Սեղմել Esc փակելու համար:
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵ ...

 

 

040.0686.140603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2003 թվականի N 686-Ն

 

i

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 25-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը` համաձայն հավելվածի:

2. Պետական կառավարման լիազորված մարմիններին` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված կարգով հիդրոտեխնիկական կառուցվածքների կառավարման և օգտագործման իրավունքը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց փոխանցման դեպքում համապատասխան պայմանագրերում պարտադիր նախատեսել դրույթներ սույն որոշմամբ հաստատված կարգով անվտանգության հսկողություն և զննումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` համատեղ քննարկել ջրային տնտեսության պետական կոմիտեի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված տարեկան պահպանման ծախսերի կազմում տեխնիկական հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերի ընդգրկման հնարավորությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 686-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է շահագործվող և կոնսերվացված հիդրոտեխնիկական կառուցվածքների (այսուհետ` ՀՏԿ) անվտանգության գնահատման ժամանակ, բացառությամբ էներգետիկայի օբյեկտների (բացառությունը չի տարածվում ամբարտակամերձ ՀԷԿ-երի ջրամբարների վրա` Շամբի, Տոլորսի, Սպանդարյանի, Անգեղակոթի, Արգելի, Ախպարայի, Քանաքեռի):

2. Սույն կարգում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված հիմնական հասկացությունները:

3. Սույն կարգը տարածվում է 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից օգտագործվող կամ պետական սեփականություն հանդիսացող ՀՏԿ-ների վրա:

4. ՀՏԿ-ի զննումը կարող է լինել պլանային և ըստ անհրաժեշտության` սեյսմիկ և այլ բնական ու տեխնածին ազդեցություններից հետո, ինչպես նաև անվտանգության հայտարարագիրը կազմելուց առաջ:

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Ջրային համակարգերի կառավարման մարմինն իրականացնում է ՀՏԿ-ների անվտանգության ապահովման հսկողությունը և դրանց զննման նպատակով, խորհրդակցելով շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ, ձևավորում է տեխնիկական հանձնաժողով ու հաստատում դրա կանոնադրությունը:

Զննման ժամանակ իրականացվում են`

ա) շահագործող կազմակերպության կողմից գործունեության ընթացքում ՀՏԿ-ի անվտանգ շահագործման կանոնների պահպանման ապահովման հսկողություն.

բ) ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի գնահատում:

Տեխնիկական հանձնաժողովն իրականացնում է նաև ջրային համակարգերի անվտանգության ապահովման, անխափան և արդյունավետ շահագործման ու պահպանության ծրագրերի ուսումնասիրություն, իրականացվող միջոցառումների վերաբերյալ վերլուծություններ և տալիս է մասնագիտական եզրակացություններ:

6. Տեխնիկական հանձնաժողովը ՀՏԿ-ների համալիր զննումը կատարելու նպատակով մրցութային կարգով ընդգրկում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

7. ՀՏԿ-ի զննումը կատարվում է տեխնիկական ծրագրի համաձայն (ծրագիրը կցվում է):

8. ՀՏԿ-ի զննման աշխատանքային ծրագիրը կազմվում է տեխնիկական հանձնաժողովի, այն համաձայնեցնելով ՀՏԿ-ն շահագործող կազմակերպության հետ, և հաստատվում ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից:

9. Զննման ակտերը կազմելու նպատակով աշխատանքային ծրագրում նախատեսվում են աշխատանքների ծավալները, ժամկետները և նյութերի նախապատրաստումը:

Աշխատանքային ծրագրում կարող են ներառվել ընտրանքային ստուգողական գործիքային չափումներ և փորձարկումներ, որոնց նպատակը և ծավալը որոշվում են աշխատանքային զննման ծրագրով ու ակնադիտական (վիզուալ) զննումների արդյունքների հիման վրա:

10. ՀՏԿ-ի զննման ծրագիրը ներառում է`

ա) հանձնաժողովի անդամների ծանոթացումը կառուցվածքի նախագծին, ջրային համակարգի շահագործմանը և ջրօգտագործման թույլտվությանը, ընդունող հանձնաժողովի ակտերին, տեխնիկական հանձնաժողովի կողմից նախկինում կատարված զննման ակտերին ու եզրակացություններին, գիտահետազոտական աշխատանքների հաշվետվություններին և բնապայման դիտարկումների մատյաններին.

բ) շահագործող կազմակերպության ստորաբաժանումների աշխատանքի վերլուծությունը` կապված կառուցվածքի նկատմամբ տեխնիկական հսկողության և շահագործման հուսալիության ապահովման հետ: Տեխնիկական փաստաթղթերի և կառույցի անվտանգության մոնիտորինգի համակարգի աշխատանքի ստուգումը.

գ) տեխնիկական հանձնաժողովի կողմից ՀՏԿ-ի, այդ թվում` հիդրոմեխանիկական և հսկիչ-չափիչ սարքավորումների ակնադիտական (վիզուալ) զննումը, հսկիչ-չափիչ սարքավորումների տեղադրումը, նախագծին համապատասխանության գնահատականը.

դ) ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի վերաբերյալ բնապայման դիտարկումների և հետազոտությունների ընդհանրացված տվյալների վերլուծությունն ու գնահատումը.

ե) հսկվող պարամետրերի և դրանց թույլատրելի սահմանային արժեքների վերլուծությունը.

զ) պլանային միջոցառումների կատարման վիճակը, շահագործման հուսալիությունը և կառուցվածքի անվտանգությունն ապահովող նախորդ զննումների հանձնարարությունների կատարման ստուգումը.

է) վտանգավոր վնասվածքների վերացման նպատակով ՀՏԿ-ի նախապատրաստումը կոնսերվացմանը կամ վերականգնմանը (վերանորոգմանը).

ը) ՀՏԿ-ի վթարի սպառնալիքի առաջացման դեպքում բնակչությանը տեղեկացման համակարգի պատրաստվածության ստուգումը.

թ) ՀՏԿ-ի անվտանգության վերաբերյալ եզրակացության կազմումը` անվտանգության ապահովմանն ուղղված համապատասխան հանձնարարություններով:

11. Զննվող ՀՏԿ-ի նախագծի և նշված տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ տեխնիկական հանձնաժողովն արձանագրում է`

ա) նախագծային և գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերում ՀՏԿ-ի անվտանգության չափանիշների տարբերությունները.

բ) նախագծային և իրական բեռնվածքների ազդեցությունների ու դրանց զուգակցությունների տարբերությունները.

գ) շահագործման ընթացքում ՀՏԿ-ի կոնստրուկցիաներում փոփոխությունները.

դ) նախագծային և իրական հիդրոլոգիական ցուցանիշների տարբերությունները.

ե) ջրհեռ կառուցվածքների թողունակությունը.

զ) շահագործման ընթացքում բացահայտված հիմնական շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի գրունտների հատկությունների փոփոխությունները.

է) հսկիչ-չափիչ սարքերի առկայությունը և սարքինությունը.

ը) հսկիչ-չափիչ սարքերի ցուցմունքների անոմալիաները, ամրության նվազման հատկանիշները, կառույց-հիմնատակ համակարգի կայունությունը (պայմանավորված ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությամբ, ֆիլտրացիոն ծախսերի աճով, ստորերկրյա ջրերի նոր ելքերով, կառուցվածքի դեֆորմացիաներով և այլն).

