ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 54
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2002 թվականի դեկտեմբերի 26-ի
N 54 արձանագրային որոշման
ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ծրագրի նպատակը
Բնության հատուկ պահպանվող տարածքների կատարելագործված համակարգի ստեղծման միջոցով ապահովել.
. Հայաստանի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, պահպանության,
վերականգնման և կայուն օգտագործման վիճակի բարելավումը,
. համակարգի ներդաշնակ ինտեգրացումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման
ռազմավարությանը,
. բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի համապատասխանեցումը
միջազգային համաձայնագրերին, ստանդարտներին և չափանիշներին
Ծրագրի խնդիրները
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող
տարածքների պետական ռազմավարության մոտեցումները և սկզբունքները,
2. Ստեղծել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի
հայեցակարգային մոդելը,
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող
տարածքների համակարգի ստեղծման և հայեցակարգային մոդելին մոտեցման
առաջնահերթությունները,
4. Կազմել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների
գործողությունների ծրագիր` ըստ առաջնահերթությունների:
I ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Կենսաբազմազանության կարևորությունը երկրի սոցիալ-տնտեսական
զարգացման համակարգում
Կենսաբազմազանությունը հայ ժողովրդի կենսագործունեության, հարատևության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական գրավականներից է: Նրա տեսակային և քանակական հարստությունից է կախված հայ ժողովրդի բարեկեցությունը և կայուն զարգացման ապահովումը:
._________________________________________________________________________.
| Հայաստանի տեղադիրքը և ռելիեֆը նպաստել են կենսաբազմազանության մեծ |
|տեսականու, առատ էնդեմիզմի և հարուստ ագրոկենսաբազմազանության |
|ձևավորմանը: Հայաստանի փոքրիկ տարածքի վրա (29,74 հազ. կմ2) հայտնաբերված |
|են մոտ 3500 տեսակի բարձրակարգ ծաղկավոր բույսեր, ավելի քան 17500 |
|կենդանատեսակներ, որոնցից մոտ 500-ը` ողնաշարավորներ: Ցածրակարգ բույսերի և |
|միկրոօրգանիզմների քանակությունն անցնում է մի քանի տասնյակ հազարներից: |
|Բարձրակարգ բույսերի խտությամբ աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից |
|մեկը` ավելի քան 100 տեսակ 1 կմ քառակուսու վրա: |
| Հայաստանի ֆլորայի էնդեմների թիվը կազմում է 106 տեսակ, որը նրա բուսական|
|աշխարհի տեսակային ընդհանուր բազմազանության մոտ 3%-ն է, իսկ ցամաքային |
|ֆաունայինը 329-ը, որոնցից 316-ը` անողնաշարավորներ են: |
| Հայաստանը տնտեսապես արժեքավոր մի շարք բույսերի և կենդանիների ծագման |
|կարևորագույն կենտրոններից մեկն է: Այստեղ մինչ այժմ ներկայացված են |
|հացազգիների և այլ մշակաբույսերի, ինչպես նաև ընտանի կենդանիների վայրի |
|ցեղակիցները: |
| Հայաստանի կենսաբազմազանությունը չափազանց հարուստ է տնտեսական արժեքավոր|
|տեսակներով: Բույսերի մոտ 2000 տեսակ օժտված են սննդարար, կերային, դեղատու,|
|ներկատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու հատկանիշներով, մի շարք |
|կենդանիներ` մորթատու, մսատու և այլ հատկանիշներով: |
._________________________________________________________________________.
Կենսաբազմազանության մեծ մասը դարեր շարունակ ավանդական մեթոդներով օգտագործվել է տեղաբնակների կողմից և երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց անընդհատ ընդլայնվել է կենսաբազմազանության բաղադրիչների ներգրավումը մարդու գործունեության տարբեր ոլորտներում: Գյուղատնտեսության բնագավառում այն օգտագործվում է պարենի, անասնակերի ապահովման, սելեկցիոն աշխատանքների և այլ նպատակներով: Սննդարդյունաբերության մեջ խոտաբույսերը, պտուղները, հատապտուղները, արմատապտուղները հանդիսանում են հումքի կարևոր աղբյուրներ` որպես պահածոյանյութ, համեմունք և այլն: Դեղագործության մեջ վայրի բուսատեսակները որպես բուժամիջոց անփոխարինելի աղբյուր են հանդիսանում: Շինարարության մեջ անտառային պաշարներն օգտագործվում են որպես շինանյութ: Բնական լանդշաֆտների էսթետիկական և ռեկրեացիոն, այդ թվում նաև բուժիչ-առողջարանային պաշարները, հիմնականում պայմանավորված են բուսակենդանական աշխարհի բազմազանությամբ ու հարստությամբ:
2. Բնության հատուկ պահպանվող տարածքների դերը և նշանակությունը
կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում
Կենսաբազմազանության օգտագործումը հանրապետությունում հիմնականում ընթացել է առանց հաշվի առնելու կենսապաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները: Օգտագործման այսպիսի մոտեցման արդյունքում աստիճանաբար տեղի է ունեցել տեսակների դեգրադացիա, և նույնիսկ ոչնչացում, որն էլ բերել է կենսաբազմազանության ընդհանուր աղքատացման: Այս երևույթն ավելի ակտիվ է ընթացել վերջին հարյուրամյակում` կապված շրջակա միջավայրի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ աղտոտվածությունների մեծացման, ինչպես նաև անտառների, արոտավայրերի և այլ էկոհամակարգերի ինտենսիվ շահագործման հետ: Իրավիճակը ավելի սրվեց վերջին տարիների քաղաքական և սոցիալ-տնտեսական վերակառուցումների ընթացքում կենսաբանական ռեսուրսների անկայուն օգտագործման պատճառով: Արդյունքում որոշ բնակմիջավայրեր էապես դեգրադացվել են (ներառյալ անտառները, լեռնային արոտավայրերը և գերխոնավ տարածքները), իսկ մի շարք տեսակները կանգնած են անհետացման եզրին:
._________________________________________________________________________.
