Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵ ...

 

 

040.0750.260603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2003 թվականի N 750-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման աշխատանքները կանոնակարգելու նպատակով և հիմք ընդունելով «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի «բ» կետի, 17-րդ հոդվածի, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ու 3-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի, 34-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ հոդվածի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ, 73-րդ, 80-րդ, 86-րդ, 91-րդ և 93-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) գույքահարկի և հողի հարկի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի տպագրության, հատկացման, հաշվառման և պահպանման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի ձևերը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի անդորրագրերի` որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև ծանուցագրերի տպագրությունն ու հատկացումը Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին):

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի «Գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերն ապահովելու կարգի մասին» N 271 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 19.04.07 թիվ 485-Ն, 23.07.09 թիվ 827-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 29-ի N 750-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքների վարչական տարածքներում գտնվող հողամասերի հողի հարկի և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների, ինչպես նաև սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի (այսուհետ` գույքային հարկեր) գծով եկամուտների հաշվառման, վճարումների ընդունման (այդ թվում` ժամկետանց հարկային պարտավորությունների հավաքագրման) կազմակերպումը:

2. Գույքային հարկերի վճարումներն ընդունվում են սահմանված կարգով հարկային տեսչություններից հարկ վճարողների, նրանց հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների մասին ստացված տեղեկությունների հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գույքահարկի հաշվարկման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցրած և գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած) տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական անձանց գույքահարկի վճարումներն ընդունում են սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից` շինությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմիններից փոխադրամիջոցների մասին ստացված տեղեկությունների հիման վրա:

Հիմք ընդունելով սույն կետում նշված տեղեկությունները` գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով սահմանված կարգով հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի գումարները:

(3-րդ կետը փոփ. 19.04.07 թիվ 485-Ն որոշում)

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հողի հարկի հաշվարկման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցրած և հողի հարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գույքային հարկերի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած) տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական անձանց հողի հարկի վճարումներն ընդունում են սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից` համայնքների վարչական տարածքներում գտնվող հողամասերի մասին ստացված տեղեկությունների հիման վրա:

Հիմք ընդունելով սույն կետում նշված տեղեկությունները` հողի հարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով սահմանված կարգով հաշվարկում են ֆիզիկական անձանց հողամասերի հողի հարկի գումարները:

(3.1-րդ կետը լրաց. 19.04.07 թիվ 485-Ն որոշում)

4. Տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի վարչական շրջանի) ղեկավարը կազմակերպում է գույքային հարկերի վճարումների ընդունումը, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի վարչական շրջանի աշխատակազմի) համապատասխան ստորաբաժանման ղեկավարը (այսուհետ` համակարգող) իր աշխատողների (այսուհետ` վճարումներ ընդունողներ) միջոցով ապահովում է գույքային հարկերի մուտքագրումը համայնքի բյուջե:

(4-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունների, իսկ սույն կարգի 3-րդ և 3.1-րդ կետերում նշված դեպքում` ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ինքնուրույն հաշվարկների հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինները (Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանները)`

ա) մինչև օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը` գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են շինությունների գույքահարկի ծանուցագրեր.

բ) մինչև օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի համար` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության մասին տեղեկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում` հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) են հողի հարկի վճարման ծանուցագրեր:

Գույքային հարկերի պարտավորությունների մասին տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ծանուցագրերում ներկայացված գույքային հարկերի հաշվարկի ճշգրտման նպատակով ֆիզիկական անձինք կարող են դիմել օրենքով սահմանված հաշվառող մարմիններ (Երևան քաղաքում` նաև Երևանի համապատասխան վարչական շրջան), իսկ հարկվող օբյեկտի կամ դրա տվյալների ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններն ու տվյալներն օրենքով սահմանված կարգով կարող են ստանալ գույքային հարկերի հաշվարկման համար տեղեկություններ տրամադրող լիազոր մարմիններից:

(5-րդ կետը փոփ. 19.04.07 թիվ 485-Ն, 23.07.09 թիվ 827-Ն որոշումներ)

6. Տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի համապատասխան վարչական շրջանի) ղեկավարը սույն կարգի 4-րդ կետում նշված ստորաբաժանման կամ համապատասխան աշխատողի բացակայության դեպքում ծանուցագրերի տրամադրումը և գույքային հարկերի վճարումների ընդունումն ապահովելու համար ընդունում է որոշում ծանուցագրեր տրամադրողների և (կամ) վճարումներ ընդունողների մասին (վճարումներ ընդունողներ): Նշված որոշմամբ սահմանվում է նաև այն պատասխանատու պաշտոնատար անձը (համակարգող), որը համակարգում է վճարումներ ընդունողների աշխատանքը:

(6-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

7. Վճարումներ ընդունողներից յուրաքանչյուրին տրվում է տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի վարչական շրջանի) ղեկավարի կողմից հաստատված, կնքված և տվյալ անձի լուսանկարով համապատասխան փաստաթուղթ (վկայական):

(7-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

8. Համայնքի բյուջե գույքային հարկերի մուտքագրումն իրականացվում է`

ա) վճարումների կանխիկ ընդունման միջոցով (միայն ֆիզիկական անձանցից).

բ) բանկային կամ փոստային համակարգերի միջոցով:

9. Գույքային հարկերի վճարումները կանխիկ ընդունվում են վճարումների ընդունման անդորրագրով (այսուհետ` անդորրագիր): Անդորրագիրը լրացվում է գրիչով և ընթեռնելի: Անդորրագրում պարտադիր լրացվում են դրանում նշված բոլոր վավերապայմանները:

Վճարումներ ընդունողը`

ա) վճարողից ստանալով գումարը` լրացնում է անդորրագիրը երկու օրինակից, և գույքային հարկերի կանխիկ վճարումների ընդունման ամփոփագիրը (այսուհետ` ամփոփագիր)` սույն կարգի հավելվածով սահմանված ձևին համապատասխան, ու վճարողին է հանձնում անդորրագրի առաջին օրինակը` իր մոտ պահելով անդորրագրի երկրորդ օրինակը` որպես վճարումը հավաստող փաստաթուղթ.

