Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0812.120703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2003 թվականի N 812-Ն

 

ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 26-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` 9-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական բուժիչ ջրային ռեսուրսների նպատակային և գերակայական օգտագործման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 22-ի N 812-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԻՉ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման գործընթացը:

2. Բնական բուժիչ ջրային ռեսուրսներն օգտագործման է տրամադրում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության եզրակացությունների առկայության դեպքում:

3. Բնական բուժիչ ջրային ռեսուրսների` բուժման նպատակով ըստ բժշկական ցուցումների նպատակային և գերակայական օգտագործմանը ներկայացվող պահանջները պարտադիր են ջրօգտագործման թույլտվության ձևակերպման ու ջրօգտագործման ընթացքում:

4. Բնական բուժիչ ջրային ռեսուրսներն օգտագործողներն ապահովում են տվյալ բնական բուժիչ ջրային ռեսուրսի կազմի և բուժիչ հատկությունների, օգտակարության մասին հասարակությանը տեղեկատվության տրամադրումը և դրա մատչելիությունը:

5. Ջրօգտագործման նույն նպատակների դեպքում` անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող ստորերկրյա բնական բուժիչ ջրային ռեսուրսի օգտագործման նկատմամբ տվյալ անձն ունի ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելու առաջնահերթության իրավունք:

6. Ջրառաջարկի նկատմամբ բնական բուժիչ ջրերի ջրապահանջի գերազանցման դեպքում` բնական բուժիչ ջրերի օգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրվում է սահմանված կարգով անցկացվող աճուրդով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2003
N 812-Ն
Որոշում