| Բնական և անտրոպոգեն ներգործության պատճառով ներկայումս առավել կամ |
|պակաս չափով պահպանության կարիք ունեն Հայաստանի ֆլորայի տեսակների համարյա |
|կեսը: ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված են 386 տեսակներ կամ ֆլորայի 12%-ը: |
|Նշված տեսակներից 61-ը ընդգրկված են նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: 35 |
|արժեքավոր բուսատեսակ իսպառ անհետացել են Հայաստանի տարածքից, և այժմ |
|անհետացման եզրին են գտնվում մի շարք բուսատեսակներ, որոնք մեծ |
|հետաքրքրություն են ներկայացնում: |
|Ներկայումս Հայաստանում հանդիպող 17000 անողնաշարավոր և 493 տեսակի |
|ողնաշարավոր կենդանիներից մոտ 300-ը համարվում են անհետացող կամ հազվադեպ |
|հանդիպող տեսակներ: Անողնաշարավորների ֆաունայի 48 ներկայացուցիչներ |
|գրանցված էին նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում, իսկ ողնաշարավոր կենդանիներից |
|99-ը` ենթակա էին գրանցման հանրապետության, 39-ը գրանցված են ԽՍՀՄ-ի, 6-ը` |
|միջազգային Կարմիր գրքերում: Այժմ անհրաժեշտություն է առաջացել |
|հանրապետության հաստատվելիք Կարմիր գրքում գրանցելու ողնաշարավոր |
|կենդանիների 97 նոր տեսակ: |
._________________________________________________________________________.
Կենսաբազմազանության վրա երկարամյա այդ բացասական ներգործությունների արդյունքում հանրապետությունում տեղի ունեցած կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտներում առաջ են եկել մի շարք հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներ: Անցած տարիների ընթացքում պետության կողմից իրականացվել են բնագավառի օրենսդրության կատարելագործման, գիտակիրառական և կազմակերպչական տարբեր միջոցառումներ /վարչական և քրեական օրենսգրքերում համապատասխան հոդվածների ներառում, առանձին պահպանվող տարածքների կազմակերպում և այլն/ նշված բացասական ներգործությունների մեղմացման կամ կանխարգելման համար: Սակայն, այդ մասնակի քայլերի միջոցով վերջնական լուծում չեն տրվել այդ ոլորտում առկա հիմնախնդիրներին:
Այդ հիմնախնդիրների լուծման առաջնահերթ ուղղությունները տրված են ՀՀ կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ծրագրում /1999թ./, որտեղ հատկապես կարևորվում է բնության հատուկ պահպանվող տարածքների օպտիմիզացիայի դերը կենսաբազմազանության պահպանության ապահովման գործում: Ռազմավարության մեջ ամրագրված է, որ հազարամյակների ընթացքում տարածքների համար, ինչպիսին Հայաստանն է, բնության և նրա բաղադրիչների պահպանության ֆինանսական, վարչարարական, իրավական և այլ մեխանիզմների հետ մեկտեղ կայուն երաշխիք են հանդիսանում բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ), որոնց միջոցով ապահովվում է.
. կենսաբազմազանության, հատկապես հազվագյուտ և անհետացող տեսակների in-situ պահպանություն,
. էկոհամակարգերի և տեսակների մոնիտորինգ,
. էկոհամակարգերի և տեսակների վերականգնման և վերարտադրության համար բարենպաստ նախադրյալներ,
. բնական կենսապաշարների կանոնակարգված և նորմավորված օգտագործում:
Բացի կենսաբազմազանության պահպանության առանձնահատուկ խնդիրների լուծումից ԲՀՊՏ-երի միջոցով իրականացվում են նաև բնապահպանական և սոցիալական այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են.
. շրջակա միջավայրի ջրապաշտպան, կլիմայակարգավորիչ, հակաէրոզիոն, անտառապաշտպան, հողապաշտպան և այլն,
. ռեկրեացիոն ռեսուրսների պահպանություն և կայուն օգտագործում,
. էկոկրթություն և դաստիարակություն:
Ընդունելով ԲՀՊՏ-երի կարևորությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում և դրանց օպտիմիզացիայի անհրաժեշտությունը որպես առաջնահերթություն, ՀՀ կառավարության կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման հայեցակարգի մշակումը ներառվել է 2002 թ. առաջնահերթ միջոցառումների ցանկում:
3. Բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պատմական համառոտ
ակնարկը
Կենսաբազմազանության in-situ պահպանությունը և կայուն օգտագործման մոտեցումները հնագույն ժամանակներից դրսևորվել են հայ ժողովրդի տնտեսավարման ավանդական ձևերում: Դրանց առանձին տարրեր արտահայտվել են պաշտամունքի առարկա դարձնելով տարբեր բուսատեսակներ` կենի, սոսի, կաղնի, ընկուզենի և դրանց շրջակայքում սահմանելով պահպանության և օգտագործման առանձնահատուկ պայմաններ:
._________________________________________________________________________.
| Դեռևս վաղ միջնադարի հայոց պատմիչների կողմից հիշատակվում է այն մասին, |
|որ 4-րդ դարում Հայոց թագավոր Խոսրովի ժամանակ ներկայիս «Խոսրովի անտառ» |
|պետարգելոցի տարածքում հիմնվել է արհեստական անտառ, որտեղ բնակեցվել են |
|տարբեր տեսակի կենդանիներ և այդ անտառներն օգտագործվել են որպես |
|թագավորական որսատեղեր և սահմանափակվել է այդ տարածքների ազատ |
|օգտագործումը: |
| Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ներկա ցանցի |
|ձևավորումը սկսվել է 1958 թվականից, երբ ստեղծվեցին «Խոսրով», «Դիլիջան» |
|և «Շիկահող» պետական արգելոցները, իսկ Մարտունու, Գյուլագարակի, Ջերմուկի, |
|Հեր-Հերի անտառտնտեսությունները, ինչպես նաև ՀՀ տարածքում կենու, |
|արջընկուզենու, չինարի, հունական ընկուզենու, տանձենու, խնձորենու, գիհու |
|և հոնի վայրի ծառաթփային տեսակների տարածքները հայտարարվեցին պետական |
|արգելավայրեր: 1959 թ. պետական արգելավայրեր հայտարարվեցին նաև Ծաղկաձորի |
|բանքսի սոճու պուրակները, Գոռավանի ավազուտները, Արագածի հարավային |
|գագաթամերձ ալպյան մարգագետինները, հանքավանի մրտավարդենու աճելավայրերը և |
|Սևանա լճի ազատված հողագրունտները: Հետագայում, կենսաբազմազանության |
|պահպանության տարբեր նպատակներով ստեղծվեցին այլ արգելոցներ և արգելավայրեր|
|և մինչև 2001 թ. վերջերը Հայաստանի ԲՀՊՏ-երի ցանկը կազմված էր 5 պետական |
|արգելոցներից («Դիլիջան», «Խոսրով», «Շիկահող», «Էրեբունի» և «Սև լիճ»), |
|22 պետական արգելավայրերից և մեկ ազգային պարկից («Սևան» ազգային պարկ): |
|Հաշվի առնելով որոշ ԲՀՊՏ-երի կարգավիճակների անհամապատասխանությունը առկա |
|իրավիճակի հետ ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին դրանց կարգավիճակների |
|փոփոխման որոշումներ. «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխվեց |
|արգելավայրի, իսկ «Դիլիջան» պետարգելոցի կարգավիճակը` ազգային պարկի: |
._________________________________________________________________________.