բ) օրվա ընթացքում կանխիկ ընդունված գումարները, անդորրագրերի երկրորդ օրինակները, ինչպես նաև երկու օրինակից կազմված ամփոփագիրը հանձնում է համակարգողին ոչ ուշ, քան այդ օրվան հաջորդող օրը.

գ) համակարգողի կողմից ամփոփագրում կատարվում է կանխիկ ընդունված գումարների և անդորրագրերի երկրորդ օրինակների հանձնման ու ընդունման մասին համապատասխան գրառում, որից հետո համակարգողը ստորագրված ամփոփագրի առաջին օրինակը պահում է իր մոտ, իսկ երկրորդ օրինակը հանձնում է վճարումներ ընդունողին` որպես կանխիկ ընդունված գումարների և անդորրագրերի երկրորդ օրինակների հանձնումը հավաստող փաստաթուղթ:

10. Համակարգողը, անդորրագրերին համապատասխան կանխիկ ընդունված գումարներն առանձնացնելով ըստ հարկատեսակների, դրանք բանկի կանխիկ մուտքի անդորրագրերով (պարտադիր նշելով համայնքի անվանումը)` սահմանված կարգով մուտքագրում է տվյալ համայնքն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի (ՏԳԲ) համապատասխան գանձապետական հաշվին`

ա) քաղաքներում` վճարումներ ընդունողից գումարի ստացման օրվան հաջորդող օրը.

բ) գյուղական համայնքներում (մուտքերն ընդունող բանկից համայնքի հեռավորությունից կախված) վճարումներ ընդունողից գումարի ստացման օրվան հաջորդող`

    մինչև  5 կմ հեռավորության դեպքում`      2 օրվա ընթացքում,

    5-15 կմ հեռավորության դեպքում`          3 օրվա ընթացքում,

16 կմ և ավելի հեռավորության դեպքում`   5 օրվա ընթացքում:

11. Արգելվում է կանխիկ ընդունված գումարները մուտքագրել տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի վարչական շրջանի) դրամարկղ:

(11-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

12. Փոստային համակարգի միջոցով ֆիզիկական անձանցից գույքային հարկերի վճարումներն ընդունվում են տեղական ինքնակառավարման մարմնի և փոստային համապատասխան իրավասու կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն` հաշվի առնելով սույն կարգով սահմանված պահանջները:

13. Գույքային հարկերի հաշվարկված գումարները ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետներից ուշ վճարվելու դեպքում, գումարները կանխիկ ընդունելիս, օրենքով սահմանված կարգով և չափով հաշվարկվում ու գանձվում է նաև մինչև վճարումների կատարման օրը վճարման ենթակա տույժերի գումարը:

14. Տեղական ինքնակառավարման մարմինը յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-ը անդորրագրերի երկրորդ օրինակներն ու գույքային հարկերի վճարումների մասին տեղեկությունները (կազմված 2 օրինակից) սահմանված կարգով ներկայացնում է իր տարածքն սպասարկող հարկային տեսչություն (տեսչություններ):

Սույն կարգի 3-րդ և 3.1-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները սույն կետում նշված տեղեկությունները հողի հարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու ամսվան հաջորդող ամսվանից հետո հարկային տեսչություն (տեսչություններ) չեն ներկայացնում:

(14-րդ կետը փոփ. 19.04.07 թիվ 485-Ն որոշում)

15. Տեղական ինքնակառավարման մարմինները (Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանները) փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարող ֆիզիկական անձին տրամադրում են փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող` փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը:

(15-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

16. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

17. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

տեղական ինքնակառավարման

մարմինների կողմից գույքահարկի

և հողի հարկի գծով

եկամուտների հաշվառման ու

վճարումների ընդունման

կազմակերպման կարգի

 

Ձև

 

ԱՄՓՈՓԱԳԻՐ

գույքային հարկերի կանխիկ վճարումների ընդունման

 

_______________________ __________________________________

     (մարզի անվանումը)       (համայնքի (Երևանի  վարչական շրջանի) անվանումը)

 

._________________________________________________________________________.

|NN |Անունը,  |Հասցեն| Անդորրագրի` |Վճարման |Գումարը|Հարկատեսակը|Հարկ     |

|ը/կ|ազգանունը|      |_____________|ամսաթիվը|       |           |վճարողի  |

|   |         |      |սերիան|համարը|        |       |           |ստորագրու|

|   |         |      |      |      |        |       |           |թյունը   |

|___|_________|______|______|______|________|_______|___________|_________|

|___|_________|______|______|______|________|_______|___________|_________|

|___|_________|______|______|______|________|_______|___________|_________|

|___|_________|______|______|______|________|_______|___________|_________|

._________________________________________________________________________.

