Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ /46-85 ՀՈԴՎԱԾՆԵՐ/

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

i

16 օգոստոսի 1996թ. թիվ 142

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

/41-61 հոդվածները հանվել են` 29.11.96 որոշում/

 

Հոդված 41. Կենտրոնական բանկի աշխատակիցները

 

1. Կենտրոնական բանկի աշխատակիցներ են համարվում Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներն ու սպասարկող անձնակազմը:

2. Կենտրոնական բանկի ծառայողներ են համարվում Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման բնագավառում ուղղակիորեն ընդգրկված անձինք:

3. Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմը ներառում է Կենտրոնական բանկի այն աշխատակիցներին, որոնց պարտականություններն ուղղակիորեն չեն առնչվում Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման հետ:

4. Կենտրոնական բանկի ծառայողների և սպասարկող անձնակազմի հաստիքացուցակը, վարձատրության չափը և աշխատանքային պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը:

5. Առանձին դեպքերում ԿԲ աշխատակիցները կարող են իրականացնել նաև Կենտրոնական բանկի նախագահի կողմից տրված առանձին հանձնարարականներ:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 42. Կենտրոնական բանկի աշխատակիցների իրավունքներն ու

պարտականությունները

 

1. Կենտրոնական բանկում աշխատելու ընթացքում Կենտրոնական բանկի ծառայողներն առանց Կենտրոնական բանկի նախագահի համաձայնության չեն կարող համատեղությամբ զբաղեցնել պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

2. Կենտրոնական բանկի ծառայողները չեն կարող աշխատել այլ բանկերում կամ լինել դրանց կառավարման մարմինների անդամներ:

3. Կենտրոնական բանկի աշխատակիցները պարտավոր են ենթարկվել ներքին աշխատանքային կարգապահությանը:

4. Կենտրոնական բանկի աշխատակիցները կարող են`

- դրամական ավանդներ պահել ինչպես Կենտրոնական բանկում, այնպես էլ այլ

բանկերում.

- ձեռք բերել արժեթղթեր, պարտատոմսեր, լինել այլ

կազմակերպական-իրավական ձեռնարկությունների բաժնետերեր և

հիմնադիրներ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 43. Կենտրոնական բանկի աշխատակիցների վարկավորումը

 

1. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին, խորհրդի անդամներին, ԿԲ ծառայողներին արգելվում է առևտրային վարկեր ստանալ այլ բանկերից:

2. Նշված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին հայտնել իրենց կողմից ստացած սույն հոդվածի առաջին մասով չնախատեսված բոլոր այն վարկերի մասին, որոնք Կենտրոնական բանկի կողմից չեն տրամադրված: Նշված վարկերը հաշվառվում են Կենտրոնական բանկում:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

i

Հոդված 44. Կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական ապահովությունը

 

Կենտրոնական բանկը հաստատված ծախսերի նախահաշվի շրջանակներում կարող է իր աշխատակիցների համար ապահովել սննդի, տրանսպորտային և բուժսպասարկման ծախսերի փոխհատուցում, աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, լրացուցիչ կենսաթոշակային երաշխիքներ:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 45. Կենտրոնական բանկի մշտական և

ժամանակավոր հանձնաժողովները

 

1. Առանձին հարցերի քննարկման համար Կենտրոնական բանկի նախագահի կողմից Կենտրոնական բանկում կարող են ստեղծվել մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ:

i

2. Կենտրոնական բանկի մշտական հանձնաժողովները Կենտրոնական բանկի նախագահի կողմից ստեղծվող, մշտապես (անժամկետ) գործող և Կենտրոնական բանկի խնդիրների իրագործմանն օժանդակող հանձնաժողովներն են:

3. Կենտրոնական բանկի ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքները կրում են ժամանակավոր բնույթ և պայմանավորված են որոշակի աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ: Աշխատանքների կատարումից (ավարտից) հետո հանձնաժողովի աշխատանքները դադարում են:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 46. Ֆինանսական հանձնաժողով

 

1. Ֆինանսական հանձնաժողովը վերահսկում է բանկերին վարկերի տրամադրման գործընթացը և առաջարկություններ է ներկայացնում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների, կարգի և պայմանների մասին:

2. Ֆինանսական հանձնաժողովի անդամների թիվը, կազմը և գործունեության կարգը հաստատվում է Կենտրոնական բանկի նախագահը:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 47. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից

i

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի գրանցման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կողմից կազմվում և վարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի գրանցման մատյան:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը գրանցվում են ըստ ընդունման ամսաթվի և նորմատիվ իրավական ակտի համարի` դրանց ընդունման պահից վեցօրյա ժամկետում:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը գրանցվում, կնքվում և պահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի գրանցման մատյանում գրառվում են դրանց կոդը, անվանումը, ընդունման և հրապարակման ամսաթիվը, ամիսը, տարին:

/փոփ. 29.11.96 որոշում, խմբ. 12.06.00 թիվ 149 որոշում/

 

Հոդված 48. Գրանցման և լիցենզավորման հանձնաժողով

 

1. Բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, այլ անձանց լիցենզավորման, բանկերի մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի), ներկայացուցչությունների ղեկավարների կազմը, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների, կատարված փոփոխությունների գրանցման համար Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը քննելու համար Կենտրոնական բանկում ստեղծվում է գրանցման և լիցենզավորման մշտական հանձնաժողով (այսուհետև հանձնաժողով):

2. Հանձնաժողովը ստեղծվում է Կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են վերահսկողության, կազմավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետը (հանձնաժողովի նախագահ), նրա տեղակալը, այդ վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

4. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև Կենտրոնական բանկի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

5. Հանձնաժողովը քննում է լիցենզիա ստանալու, գրանցման դիմում ներկայացրած անձի գործունեության տնտեսական ծրագրերը, ինչպես նաև ղեկավարներին նրանց որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով և Կենտրոնական բանկի նախագահին ներկայացնում է եզրակացություն:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 49. Դրամավարկային քաղաքականության հանձնաժողով

 

1. Դրամավարկային քաղաքականության հանձնաժողովը ուսումնասիրում է դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները, տնտեսական իրավիճակի վերլուծությունը, դրամավարկային կարգավորման մեթոդները: Հանձնաժողովն առաջարկություններ է ներկայացնում Կենտրոնական բանկի Ազգային ժողովում ներկայացվող առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ:

2. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի անդամների թիվը, կազմը և գործունեության կարգը հաստատում է Կենտրոնական բանկի նախագահը:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 50. Բանկային օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողով

 

1. Բանկային օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանում է, որի մեջ ի պաշտոնե մտնում են Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետը կամ նրա տեղակալը և այդ վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, իրավաբանական վարչության պետը կամ նրա կողմից լիազորված մասնագետը:

2. Հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել նաև Կենտրոնական բանկի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Հանձնաժողովի մյուս անդամների թիվը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի նախագահին հաստատում է Կենտրոնական բանկի նախագահը:

3. Բանկային օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը ստեղծում է բանկի կողմից թույլ տրված և Կենտրոնական բանկի կողմից արձանագրված խախտման համար պատժամիջոց կիրառելու նպատակահարմարությունը պարզելու, խախտման պատճառները, ինչպես նաև այն հանգամանքները ճշտելու և ուսումնասիրելու նպատակով, որոնք նպաստել են բանկի կողմից բանկերի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներ կատարելուն:

4. Հանձնաժողովն ուսումնասիրում և քննարկում է`

- բանկի կողմից կատարված խախտումը,

- խախտումը հիմնավորող փաստերը,

- օրենքի և այլ իրավական ակտի այն նորմը, որի պահանջները խախտվել են,

- առաջարկվող պատժամիջոցները,

- պատժամիջոցների կիրառման նպատակահարմարությունը,

- խախտման կատարմանը նպաստող հանգամանքները, եթե այդպիսիք եղել են,

- պատժամիջոցների կիրառման կամ ձեռնարկման ազդեցությունը բանկի

ֆինանսական վիճակի վրա,

- Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության եզրակացությունը,

- այլ փաստեր, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովին օբյեկտիվ և

հիմնավորված որոշում կայացնելու համար:

5. Բանկային օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրում են ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ: Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:

6. Հիմք ընդունելով իրավաբանական վարչության պետի կամ նրա կողմից լիազորված մասնագետի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքների և փաստերի հիման վրա ներկայացված եզրակացությունը` հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահին եզրակացություն է ներկայացնում`

- բանկի նկատմամբ պատժամիջոցի կիրառում,

- բանկի նկատմամբ պատժամիջոցի չկիրառում:

7. Հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահին է ներկայացնում բանկի նկատմամբ պատժամիջոց չկիրառելու մասին եզրակացություն, եթե`

- պատժամիջոց կիրառելու հետևանքով բանկը կհայտնվի ծանր ֆինանսական

կացության մեջ,

- միչնև խախտումն արձանագրելը բանկը կամովին վերացրել է խախտումը,

- խախտումը կատարվել է անհաղթահարելի ուժի հետևանքով:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 51. Կենտրոնական բանկի ծառայողների վարկավորման հանձնաժողով

 

1. Կենտրոնական բանկի ծառայողների վարկավորման հանձնաժողովը կազմակերպում և իրականացնում է Կենտրոնական բանկի ծառայողների վարկավորման ընթացակարգը: Հանձնաժողովը կարող է առաջարկություններ ներկայացնել Կենտրոնական բանկի նախագահին կոնկրետ ծառայողի վարկավորման վերաբերյալ:

2. Կենտրոնական բանկի ծառայողների վարկավորման հանձնաժողովի անդամների թիվը, կազմը և գործունեության կարգը հաստատում է Կենտրոնական բանկի նախագահը:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 52. Կենտրոնական բանկի դրամագիտական գիտափորձաքննական

հանձնաժողով

 

1. Դրամագիտական գիտափորձաքննական հանձնաժողովը կատարում է Կենտրոնական բանկի դրամագիտական թանգարանային ցուցանմուշների ընտրություն: Ընդ որում, մետաղադրամների հարցում հանձնաժողովը նախապատվություն է տալիս Հայաստանի տարածքում հայտնաբերված դրամագյուտերին:

2. Հանձնաժողովի անդամների եզրակացության հիման վրա կատարվում է բնակչությունից անհրաժեշտ նմուշների գնում:

3. Ձեռքբերված դրամագիտական նյութերի պահպանումը, վերականգնումը և ցուցադրությունը իրագործվում է հանձնաժողովի կողմից:

4. Կենտրոնական բանկի դրամագիտական գիտափորձաքննական հանձնաժողովը թանգարանային համապատասխան նյութերի ձեռքբերմանը զուգահեռ ապահովում է վերջիններիս գիտական մշակումն ու վերլուծությունը և նախապատրաստում դրանց հրապարակումը Կենտրոնական բանկի «Տեղեկագրում»

/փոփ. 29.11.96 որոշում/

 

ԲԱԺԻՆ 4. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

 

ԳԼՈՒԽ 12. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 53. Փաստաթղթերի ընդունման և ներկայացման վարչական վարույթը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը Կենտրոնական բանկ մուտքագրված փաստաթղթերը գործավարի միջոցով ուղարկում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին (վարչություններին)` նշված փաստաթղթերին ուսումնասիրելու և մասնագիտական եզրակացություն տալու համար: Գործավարը փաստաթղթերն ընդունելուց հետո անմիջապես պարտավոր է դրանք հանձնել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին կամ ստորաբաժանման գործավարին:

2. Գործավարը փաստաթղթերի ընդունումը կամ հանձնումը պարտադիր կերպով գրանցում է փաստաթղթերի ընդունման և հանձնման մատյանում (մուտքի, ելքի): Կառուցվածքային ստորաբաժանման կողմից փաստաթղթերը ուսումնասիրվում կամ դրանց վերաբերյալ մասնագիտական եզրակացություն է տրվում փաստաթղթերի մուտք լինելու պահից երեք օրվա ընթացքում: Այդ ժամկետը Կենտրոնական բանկի նախագահի կամ նրա տեղակալի կողմից բացառիկ դեպքերում կարող է երկարացվել մինչև հինգ օր: Փաստաթղթերի վերաբերյալ վերջնական եզրակացությունը ստորագրում է կառուցվածքային ստորաբաժանման մասնագետը, դիտասևեռում է ղեկավարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում նրա տեղակալը կամ լիազորված անձը:

3. Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը (նախագծերը) նախապատրաստվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ օրենսդրական ակտերին համապատասխանության վերաբերյալ տրվում է իրավաբանական վարչության մասնագիտական եզրակացությունը, որից հետո միայն փաստաթղթերը (նախագծերը) ներկայացնում են Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը:

4. Կենտրոնական բանկի աշխատակիցները պատասխանատվություն են կրում իրենց տնօրինությանը հանձնված փաստաթղթերի ամբողջականության և դրանց հետ կապված ընթացակարգի պահպանման համար:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 54. Վարչական վարույթը նախնական հավանություն տալու փուլում

 

1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածով նախատեսված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է լիցենզիա ստանալու նախնական հավանության միջնորդագիրը և նախնական հավանություն է տալիս կամ մերժում միջնորդագիրը:

2. Փաստաթղթերի ընդունման պահից հետո մեկօրյա ժամկետում, դրանք ուղարկվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին (վարչություններին), որոնք պարտավոր են հնգօրյա ժամկետում ստուգել ներկայացված փաստաթղթերի պատշաճությունը, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին և տալ մասնագիտական եզրակացություններ:

3. Կառուցվածքային ստորաբաժանումների (վարչությունների) կողմից տրված մասնագիտական եզրակացությունների հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է բանկին տալ լիցենզիա ստանալու նախնական հավանություն կամ մերժել միջնորդագիրը` եռօրյա ժամկետում դիմողին տեղեկացնելով որոշման մասին:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 55. Վարչական վարույթ գրանցման փուլում

 

1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի թիվ 1 մասով նախատեսված ամբողջական և բավարար փաստաթղթերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցում է բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը և կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի թղթակցային հաշիվ: Ներկայացված փաստաթղթերի ամբողջական և բավարար լինելը որոշվում է Կենտրոնական բանկի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների (վարչությունների) մասնագիտական եզրակացությունների հիման վրա:

2. Կենտրոնական բանկ ներկայացված ոչ ամբողջական և ոչ բավարար փաստաթղթերը հետ են ուղարկվում շահագրգիռ բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին, իսկ կրկնակի ներկայացման դեպքում բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման ընթացակարգը վերսկսվում է:

3. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի կողմից որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում տալիս է գրանցման վկայական, իսկ հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող մարմնին վերջինիս կողմից բանկի կամ օտարերկրյա բանկի գրանցման մասին գրառում կատարելու համար:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 56. Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման

վարչական վարույթ

 

1. Կենտրոնական բանկը գրանցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղերը և ներկայացուցչությունները` հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածով նախատեսված փաստաթղթերն ու պայմանները:

2. Մասնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու մասին միջնորդագիրը ստանալուց հետո եռամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է միջնորդագիրը և գրանցում է բանկի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը:

Գրանցումը մերժելու դեպքում Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում մերժման հիմքերի մասին տեղեկացնում է բանկին: Բանկի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գրանցելու մասին որոշում ընդունելուց հետո Կենտրոնական բանկը եռօրյա ժամկետում տալիս է գրանցման վկայական և հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող մարմնին` վերջինիս բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին գրառում կատարելու մասին:

3. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման համար նախատեսված փաստաթղթերի քննումը և Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ստուգումը իրականացվում է նախնական հավանության վարույթի համար սահմանված ժամկետներում:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 57. Վարչական վարույթը լիցենզիա տալու փուլում

 

1. Լիցենզիա ստանալու համար դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիա է տալիս, եթե բավարարվել են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածով նախատեսված պայմանները:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածի թիվ 1 մասում նշված ժամկետում Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկից տրված նախնական հավանությունն ու գրանցումը ուժը կորցնում են:

2. Նախնական հավանությունն ու գրանցումը ուժը կորցնելու դեպքում Կենտրոնական բանկը հնգօրյա ժամկետում ծանուցում է ձեռնարկությունների գրանցում իրականացնող մարմնին` վերջինիս կողմից բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցումը ուժը կորցնելու մասին գրառում կատարելու համար:

3. Հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների ընդունման պահից հետո` մեկօրյա ժամկետում, դրանք ուղարկվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին (վարչություններին), որոնք պարտավոր են հնգօրյա ժամկետում ստուգել ներկայացված փաստաթղթերի պատշաճությունը, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին և տալ մասնագիտական եզրակացություններ:

4. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածով նախատեսված հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունները ստանալու պահից հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցել փոփոխությունները կամ մերժել գրանցումը` եռօրյա ժամկետում բանկին տեղեկացնելով մերժման հիմքերի մասին:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

ԳԼՈՒԽ 13. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

 

Հոդված 58. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները

 

1. Ծառայողական գաղտնիք են կազմում Կենտրոնական բանկի աշխատակիցներին, իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ`

- հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունները

- բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնց բովանդակությունը,

բացահայտման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները և աշխատակիցները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները, ինչպես նաև օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 59. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ցանկը

 

1. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության իրականացմանը վերաբերող ծառայողական գաղտնիք հանդիսանող տեղեկությունները`

- դրամավարկային, արժութային, Հայաստանի Հանրապետության բանկային

համակարգը վերահսկման և կարգավորման ոլորտներին վերաբերվող այն

տվյալներն ու փաստաթղթերը, որոնք արվել են, սակայն դեռ չեն հաստատվել

Կենտրոնական բանկի խորհրդի կամ ղեկավարության կողմից,

- Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի, մասնավորապես`

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի արտարժութային

պահուստների ծավալներին և դրանց կառավարմանը, ինչպես նաև արտաքին

պետական պարտքի սպասարկմանն առնչվող տեղեկությունները,

- Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հանդեպ առանձին

սեկտորների (Հայաստանի Հանրապետության կառավարություն, առևտրային

բանկեր) պարտավորությունների մնացորդների և շարժի վերաբերյալ

տվյալները,

- ֆինանսական շուկայում իրականացվող գործառնությունների ծավալների և

ձևավորված տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկությունները

- մակրոտնտեսական և դրամավարկային հիմնական ցուցանիշների` սղաճի,

դրամական զանգվածի, դրամի շրջապտույտի արագության, դրամական

բազմապատկչի և այլն, գծով դրամավարկային քաղաքականության

վարչության կողմից կատարած կանխատեսումներն ու ծրագրավորումները,

- էկոնոմետրիկական հետազոտությունների հիման վրա մշակված մոդելներն ու

դրանց կիրառման սկզբունքները:

2. Բանկային վերահսկողության տվյալներին վերաբերվող ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները`

- նոր բանկ, օտարերկրյա բանկի մասնաճյուղ հիմնադրելիս բանկային

լիցենզիայի նախնական հավանություն ստանալու համար Կենտրոնական բանկ

ներկայացված փաստաթղթերը,

- բանկերի, դրանց, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի

գրանցման համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը,

- բանկերի ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության

ստուգման համար կազմված տեստերը,

- այլ անձանց լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերը,

- բանկերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և

տեղեկանքները` բացառությամբ համապատասխան ենթակա հաշվետվությունների

և տեղեկանքների,

- կոնկրետ բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված

հաշվետվությունների հիման վրա կատարված վերլուծությունների և

մոնիտորինգի արդյունքները,

- առանձին բանկի վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած

անհատական որոշումը` բացի պատժամիջոց կիրառելու կամ չկիրառելու մասին

որոշումից,

- բանկերում, դրանց մասնաճյուղերում, գործառնական գրասենյակներում

(կետերում), ներկայացուցչություններում վերստուգումների

արդյունքներով կազմված հաշվետվությունը,

- այլ անձանց վերստուգումների իրականացման արդյունքներով կազմված

հաշվետվությունը,

- բանկերի վերակազմավորման (միաձուլման, վերափոխման, ինքնալուծարման)

համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը,

- բանկի անվճարունակության հիմքերի բացահայտման վերաբերյալ

վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության

եզրակացությունը,

- արտաքին (փաստաթղթային) վերահսկողության արդյունքներով բանկերի

ռեյտինգները:

3. Ծառայողական գաղտնիք կազմող այլ տեղեկություններն են`

- Կենտրոնական բանկի խորհրդի փակ նիստերում քննարկվող հարցերը,

- հայկական դրամի պատրաստման տեխնոլոգիան, պաշտպանունակության

հատկանիշները, ինչպես նաև Կենտրոնական բանկի պահուստներում առկա

դրամի քանակը,

- շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի տեսակային կառուցվածքը,

- շենքերի կամ շինությունների կառուցվածքները և հատակագծերը

(գծագրերը), որտեղ գտնվում են Կենտրոնական բանկի պահուստները, ինչպես

նաև շենքերի, շինությունների կառուցման տեխնոլոգիան,

- այլ բանկերում ներդրված ավանդները (դեպոզիտներ),

- նախապատրաստվող մրցույթները, տենդերները, մինչև դրանց պաշտոնական

հայտարարումը,

- Կենտրոնական բանկի կողմից կնքվող գործարքները և պայմանագրերը, որոնք

կնքվում են Կենտրոնական բանկի խնդիրներն իրականացնելու նպատակով և

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, հրապարակման ենթակա չեն`

բացառությամբ հաճախորդների հետ կնքվող գործարքների (պայմանագրեր)`

- գործարքի (պայմանագրի) պայմանները, ներառյալ գները,

- պայմանագրի առարկան,

- պայմանագրի հատուկ պայմանները (զեղչեր, հավելավճարներ, օպցիոններ

և այլն),

- գործարքի (պայմանագրի) այլ պայմանները:

Կենտրոնական բանկի կողմից նախապատրաստվող և վարվող բանակցությունները` բանակցությունների առարկան, պայմանները, որոնք Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ենթակա չեն հրապարակման:

Կենտրոնական բանկի համակարգչային համակարգում գոյություն ունեցող այն տեղեկությունները, որոնք վերաբերվում են սույն հոդվածի կետերին:

- Կենտրոնական բանկի կողմից մշակված էլեկտրոնային համակարգերի

անվտանգությունը ապահովող արարողակարգերի տեխնոլոգիան,

- վերստուգման ընթացքում բանկի ծառայողներին հայտնի դարձած բանկերի

համար բանկային գաղտնիք հանդիսանող տեղեկությունները,

- պետական արժութային պահուստների չափը, կառուցվածքը և կառավարումից

ստացված եկամուտները կամ վնասները,

- վարկային ավանդների ներգրավումը, ռեպո-համաձայնագրերի կնքումը,

արժեթղթերի աճուրդների արդյունքներով հաղթող ճանաչված բանկերի

անվանումները,

- ԿԲ կողմից Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին, խորհրդի

մյուս անդամներին և ծառայողներին տրամադրված վարկերի ծավալները,

ժամկետները, տոկոսադրույքները,

- Կենտրոնական բանկի կողմից Կառավարությանը տրամադրված վարկերի

ծավալները, ժամկետները, տոկոսադրույքները,

- Կենտրոնական բանկում ի պահ ընդունված և գրավադրված պետական

արժեթղթերի ծավալները,

- Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ այլ տեղեկությունները:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 60. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների

գաղտնիության աստիճանները

 

1. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն ըստ գաղտնիության աստիճանի դասակարգվում են`

- գաղտնի տեղեկություններ,

- հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ:

2. Գաղտնի տեղեկությունների թվին դասվում են սույն կանոնադրության 82 հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, ինչպես նաև 3-րդ մասի 1, 2, 3, 4 կետերում նշված տեղեկությունները:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 61. Ծառայողական գաղտնիք կազմող

տեղեկությունների օգտագործումը

 

1. Կենտրոնական բանկի աշխատակիցները պարտավոր են պաշտոնական պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց հայտնի դարձած ծառայողական գաղտնիք հանդիսանող տեղեկություններն օգտագործել դրանց նպատակային նշանակությանը համապատասխան:

2.Կենտրոնական բանկի աշխատակիցները չեն կարող`

- ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն օգտագործել շահադիտական

նպատակով,

- ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը փոխանցել այլ աշխատակցի,

- կատարել այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով ծառայողական

գաղտնիք պարունակող փաստաթղթերը կարող են փոխանցվել այլ անձանց,

կորչել,

- ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը դուրս հանել Կենտրոնական

բանկի գլխավոր գրասենյակից, իսկ տարածքային ստորաբաժանման

առկայության դեպքում տարածքային ստորաբաժանման սահմաններից:

3. Սույն հոդվածի իմաստով ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների շահադիտական նպատակով օգտագործումը ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման ընթացքում ստացված նյութական շահն է, նյութական շահի ստացման մտադրությունը կամ առանձին անձանց, բանկի կամ այլ կազմակերպության հետ հարաբերություններում նպաստավոր պայմանների ստեղծումը:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 62. Ըստ գաղտնիության աստիճանի ծառայողական գաղտնիք կազմող

տեղեկությունների հրապարակումը

 

1. Գաղտնի տեղեկությունները կարող են հրապարակվել կամ տրամադրվել միայն`

- Կենտրոնական բանկի նախագահի գրավոր թույլատրությամբ,

- այն անձի կամ կազմակերպության համաձայնությամբ, որին այդ

տեղեկությունը վերաբերվում է, եթե տվյալ գաղտնիքը հանդիսանում է

բացառապես տվյալ անձի կամ կազմակերպության իրավունքը կամ

արտոնությունը,

- դատարանի որոշմամբ կամ լիազորված այլ մարմինների իրենց իրավասության

սահմաններում ընդունված որոշման հիման վրա:

2. Հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները կարող են տրամադրվել`

- սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում,

- Կենտրոնական բանկի վերստուգիչ և արտաքին աուդիտ իրականացնող

կազմակերպությանը,

- Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի մյուս

անդամի կամ աշխատակցի շահերը դատավարության կամ այլ վարույթի

ընթացքում պաշտպանելու նպատակով:

3. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման կամ տրամադրման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Կենտրոնական բանկի աշխատակիցները կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդությամբ դիմում են Կենտրոնական բանկի նախագահին, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման կամ տրամադրման գրավոր թույլտվություն ստանալու համար:

4. Այն դեպքում, երբ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունը հանդիսանում է որևէ անձի կամ կազմակերպության բացառիկ իրավունքը կամ արտոնությունը, Կենտրոնական բանկի աշխատակիցը փակ նամակով դիմում է տվյալ անձին կամ կազմակերպությանը` տեղեկության հրապարակման կամ տրամադրման համաձայնություն ստանալու համար:

5. Դատարանի որոշմամբ կամ լիազորված այլ մարմինների` իրենց իրավասության սահմաններում ընդունված որոշման հիման վրա, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրվում են անվերապահորեն:

6. Կենտրոնական բանկի վերստուգիչ խմբին և արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպությանը ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել առանց Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի գրավոր թույլտվության:

7. Կենտրոնական բանկի նախագահի կողմից ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը կամ տրամադրումը կարող է իրականացվել Կենտրոնական բանկի խորհրդի գրավոր թույլտվությամբ:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

Հոդված 63. Պատասխանատվությունը ծառայողական գաղտնիք կազմող

տեղեկությունների օգտագործման և հրապարակման կարգը

խախտելու համար

 

1. Կենտրոնական բանկի աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները ստանձնելու պահին նախազգուշացվում են ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման կամ հրապարակման կարգի պահպանման և այդ կարգը խախտելու դեպքում պատասխանատվության վերաբերյալ:

2. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման և հրապարակման կարգը խախտելու համար Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի, խորհրդի անդամների կամ աշխատակիցների նկատմամբ կարող են կիրառվել`

- նախազգուշացում,

- աշխատանքից ազատում:

3. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման կամ հրապարակման կարգը դիտավորյալ խախտելու դեպքում կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պատժամիջոցը:

4. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման կամ հրապարակման կարգը անզգուշությամբ խախտելու դեպքում կարող է կիրառվել սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պատժամիջոցը:

Մեկ տարվա ընթացքում այդպիսի խախտում մեկից ավելի անգամ թույլ տալու դեպքում կիրառվում է հոդվածի 2-րդ կետով նախատեսված պատժամիջոցը:

5. Սույն հոդվածով նախատեսված պատժամիջոցներից որևէ մեկի կիրառման փաստը չի ազատում ՀՀ օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված պատասխանատվությունից:

/փոփ. 29.11.96 որոշում/

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.08.1996
N 142
Որոշում