Ներկայումս հանրապետությունում գործում են 3 պետական արգելոցներ («Խոսրովի անտառ», «Շիկահող», «Էրեբունի»), 23 պետական արգելավայրեր և երկու ազգային պարկեր (»Սևան» և «Դիլիջան»):
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ներկա համակարգը ստեղծվել է տարերայնորեն` գիտականորեն հիմնավորված բնապահպանական միասնական ծրագրի և սկզբունքների անկատարության պայմաններում:
4. Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ներկա վիճակի
գնահատականը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին
Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներով», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներով, ԲՀՊՏ-երի կանոնադրություններով և ոլորտին առնչվող իրավական ակտերով:
Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներն ըստ բնապահպանական կարգավիճակի դասակարգվում են պետական արգելոցների, պետական արգելավայրերի, ազգային պարկերի և բնության հուշարձանների: Պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 311 հազ. հա, որը հանրապետության տարածքի 10%-ն է, իսկ առանց Սևանա լճի մակերեսի այն կազմում է հանրապետության տարածքի մոտ 6%-ը: Ընդ որում այս տարածքների 54%-ը, իսկ առանց Սևանա լճի մակերեսի` 91%-ը կազմում են անտառային ֆոնդի տարածքներ:
ԲՀՊՏ-երում պահպանվում են հանրապետության ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60%-ը, որոնց թվում հազվագյուտ, անհետացման վտանգված և էնդեմ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկ ռեսուրսները:
Պետական արգելոցները էկոլոգիական, գիտական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված տարածքներ են, որտեղ բնական միջավայրի զարգացման պրոցեսներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության: Արգելոցները ստեղծված են ապահովելու բնական միջավայրի և կարևոր տեսակների պահպանությունը: Այստեղ մարդկային գործունեությունը սահմանափակվում է միայն գիտական հետազոտություններով:
Հայաստանի պետական արգելոցները ըստ Բնության պահպանության միջազգային միության (IUCN 1994 a) դասակարգման համապատասխանում են IUCN «I a» կարգի պահպանվող տարածքներին:
Հանրապետությունում գործող 3 արգելոցներից 2-ը, որոնք տարածքային առումով կազմում են արգելոցների 98%-ը, անտառային էկոհամակարգեր են:
._________________________________________________________________________.
| «Խոսրովի անտառ» պետարգելոցը տեղակայված է Արարատի մարզի վարչական |
|տարածքում` Գեղամա լեռնավահանի հարավային դիրքադրության և ՈՒրծի ու Երանոս |
|լեռնաշղթաների հյուսիս-արևմտյան լանջերին, Ազատ և Խոսրով գետերի |
|ավազաններում 1400-2250 մ բարձրությունների սահմաններում և գրավում է 29196|
|հա տարածություն: Այստեղ պահպանվում են կենտրոնական Հայաստանի չոր |
|նոսրանտառային, ֆրիգանային ու կիսաանապատային լանդշաֆտները` դրանց բուսական |
|ու կենդանական եզակի համակեցություններով: |
| «Շիկահող» պետարգելոցը գտնվում է Սյունիքի մարզում` Ծավ և Շիկահող |
|գետերի ավազաններում: Զբաղեցնում է 10 հազ. հա տարածություն 700-2400 մ |
|բարձրությունների սահմաններում: Այստեղ պահպանվում են հարավային Հայաստանի |
|կաղնուտա-բոխուտային անտառները ու դրանց բնորոշ բուսական և կենդանական |
|համակեցությունները: |
| «Էրեբունի» արգելոցը ստեղծվել է 1981 թ.-ին, գտնվում է Արարատյան |
|գոգավորության նախալեռնային հատվածում` Ողջաբերդի սարավանդի հարավ-արևմտյան |
|լանջերին: Զբաղեցնում է 89 հա տարածք: Ստեղծված է վայրի հացազգիների բնական |
|գենոֆոնդի պահպանության նպատակով: |
._________________________________________________________________________.
Ազգային պարկերը տարածքներ են /ջրատարածքներ/, որոնք ընդգրկում են հատուկ էկոլոգիական պատմամշակութային և գեղագիտական արժեք ներկայացնող բնական համալիրներ և օբյեկտներ, որոնք բնական և մշակութային լանդշաֆտների բարենպաստ զուգորդման շնորհիվ կարող են օգտագործվել ռեկրեացիոն, պատմամշակութային ու գիտական նպատակներով:
Ըստ այս դասակարգման համապատասխանում են IUCN II կարգի պահպանվող տարածքներին:
._________________________________________________________________________.