 

Վճարումներ ընդունող _________________________     ________________________

                      (անունը, ազգանունը)             (ստորագրությունը)

 

____ ____________ 200 թ.

 

Գումարը` ընդամենը  ________  __________________________________________

                    (թվերով)                   (տառերով)

դրամ, և սույն ամփոփագրում նշված անդորրագրերի կրկնօրինակներն ստացա:

 

Համակարգող _________________________     _______________________

              (անունը, ազգանունը)           (ստորագրությունը)

 

____ ___________ 200 թ.

 

(ձևը փոփ. փոփ. 23.07.09 թիվ 827-Ն որոշում)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 29-ի N 750-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի պարտավորությունների հաշվարկման ու վճարումների հաշվառման նպատակով հարկային մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ընթացակարգը:

2. Յուրաքանչյուր տարվա ընթացքում հարկ վճարողների, նրանց գույքի ու հարկային պարտավորությունների մասին տեղեկությունները (ընթացիկ և (կամ) նախորդ երեք տարվա համար) յուրաքանչյուր տեղական ինքնակառավարման մարմնի տարածքն սպասարկող հարկային տեսչության կողմից եռամսյակը մեկ անգամ սույն կարգի NN 1-4 հավելվածներով սահմանված ձևերով տրամադրվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին` վերջինիս կողմից հարկային տեսչություն ներկայացված գրավոր հայտի հիման վրա, որտեղ պարտադիր նշվում է տեղեկությունների անվանումները (ըստ հավելվածների) և ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը` օր, ամիս, տարի): Հարկային տեսչության կողմից տեղեկությունները տրամադրվում են հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` հարկ վճարողների հաշվառման առկա տվյալների հիման վրա:

Անհրաժեշտության դեպքում հարկային տեսչությունը տեղեկությունները (սույն կարգի NN 1-4 հավելվածներով սահմանված ձևերով) տրամադրում է նաև մագնիսական կրիչներով, ինչի մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից պարտադիր նշվում է հարկային տեսչություն ներկայացված գրավոր հայտում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գույքահարկի հաշվարկման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցրած և ֆիզիկական անձանց գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող ու գույքահարկ վճարող կազմակերպություններին օրենքով սահմանված դեպքում հաշվառող մարմին հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմիններին սույն կարգի N 1 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները ֆիզիկական անձանց գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնելու եռամսյակից, իսկ N 3 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու տարվանից հետո տեղեկությունները չեն տրամադրվում:

Օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացման նպատակով հարկ վճարողների և նրանց գույքահարկի պարտավորությունների մասին սույն կարգի N 6 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները գույքահարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմինը տրամադրում է հարկային մարմնին` վերջինիս կողմից տեղական ինքնակառավարման մարմին ներկայացված գրավոր հայտի հիման վրա, որում պարտադիր նշվում են հարկ վճարողների վավերապայմանները և տեղեկություններն ընդգրկող ժամանակահատվածը (սկիզբն ու ավարտը): Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղեկությունները տրամադրվում են հայտն ստանալուց հետո եռօրյա ժամկետում` գույքահարկ վճարողների հաշվառման առկա տվյալների հիման վրա: Հարկ վճարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում գույքահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների արձանագրման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ստուգման ակտը կազմելուց հետո 10-օրյա ժամկետում տրամադրվում է գույքահարկ վճարողներին հաշվառող (ըստ շինության գտնվելու վայրի, իսկ փոխադրամիջոցի մասով` հարկ վճարողի գտնվելու վայրի) համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք սահմանված կարգով տեղեկությունները գրանցում են իրենց կողմից վարվող անձնական հաշվի քարտերում:

(3-րդ կետը փոփ. 22.12.05 թիվ 2240-Ն որոշում)

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հողի հարկի հաշվարկման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցրած և ֆիզիկական անձանց հողի հարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած) ու հողի հարկ վճարող կազմակերպություններին օրենքով սահմանված դեպքում հաշվառող մարմին հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմիններին սույն կարգի N 2 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները ֆիզիկական անձանց հողի հարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնելու եռամսյակից, իսկ N 4 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու տարվանից հետո չեն տրամադրվում:

Օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացման նպատակով հարկ վճարողների և նրանց հողի հարկի պարտավորությունների մասին սույն կարգի N 7 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները հողի հարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմինը տրամադրում է հարկային մարմնին` վերջինիս կողմից տեղական ինքնակառավարման մարմին ներկայացված գրավոր հայտի հիման վրա, որում պարտադիր նշվում են հարկ վճարողների վավերապայմանները և տեղեկություններն ընդգրկող ժամանակահատվածը (սկիզբն ու ավարտը): Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղեկությունները տրամադրվում են հայտն ստանալուց հետո եռօրյա ժամկետում` հողի հարկ վճարողների հաշվառման առկա տվյալների հիման վրա: Հարկ վճարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հողի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների արձանագրման դեպքում համապատասխան տեղեկատվությունը` ստուգման ակտը կազմելուց հետո 10-օրյա ժամկետում տրամադրվում է հողի հարկ վճարողներին հաշվառող (ըստ հողամասի գտնվելու վայրի) համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք սահմանված կարգով տեղեկությունները գրանցում են իրենց կողմից վարվող անձնական հաշվի քարտերում:

(3.1-րդ կետը լրաց. 19.04.07 թիվ 485-Ն որոշում)

4. Հարկային տեսչությունների կողմից սույն կարգով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների տեխնիկական միջոցների (մագնիսական կրիչներ, թուղթ, լազերային տպիչներ և այլն) հաշվին:

5. Տեղական ինքնակառավարման մարմինը յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-ը` ֆիզիկական անձանց կողմից գույքային հարկերի գծով կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի` անդորրագրերի երկրորդ օրինակները և գույքային հարկերի վճարումների մասին տեղեկությունները (կազմված 2 օրինակից) սույն կարգի N 5 հավելվածով սահմանված ձևով ներկայացնում է իր տարածքն սպասարկող հարկային տեսչություն (տեսչություններ):

Սույն կարգի 3-րդ և 3.1-րդ կետերում նշված տեղական ինքնակառավարման մարմինները սույն կետում նշված տեղեկությունները (N 5 հավելված) չեն ներկայացնում:

(5-րդ կետը փոփ. 19.04.07 թիվ 485-Ն որոշում)

6. Տեղական ինքնակառավարման մարմինն ու հարկային տեսչությունը (տեսչությունները) հաշվետու տարվա արդյունքներով մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը գույքահարկի և հողի հարկի գծով համայնքի բյուջեի փաստացի մուտքերի գումարների և սույն կարգի N 5 հավելվածով սահմանված ձևով ներկայացված մուտքերի գումարների համադրմամբ կազմում են ամփոփիչ արձանագրություն (2 օրինակից): Նշված գումարների անհամապատասխանությունը ճշտվում է տեղական ինքնակառավարման մարմնի, համապատասխան բանկի բաժանմունքի և տեղական գանձապետական բաժանմունքների միջև:

Սույն կարգի 3-րդ և 3.1-րդ կետերում նշված տեղական ինքնակառավարման մարմինները սույն կետով նախատեսված ամփոփիչ արձանագրություն չեն կազմում:

(6-րդ կետը փոփ. 19.04.07 թիվ 485-Ն որոշում)

7. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 1

գույքահարկի և հողի հարկի գծով

հարկային մարմինների ու տեղական

ինքնակառավարման մարմինների

միջև տեղեկությունների

փոխանակման կարգի

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության _______________________ _________________ համայնքի

(մարզի (Երևան քաղաքի) (համայնքի անվանումը)

անվանումը)

 

գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց գույքահարկի մասին

 

___ ______ 200 թ.- ___ _______ 200 թ. ___ ________ 200 թ. դրությամբ

._________________________________________________________________________.

|NN |Հարկ     |Գույքահարկ|Գույքահարկ|Գույքի  |Ընթացիկ |Նախորդ  |Հայտում   |

|ը/կ|վճարողի  |վճարողի   |վճարողի   |տեսակը  |տարվա   |տարվա   |նշված     |

|   |հաշվառման|անունը,   |հասցեն    |(շինու- |հաշվարկ-|(տարի-  |ժամանակա- |

|   |(ֆիզիկա- |ազգանունը |          |թյուն,  |ված     |ների)   |հատվածում |

|   |կան անձի |          |          |փոխադրա-|հարկի   |հաշվարկ-|վճարված   |

|   |սոցիալա- |          |          |միջոց)  |գումարը |ված     |գումարը   |

|   |կան ապա- |          |          |        |        |հարկի   |          |

|   |հովության|          |          |        |        |գումարը |          |

|   |քարտի)   |          |          |        |        |        |          |

|   |համարը   |          |          |        |        |        |          |

|___|_________|__________|__________|________|________|________|__________|

| 1 |    2    |    3     |    4     |   5    |   6    |   7    |    8     |

|___|_________|__________|__________|________|________|________|__________|

|___|_________|__________|__________|________|________|________|__________|

|___|_________|__________|__________|________|________|________|__________|

|____________________________________________|________|________|__________|

|                Ընդամենը                    |        |        |          |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________.

|NN |             Ապառքը              |Տույժերը|Գերավճարը|Ենթակա է|

|ը/կ|_________________________________|        |         |վճարման |

|   |365 օրը|365 օրը|365 օրը լրանալուն|        |         |        |

|   |լրացած |չլրացած|մնացած օրերի թիվը|        |         |        |

|___|_______|_______|_________________|________|_________|________|

| 1 |   9   |  10   |       11        |   12   |   13    |   14   |

|___|_______|_______|_________________|________|_________|________|

|___|_______|_______|_________________|________|_________|________|

|___|_______|_______|_________________|________|_________|________|

._________________________________________________________________.

 

1. Տեղեկությունները կազմված են ըստ գույքի գրանցման համայնքի:

2. Տեղեկությունները դասավորված են ըստ հարկ վճարողների հասցեների, իսկ դրանցում` ըստ ազգանունների և անունների:

3. 8-րդ սյունակում նշվում են գույքի տվյալ տեսակի համար տվյալ ժամանակահատվածում կատարված բոլոր վճարումները` անկախ այն հանգամանքից, թե վճարումը որ տարվա համար (դիմաց) է կատարվել:

4. 9-12-րդ սյունակներում նշվում են նաև նախկին սեփականատիրոջ չմարված հարկային պարտավորությունների մասին տեղեկությունները:

5. Շինությունների և փոխադրամիջոցների ապառքներում ընթացիկ տարվա հարկի չվճարված մասը 10-րդ սյունակում ներառվում է միայն ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից (վճարման ժամկետից) հետո:

6. Ընթացիկ տարվա հարկի չվճարված մասը 14-րդ սյունակում ներառվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը:

7. Մինչև համապատասխան չափով վճարումների կատարման օրը 10-րդ սյունակում նշված գումարային մեծության համար պետք է շարունակվի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկը, բայց ոչ ավելի, քան 11-րդ սյունակում նշված օրերի համար:

 

Տարածքային հարկային

    տեսչության պետ       ________________________________________

                           (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                   ____ __________ 200  թ.

