Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 32

 

54. «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Մինչև 2003 թվականի հոկտեմբերի 30-ը դադարեցնել «Սևան» ազգային պարկի և Սևանա լճի ափամերձ տարածքներում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրումը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2003 թվականի հոկտեմբերի 30-ը ապահովել Սևանա լճի ափամերձ գոտիների առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտևորման փաստաթղթերի մշակումն ու հաստատումը:

3. Հողային պաշարների կառավարման լիազոր մարմինների ղեկավարներին ու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ըստ անհրաժեշտության աջակցել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերի մշակման գործում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2003
N 32
Արձանագրային որոշում