թ) շահագործման ընթացքում կոնստրուկցիաների և մեխանիկական սարքերի աշխատանքի բացահայտվող թերությունները.

ժ) հնարավոր վթարների սցենարների հիմնավորումը:

 

III. ՀՏԿ-ՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. ՀՏԿ-ների զննման հիմնական խնդիրներն են`

ա) անվտանգության գնահատումը և ժամանակի ընթացքում դրա փոփոխության կանխատեսումը.

բ) կառուցվածք-հիմնատակ համակարգում վտանգավոր փոփոխությունների բացահայտումը (ֆիլտրացիա, տեղաշարժեր, նստվածքներ, գերլարումների առաջացում և այլն).

գ) վթարային իրավիճակները կանխելու նպատակով իրականացվող միջոցառումների վերլուծությունը և գնահատումը.

դ) ՀՏԿ-ն շահագործող կազմակերպության կողմից շահագործման կանոնների և նորմատիվային փաստաթղթերի պահանջների պահպանման գնահատումը.

ե) ՀՏԿ-ի անվտանգության ապահովման ու բարձրացման միջոցառումների մշակումը:

13. Կապիտալ վերանորոգումից կամ վերակառուցումից հետո շահագործվող ՀՏԿ-ների զննման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կատարված աշխատանքների ազդեցությունը կառուցվածքների լարվածադեֆորմացված վիճակի, ամրության և կայունության վրա:

14. Տեխնիկական հանձնաժողովը ՀՏԿ-ի զննման արդյունքները ձևակերպում է զննման ակտում (ձևը կցվում է), որտեղ բերվում են ՀՏԿ-ի անվտանգության մակարդակի մասին եզրակացությունը և առաջարկություններ ՀՏԿ-ի շահագործման հուսալիության և անվտանգության ապահովման ու բարձրացման վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ակտին կցվում են գծագրեր, սխեմաներ, լուսանկարներ և այլն:

15. ՀՏԿ-ի անվտանգության գնահատումը կատարվում է համադրման միջոցով: Բնապայման դիտարկման արդյունքում ստացված տվյալները համադրվում են ՀՏԿ-ների անվտանգության ցուցանիշների հետ:

Հաշվարկների ստուգումը կատարում է ՀՏԿ-ի շահագործող կազմակերպությունը կամ նրա հանձնարարությամբ` մասնագիտացված կազմակերպությունը: Տեխնիկական հանձնաժողովը վերահսկում է սկզբնական տվյալների ընտրման ճշտությունը, հաշվարկների մեթոդիկան և արդյունքների հավաստիությունը:

16. Զննման ակտը, ՀՏԿ-ն շահագործող կազմակերպությանը ծանոթացնելուց հետո, ներկայացվում է ջրային համակարգերի կառավարման մարմնի հաստատմանը, որից հետո ՀՏԿ-ն շահագործող կազմակերպությունը զննման արդյունքների հիման վրա մշակում է միջոցառումների ծրագիր և ջրային համակարգերի կառավարման մարմնի հաստատումից հետո այն իրականացնում է վերջինիս հսկողությամբ:

 

IV. ՀՏԿ-ՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

17. ՀՏԿ-ի զննումը կատարվում է ըստ ժամանակացույցի, որը համաձայնեցվում է ՀՏԿ-ն շահագործող կազմակերպության հետ և հաստատվում է ջրային համակարգերի կառավարման մարմնի ղեկավարի կողմից:

18. ՀՏԿ-ների համալիր զննումը կատարվում է առնվազն երեք տարին մեկ անգամ:

19. Արտահերթ զննման ենթակա են այն ՀՏԿ-ները, որոնք ենթարկվել են արտակարգ ազդեցությունների (երկրաշարժեր, ջրհեղեղներ, սողանքներ և այլն) կամ որոնց վերաբերյալ կան հուսալիության և անվտանգության նվազեցման կասկածներ:

Նման դեպքերում ՀՏԿ-ի զննումը պետք է կատարվի արտակարգ ազդեցությունից կամ ՀՏԿ-ի հուսալիության և անվտանգության նվազեցման վերաբերյալ կասկածների հաստատումից (հիմնավորումից) անմիջապես հետո` շահագործող կազմակերպության նախաձեռնությամբ:

20. Զննման աշխատանքներին պարտադիր մասնակցում են ՀՏԿ-ն շահագործող կազմակերպության լիազոր ներկայացուցիչները և ՀՏԿ-ն նախագծող կազմակերպության ներկայացուցիչը:

21. Համալիր զննման նպատակով տեխնիկական հանձնաժողովի աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններն ապահովում է ՀՏԿ-ն շահագործող կազմակերպությունը` տրամադրելով նախագծային և այլ տեխնիկական փաստաթղթեր, նախկինում կատարված զննումների, բնապայման դիտարկումների և հետազոտությունների նյութեր:

22. Տեխնիկական հանձնաժողովի անդամները և նրանց կողմից ներգրավված անձինք իրավունք ունեն առանց խոչընդոտների մուտք գործելու ջրային համակարգեր:

23. ՀՏԿ-ն շահագործող կազմակերպությունը ոչ ուշ, քան զննման ժամկետից մեկ ամիս առաջ տեխնիկական հանձնաժողով է ուղարկում`

ա) տեղեկանք ՀՏԿ-ի վիճակի մասին (պահանջվող տվյալների ցանկը ներկայացվում է տեխնիկական հանձնաժողովի կողմից` ելնելով ՀՏԿ-ի տիպից, առանձնահատկություններից).

բ) ջրային համակարգի շահագործման թույլտվության պատճենը.

գ) ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագրի պատճենը:

24. Նախապատրաստական փուլում տեխնիկական հանձնաժողով պետք է ներկայացվեն նաև հետևյալ տեղեկությունները`

ա) հսկիչ-չափիչ սարքավորումների տեղադրման սխեման.

բ) շահագործման ժամանակ տեղի ունեցած վթարների, խափանումների և անսարքությունների, դրանց առաջացման պատճառների և վերացման միջոցառումների մասին.

գ) ՀՏԿ-ի բնապայման դիտարկումների և հետազոտությունների արդյունքների մասին.

դ) մեխանիկական սարքավորումների տեխնիկական վիճակի մասին:

Այս տեղեկությունների անբավարարության կամ վիճելիության դեպքում հանձնաժողովն իրավասու է նշանակելու տեխնիկական փորձաքննություն:

25. Զննման ենթակա ՀՏԿ-ում շահագործող կազմակերպությունը պարտավոր է ապահովել անվտանգ մատույցներ դեպի հսկիչ-չափիչ սարքերը, ստորին սրահներում և ստուգման սրահներում լուսավորության վիճակը, վերանորոգված կամ վնասված կոնստրուկցիաների զննման հնարավորությունը, իր տնօրինության այլ գործիքներ և գույք, որոնք կարող են պահանջվել հետազոտություններ անցկացնելու համար:

26. ՀՏԿ-ի զննման աշխատանքները պետք է կատարվեն անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմամբ:

 

V. ՀՏԿ-ՆԵՐԻ ԶՆՆՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

27. Ակնադիտական (վիզուալ) զննման հիմնական խնդիրն է կառուցվածքների վնասվածքների ու դեֆեկտների հայտնաբերումը, այդ թվում`

ա) անբարենպաստ հատկանիշների հայտնաբերումը, (անոմալ շատ տեղումներով պայմանավորված բացասական ազդեցությունների հատկանիշները, կառուցվածքների դեֆորմացիաները, տեղաշարժերը, կոնստրուկտիվ տարրերի փլուզման տեղամասերը, ֆիլտրացիոն հոսքի անսպասելի և վտանգվող տեղամասերում մակերևույթ դուրս գալը, կատարված վերանորոգման աշխատանքների արդյունավետության գնահատումը), ընտրանքային սկզբունքով հսկիչ-չափիչ սարքավորումների աշխատանքի ստուգումը.

