Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ընդունված է Ազգային ժողովի կողմից
12 հունիսի 1996 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի տարեկան հաշվետվությունը:

ՀՈԴՎԱԾ 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի ամփոփ հաշվեկշիռը հետևյալ տեսքով`

 

       Ակտիվներ                                   հազար դրամ

 

Ակտիվներ ոսկով և արտարժույթով

       ոսկի                                           4207578

Միջազգային արժութային հիմնադրամին

       առնչվող ակտիվներ                              58157673

       այլ արտաքին ակտիվներ                          23326783

Ակտիվներ ազգային արժույթով

       վարկեր ՀՀ կառավարությանը                      13439975

       վարկեր և  դեպոզիտներ բանկերում                 2169648

       այլ ակտիվներ                                   1951883

    Հիմնական միջոցներ                                  528927

    Ընդամենը                                        103782467

 

Պարտավորություններ

 

Պարտավորություններ արտարժույթով

       բանկերին                                       1662394

       այլ                                             927754

Պարտավորություններ ազգային արժույթով

շրջանառության մեջ թղթադրամներ և

       մետաղադրամներ                                 25948688

Դեպոզիտներ

       ՀՀ կառավարություն                              3238921

       բանկերի                                        1298719

       այլ                                             102273

Միջազգային արժութային հիմնադրամի

    հանդեպ պարտավորություններ                        68570916

    Այլ պարտավորություններ                             499880

    Ընդամենը                                         12249545

Կապիտալ և պահուստներ

       կանոնադրական կապիտալ                              5000

       գլխավոր պահուստ                                 641048

       վերագնահատման պահուստներ                        886874

Ընդամենը` պարտավորություններ, կապիտալ և

    պահուստներ                                      103782467

 

ՀՈԴՎԱԾ 3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի եկամուտների, ծախսերի և շահույթի մասին հաշվետվությունը հետևյալ տեսքով`

 

    Եկամուտներ                                    հազար դրամ

Եկամուտներ ոսկով դեպոզիտների և

    արտարժույթի գծով                                   489236

       ստացված տոկոսներ                              14621182

       այլ եկամուտներ                                  749039

    Ընդամենը                                         15859457

Ծախսեր

       վճարված տոկոսներ                               1337365

       անհուսալի վարկերի գծով ծախսեր                  1052721

       թղթադրամի տպագրության ծախսեր                    164658

       այլ ծախսեր                                      671454

    Ընդամենը                                          3226198

    Շահույթ (կորուստ)                                12633259

Շահույթի բաշխում

       ՀՀ պետական բյուջե                             12210234

       գլխավոր պահուստ                                 423025

    Ընդամենը շահույթի բաշխում                        12633259

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11.07.96 թիվ ՀՕ-72

 

 

pin
ՀՀ 12.06.1996
N ՀՕ-72 օրենք