 

(հավելված 1 փոփ. 02.12.04 թիվ 1852-Ն որոշում)

 

Հավելված N 2

գույքահարկի և հողի հարկի գծով

հարկային մարմինների ու տեղական

ինքնակառավարման մարմինների

միջև տեղեկությունների

փոխանակման կարգի

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության _______________________ _________________ համայնքի

(մարզի (Երևան քաղաքի) (համայնքի անվանումը)

անվանումը)

 

հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հողի հարկի մասին

 

___ ______ 200 թ.- ___ _______ 200 թ. ___ ________ 200 թ. դրությամբ

._________________________________________________________________________.

|NN |Հարկ     |Հողի հարկ|Հողի   |Հողա-|Հողա-  |Հողի  |Կադաս-|Ընթացիկ տարվա|

|ը/կ|վճարողի  |վճարողի  |հարկ   |տեսքը|մասի   |գնա-  |տրային|հաշվարկված   |

|   |հաշվառման|անունը,  |վճարողի|     |տարածքը|հատու-|զուտ  |հարկի գումարը|

|   |(ֆիզիկա- |ազգանունը|հասցեն |     | (հա)  |թյան  |եկա-  |             |

|   |կան անձի |         |       |     |       |խումբը|մուտը |             |

|   |սոցիալա- |         |       |     |       |      |կամ   |             |

|   |կան ապա- |         |       |     |       |      |կադաս-|             |

|   |հովության|         |       |     |       |      |տրային|             |

|   |քարտի)   |         |       |     |       |      |արժեքը|             |

|   |համարը   |         |       |     |       |      |      |             |

|___|_________|_________|_______|_____|_______|______|______|_____________|

|1  |    2    |    3    |   4   |  5  |   6   |  7   |  8   |      9      |

|___|_________|_________|_______|_____|_______|______|______|_____________|

|___|_________|_________|_______|_____|_______|______|______|_____________|

|___|_________|_________|_______|_____|_______|______|______|_____________|

|___________________________________________________________|_____________|

|                       Ընդամենը                            |             |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|NN |Նախորդ  |Հայտում  |         Ապառքը       |Նախորդ |Տույ|Գերա-|Ենթակա է|

|ը/կ|տարվա   |նշված    |______________________|տարվա  |ժերը|վճարը|վճարման |

|   |(տարի-  |ժամանակա-|365 օրը|365 օրը|365   |հարկի  |    |     |        |

|   |ների)   |հատվածում|լրացած |չլրացած|օրը   |վճարման|    |     |        |

|   |հաշվարկ-|վճարված  |       |       |լրանա-|II     |    |     |        |

|   |ված     |գումարը  |       |       |լուն  |ժամկետի|    |     |        |

|   |հարկի   |         |       |       |մնացած|հարկի  |    |     |        |

|   |գումարը |         |       |       |օրերի |գումարի|    |     |        |

|   |        |         |       |       |թիվը  |չվճար- |    |     |        |

|   |        |         |       |       |      |ված    |    |     |        |

|   |        |         |       |       |      |մասը   |    |     |        |

|___|________|_________|_______|_______|______|_______|____|_____|________|

| 1 |   10   |   11    |  12   |  13   |  14  |  15   | 16 | 17  |   18   |

|___|________|_________|_______|_______|______|_______|____|_____|________|

|___|________|_________|_______|_______|______|_______|____|_____|________|

|___|________|_________|_______|_______|______|_______|____|_____|________|

._________________________________________________________________________.

 

1. Տեղեկությունները կազմված են ըստ հարկ վճարողների հասցեների, իսկ դրանցում` ըստ ազգանունների և անունների:

2. 9-րդ սյունակում ընթացիկ տարվա հարկի գումարը նշվում է տվյալ տարվա սեպտեմբերի 1-ից սկսած:

3. 11-րդ սյունակում նշվում են տվյալ համայնքի բյուջե տվյալ ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից կատարված բոլոր վճարումները` անկախ այն հանգամանքից, թե վճարումը որ տարվա համար (դիմաց) է կատարվել:

4. Մինչև համապատասխան չափով վճարումների կատարման օրը 13-րդ սյունակում նշված գումարային մեծության համար պետք է շարունակվի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկը, բայց ոչ ավելի, քան 14-րդ սյունակում նշված օրերի համար:

5. 18-րդ սյունակը ներառում է`

ա) անկախ ժամկետներից` 12-րդ, 13-րդ և 16-րդ սյունակների գումարները, իսկ տեղեկությունների ժամանակահատվածի վերջին ժամկետից ելնելով ընթացիկ տարվա`

բ) հունվարի 1-ից մինչև ապրիլի 15-ը` «ա» ենթակետ + 15-րդ սյունակ,

գ) ապրիլի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը` «ա» ենթակետում նշված գումարի չափով,

դ) սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը` «ա» ենթակետ + ընթացիկ տարվա հարկի ամբողջական գումարի չվճարված մասը,

ե) նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը` «ա» ենթակետ + ընթացիկ տարվա հարկի վճարման երկրորդ ժամկետի գումարի չվճարված մասը:

 

Տարածքային հարկային

    տեսչության պետ       ________________________________________

                           (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                   ____ __________ 200  թ.

 

(հավելված 2 փոփ. 02.12.04 թիվ 1852-Ն որոշում)

 

Հավելված N 3

գույքահարկի և հողի հարկի գծով

հարկային մարմինների ու տեղական

ինքնակառավարման մարմինների

միջև տեղեկությունների

փոխանակման կարգի

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության _______________________ _________________ համայնքի

(մարզի (Երևան քաղաքի) (համայնքի անվանումը)

անվանումը)

 

գույքահարկ վճարող կազմակերպությունների գույքահարկի մասին

 

___ ______ 200 թ.- ___ _______ 200 թ. ___ ________ 200 թ. դրությամբ

._________________________________________________________________________.

|NN |Հարկ     |Գույքա-  |Գույքա- |Հեռախոսա|Գույքի տեսակը |Հաշվարկ-|Հայտում|

|ը/կ|վճարողի  |հարկ     |հարկ    |համարը  |(շինություն   |ված     |նշված  |

|   |հաշվառման|վճարողի  |վճարողի |(առկա-  |     կամ      |հարկի   |ժամա-  |

|   |համարը   |անվանումը|գտնվելու|յության |փոխադրամիջոց) |ընդհա-  |նակահատ|

|   |         |         |վայրը   |դեպքում)|              |նուր    |վածում |

|   |         |         |        |        |              |գումարը |վճարված|

|   |         |         |        |        |              |        |գումարը|

|___|_________|_________|________|________|______________|________|_______|

| 1 |    2    |    3    |    4   |   5    |      6       |   7    |   8   |

|___|_________|_________|________|________|______________|________|_______|

|___|_________|_________|________|________|______________|________|_______|

|___|_________|_________|________|________|______________|________|_______|

|________________________________________________________|________|_______|

|                       Ընդամենը                         |        |       |

._________________________________________________________________________.