բ) մեխանիկական սարքավորումներում ձգող ճոպանի, շղթայի, մեխանիկական և կոռոզիոն վնասվածքների, հենարանային կառուցվածքների, երեսապատումների, ընթացքային սարքավորումների, կրող մետաղակոնստրուկցիաների, լցաշարված մասերի ամրացման տեղերում բետոնի վիճակի, ամբարձչի տակի ճանապարհի, փականի խտացման որակի գնահատումը:

Ակնադիտական զննման ժամանակ որոշվում են մանրամասն զննում պահանջող տեղերը և կազմվում է համապատասխան ծրագիր:

28. Ճնշումային ճակատ ունեցող ջրային համակարգերի զննման ենթակա օբյեկտներն են`

ա) պատվարի կատարը, շեպերը, բերմաները.

բ) ցամաքուրդային կառուցվածքները.

գ) ջրհեռ կառուցվածքները.

դ) ներքևի բյեֆում ՀՏԿ-ների կոնստրուկտիվ տարրերը, այդ թվում` ջրծեծ հորերը, էներգիայի մարիչները, ռիսբերման.

ե) բետոնե և հողային կառուցվածքների կոնտակտային տեղամասերը.

զ) սրահները.

է) ստորգետնյա կառուցվածքները.

ը) շեպերի հակաալիքային ամրակները և այլն:

29. Տեխնիկական հանձնաժողովը կոնկրետ կառուցվածքների համար ակնադիտական զննման օբյեկտները ճշգրտում է տեղում:

30. Ակնադիտական զննումը կարող է ուղեկցվել ստուգողական չափումներով, իսկ անհրաժեշտության դեպքում, տեխնիկական հանձնաժողովի որոշմամբ` ստուգիչ փորձարկումներով և (կամ) հաշվարկներով: Հատուկ գործիքային հետազոտությունների կազմը որոշվում է հաշվի առնելով կառուցվածքի կարգը, նրա կոնստրուկտիվ հատկանիշները, բնակլիմայական և տեխնոլոգիական պայմանները, շահագործման պահանջները, կառուցվածքում առկա դեֆեկտների բնույթը:

31. Ակնադիտական զննման առարկա են հանդիսանում ոչ միայն կառուցվածքի հիմնական կոնստրուկտիվ տարրերը, այլև անօտարելի գոտիները:

32. ՀՏԿ-ի բետոնյա մասերում (պատվարներ, հենապատեր) ակնադիտական զննման ժամանակ արձանագրվում են քայքայված, փոփոխված հատվածները, բետոնի թերությունները, այդ թվում դրա ոչ հոծ տեղամասերը, պայմանավորված ինչպես բետոնի տեղադրման տեխնոլոգիական թերություններով, այնպես էլ շահագործման ընթացքում տարբեր տեսակի ազդեցություններով:

Բետոնի հաճախ հանդիպող վնասվածքներն են`

ա) կոռոզիան, որն առաջանում է ագրեսիվ միջավայրի հետ շփումից, ֆիլտրացիայից.

բ) ճաքերի առկայությունը, որոնք հանդիպում են կենտրոնացված ֆիլտրացիայի օջախներում.

գ) ինտենսիվ լվացահանում.

դ) ջրահագեցված բետոնի կոռոզիան ջրի մակարդակի փոփոխման (տատանման) գոտում.

ե) քայքայումը` ջրթող կառուցվածքներում կավիտացիայի հետևանքով.

զ) մեխանիկական վնասվածքները.

է) կարերի անդարձելի բացումը` առաջացած ջերմային ազդեցություններից, հիմքի նստումից, երկրաշարժից.

ը) կոռոզիան կոնստրուկցիաների վերջրյա մասերում` ձմռանը` սառեցման-հալեցման և տարվա տաք ժամանակ` տաքացման-սառեցման հետևանքով, ներառյալ արևային ճառագայթման ազդեցությունը.

թ) ճաքեր, որոնք առաջացել են ուժային բեռնվածքից, անհավասարաչափ նստվածքներից կամ ջերմային ազդեցություններից.

ժ) ճաքեր, որոնք առաջացել են սիլիկահող պարունակող լցանյութերի հետ ցեմենտի ալկալիների ռեակցիայից և այլն:

33. ՀՏԿ-ի երկաթբետոնյա և պողպատբետոնյա կոնստրուկցիաներում, բացի բետոնյա կոնստրուկցիաներին բնորոշներից, կարող են լինել հետևյալ վնասվածքները`

ա) ուղղաձիգ, հորիզոնական և թեք ճաքեր (թույլատրելիից մեծ բացվածքի)` տարրի ձգման գոտում.

բ) ճաքեր` տարրի սեղմման գոտու երկարությամբ.

գ) ամրանի նկատմամբ բետոնի պաշտպանական հատկությունների կորուստը.

դ) բետոնի պաշտպանական շերտի շերտահատումը.

ե) ամրանի կոռոզիան.

զ) ամրանի մեխանիկական վնասվածքները և այլն:

34. Հողային պատվարների և ՀՏԿ-ների հիմքերի վրա արձանագրվում և գնահատվում են`

ա) ֆիլտրացիոն ջրերի բաց ելքերի տեղերը ներքևի բյեֆում` ներառյալ հիմքային և ափային լանջերը ձմռանը դրանց հնարավոր սառեցման գնահատումը.

բ) պատվարից, հիմքից, պատվարին սահմանակցվող ափի և ողողահան զանգվածներից հողի ենթաողողումային (սուֆոզիոն) ջրաբերուկները.

գ) չափիչ-հսկիչ ցանցերի վիճակը.

դ) ջրհեռ կառուցվածքների, ցամաքուրդների, ջրահոսքերի արտաթողման առվակների վիճակը.

ե) ներքևի բյեֆում տարածքի ճահճացումը.

զ) պատվարի կատարի շեպերի և պատվարի բերմաների և այլ դեֆորմացիաները.

է) պատվարի կատարի, շեպերի և բերմաների վրա ճաքերի և անձրևային լվացումների առկայությունը.

ը) պատվարի շեպերի և ափերի ամրակապերի վիճակը.

թ) պատվարի շեպերի սառնամանիքային հողմահարումը (սոլիֆիկացիա).

ժ) ներքևի բյեֆում պատվարի և ափերի ողողման գոտիները.

ժա) ժամանակի ընթացքում պատվարի պրոֆիլի փոփոխությունները` ներառյալ ստորջրյա մասերը և այլն:

35. Ստորգետնյա հիդրոտեխնիկական կառուցվածքներում ակնադիտական զննումներով հայտնաբերվում և գնահատվում է`

ա) պատերի, կամարների և այլ կառուցվածքների վրա ճաքերի առկայությունը.