| «Սևան» ազգային պարկը կազմակերպվել է 1978 թ.-ին, գտնվում է Հայաստանի |
|կենտրոնական մասում, զբաղեցնում է Սևանի միջլեռնային գոգավորության հատակը |
|կազմող Սևանա լճի և նրա հարակից ազատված հողագնդերի տարածքները: Մակերեսը |
|կազմում է 150.1 հազ. հա տարածք, որից 125.2 հազ.հա-ն Սևանա լճի հայելին է,|
|իսկ 24.9-ը` առափնյա ցամաքային տարածքները: Այն շրջափակված է Արեգունի, |
|Գեղամա, Վարդենիս, Փամբակ և Սևանի լեռների լանջերով: |
| Պահպանության օբյեկտն է Սևանա լիճը` նրա ջրահավաք ավազանի եզակի ու |
|էնդեմիկ կենդանական ու բուսական համակեցությամբ: |
| Պարկի տարածքը բաժանված է արգելոցային, հանգստի (ռեկրեացիոն), |
|տնտեսական տարածագործառնական գոտիների: |
| «Դիլիջան» ազգային պարկը կազմակերպվել է 2002 թ.` 1958 թվականից |
|կազմակերպված «Դիլիջան» պետական արգելոցի և դրան հարակից տարածքների |
|սահմաններում: |
| Պարկը գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Փամբակի, |
|Արեգունու, Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերին, զբաղեցնում է 28002 |
|հա տարածություն, այդ թվում` անտառածածկ 26010 հա: |
| Այստեղ պահպանվում են կովկասյան տիպի մեզոֆիլ անտառները, հաճարենու և |
|կաղնու համակեցությունները, կենու եզակի պուրակը, անտառային հազվագյուտ |
|ֆաունան և պատմաճարտարապետական ու բնության եզակի հուշարձանները: |
| Պարկի տարածքը բաժանված է արգելոցային, հանգստի (ռեկրեացիոն), տնտեսական |
|տարածագործառնական գոտիների: Դեռևս ընթացքի մեջ են նորաստեղծ ազգային պարկի|
|սահմանների և տարածագործառնական գոտիների ճշգրտման աշխատանքները: |
._________________________________________________________________________.
Պետական արգելավայրերը մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածքներ են, որոնց սահմաններում ապահովվում են էտալոնային, գիտական պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համալիրների և նրանց տարրերի տեսակային պահպանությունն ու վերարտադրությունը:
Ըստ այս դասակարգման մոտ են IUCN IV կարգի պահպանվող տարածքներին:
Արգելավայրերի տարածքում սահմանափակվում կամ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հակասում է արգելավայրի նպատակային նշանակությանը:
Հայաստանի արգելավայրերին (աղյուսակ 1) տրված է բնական համալիրների և հատկապես դրանց արժեքավոր բաղադրամասերի պահպանության, բուսակենդանական աշխարհի գենոֆոնդի բարելավման և վերարտադրության, ինչպես նաև տարածքի տնտեսական և բնաէկոլոգիական հարաբերությունների հավասարակշռությունը ապահովելու ֆունկցիաներ:
Աղյուսակ 1
Հայաստանի Հանրապետությունում գրանցված արգելավայրերը
.___________________________________________________________.
|No| Արգելավայրի անվանումը |Կազմավորման| Զբաղեցրած |
| | | տարեթիվը |տարածքը /հա/|
| | | |ըստ հողային |
| | | | հաշվեկշռի |
|__|_______________________________|___________|____________|
|1 |Սև լիճ |2001 | - |
|__|_______________________________|___________|____________|
|2 |Ախնաբատի կենու պուրակ (անտառակ)|1958 | - |
|__|_______________________________|___________|____________|
|3 |Սոսու պուրակ |1958 | - |
|__|_______________________________|___________|____________|
|4 |Արջատխլենու |1958 | - |
|__|_______________________________|___________|____________|
|5 |Գիհու նոսրանտառներ |1958 | - |
|__|_______________________________|___________|____________|
|6 |Մրտավարդենու |1959 | - |
|__|_______________________________|___________|____________|
|7 |Արագածի ալպյան |1959 | - |
|__|_______________________________|___________|____________|
|8 |Մարգահովտի |1959 | - |
|__|_______________________________|___________|____________|
|9 |Գյուլագարակի |1958 | - |
|__|_______________________________|___________|____________|
|10|Գոռավանի ավազուտներ |1959 | - |
|__|_______________________________|___________|____________|
|11|Բանքսի սոճու |1959 | - |
|__|_______________________________|___________|____________|
|12|Հերհերի նոսրանտառներ |1958 | - |
|__|_______________________________|___________|____________|
|13|Ջերմուկի |1958 | - |
|__|_______________________________|___________|____________|
|14|Ջերմուկի ջրաբանական |1983 | - |
|__|_______________________________|___________|____________|
|15|Արզականի-Մեղրաձորի |1971 | - |
|__|_______________________________|___________|____________|
|16|Իջևանի |1971 | - |
|__|_______________________________|___________|____________|
|17|Գանձաքարի (Վերին Աղդանի) |1971 | - |
|__|_______________________________|___________|____________|
|18|Գետիկի |1971 | - |
|__|_______________________________|___________|____________|
|19|Եղեգնաձորի |1971 | - |
|__|_______________________________|___________|____________|
|20|Հանքավանի ջրաբանական |1981 | - |
|__|_______________________________|___________|____________|
|21|Որդան կարմիրի |1987 | - |
|__|_______________________________|___________|____________|
|22|Բոխաքարի |1989 | - |
|__|_______________________________|___________|____________|
|23|Գորիսի |1972 | - |
.___________________________________________________________.
Բնության հուշարձանները բացառիկ կամ տիպիկ, գիտական կամ պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են:
Հայաստանի բնության հուշարձանները IUCN III կարգի պահպանվող տարածքներ են:
Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային համալիրների և նրանց առանձին բաղադրամասերի ծագումնաբանական, հասակային, ձևաբանական և այլ հատկանիշների մեծ տարբերությունները ստեղծել են բնության կենդանի և անկենդան հուշարձանների հարուստ բազմազանություն: Դրանցից շատերն ունեն միջազգային մեծ նշանակություն և համարվում են միջազգային չափանմուշներ (էտալոններ):
._________________________________________________________________________.