.________________________________________________________.

|NN |             Ապառքը              |Տուգանքը|Տույժերը |

|ը/կ|_________________________________|        |         |

|   |365 օրը|365 օրը|365 օրը լրանալուն|        |         |

|   |լրացած |չլրացած|մնացած օրերի թիվը|        |         |

|___|_______|_______|_________________|________|_________|

| 1 |   9   |  10   |       11        |   12   |   13    |

|___|_______|_______|_________________|________|_________|

|___|_______|_______|_________________|________|_________|

|___|_______|_______|_________________|________|_________|

.________________________________________________________.

 

Տարածքային հարկային

    տեսչության պետ       ________________________________________

                           (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                   ____ __________ 200  թ.

 

Հավելված N 4

գույքահարկի և հողի հարկի գծով

հարկային մարմինների ու տեղական

ինքնակառավարման մարմինների

միջև տեղեկությունների

փոխանակման կարգի

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության _______________________ _________________ համայնքի

(մարզի (Երևան քաղաքի) (համայնքի անվանումը)

անվանումը)

 

հողի հարկ վճարող կազմակերպությունների հողի հարկի մասին

 

___ ______ 200 թ.- ___ _______ 200 թ. ___ ________ 200 թ. դրությամբ

.__________________________________________________________________.

|NN |Հարկ     |Հողի հարկ|Հողի    |Հեռախոսա|Հաշվարկված    |Հայտում  |

|ը/կ|վճարողի  |վճարողի  |հարկ    |համարը  |հարկի տարեկան |նշված    |

|   |հաշվառման|անվանումը|վճարողի |(առկա-  |գումարը       |ժամանակա-|

|   |համարը   |         |գտնվելու|յության |______________|հատվածում|

|   |         |         |վայրը   |դեպքում)|ընթացիկ|նախորդ|վճարված  |

|   |         |         |        |        |տարի   |տարի  |գումարը  |

|___|_________|_________|________|________|_______|______|_________|

| 1 |    2    |    3    |   4    |   5    |   6   |  7   |    8    |

|___|_________|_________|________|________|_______|______|_________|

|___|_________|_________|________|________|_______|______|_________|

|___|_________|_________|________|________|_______|______|_________|

|_________________________________________|_______|______|_________|

|               Ընդամենը                  |       |      |         |

.__________________________________________________________________.

.________________________________________________________.

|NN |             Ապառքը              |Տուգանքը|Տույժերը |

|ը/կ|_________________________________|        |         |

|   |365 օրը|365 օրը|365 օրը լրանալուն|        |         |

|   |լրացած |չլրացած|մնացած օրերի թիվը|        |         |

|___|_______|_______|_________________|________|_________|

| 1 |   9   |  10   |       11        |   12   |   13    |

|___|_______|_______|_________________|________|_________|

|___|_______|_______|_________________|________|_________|

|___|_______|_______|_________________|________|_________|

.________________________________________________________.

 

Տարածքային հարկային

    տեսչության պետ       ________________________________________

                           (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                   ____ __________ 200  թ.

 

Հավելված N 5

գույքահարկի և հողի հարկի գծով

հարկային մարմինների ու տեղական

ինքնակառավարման մարմինների

միջև տեղեկությունների

փոխանակման կարգի

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության _______________________ _________________ համայնքի

(մարզի (Երևան քաղաքի) (համայնքի անվանումը)

անվանումը)

 

գույքային հարկեր վճարող ֆիզիկական անձանց գույքային հարկերի

վճարումների մասին

 

200 թ. ___________ ամսվա համար

._______________________________________________________________________.

|NN |Հարկ     |Հարկ     |Հարկ    |Գույքի  |Շինության|Անդորրագրի|Վճարման |

|ը/կ|վճարողի  |վճարողի  |վճարողի |տեսակը  |կամ      |սերիան,   |ամսաթիվը|

|   |հաշվառման|անունը,  |հասցեն  |(շինու- |հողամասի |համարը    |        |

|   |(ֆիզիկա- |ազգանունը|        |թյուն,  |հասցեն   |          |        |

|   |կան անձի |         |        |փոխադրա-|         |          |        |

|   |սոցիալա- |         |        |միջոց,  |         |          |        |

|   |կան ապա- |         |        |հողամաս)|         |          |        |

|   |հովության|         |        |        |         |          |        |

|   |քարտի)   |         |        |        |         |          |        |

|   |համարը   |         |        |        |         |          |        |

|___|_________|_________|________|________|_________|__________|________|

| 1 |    2    |    3    |   4    |   5    |    6    |    7     |   8    |

|___|_________|_________|________|________|_________|__________|________|

|___|_________|_________|________|________|_________|__________|________|

|___|_________|_________|________|________|_________|__________|________|

|_______________________________________________________________________|

|                        Ընդամենը                                       |

._______________________________________________________________________.

.____________________________________________________.

|NN |    Վճարված գումարը    |Բանկի մուտքի անդորրագրի`|

|ը/կ|_______________________|________________________|

|   |ապառքը |տույժը |ընթացիկ|օրը, համարը|   գումարը  |

|   |       |       |տարվա  |           |            |

|   |       |       |հարկի  |           |            |

|   |       |       |գումարը|           |            |

|___|_______|_______|_______|___________|____________|

| 1 |   9   |  10   |  11   |    12     |    13      |

|___|_______|_______|_______|___________|____________|

|___|_______|_______|_______|___________|____________|

|___|_______|_______|_______|___________|____________|

.____________________________________________________.