բ) տեկտոնական ճաքերի բացահայտումը.

գ) բետոնի կոռոզիան և փլուզումը, ամրանից բետոնի պաշտպանիչ շերտի շերտազատումը և ուռչումը.

դ) պատերից և խարսխված կամարներից ժայռային բեկորների արտաթափումը.

ե) մեկը մյուսի նկատմամբ առանձին բլոկների շարժումը.

զ) ժայռային ապարի միացման պողպատյա խարսխի պատռումը կամ պոկումը.

է) ստորգետնյա կառուցվածքներից ֆիլտրվող ջրի ելքերը.

ը) ցամաքուրդների աշխատանքի վիճակը.

թ) ցամաքուրդային ջրերը հեռացնող պոմպակայանների վիճակը.

ժ) ռելսային ճանապարհների դեֆորմացիաները.

ժա) աղբաբռնիչ վանդակների վիճակը.

ժբ) ջրատար ուղիների բետոնային երեսապատի և ժայռային պատերի վիճակը.

ժգ) կառուցվածքի լուսավորության և օդափոխության վիճակը և այլն:

36. Ներքևի բյեֆի զննման ժամանակ բացահայտվում և գնահատվում է`

ա) ջրհեռի աշխատանքի դեպքում բյեֆների լծորդման ռեժիմները.

բ) ջրհեռներում բաբախման և կավիտացիոն երևույթները.

գ) ջրատարներում և հուներում ափերի ու հատակի ողողման վիճակը.

դ) ռիսբերմայի և մարիչների վիճակը.

ե) ջրաբերուկների նստվածքների չափերը և նկարագիրը.

զ) հեղեղային ջրհեռների տարածքների ապօրինի կառուցապատվածությունը.

է) այլ կառուցվածքների ողողման խորություններն ու զարգացման դինամիկան և այլն:

37. ՀՏԿ-ների մեխանիկական սարքավորումների զննման ժամանակ գնահատվում է դրանց ընդհանուր վիճակը և գրանցվում են հետևյալ դեֆեկտները`

ա) մետաղակոնստրուկցիաների մեխանիկական վնասվածքները (ճմլվածքը, ծռումը, ճաքերը, պատռվածքը և այլն).

բ) հակակոռոզիական երեսապատման ծերացումը.

գ) լարումների կենտրոնացման տեղերի ճաքերը.

դ) եռակցման կարերի պատռումը.

ե) գամային և հեղույսի միացումների պատռումները և թուլացումը.

զ) շփվող տարրերի մաշվածքը.

է) ճոպանների և շղթաների կոռոզիոն և մեխանիկական մաշվածքը.

ը) հիդրոհաղորդակներում և առանցքակալային փականներում շարժաբեր մեխանիզմների խաղը (լյուֆտ).

թ) փականներում և հիդրոհաղորդակներում խտացման ծորանցումը.

ժ) փականների կոնստրուկցիաների հիմքի ամրացման տեղերում բետոնի փլուզումը.

ժա) ամբարձիչների և էլեկտրամեխանիկական սարքավորումների, վերելակային մեխանիզմների և էլեկտրատաքացուցիչ համակարգի անսարքությունները և այլն:

Հանձնաժողովի որոշմամբ ընտրանքային կարգով կարող է ստուգվել առանձին փականների և մեխանիզմների աշխատանքը:

 

VI. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

38. Աղետաբեր հեղեղի անցնելուց հետո ՀՏԿ-ի տեխնիկական վիճակը գնահատելու և դրա անվտանգ շահագործումը երաշխավորելու նպատակով կատարվում է ՀՏԿ-ի զննում:

Հիդրոհանգույցի բյեֆների և ջրհեռ կառուցվածքների զննման խնդիրներն են`

ա) արձանագրել առաջացած վնասվածքները և փլուզումները, հայտնաբերել դրանց պատճառները (կավիտացիա, դինամիկական բեռնվածքներ, այլ ազդեցություններ) և սահմանել վտանգավորության աստիճանը.

բ) որոշել հուներում ողողման և փլուզման վտանգի աստիճանը.

գ) հայտնաբերել ջրամբարում նստվածքները, որոշել չափերը, գնահատել դրանց ազդեցությունը ՀՏԿ-ի ամրության և կայունության վրա ու ջրաբերուկների փոխադրման հնարավորությունները ներքևի բյեֆում.

դ) բացահայտել ՀՏԿ-ի անոմալ տեղաշարժերի առկայությունը, հայտնաբերել սողանքավտանգ տեղամասերը, հեղեղի ու այլ վտանգների հնարավորությունները և այլն:

39. Երկրաշարժից հետո ՀՏԿ-ները ենթակա են անհապաղ զննման` տեխնիկական վիճակի և կայունության գնահատման ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ մշակելու նպատակով: ՈՒժեղ երկրաշարժի (ըստ MSK-64 սանդղակի յոթ և ավելի բալ ուժգնության) ազդեցության ենթարկված ՀՏԿ-ների զննման առանձնահատկությունները հետևյալն են`

ա) տեխնիկական հանձնաժողովը զննման գործընթացում ներգրավում է մասնագետներ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմիններից և մասնագիտացված կազմակերպություններից.

բ) զննման ժամանակ պետք է հայտնաբերվեն վերացման ենթակա վնասվածքներն ու սահմանվեն հիդրոդինամիկական վթարները կանխելու համար անհրաժեշտ առաջնահերթ վթարավերականգնողական և ուժեղացման աշխատանքները.

գ) կարերին, կառուցվածք-հիմնատակ և տարասեռ նյութերից այլ կոնստրուկցիաների լծորդման տեղամասերին.

դ) ցամաքուրդային կառուցվածքներին և դրանց ջրերի արտամղումն իրականացնող պոմպակայաններին.

ե) ջրթող և ջրհեռ կառուցվածքներին և այլն:

40. Երկրաշարժից հետո ՀՏԿ-ների զննման ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել`

ա) պատվարների գագաթային գոտուն և շեպերին.

բ) կոնստրուկցիաներում լարումների հնարավոր խտացման տեղամասերին.

գ) մեխանիկական սարքավորումներին.

դ) ափամրացնող կոնստրուկցիաներին.

