Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏ (ՏԱՐ ...

01.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.03.2009  -ից մինչեւ   01.07.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 20.03.2019 թիվ 19-Ն որոշում)

i

603.0122.171202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302370

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2002 թվականի N 122-Ն

 

i

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև թիվ 26-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

(որոշումը փոփ. 30.01.09 թիվ 02-Ն որոշում)

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թվականի

թիվ 122-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն մուշտակամորթ գազանաբուծության դրության» ձև թիվ 26-գտ (տարեկան) պետական վիճակագրական Հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Հաշվետու տարում ստացվել են մատղաշներ» թիվ 01 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են ձեռնարկությանը պատկանող էգերից տվյալ տարում կենդանի վիճակում ծնված ձագերի (ներառյալ ծնվելու օրը վաճառված, մորթված և անկած) թիվը:

6. «Դրանցից անկել են» թիվ 02 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են կենդանի ծնվածների թվից անկած, ոչնչացված և կորած ձագերի թիվը: Դրսից ձեռք բերված մատղաշների անկումը այս տողով չի արտացոլվում:

7. «Վաճառվել է տոհմային նպատակների համար» թիվ 03 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են միայն տոհմային նպատակների համար վաճառված, իսկ «Իրացվել է մորթի ստանալու համար» թիվ 04 տողով` միայն մորթի ստանալու համար իրացված քանակները:

8. «200 թ. հունվարի 1-ին առկա են` մեծահասակ արուներ» և «մեծահասակ էգեր» թիվ 05, 06 տողերով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետին առկա` 8 ամսականից բարձր արուների ու էգերի թիվը:

9. «Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա մատղաշներ, ինչպես նաև հոտը վերակոմպլեկտավորելու համար գնվածներ» թիվ 07 տողով, թիվ 1-4 սյունակներում, լրացվում են հունվարի 1-ի դրությամբ հոտի համալրման համար թողնված, ընթացիկ տարում ծնված և դրսից ձեռք բերված մատղաշների քանակը:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ    |

|վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական    |

|աշխատանքների ծրագրի» և  «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման»      |

|                                 կարգի                                   |

|_________________________________________________________________________|

|Ում է ներկայացվում                  |          Ձև  N 26-գտ               |

|(անվանումը)_______________________  |            տարեկան                 |

|Ով է ներկայացնում                   |                                    |

|(անվանումը)_______________________  |Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետա- |

|__________________________________  |կան խորհրդի ___09___ օգոստոսի 2002  |

| ՀԻմնադիրները      ._.1._.2._.3._.4 |թ. թիվ___122-Ն ____ որոշմամբ        |

|(մասնակիցները) **  ._. ._. ._. ._.  |                                    |

|1. պետություն  2. համայնք           |         Ներկայացվում է`            |

|3. իրավաբանական անձ  4. քաղաքացի    |                                    |

|Օտարերկրյա մասնակցի առկայության     |ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության |

|դեպքում անհրաժեշտ է կատարել նշում   |մարզային գործակալություն կամ        |

|Կազմակերպական-իրավական  ._.         |տարածքային բաժանմունք               |

|ձևը___________________ ._.         |                                    |

|          ծածկագիր` * ._________.   |         Ներկայացնում են`           |

|Փաստացի գործունեության հիմնական     |                                    |

|տեսակը___________________________   |իրավաբանական անձինք, հիմնարկները,   |

|_____________ ծածկագիր` * .______.  |անհատ ձեռնարկատերերը                |

|Իրավաբանական անձանց պետռեգիստրում   |                                    |

|գրանցման համարը *                   |                                    |

|  ._____________________________.   |     Հաշվետվության ներկայացման      |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)     |            ժամկետը`                |

|կոդը * ___   .______________.       |                                    |

|Մարզը ____________________ ._____.  |հունվարի 12-ին                      |

|Գտնվելու վայրը ___________________  |                                    |

|*) Լրացվում է իրավաբանական անձանց   |                                    |

|պետռեգիստրի կողմից տրված գրանցման   |                                    |

|վկայականից:                         |                                    |

|**) Մի քանի հիմնադրի (մասնակցի)     |                                    |

|դեպքում նշումները կատարվում են      |                                    |

|միաժամանակ` համապատասխան            |                                    |

|վանդակներում:                       |                                    |

._________________________________________________________________________.

 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

առ -------------- 200 --- թ.

 

._________________________________________________________________________.

|Տողի|        Ցուցանիշներ                 |           Քանակը (գլուխ)      |

| N  |                                    |_______________________________|

|    |                                    |Աղվես|Բևեռաղվես |Ջրաքիս|նուտրիա|

|____|____________________________________|_____|__________|______|_______|

| Ա  |                  Բ                 |  1  |     2    |  3   |   4   |

|____|____________________________________|_____|__________|______|_______|

| 01 |Հաշվետու տարում ստացվել են մատղաշներ|     |          |      |       |

|____|____________________________________|_____|__________|______|_______|

| 02 |Դրանցից անկել են                    |     |          |      |       |

|____|____________________________________|_____|__________|______|_______|

| 03 |Վաճառվել է տոհմային նպատակների համար|     |          |      |       |

|____|____________________________________|_____|__________|______|_______|

| 04 |Իրացվել է մորթի ստանալու համար      |     |          |      |       |

|____|____________________________________|_____|__________|______|_______|

| 05 |200  թ. հունվարի 1-ին առկա են`      |     |          |      |       |

|    |       մեծահասակ արուներ            |     |          |      |       |

|____|____________________________________|_____|__________|______|_______|

| 06 |     մեծահասակ էգեր                 |     |          |      |       |

|____|____________________________________|_____|__________|______|_______|

| 07 |Տնտեսությունում ծնված ընթացիկ տարվա |     |          |      |       |

|    |մատղաշներ, ինչպես նաև,  հոտը վերա-  |     |          |      |       |

|    |կոմպլեկտավորելու համար գնվածներ     |     |          |      |       |

._________________________________________________________________________.

 

 «___» _________________ 200  թ.    Ղեկավար` _____________________

 

_________________________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
09.08.2002
N 122-Ն
Որոշում