 

Համայնքի ղեկավար  ________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                 ____ __________ 200  թ.

 

(հավելված 5 փոփ. 02.12.04 թիվ 1852-Ն որոշում)

 

Հավելված N 6

գույքահարկի և հողի հարկի գծով

հարկային մարմինների ու տեղական

ինքնակառավարման մարմինների

միջև տեղեկությունների

փոխանակման կարգի

 

Ձև

 

Տեղեկություններ            .______________________________________________.

Հայաստանի Հանրապետության   |Հարկ վճարողի հաշվառման|  |  |  |  |  |  |  |  |

________________________   |համարը (ՀՎՀՀ)         |  |  |  |  |  |  |  |  |

(մարզի (Երևան  քաղաքի)     |______________________|_______________________|

անվանումը)              |Կազմակերպության       |                       |

______________ համայնքում  |անվանումը             |                       |

(համայնքի անվանումը)       |______________________|_______________________|

հաշվառված գույքահարկ       |Կազմակերպության       |                       |

վճարող կազմակերպության     |գտնվելու (պետական     |                       |

հարկվող օբյեկտների և       |գրանցում ստանալու)    |                       |

գույքահարկի մասին          |վայրի հասցեն          |                       |

|______________________|_______________________|

|Տեղեկությունների      |«__» «______» 20__թ.-ից|

|համար պահանջվող       |«__» «_______» 20__թ.  |

|ժամանակահատվածը       |                       |

|                      |«__» «_____» 20__թ.    |

|                      |              դրությամբ|

.______________________________________________.

 

(հազար դրամ)

.__________________________________________________________________________

|Հարկվող օբյեկտ համարվող շինությունների և  փոխադրամիջոցների վերաբերյալ    |

|լիազոր մարմինների ներկայացրած տեղեկությունների տվյալներով                |

|_________________________________________________________________________|

|NN |Օրենքով   |Շինու-    |Շինությունների|Փոխադրա-  |Ավտոմո-   |Ավտոմո-   |

|ը/կ|սահմանված |թյունների |համապատասխան  |միջոցների |բիլային   |բիլային   |

|   |հարկվող   |գտնվելու  |կադաստրային   |քաշող     |տրանսպորտի|տրանսպորտի|

|   |օբյեկտ    |վայրի     |արժեքները`    |շարժիչների|միջոցների |միջոցի    |

|   |համարվող  |հասցեները,|գույքահարկի   |համա-     |նստատեղերի|թողարկման |

|   |շինություն|փոխադրա-  |հաշվարկման    |պատասխան  |թիվը      |տարեթիվը  |

|   |ներն ու   |միջոցների |համար հիմք    |հզորու-   |          |          |

|   |փոխադրա-  |մակնիշը և |հանդիսացող    |թյունները |          |          |

|   |միջոցներն |պետական   |նախորդ և      |(ձիաուժ   |          |          |

|   |ըստ       |համարանիշը|ընթացիկ       |կամ       |          |          |

|   |տեսակների |          |գնահատման     |կիլովատ)  |          |          |

|   |          |          |տարիների      |          |          |          |

|   |          |          |տվյալներով    |          |          |          |

|   |          |          |______________|          |          |          |

|   |          |          |նախորդ|ընթացիկ|          |          |          |

|___|__________|__________|______|_______|__________|__________|__________|

| 1 |    2     |     3    |   4  |   5   |     6    |     7    |     8    |

|___|__________|__________|______|_______|__________|__________|__________|

|___|__________|__________|______|_______|__________|__________|__________|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|                   | Գույքահարկ վճարողի ներկայացրած հաշվարկների, կատարված|

|                   | վճարումների և  տեղական ինքնակառավարման մարմնի       |

|                   | հաշվառման տվյալներով                                |

|___________________|_____________________________________________________|

|Պետական  |Պետական  |Հաշվարկված|Կատարված   |      Հարկային        |Գույքա-|

|գրանցման |գրանցման |հարկի     |վճարումների| պարտավորությունների  |հարկի  |

|ման կամ  |ման կամ  |ընդհանուր |ընդհանուր  | չվճարված մնացորդը    |գերա-  |

|հաշվառման|հաշվառման|գումարը   |գումարը    |                      |վճարի  |

|տվյալ-   |տվյալ-   |          |           | _________ 200__ թ.   |մնացոր-|

|ներով    |ներով    |          |           |      դրությամբ       |դը     |

|սեփականու|սեփականու|          |           |                      |       |

|թյան     |թյան     |          |           |______________________|       |

|իրավունքը|իրավունքը|          |           |Ապառք|Տուգանք-|Տույժե-|       |

|ծագելու  |դադարելու|          |           |     |ների    |րի     |       |

|ամսաթիվը,|ամսաթիվը,|          |           |     |գումար  |գումար |       |

|ամիսը,   |ամիսը,   |          |           |     |        |       |       |

|տարեթիվը |տարեթիվը |          |           |     |        |       |       |

|_________|_________|__________|___________|_____|________|_______|_______|

|    9    |    10   |    11    |     12    |  13 |   14   |   15  |   16  |

|_________|_________|__________|___________|_____|________|_______|_______|

|_________|_________|__________|___________|_____|________|_______|_______|

._________________________________________________________________________.

 

Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 7-րդ սյունակում լրացվում է 1 թիվը, մոտոցիկլետների համար` 2 թիվը, 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար` 3 թիվը, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար` 4 թիվը:

- Երևան քաղաքի վարչական շրջանները տեղեկությունների «համայնքի անվանումը» դաշտում լրացնում են վարչական շրջանի անվանումը:

 

Կատարող __________ ___________________ _________________ «__» _____200__թ.