ե) ֆիլտրացիոն առկա օջախների դինամիկային ու նոր օջախների առաջացմանը և այլն:

i

41. Ջրային համակարգերի կառավարման մարմնի ղեկավարը արտակարգ ազդեցություններից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին անմիջապես ներկայացնում է ՀՏԿ-ների զննման ակտը` անվտանգության գնահատականով և հրատապ միջոցառումների ցանկով:

(41-րդ կետը փոփ. 21.05.2020 թիվ 798-Ն որոշում)

 

VII. ԶՆՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՈՒԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ

 

42. Տեխնիկական հանձնաժողովը ՀՏԿ-ների զննման ակտում պետք է նշի այն դեֆեկտների, վնասվածքների և հատուկ գոտիների առկայության մասին, որոնք ընդգրկված չեն շահագործող կազմակերպության կողմից պարբերաբար իրականացվող ստուգողական դիտարկումներում:

43. Տեխնիկական հանձնաժողովն ստուգում է շահագործող կազմակերպության ինժեներատեխնիկական անձնակազմի որակավորման փաստաթղթերի համապատասխանությունը գործող չափանիշներին:

44. Շահագործող կազմակերպության կողմից ՀՏԿ-ների անվտանգության մոնիտորինգի վարման վերաբերյալ տեխնիկական հանձնաժողովը, ջրային համակարգի օգտագործման թույլտվության պահանջների համաձայն, արձանագրում է ստուգվող ցուցանիշների չափման պարբերականությունն ու օպերատիվությունը և դրանց արդյունքների մշակման վիճակը:

45. Տեխնիկական հանձնաժողովը գնահատում է ՀՏԿ-ների վնասվածքների ու դեֆեկտների վերացմանն ուղղված գիտատեխնիկական և նախագծային առաջարկությունների արդյունավետությունը:

46. Տեխնիկական հանձնաժողովը գնահատում է ՀՏԿ-ների վնասվածքների ու դեֆեկտների վերացման աշխատանքների որակն ու արդյունավետությունը:

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀՏԿ-ների զննման ընթացքում ենթակա են ստուգման`

 

ՀՏԿ-ների հագեցվածությունը հսկիչ-չափիչ միջոցներով,

ՀՏԿ-ների հսկողության կազմակերպումը,

ՀՏԿ-ների վիճակը,

ՀՏԿ-ների վերանորոգման և վերակառուցման աշխատանքների հետևանքները,

տեխնիկական փաստաթղթերի վիճակը,

ՀՏԿ-ների անվտանգությունը և հուսալիությունն ապահովող միջոցառումների իրականացումը,

վթարային և արտակարգ իրավիճակների տեղայնացման պատրաստությունը:

 

1. ՀՏԿ-ների հագեցվածությունը հսկիչ-չափիչ միջոցներով

 

Ստուգվում է`

ՀՏԿ-ների հագեցվածությունը հսկիչ-չափիչ սարքերով (ՀՉՍ)` համաձայն նախագծի, դրանց ժամանակին տեղադրումը, պահպանվածությունը և սարքինությունը, եղած ՀՉՍ-ների բավարարության գնահատականը,

ավտոմատացված հսկողության միջոցների և համակարգերի չափումների արդյունքների հավաքման ու մշակման աշխատանքի հուսալիության առկայությունը:

 

2. ՀՏԿ-ների հսկողության կազմակերպումը

 

Ստուգվում է ջրային համակարգը շահագործող կազմակերպության (շինարարական կազմակերպության ստորաբաժանման) կողմից ՀՏԿ-ների և դրանց առանձին տարրերի հսկողության նկատմամբ ղեկավարող փաստաթղթերի ու մեթոդական ցուցումների պահանջների կատարումը` միջոցառումների ծավալի և ժամկետների մասով:

 

3. ՀՏԿ-ների վիճակը

 

Ստուգվում են`

հիդրոհանգույցի գեոտեխնիկական, հիդրոլոգիական և ջրատնտեսական փաստացի ցուցանիշների համապատասխանությունը նախագծին,

հիդրոհանգույցի կտրվածքում ջրթող կառուցվածքների թողունակության բավարարությունը,

պատվարի կատարի գերազանցման բավարարությունը նորմալ դիմհարային մակարդակի (ՆԴՄ) և առավելագույն դիմհարային մակարդակի (ԱԴՄ) դեպքում,

ՀՏԿ-ների վիճակի և աշխատանքի փաստացի հիմնական ցուցանիշների համապատասխանությունը տրված սահմանային թույլատրելի կամ հաշվարկային արժեքներին:

 

4. ՀՏԿ-ների վերանորոգման և վերակառուցման աշխատանքների հետևանքները

 

Ստուգվում են կապիտալ վերանորոգումից կամ վերակառուցումից հետո շահագործվող ՀՏԿ-ներում կատարված աշխատանքների ազդեցությունը կառուցվածքների լարվածադեֆորմացված վիճակի, ամրության և կայունության վրա:

 

5. Տեխնիկական փաստաթղթերի վիճակը

 

Ստուգվում է`

տեխնիկական փաստաթղթերի առկայությունը, դրանց վարման կարգը,

հողատարածքների հատկացման ակտերը,

կառուցվածքների և դրանց տարրերի վրա «փակ» աշխատանքների, այդ թվում` տեղադրված ՀՉՍ-ների ընդունման ակտերը,

պետական և աշխատանքային հանձնաժողովների ընդունման ակտերը,

հաստատված նախագծային փաստաթղթերը (բացատրագրերը, գծագրերը)` հետագա բոլոր փոփոխություններով, այդ թվում` բնապայման դիտարկումների և հետազոտությունների նախագծերն ու ծրագրերը,

ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը,

ՀՉՍ-ների տեղադրման կատարողական գծագրերը,

շինարարության ընթացքում հեղինակային վերահսկողության մատյանները,

ջրամբարների շահագործման կանոնները,

ՀՏԿ-ների և դրանց մեխանիկական սարքավորումների շահագործման հրահանգները,

ՀՏԿ-ների և դրանց առանձին տարրերի գործիքային և ակնադիտական դիտարկումների մատյանները,

ՀՏԿ-ների հետազոտությունների տվյալների մշակման և վերլուծության նյութերը,

ՀՏԿ-ների և դրանց առանձին տարրերի զննման մասնագիտացված հանձնաժողովների ակտերը, ներգրավված կազմակերպությունների կողմից կատարված բնապայման դիտարկումների և հետազոտությունների հաշվետվությունները,

փորձարկումների ակտերը:

 

6. ՀՏԿ-ների անվտանգության և հուսալիության ապահովման միջոցառումների իրականացումը

 

Ստուգվում է նախկին հետազոտությունների ակտերով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքը:

 

7. Վթարային և արտակարգ իրավիճակների տեղայնացման պատրաստությունը

 

Ստուգվում է`

հիդրոդինամիկական վթարի դեպքում ջրածածկման գոտում հայտնվելու ենթակա բնակավայրերի, բնակչության թվի, արդյունաբերական և այլ օբյեկտների մասին տվյալների առկայությունը,

ՀՏԿ-ների բնորոշ խափանումների, վնասվածքների և վթարների զարգացման նախագծման փուլի փաստաթղթերի առկայությունը,

կառուցվածքների վտանգավոր վնասվածքների և վթարային իրավիճակների զարգացման կանխման և վերացման նախագծային մշակումների ու հանձնարարագրերի ինժեներատեխնիկական տիպային լուծումների առկայությունը,

ՀՏԿ-ների վտանգավոր վնասվածքների և վթարային իրավիճակի օպերատիվ վերացման համար անհրաժեշտ (հիմնավորված) շինանյութերի (բաց հանքեր, գրունտի շեղջեր, իներտ գազերի պահեստներ, ցեմենտ, մետաղ և այլն), հողափոր տեխնիկայի, ավտոտրանսպորտի և այլ մեխանիզմների ռեսուրսների առկայությունը,

ստորջրյա աշխատանքների կատարման համար ջրասուզային միջոցների առկայությունը,

վթարային իրավիճակների վերացման` շահագործվող անձնակազմի օպերատիվ գործունեության պլանի առկայությունը,

