառությամբ իրավահաջորդության և ժառանգության կարգերի, իրականացվում է գրավոր պայմանագրով:

4. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` իրավահաջորդության կարգով փոխանցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում` օրենքով սահմանված կարգով` իրավահաջորդի ներկայացրած փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կրկնօրինակի հիման վրա:

5. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` ժառանգության կարգով փոխանցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում` օրենքով սահմանված կարգով` ժառանգորդի ներկայացրած ժառանգության իրավունքի վկայականի կրկնօրինակի հիման վրա:

6. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքն ստանձնողն այդ իրավունքի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում ձևակերպելու օրվանից սկսած տասնօրյա ժամկետում ներկայացնում է ջրային պետական կադաստր` գրանցման, հակառակ դեպքում ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումը համարվում է չձևակերպված:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2003
N 702-Ն
Որոշում