| Բնության կենդանի հուշարձանների շարքին կարելի է դասել դարավոր |
|ռելիկտային ծառատեսակները, որոնցից են լայնատերև սոսիները (Ծաղկավան |
|գյուղի, Ծավ գետի հովտի, Մեղրիի շրջակայքի), Հուդայի ծառը և այլն, իսկ |
|անկենդան հուշարձանների շարքին` նորագույն հրաբխային գոյացումները, որոնք |
|հանդիպում են Ազատ, Արփա, Հրազդան, Որոտան գետահովիտներում և իրենցից |
|ներկայացնում են բազալտի սյունաձև և ճառագայթաձև գոյացումներ, ինչպես |
|նաև Գեղամա և Վարդենիս լեռնազանգվածների յուրօրինակ հրաբխային կոները, |
|Երևանի հարավ-արևելյան տարածքում 4-րդական ժամանակաշրջանի տարագույն |
|կավերի վրա ձևավորված 8 հազար հա «պալեոհիդրոմորֆ ալկալի կապակցված» ինչպես|
|նաև Արարատյան դաշտավայրում ձևավորված սոդային հիդրոմորֆ աղուտ-ալկալի |
|հողերը, ռելիեֆի հողմահարման եզակի գոյացումներ (Գորիսի բնական հողաբուրգերը|
|և տարբեր հրաշակերտ գոյացումներ), բազմաթիվ բարձրալեռնային լճակներ, |
|հանքային և քաղցրահամ աղբյուրներ, ջրվեժներ, սահանքներ և այլն: |
._________________________________________________________________________.
4. Բնության հատուկ պահպանվող տարածքների ներկա վիճակը
Լանդշաֆտային և կենսաբանական հարուստ բազմազանություն և բնական էկոհամակարգերի վրա անտրոպոգեն ակտիվ ճնշում ունեցող այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, պահպանվող տարածքների նշված քանակությունը խիստ անբավարար է` հաշվի առնելով, որ այդ ցանցի ստեղծման հիմքում չեն դրված լանդշաֆտների ձևավորման և զարգացման երկրաաշխարհագրական մի շարք հիմնարար օրինաչափություններ, ինչպիսիք են տարածքների բարձունքագոտիական բաշխվածությունը և փոխկապակցվածությունը, էկոհամակարգերի սուբօրդինացիոն (ենթակարգային) և պարագենետիկ (համագոյացական), հիերարխիկ (ստորակարգային) կառուցվածքը, տարածքների գետավազանային ամբողջականությունը և այլն: Վերջիններիս անտեսման արդյունքում ներկա պահպանվող տարածքների գերակշիռ մասը անտառային էկոհամակարգեր են: ԲՀՊՏ ցանցում չեն ներառված կամ թույլ են ներկայացված Հայաստանի համար սոցիալ-տնտեսական և բնապահպանական, այդ թվում նաև կենսաբազմազանության պահպանության առումով, տափաստանային, մարգագետնային և մարգագետնատափաստանային էկոհամակարգերը: ԲՀՊՏ-երի կարգավիճակները չեն համապատասխանում առկա իրավիճակի հետ: Արգելոցներում («Խոսրովի անտառ» և «Շիկահող») գտնվում են տարբեր տնտեսական գործունեության կազմակերպություններ (բնակավայրեր, անասնապահական ֆերմաներ և այլն), որոնց դուրս բերումը այդ տարածքներից գործնականորեն անհնար է:
Հանրապետության ներկայիս ԲՀՊՏ-երն իրենց նպատակային նշանակությանը ծառայում են ոչ լիարժեքորեն: Արգելոցներում և ազգային պարկերում գործող բնապահպանական կազմակերպությունները համալրված չեն գիտական կադրերով, չեն իրականացվում մոնիտորինգ և գիտահետազոտական աշխատանքներ` հատկապես հաշվառման, էկոհամակարգերի ուսումնասիրման գծով: Տարածքները չունեն կառավարման պլաններ և գլխավոր հատակագծեր: Բացակայում է պահպանության իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազան, որի արդյունքում մշտապես խախտվում է պահպանության ռեժիմը (անտառահատումներ, արածեցում, խոտհունձ, հողերի յուրացում, ինքնակամ շինարարություն, չկանոնակարգված տուրիզմ, որսագողություն և այլն):
Չեն սահմանված արգելավայրերի պահպանության և օգտագործման ռեժիմները և դրանք ոչնչով չեն տարբերվում հանրապետության այլ տարածքներից, հստակեցված չեն արգելավայրերի տարածքային սահմանները, գործառնական ուղղվածությունը, ինչպես նաև դրանք չունեն կանոնադրություններ: Չունեն կառավարման առանձնացված մարմիններ և դրանց առանձնացումը հիմնականում կրում է ձևական բնույթ:
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօրվա վիճակով պաշտոնապես գրանցված բնության հուշարձաններ չկան, թեև մեր հանրապետության տարածքը աչքի է ընկնում բնության յուրահատուկ և եզակի հուշարձանների մեծ բազմազանությամբ (ռելիեֆի երկրաբանական, գեոմորֆոլոգիական, բուսական, կենդանական, ջրային և այլն):
Մինչև 1995 թ. ԲՀՊՏ-երի կառավարումն իրականցվում էր տարբեր գերատեսչությունների կողմից (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ): 1995 թ. ՀՀ կառավարության որոշմամբ ԲՀՊՏ-երը հանձնվեցին ՀՀ բնապահպանության նախարարությանը` բացառությամբ 7 արգելավայրերի, որոնցից 6-ը (Գիհու նոսրանտառային, Գոռավանի ավազուտներ, Մրտավարդենու, Մարգահովտի, Ջերմուկի, Հանքավանի) գտնվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավասության տակ, իսկ 1-ը` (Արագածի ալպյան) Երևանի ֆիզիկայի ինստիտուտի:
Այսինքն, վերջնականորեն չի լուծված մեկ միասնական մարմնի կողմից ԲՀՊՏ-երի կառավարման հիմնախնդիրը:
Անկատար է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Մասնավորապես վերանայման, լրամշակման, գործող օրենսդրության հետ հակասությունների վերացման և համապատասխանեցման կարիք ունի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը /1991/: Բացի այդ, այն սահմանափակում է ԲՀՊՏ ցանցում ներառվող տարածքների կարգավիճակները: Բացակայում են այդ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը:
._________________________________________________________________________.