կապի վթարային միջոցների և վթարի սպառնալիքի դեպքում բնակչությանը տեղեկացնելու համակարգի առկայությունը:

 

Ձև

 

         ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                          ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

    __________________________            ___________________________

    __________________________            ___________________________

    _____ ___________ 200__ թ.            _____ ____________ 200__թ.

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ԱԿՏ ______________________________________________________________________

(ջրային համակարգի անվանումը)

  _______________________                         ____ _________ 200__թ.

(ակտի կազմման վայրը)

 

ՀՀ ջրային օրենսգրքի 86-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կազմավորված տեխնիկական հանձնաժողովն անց է կացրել

________________________________________________________________________

                      (ջրային համակարգի անվանումը)

 

հիդրոտեխնիկական կառուցվածքների (այսուհետ` ՀՏԿ) զննումը հետևյալ կազմով`

Տեխնիկական հանձնաժողովի նախագահ

 

    __________________________     ____________________________________

        (անունը, ազգանունը)        (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

 

Հանձնաժողովի անդամներ

    __________________________     ____________________________________

    (անունը, ազգանունը)            (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    __________________________     ____________________________________

    (անունը, ազգանունը)            (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    __________________________     ____________________________________

    (անունը, ազգանունը)            (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    __________________________     ____________________________________

    (անունը, ազգանունը)            (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    __________________________     ____________________________________

    (անունը, ազգանունը)            (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    __________________________     ____________________________________

    (անունը, ազգանունը)            (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    __________________________     ____________________________________

    (անունը, ազգանունը)            (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

 

Նախկին զննման ժամկետը _____________________________________________

 

1. ՀՏԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ (ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐ)

 

1.1. Ջրային համակարգի անվանումը, նպատակը և տեղադրության նկարագիրը

__________

1.2. Գլխավոր նախագծողը _____________________________________________

1.3. Շինարարության գլխավոր կապալառուն ______________________________

1.4. Կառուցման ժամկետները, ժամանակավոր և մշտական շահագործման հանձնման ժամկետները _____________________________________________________________

1.5. Մշտական շահագործման ընդունման պետական հանձնաժողովի ակտերի առկայությունը __________________________________________________________

1.6. Ջրային համակարգի սեփականատերը _________________________________

1.7. Շահագործող կազմակերպության լիցենզիայի առկայությունը և դրա գործողության ժամկետները ________________________________________________

1.8. Ջրային համակարգում առկա ՀՏԿ-ների կազմը ________________________

1.9. Կառուցվածքների կարգը __________________________________________

1.10. Ճնշումային ճակատի երկարությունը ______________________________

1.11. Ջրահոսքի անվանումը ___________________________________________

միջին բազմամյա հոսքը, կմ3 ________________________________________

միջին բազմամյա ելքը մ3/վ _________________________________________

առավելագույն դիտարկված ելքը մ3/վ _________________________________

հաշվարկային առավելագույն ելքերն ըստ ապահովության`

հիմնական հաշվարկային դեպք, % ____________, մ3/վ __________________

ստուգիչ հաշվարկային դեպք, % _____________, մ3/վ __________________

1.12. Հիդրոհանգույցի բոլոր ջրհեռների և ջրատարների միջոցով արտանետվող ջրի գումարային ելքը (հաշվի առնելով գետի հոսքի տրանսֆորմացիան ջրամբարում).

հիմնական հաշվարկային դեպք, մ3/վ __________________________________

ստուգիչ հաշվարկային դեպք, մ3/վ ___________________________________

1.13. Բնակլիմայական պայմանները գետահատացքի շրջանում

կլիմա ____________________________________________________________

տեղագրություն (տոպոգրաֆիա) _______________________________________

սեյսմիկություն ________________________ __________________________

                            (նախագծում)             (ըստ նորմատիվի)

1.14. ՀՏԿ-ների բնութագրերը`

1.14.1. Ջրամբար.

նորմալ դիմհարային մակարդակի (ՆԴՄ) նիշը ___________________________

առավելագույն դիմհարային մակարդակի (ԱԴՄ) նիշը _____________________

մեռյալ ծավալի մակարդակի (ՄԾՄ) նիշը _______________________________

ՆԴՄ-ին համապատասխան հայելու մակերեսը, կմ2 ________________________

լրիվ ծավալը, մլն մ3 ______________________________________________

օգտակար ծավալը, մլն մ3 ___________________________________________

գետի կենցաղային հոսքի կարգավորման բնույթը ________________________

վարարումների կարգավորման ռեժիմը __________________________________

1.14.2. Պատվար (պատնեշ)`

կառուցվածքի նկարագիրը ____________________________________________

հիմքի գրունտները ________________________________________________

կատարի նիշը ______________________________________________________

առավելագույն ճնշումը, մ __________________________________________

շինարարական բարձրությունը, մ _____________________________________

երկարությունը` կատարի ուղղությամբ, մ _____________________________

լայնությունը` կատարի ուղղությամբ, մ ______________________________

լայնությունը` ներբանի ուղղությամբ, մ _____________________________

հակաֆիլտրացիոն և ցամաքուրդային կառուցվածքների նկարագիրը ________

լծորդված կառուցվածքների նկարագիրը ________________________________

ՀՏԿ-ների տեղակայման առանձնահատկությունները _______________________

Գրունտային պատվարի համար

պատվարի մարմնի նյութերի նկարագիրը ________________________________

շեպերի թեքությունները ____________________________________________

շեպերի ամրակապման տեսակները ______________________________________

Բետոնային պատվարի համար

ջրաթափի շեմքի նիշը _______________________________________________

ջրաթափային անցքերի թիվը և դրանց հիմնական չափերը _________________

գումարային հաշվարկային ելքը ջրաթափերի միջով

ՆԴՄ-ի դեպքում մ3/վ _____________________________________________

ԱԴՄ-ի դեպքում մ3/վ _____________________________________________

ջրածեծ կառուցվածքի և ռիսբերմի կոնստրուկցիայի նկարագիրը __________

1.14.3. Ջրհեռ կառուցվածքներ

կառուցվածքի նկարագիրը ____________________________________________

հիմքի գրունտները _________________________________________________

կառուցվածքի չափերը _______________________________________________

հակաֆիլտրացիոն և ցամաքուրդային կառուցվածքների նկարագիրը _________

լծորդված կառուցվածքների նկարագիրը _______________________________

ջրընդունիչի շեմքի նիշը ___________________________________________

ջրհեռի միջոցով անցնող գումարային հաշվարկային ելքը մ3/վ ___________

1.14.4. Ջրատարներ (իռիգացիոն ջրթող, ջրանցք, թունել, խողովակաշար)

կառույցի տեսակը և նկարագիրը _____________________________________

նպատակը __________________________________________________________

գրունտների տեսակներն ուղեգծով ____________________________________

հիմնական չափերը __________________________________________________

կառույցի հաշվարկային ելքը, մ3/վ __________________________________

ջրի թույլատրելի առավելագույն և նվազագույն արագությունները _______

հատակի և ջրանցքի շեպերի, թունելի երեսապատման, ամրակապերի տեսակները

և այլ տվյալներ __________________________________________________

1.14.5. Դերիվացիոն կառուցվածքներ (ջրացույց, դյուկեր, ճնշումային ավազան, հավասարակշռող ռեզերվուար և այլն)`

