Սեղմել Esc փակելու համար:
1996 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍԵՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1996 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«31» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 1996 թ. թիվ 350

 

1996 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ելնելով գիշերային նվազագույն և երեկոյան առավելագույն բեռնվածության տարբերության հետևանքով հանրապետության էներգահամակարգում ստեղծված լարված իրավիճակից, որը հնարավոր է կարգավորել միայն հիդրոէլեկտրակայանների աշխատանքի միջոցով, և, հաշվի առնելով, որ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի աշխատանքի պայմաններում կբարձրացվի համակարգի հուսալիությունն ու էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը և կապահովվի ՀԱԷԿ-ի հնարավոր անվտանգ աշխատանքը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. 1996 թվականի չորրորդ եռամսյակում 1996 թվականի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված չափաքանակներից դուրս էներգետիկ նպատակներով Սևանա լճից լրացուցիչ բաց թողնել մինչև 20 մլն խոր.մ ջուր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.1996
N 350
Որոշում