| Մինչև 2002 թ. հանրապետության արգելոցները և ազգային պարկերը բացառապես|
|պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններ էին, չունեին հաստատված|
|կանոնադրություններ: ՀՀ պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններով և |
|տարվա կտրվածքով բյուջեից անկանոն ֆինանսական հատկացումներով է հիմնականում |
|պայմանավորված դրանց գործառույթների կատարման ցածր որակը: ԲՀՊՏ-երի |
|գործունեության կազմակերպման համար ֆինանսավորումը նախատեսվում էր |
|պլանավորելով միայն աշխատավարձի և պահպանության ծախսերի համար: Բյուջետային|
|հատկացումներում չէին նախատեսվում ԲՀՊՏ-երի զարգացմանը նպատակաուղղված |
|ծախսեր, ներառյալ նաև գիտական ուսումնասիրությունների և մոնիտորինգի |
|կազմակերպման համար: Սկսած 2002 թ. կեսերից փոփոխվել է դրանց |
|կազմակերպաիրավական կարգավիճակը և պահպանական գործառույթներն իրականացնում |
|են համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունները: Այսպիսի |
|կարգավիճակը թույլ կտա ձեռնարկատիրական գործառույթներից ստացված հասույթի |
|շնորհիվ ստեղծել սեփական ֆինանսական միջոցներ, որոնց շնորհիվ կստեղծվեն |
|նախադրյալներ ապահովելու ոչ միայն այդ տարածքների նորմալ գործունեությունը, |
|այլ նաև իրականացնելու զարգացման միջոցառումներ, զգալիորեն ուժեղացնել |
|նյութատեխնիկական հզորություններն ու մարդկային, ներառյալ գիտական կադրերի |
|ներուժը: |
._________________________________________________________________________.
Ծայրահեղ անմխիթար վիճակում է ԲՀՊՏ-երի նյութատեխնիկական բազան, որն հիմնականում ձեռք է բերված 1960-ական թվականներից մինչև 1991 թ. և ներկայումս հնամաշ են, հետագա օգտագործման համար ոչ պիտանի:
Համապատասխան բնապահպանական կառույցներում ընդգրկված կադրերը մեծամասամբ չունեն մասնագիտական պատրաստվածություն, կամ գործառույթների կատարման համար անհրաժեշտ մասնագիտական որակավորում: Ֆինանսավորման բացակայության պատճառով 1998 թ.-ից կրճատվել են գիտական կադրերը:
ԲՀՊՏ-երի պահպանությունը իրականացնող անձնակազմերի ներկայիս թվաքանակները ձևավորվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում հաստատված հաստիքանորմատիվային բազայի հիման վրա: Յուրաքանչյուր կազմակերպության հաստիքները հաշվարկված են խորհրդային տարիներին կատարված աշխատանքների արդյունքում կազմված սխեմաների հիման վրա:
Այս առումով, եթե նույնիսկ հաշվի չառնենք օբյեկտների պահպանությունն իրականացնող անձնակազմերի տեխնիկական թույլ զինվածությունը, ապա պահպանության և տեսչական վերահսկողություն իրականացնող անձնակազմում ընդգրկված աշխատողների թվաքանակը 2-ից 2.5 անգամ պակաս է անհրաժեշտից:
Ներկա վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԲՀՊՏ համակարգում առկա են հետևյալ հիմնախնդիրները.
. ԲՀՊՏ-երի ցանցի ստեղծման ժամանակ հաշվի չեն առնվել լեռնային երկրներին բնորոշ երկրաաշխարհագրական չափանիշները` լանդշաֆտների և դրանց բաղադրամասերի բարձունքագոտիական բաշխվածության աշխարհագրական օրինաչափությունները,
. ԲՀՊՏ-երի կարգավիճակները չեն համապատասխանում գոյություն ունեցող իրավիճակին,
. ԲՀՊՏ-երի կարգավիճակները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին,
. ԲՀՊՏ-երի ցանցն իր մեջ չի ընդգրկում հանրապետության տարածքի լանդշաֆտային ողջ համակարգը,
. թերի է ԲՀՊՏ-երի պահպանության և օգտագործման գործընթացները կարգավորող օրենսդրական դաշտը,
. անբավարար է նյութատեխնիկական բազան,
. բացակայում են գիտական կադրերը և ծրագրերը,
. ճշգրտված չեն արգելավայրերի սահմանները, ինչպես նաև հստակեցված չեն նրանց պահպանության ռեժիմները,
. կառավարման վարչագործառնական կառուցվածքը չի համապատասխանում այդ տարածքներին վերագրված պահանջներին, չեն հստակեցված և տարանջատված դրանց կառավարմանն առնչվող մարմինների իրավասությունները և պարտավորությունները:
II Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման արդի
մոտեցումներն ու սկզբունքները
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման պետական ռազմավարության մոտեցումները պետք է նպատակաուղղվեն վերը նշված հիմնախնդիրների լուծմանը` հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները.
1. Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանությունը նրա առանձնաշնորհային հատկանիշներից մեկն է և պետության ու ազգաբնակչության գոյության և կենսագործունեության առաջնային երաշխիքը,
2. Լանդշաֆտային և կենսաբանական բազմազանությունը մեր հանրապետության ազգային հարստությունն է և համաժողովրդական սեփականությունը,
3. Պետությունն ապահովում է լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանությունը, կայուն օգտագործումն ու վերարտադրությունը, կենսանվտանգությունը, միջազգային համաձայնագրերով սահմանված այլ պարտավորությունների կատարումը,
4. Բնության հատուկ պահպանվող տարածքները լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանության և կայուն օգտագործման ապահովման միջոց է` ուղղված մարդու կենսագոյության, շրջակա միջավայրի բնականոն ու կայուն զարգացման ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը,
5. ԲՀՊՏ-երը դիտարկվում են որպես բնական լանդշաֆտների և էկոհամակարգերի վիճակի գնահատման և մոնիտորինգի տարածքային հենակետեր,
6. ԲՀՊՏ-երը համարվում են էտալոնային /ելակետային/ չափանիշներ բնական լանդշաֆտների ու դրանց էկոհամակարգերի անտրոպոգեն փոփոխությունների գնահատման համար,
7. Գենետիկ ռեսուրսներից և կենսատեխնոլոգիաներից օգտվելու երաշխավորված ազատ մատչելիության և օգտագործման արդյունքների արդարացի բաշխման ապահովում,
8. Կենսաբազմազանության ցանկացած տարր հանդիսանում է ամբողջական համակարգի գոյության նախապայմանը, չկան «կարևոր» և «երկրորդական», «օգտակար» և «վնասակար» տարրեր,
9. Հանրապետության լանդշաֆտային և կենսաբազմազանության խնդիրները դիտարկվում են տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրների համատեքստում,
10. ԲՀՊՏ-երի բարելավումը և համակարգի զարգացումը իրականացվում են հաշվի առնելով.