կառույցի տեսակը և նկարագիրը _____________________________________

հիմքի գրունտների տեսակները _______________________________________

հիմնական չափերը __________________________________________________

տեխնիկական բնութագիրը ____________________________________________

1.15. Այլ ՀՏԿ-ներ`

կառույցի անվանումը, տեսակը և նկարագիրը __________________________

նպատակը __________________________________________________________

հիմքի գրունտների տեսակները _______________________________________

հիմնական չափերը __________________________________________________

տեխնիկական բնութագիրը ____________________________________________

1.16. Մեխանիկական սարքավորումներ`

1.16.1. Փականներ`

փականների տեսակը ________________________________________________

տեղադրման տեղը ___________________________________________________

թիվը _____________________________________________________________

առավելագույն ճնշումը, մ __________________________________________

փականի զանգվածը, տ _______________________________________________

հիմնական չափերը __________________________________________________

հիմնական կոնստրուկտիվ տարրերը ____________________________________

խտացման տեսակը ___________________________________________________

վերամբարձ մեխանիզմների տեսակը, թիվը և բեռնունակությունը _________

1.16.2. Աղբապահող վանդակ և ջրամաքրման ցանցեր`

կոնստրուկցիայի տեսակը ____________________________________________

թիվը _____________________________________________________________

վանդակում Էջքի հաշվարկային անկումը, մ ___________________________

աղբամաքրման սարքավորումների տեսակը ______________________________

1.17. Խափանումներ, ՀՏԿ-ների վնասվածքներ, վթարներ, որոնք տեղի են ունեցել շինարարության, շահագործմանն անցնելու և շահագործման ընթացքում և դրանց վերացման միջոցառումների տեխնիկական արդյունավետությունը.

1.18. Կրկնվող և հետագա զննումների ժամանակ ՀՏԿ-ի նախագծային տվյալները չեն բերվում: Նախնական նախագծի համեմատ ունեցած փոփոխությունների դեպքում, որոնք տեղի են ունեցել ՀՏԿ-ի զննումների միջև ընկած ժամանակահատվածում, տեղեկությունները տրվում են միայն դրանց համար:

 

Վթարների մասին հակիրճ տեղեկանք

.________________________________________________________________.

|Ամսաթիվը|Խաթարումների, վնասվածքների,|Խափանումների, վնասվածքների,|

|        |վթարային իրավիճակների      |վթարային իրավիճակների      |

|        |հակիրճ նկարագիրը           |վերացման միջոցառումները և  |

|        |                           |դրանց արդյունավետությունը  |

|________|___________________________|___________________________|

.________________________________________________________________.

 

2. ՀՏԿ-ՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

 

2.1. Բնապայման զննումների նախագծի և ծրագրի առկայությունը __________

2.2. Հսկիչ-չափիչ սարքերի (այսուհետ` ՀՉՍ) անվանացանկի և թվի համապատասխանությունը նախագծի պահանջին __________________________________

 

.______________________________________________________________.

|Կառույցի |Սարքավորման|    Սարքավորման թիվը    |Ծանոթագրություն|

|անվանումը|անվանումը  |________________________|               |

|և  ՀՉՍ-ի |           |ըստ    |հաստատված|գործող|               |

|տեղադրման|           |նախագծի|         |      |               |

|վայրը    |           |       |         |      |               |

|_________|___________|_______|_________|______|_______________|

.______________________________________________________________.

 

2.3. ՀՉՍ-ի վիճակի գնահատականը _____________________________________

2.4. Միջոցների և ավտոմատացված վերահսկողության համակարգի չափումների արդյունքների հավաքման և մշակման աշխատանքի գնահատումը (ավտոմատացված հսկողության բացակայության դեպքում տալ եզրակացություն դրա կիրառման անհրաժեշտության մասին):

 

3. ՀՏԿ-ՆԵՐԻ ՀՍԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3.1. Ջրային համակարգը շահագործող կազմակերպության եզրակացությունը ՀՏԿ-ի անվտանգ շահագործման ապահովման գործունեության մասին.

3.2. Շահագործող կազմակերպության համալրվածությունը հատուկ նորմատիվային փաստաթղթերով, մեթոդական ձեռնարկներով ու հրահանգներով բնապայման դիտարկումներ և հետազոտություններ կատարելու համար.

_______________________________________________________________________

          (բերել փաստաթղթերի ցանկը, գնահատել ապահովվածությունը)

_______________________________________________________________________

3.3. ՀՏԿ-ների հսկման առաջնորդող նյութերի պահանջների և մեթոդական ցուցումների կատարման գնահատականը` ըստ ծավալի և միջոցառումների անցկացման ժամկետների.

3.4. Պարբերական վերլուծությունների իրականցման և ՀՏԿ-ների շահագործման հուսալիության ու անվտանգության գնահատումը բնապայման դիտումների և հետազոտությունների տվյալներով (գնահատման պարբերականությունը, ով է անցկացնում, անձնակազմի որակավորումը, տեխնիկական հաշվետվությունների գնահատումը, աշխատանքի օպերատիվությունը և այլն).

3.5. Մասնագիտացված կազմակերպությունների ներգրավումը դիտարկումների տվյալների վերլուծության, ՀՏԿ-ների հուսալիության և անվտանգության գնահատման գործում.

3.6. ՀՏԿ-ների մոնիտորինգի և բնապայման դիտարկումների ու հետազոտությունների տվյալների բանկի վարումը (շահագործող կազմակերպության կամ նրա հանձնարարությամբ` մասնագիտացված կազմակերպության կողմից):

 

4. ՀՏԿ-ՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

4.1. ՀՏԿ-ների և դրանց առանձին տարրերի ամրության և հուսալիության գնահատականը (վիճակի գնահատականը տալ ըստ նստվածքների փաստացի մակարդակի, հորիզոնական տեղաշարժերի, լարումների և դեֆորմացիաների ֆիլտրացիոն պարամետրերի` հաշվի առնելով դրանց վրա հիդրոերկրաբանական, ջրատնտեսական, գեոտեխնիկական և այլ ցուցանիշների ազդեցությունը).

4.2. Հիդրոհանգույցի կտրվածքում ջրթող կառուցվածքների փաստացի կարողության գնահատումը, ջրթող տրակտի և ջրհեռ կառուցվածքների չափորոշված տվյալները.

4.3. Հակաֆիլտրացիոն տարրերի և կառուցվածքների կատարի վերազանցման բավարարության գնահատումը` ըստ ՆԴՄ-ի և ԱԴՄ-ի.

4.4. ՀՏԿ-ների կոնստրուկցիոն տարրերի վիճակի գնահատականը.

4.5. ՀՏԿ-ների լծորդման գոտիների վիճակի գնահատականը.

4.6. ՀՏԿ-ների հատուկ մետաղական կոնստրուկցիաների, մեխանիկական սարքավորումների ամրության և աշխատունակության գնահատականը.

4.7. ՀՏԿ-ների հակավթարային պաշտպանության և ավտոմատ սարքավորումների աշխատանքի գնահատականը.

4.8. Ճանապարհների և դրանց վրայի շինությունների վիճակի գնահատականը.