(պաշտոնը) (անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

Համայնքի ղեկավար _____________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Կ.Տ.

 

(6-րդ հավելվածը լրաց. 22.12.05 թիվ 2240-Ն, 23.07.09 թիվ 827-Ն որոշումներ)

 

Հավելված N 7

Գույքահարկի և հողի հարկի գծով

հարկային մարմինների ու տեղական

ինքնակառավարման մարմինների

միջև տեղեկությունների

փոխանակման կարգի

 

Ձև

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ                   ._______________________________________.

Հայաստանի Հանրապետության          |Հարկ վճարողի հաշվառման | | | | | | | | |

__________________________        |համարը (ՀՎՀՀ)          | | | | | | | | |

(մարզի (Երևան  քաղաքի) անվանումը) |_______________________|_______________|

______________________ համայնքում |Կազմակերպության        |               |

(համայնքի անվանումը)              |անվանումը              |               |

հաշվառված հողի հարկ վճարող        |_______________________|_______________|

կազմակերպության հարկվող           |Կազմակերպության        |               |

օբյեկտների և  հողի հարկի մասին    |գտնվելու վայրը         |               |

|_______________________|_______________|

|Տեղեկությունների համար |__ ___20__թ.-ից|

|պահանջվող              |__ ___20__թ.`  |

|ժամանակահատվածը        |__ ___20__թ.   |

|                       |դրությամբ      |

._______________________________________.

 

(հազ. դրամ)

.__________________________________________________________________________

|Հարկվող օբյեկտ համարվող հողի մասին լիազոր մարմնի ներկայացրած             |

|տեղեկությունների տվյալներով                                              |

|_________________________________________________________________________|

|NN |օրենքով   |հողամասերի|հողամասերի    |հողամասի|պետական|պետական|պետական|

|ը/կ|սահմանված |գտնվելու  |համապատասխան  |նպատակա-|գրանց- |գրանց- |գրանց- |

|   |հարկվող   |վայրերը   |կադաստրային   |յին նշա-|ման    |ման    |ման    |

|   |օբյեկտ    |          |արժեքները կամ |նակութ- |տվյալ- |տվյալ- |տվյալ- |

|   |համարվող  |          |կադաստրային   |յունը և |ներով  |ներով  |ներով  |

|   |հողամասերն|          |զուտ          |գործառա-|սեփակա-|սեփակա-|հողամա-|

|   |ու դրանց  |          |եկամուտները`  |կան     |նության|նության|սի նպա-|

|   |չափերը    |          |հողի հարկի    |նշանա-  |կամ օգ-|կամ օգ-|տակային|

|   |(հա)      |          |հաշվարկման    |կությու-|տագործ-|տագործ-|կամ    |

|   |          |          |համար հիմք    |նը (հո- |ման    |ման    |գործա- |

|   |          |          |հանդիսացող    |ղատեսքը)|իրա-   |իրա-   |ռական  |

|   |          |          |նախորդ և      |        |վունքը |վունքը |նշանա- |

|   |          |          |ընթացիկ       |        |ծագելու|դադարե-|կության|

|   |          |          |գնահատման     |        |ամսա-  |լու ամ-|(հողա- |

|   |          |          |տարիների      |        |թիվը,  |սաթիվը,|տեսքի) |

|   |          |          |տվյալներով    |        |ամիսը, |ամիսը, |փոփո-  |

|   |          |          |              |        |տարե-  |տարե-  |խության|

|   |          |          |              |        |թիվը   |թիվը   |ամսա-  |

|   |          |          |              |        |       |       |թիվը,  |

|   |          |          |              |        |       |       |ամիսը, |

|   |          |          |______________|        |       |       |տարե-  |

|   |          |          |նախորդ|ընթացիկ|        |       |       |թիվը   |

|___|__________|__________|______|_______|________|_______|_______|_______|

| 1 |     2    |    3     |  4   |   5   |   6    |   7   |   8   |   9   |

|___|__________|__________|______|_______|________|_______|_______|_______|

|___|__________|__________|______|_______|________|_______|_______|_______|

.__________________________________________________________________________

._________________________________________________________________________.

|Հողի հարկ վճարողի ներկայացրած հաշվարկների, կատարված վճարումների և        |

|համայնքի հաշվառման տվյալներով                                            |

|_________________________________________________________________________|

|հաշվարկված  |կատարված    |հարկային պարտավորությունների|    հողի հարկի    |

|հարկի       |վճարումների |    չվճարված մնացորդը       |գերավճարի մնացորդը|

|ընդհանուր   |ընդհանուր   |____________________________|___ ______20__թ.  |

|գումարը     |գումարը     |___ ______20__թ. դրությամբ  |դրությամբ         |

|            |            |____________________________|                  |

|            |            |ապառքը|տուգանքների|տույժերի |                  |

|            |            |      |գումարը    |գումարը  |                  |

|____________|____________|______|___________|_________|__________________|

|    10      |    11      |  12  |    13     |    14   |        15        |

|____________|____________|______|___________|_________|__________________|

|____________|____________|______|___________|_________|__________________|

._________________________________________________________________________.

 

- Երևան քաղաքի վարչական շրջանները տեղեկությունների «համայնքի անվանումը» դաշտում լրացնում են վարչական շրջանի անվանումը:

 

Կատարող_____________ _________________ ___________________ ___ _____20__թ.

(պաշտոնը)  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Համայնքի ղեկավար     _________________ ___________________

                     (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(7-րդ հավելվածը լրաց. 19.04.07 թիվ 585-Ն, 23.07.09 թիվ 827-Ն որոշումներ)

 

----------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2003
N 750-Ն
Որոշում