Սեղմել Esc փակելու համար:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՐԱՎԻ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՐԱՎԻ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 1996 թվականի թիվ 39

 

Թանկարժեք մետաղների գրավի և Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկում ներդրված ավանդների դիմաց

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

կողմից տրամադրվող վարկերի չափերի մասին

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 130 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սակարկությունների միջոցով և լոմբարդային վարկերի տրամադրման» կարգը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների ու թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սակարկություններով կամ լոմբարդային վարկեր տրամադրելու դեպքում վարկի գումարը հաշվարկել համաձայն հետևյալ բանաձևի.

 

ՎԳ < ԳԱ/(1+(Տ*Ժ)/365)*(1+(ԺՏ*Օ)/365)

 

որտեղ.

ՎԳ - տրամադրվող վարկի գումարը,

ԳԱ - գրավի արժեքը,

Տ  - տրամադրվող վարկի տոկոսադրույքը` տասնորդական կոտորակով,

Ժ  - վարկի տրամադրման ժամկետը,

Օ  - որպես գրավ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդ ընդունելու դեպքում` վարկի մարման օրվանից մինչև ավանդի վերադարձման օրը մնացած օրերի թիվը, թանկարժեք մետաղների գրավադրման դեպքում այն հավասար է 15-ի (գրավի իրացման համար նախատեսված ժամանակահատված),

ԺՏ - տվյալ վարկային պայմանագրում նշված ժամկետանց պարտքի տոկոսադրույքը` տասնորդական կոտորակով:

Որպես գրավի արժեք ընդունել.

ա) թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների համար` գրավադրման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ թանկարժեք մետաղի ստանդարտացված ձուլակտորի հաշվարկային գինը,

բ) թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների համար` գրավադրման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ մետաղի ջարդոնի հաշվարկային գինը,

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդների համար` ներդրված ավանդի հիմնական գումարը և հաշվարկված տոկոսագումարը ավանդի վերադարձման օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.1996
N 39
Որոշում