Կամուրջների համար պետք է նշել շահագործման տարեթիվը, սխեման, թռիչքային կառուցվածքների նյութերը, հենարանները, կոնստրուկցիաների վիճակը, եղած սահմանափակումները, վերջին զննման տարեթիվը, արդյունքները և զննող կազմակերպության անվանումը.

4.9. Մասնագիտացված կազմակերպության կողմից վերջին 3 տարվա ընթացքում կատարված հետազոտությունների եզրակացությունը ՀՏԿ-ների վիճակի գնահատման մասին:

 

5. ՀՏԿ-ՆԵՐԻ ՊԼԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

5.1. ՀՏԿ-ների պլանային վերանորոգումների և վերականգնումների տվյալները` նպատակամղված դրանց շահագործման անվտանգության և հուսալիության բարձրացմանը վերջին 3 տարում:

 

.________________________________________________________________.

|Կառուցվածքների|Աշխատանքների|Նախահաշվային|Փաստացի|Ծանոթագրություն|

|անվանումը և   |կատարման    |արժեքը      |ծախսերը|               |

|աշխատանքների  |ժամկետները  |            |       |               |

|կազմը         |            |            |       |               |

|______________|____________|____________________|_______________|

|              |սկիզբը|վերջը|      հազ. դրամ     |               |

|______________|______|_____|____________________|_______________|

.________________________________________________________________.

 

5.2. Կառուցման, վերանորոգման ու վերականգնման միջոցառումների տեխնիկական արդյունավետության գնահատականը` կառուցվածքի անվտանգության և հուսալիության բարձրացման տեսակետից:

 

6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

Տեխնիկական փաստաթղթերի վարման գնահատականը:

 

7. ՀՏԿ-ՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Բերվում են նախորդ հետազոտությունների արդյունքում հանձնաժողովի հանձնարարությունների կատարման մասին տվյալներ, գլխավոր տեսչության կարգադրություններ, նախարարության ցուցումներ, հրամաններ:

 

._________________________________________________.

|Միջոցառումները|Կատարման |Կատարման|Ծանոթագրություն|

|և  փաստաթղթերի|արդյունքը|ժամանակը|               |

|անվանումը     |         |        |               |

|______________|_________|________|_______________|

._________________________________________________.

 

8. ՀՏԿ-ների ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

8.1. Ընդհանուր տեղեկություններ հիդրոդինամիկական վթարի (ջրաճնշումային ճակատի ճեղքումով) դեպքում ներքին բիեֆի հնարավոր ջրածածկման գոտում գտնվող բնակավայրերի, բնակչության թվի, արդյունաբերական և այլ օբյեկտների մասին.

8.2. Ջրային համակարգում ՀՏԿ-ներին բնորոշ վնասվածքների, վթարների վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը, դրանց առաջացման պատճառները և զարգացման սկզբնական փուլի հատկանիշների ի հայտ գալը, շահագործող անձնակազմի` նշված տեղեկություններին տիրապետման աստիճանը.

8.3. Ջրային համակարգում ՀՏԿ-ների վնասվածքների և վթարային իրավիճակների զարգացման կանխման ու վերացման տիպային ինժեներատեխնոլոգիական լուծումների, նախագծային մշակումների կամ տեխնիկական հանձնարարականների առկայությունը, նշված հարցերին շահագործող անձնակազմի տիրապետման աստիճանը.

________________________________________________________________________

(ինչ փաստաթղթերի, նյութերի, տեխնիկական հանձնարարականների առկայությունը,

________________________________________________________________________

                    անձնակազմի գիտելիքների ստուգումը)

 

8.4. ՀՏԿ-ների վտանգավոր վնասվածքների և վթարային իրավիճակների օպերատիվ վերացման համար ջրային համակարգում շինանյութերի անհրաժեշտ պահուստի (բաց հանքեր, գրունտի շեղջեր, իներտ գազի պահեստներ, ցեմենտ, մետաղ և այլն), հողափոր տեխնիկայի (էքսկավատոր, բուլդոզեր և այլն), ավտոտրանսպորտի և այլ մեխանիզմների առկայությունը.

_______________________________________________________________________

             (թվարկել, թե ինչ կա, գնահատել բավարարությունը)

 

8.5. Հիմնական մեխանիզմների ու սարքավորումների շարքից դուրս գալու և դրա հետևանքով պատվարի կատարով ջրի զեղման սպառնալիքի առաջացման դեպքում ջրային համակարգում առկա բոլոր ջրթափային անցքերի և տրակտների բացման վթարային միջոցների գնահատականը.

8.6. ՀՏԿ-ների տարածքի ճանապարհների, կամուրջների և մուտքերի վիճակը: Ջրային համակարգը շահագործող անձնակազմի համար վթարային ելքերի վիճակը.

8.7. Ջրային համակարգում ՀՏԿ-ների և սարքավորումների ստորջրյա մասերի վնասվածքների վերացման միջոցների առկայությունը.

8.8. Ջրային համակարգում ՀՏԿ-ների վթարային իրավիճակների վերացման` շահագործող անձնակազմի օպերատիվ գործողության պլանի առկայությունը, այդ պլանին անձնակազմի իրազեկության աստիճանը.

8.9. Վթարային իրավիճակների դեպքում ՀՏԿ-ների անձնակազմի հետ կապի վթարային միջոցների առկայությունը, ինչպես նաև ճնշումային ճակատի ճեղքման սպառնալիքի դեպքում բնակչությանը տեղեկացման համակարգը.

8.10. ՀՏԿ-ների շահագործման և անվտանգության հարցերով բնակչությանը տեղեկատվության տրամադրման եղանակը.

8.11. ՀՏԿ-ների վթարային իրավիճակների ու վտանգավոր վնասվածքների տեղայնացմանն ու վերացմանը ջրային համակարգի պատրաստության մասին ընդհանուր եզրակացությունը:

 

9. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

 

9.1. ՀՏԿ-ների տեխնիկական վիճակի և դրանց հետագա անվթար շահագործման հնարավորության մասին ընդհանուր եզրակացությունը.

9.2. ՀՏԿ-ների վթարային իրավիճակների տեղայնացմանն ու վերացմանը ջրային համակարգի պատրաստության մասին ընդհանուր եզրակացությունը.

9.3 ՀՏԿ-ների հուսալիության և անվտանգության ապահովման նկատմամբ իրականացվող միջոցառումները (նորոգումներ, վերակառուցումներ, այլ աշխատանքներ) և դրանց իրականացման ժամկետները.

9.4. ՀՏԿ-ների շահագործման մակարդակի գնահատականը.

 

Տեխնիկական հանձնաժողովի նախագահ

    ______________________      ____________________________________

    (անունը, ազգանունը)         (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

 

Հանձնաժողովի անդամներ

    ______________________      ____________________________________

    (անունը, ազգանունը)         (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    ______________________      ____________________________________

    (անունը, ազգանունը)         (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    ______________________      ____________________________________

    (անունը, ազգանունը)         (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    ______________________      ____________________________________

    (անունը, ազգանունը)         (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    ______________________      ____________________________________

    (անունը, ազգանունը)         (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    ______________________      ____________________________________

    (անունը, ազգանունը)         (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

    ______________________      ____________________________________

    (անունը, ազգանունը)         (պաշտոնը, գիտական աստիճանը, կոչումը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2003
N 686-Ն
Որոշում