. Կենսաբազմազանության բաղադրիչների պահպանության և օգտագործման էկոհամակարգային մոտեցման սկզբունքները,
. տարածքի սահմանազատման գետավազանային սկզբունքները,
. լանդշաֆտների և դրանց բաղադրամասերի բարձունքագոտիական բաշխվածության աշխարհագրական օրինաչափությունները:
III Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի հայեցակարգային
մոդելը
Հիմնական հասկացություններ և տերմիններ
Բնության հատուկ պահպանվող տարածքներ - հողի, ջրային մակերեսների և դրանց օդային տարածությունների տեղամասեր են, որտեղ գտնվում են հատուկ բնապահպանական, գիտական, հանգստի և առողջարանային, մշակութային, գեղագիտական նշանակություն ունեցող բնության համալիրներ ու օբյեկտներ, որոնք օրենքով սահմանված կարգով լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես հանված են տնտեսական շահագործումից և դրանց համար սահմանված է հատուկ պահպանության ռեժիմ:
Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգ - տարածքային և գործառնական փոխկապակցվածություն ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքների համալիր, որը ստեղծվում է հաշվի առնելով տարածաշրջանի բնությունը և տարածքի տնտեսական գործունեության ձևերը` նպատակ ունենալով ապահովելու շրջակա միջավայրի բնական հավասարակշռությունը, կենսաբազմազանության, բնության և բնամշակութային միջավայրի պահպանությունը, վերարտադրությունը, հասարակության գեղագիտական պահանջները և հարակից տարածքների շրջակա միջավայրի կայունությունը:
1. Բնության հատուկ պահպանվող տարածքների առաջարկվող կարգավիճակները
ԲՀՊՏ-երի ցանցի զարգացման առաջարկվող նոր սկզբունքների և մոտեցումների կիրառումը նշանակում է հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների գոյություն ունեցող ցանցի արմատական վերակառուցում և դրա արդյունքում լեռնային լանդշաֆտների առանձնահատկություններին և միջազգային ստանդարտներին ներդաշնակված համակարգի ստեղծում:
Այդ տարածքն իրենից ներկայացնում է տարածագործառնական բարդ հիերարխիկ կառուցվածք ունեցող հատուկ պահպանվող բնության օբյեկտների /տարածքների ցանց, որի հիմնական հատկանիշներն են.
. հանրապետության բնական լանդշաֆտների, դրանց առանձին էկոհամակարգերի բարձունքագոտիական ողջ սպեկտրի ներառվածությունը,
. բնության եզակի գոյացումների` հուշարձանների ընդգրկվածությունը,
. պահպանության և օգտագործման նոր, արդյունավետ ռեժիմներով ԲՀՊՏ-երի ֆունկցիոնալ ներդաշնակումը և փոխկապակցվածությունը գոյություն ունեցող ցանցին:
Համակարգն ըստ գործառնական ուղղվածության կունենա հետևյալ կառուցվածքը.
Կենսոլորտային տարածքներ (ԿՏ) /արգելոցներ/- այս կարգավիճակով բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայիս ՀՀ օրենսդրությամբ չեն սահմանված: Ըստ միջազգային ստանդարտների /IUCN/ այդ տարածքները բնական և անտրոպոգեն տարբեր աստիճանի ներգործության ենթարկված տարածքների ամբողջական համակարգ է, որի օգնությամբ ապահովվում է.
. գիտական, ճանաչողական, գեղագիտական և տնտեսական բարձրարժեք լանդշաֆտների, էկոհամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը և բնականոն զարգացման ընթացքը,
. տարածաշրջանային բնապահպանական և սոցիալ-տնտեսական ռազմավարության ներդաշնակ ինտեգրացումը,
. տարածաշրջանի համար բնապահպանական խնդիրների հետ ներդաշնակող տնտեսավարման արդյունավետ մեթոդների և ձևերի մշակումը և ներդրումը, ինչպես նաև տեղաբնակների կողմից կենսաբազմազանության օգտագործման ավանդական ձևերի վերականգնումը,
. գիտահետազոտական ուսումնասիրությունների և մոնիտորինգի իրականացումը,
. էկոկրթության և դաստիարակության զարգացման նպաստումը դիտարտիկ բազայի ստեղծման միջոցով,
. ռեկրեացիայի զարգացումը:
Նշված գործառույթների զուգակցումը տարածքային մեկ ամբողջական համակարգի մեջ հնարավոր է իրականացնել շնորհիվ ներտարածքային գործառնական ենթահամակարգերի հատուկ տարանջատմամբ, որոնք են`
. ԿՏ միջուկը` բնապահպանական արգելոցային ռեժիմով,
. պահպանական գոտի` հստակ սահմաններով, նպատակային օգտագործման ռեժիմներով,
. անցումային գոտի` բնապահպանական հիմնական նպատակների հետ համաձայնեցված տնտեսավարման ձևերով,
. ներգոտիական և ԲՀՊՏ-երի միջև միջտարածքային միջանցք-գոտիներ` կենդանիների միգրացիոն ուղիների պահպանության նպատակով,
. գիտահետազոտական կայաններ կամ փորձարարական փորձադաշտեր:
Պետական արգելոցներ (ՊԱ)- էկոլոգիական, գիտական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված տարածքներ են, որտեղ բնական միջավայրի զարգացման պրոցեսներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության: ՊԱ տարածքում իրականացվում են բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրություններ, պահպանություն, պաշտպանություն, հաշվառում, գույքագրում, մոնիտորինգ, ինչպես նաև զբոսաշրջության նպատակներով դրանց օգտագործում:
Ըստ մոդելի պետական արգելոցների տարածքները կունենան սահմանափակ մակերեսներ` հիմնականում ներառելով մեկ ինքնուրույն գետավազան` ապահովելով հատուկ պահպանության ենթակա տեսակի կամ օբյեկտի պահպանությանն անհրաժեշտ տարածքը /արեալը/:
ՊԱ հիմնական գործառույթները ռազմավարության իրականացման ժամանակահատվածի համար սահմանվում են ըստ ներկայումս գործող օրենքների: Որպես նորույթ ՊԱ ռեժիմում ներառվում է զբոսաշրջության նպատակով տարածքի օգտագործման թույլտվությունը:
Ազգային պարկեր (ԱՊ)- ԱՊ տարածքներ են /ջրատարածքներ/, որոնք ընդգրկում են հատուկ էկոլոգիական, պատմամշակութային և գեղագիտական արժեք ներկայացնող բնական համալիրներ և օբյեկտներ: ԱՊ ապահովում են բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունը, պահպանությունը, պաշտպանությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիտորինգը, ինչպես նաև բնական և մշակութային լանդշաֆտների բարենպաստ զուգորդման շնորհիվ դրանց օգտագործումը ռեկրեացիոն, պատմամշակութային ու գիտական նպատակներով:
Բնական պարկեր (ԲՊ)- ԲՊ Հայաստանի Հանրապետությունում տարաբնակեցման խիտ ցանցի և տարածքի ինտենսիվ յուրացվածության պայմաններում բնապահպանական և ռեկրեացիոն գործառույթների տարածքային զուգորդման ամենաարդյունավետ ձևն է: Այս կարգավիճակի ԲՀՊՏ-երում ստեղծվում են նախադրյալներ հազվագյուտ, յուրօրինակ, գիտական, բնապահպանական հատուկ նշանակության էկոհամակարգերի բնականոն զարգացումն ապահովելու, ինչպես նաև տարածքում անհրաժեշտ ինֆրակառուցվածքի ստեղծմամբ ռեկրեացիոն սպասարկման համար: Այս կարգավիճակով ԲՀՊՏ-երը կստեղծվեն հիմնականում ուրբանացված բնական միջավայրերին հարակից, կամ դրանց միջև ընկած և համեմատաբար քիչ վերափոխված տարածքներում և բնապահպանական ու ռեկրեացիոն արժեքներով առանձնացող տարածքներում:
Բնական արգելավայրեր (ԲԱ)- ԲԱ մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածքներ են, որոնց սահմաններում ապահովվում են էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համալիրների և նրանց տարրերի տեսակային պահպանությունն ու վերարտադրությունը: ԲԱ միջազգային ստանդարտների համաձայն ներկայացնում են որպես բնական ռեզերվատներ և իրականացնում են բնական էկոհամակարգերի և նրա բաղադրիչների արդյունավետ պահպանությունն ու նպատակային կայուն օգտագործումը:
Բնության հուշարձաններ (ԲՀ)- ԲՀ բացառիկ կամ տիպիկ, գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են: ՀՀ տարածքի ԲՀՊՏ համակարգում մեծ տեղ է տրվում բնության հուշարձանների ցանցի զարգացմանը, որի օգնությամբ հատուկ պահպանության են վերցվում փոքրատարածք և բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններից դուրս գտնվող բնության բնական կենդանի և անկենդան գոյացումները` երկրաբանական, գեոմորֆոլոգիական, ջրային հողային, բուսակենդանական աշխարհի օբյեկտները, դրանք ակտիվ ներառելով տուրիզմի ոլորտում: ԲՀ-երի ցանցը կարևորվում են, որպես լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության մոնիտորինգի իրականացման գործում:
Առաջարկվող կարգավիճակներով բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայումս գործում են մի շարք զարգացած երկրներում, մասնավորապես Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, որոնց արդյունավետ փորձը նպատակահարմար է կիրառել հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների կատարելագործված համակարգի ստեղծման համար:
2. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը
Հանրապետությունում ԲՀՊՏ պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ և առաջնահերթ պայմանը շահառու մարմինների միջև կառավարման համակարգի գործառույթների հստակ տարանջատումն է, այն սկզբունքով, որ ԲՀՊՏ-երի պետական քաղաքականության ծրագրավորումը, պահպանությունը, օգտագործման նորմավորման համակարգումը, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացվի մեկ պետական լիազորված մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Ըստ առաջարկվող մոդելի համակարգի կազմում ընդգրկվում են հանրապետական և տեղական` մարզային, համայնքային նշանակության ԲՀՊՏ-եր: Ելնելով այսպիսի կառուցվածքից ԲՀՊՏ-երի համակարգում նախատեսվում է եռաստիճան դիֆերենցված կառավարում, ընդ որում.
ա) պետական կառավարումն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, որի իրավասություններն են.
. ԲՀՊՏ-երի պետական քաղաքականության ծրագրավորումը, պահպանությունը, օգտագործման նորմավորման համակարգումը, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
. պետական նշանակության ԲՀՊՏ-երի պահպանության և օգտագործման կազմակերպումը,
. մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինմանը հանձնված ԲՀՊՏ-երի պահպանության և օգտագործման ծրագրերի հաստատումը:
բ) մարզային կառավարման մարմինների իրավասություններն են մարզերի տնօրինմանը հանձնված ԲՀՊՏ-երի պահպանության և օգտագործման իրականացումը,
գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են համայնքների տնօրինմանը հանձնված ԲՀՊՏ-երի պահպանության և օգտագործման կազմակերպման իրականացումը:
IV Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի կատարելագործման
հայեցակարգային ուղղությունները
ԲՀՊՏ ռազմավարության նպատակի իրականացումն ըստ առաջնահերթությունների ընթանալու է հետևյալ հիմնական ուղղություններով.
1. Օրենսդրական դաշտի կատարելագործում
. Ոլորտին առնչվող կոնվենցիաներին և համաձայնագրերին միացում,
. Գործող օրենսդրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացում,
. Նոր օրենքների և իրավական այլ ակտերի ընդունում:
2. ԲՀՊՏ կառավարման համակարգի կատարելագործում
. Ոլորտի կառավարման լիազորությունների հստակեցում` պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև,
. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում:
3. ԲՀՊՏ ցանցի կատարելագործում
. Գոյություն ունեցող ԲՀՊՏ-երի ցանցի կատարելագործում,
. ԲՀՊՏ-երի տեխնիկական հզորությունների ուժեղացում,
. Նոր ԲՀՊՏ-երի ստեղծում:
4. ԲՀՊՏ-երի ֆինանսատնտեսական մեխանիզմների կատարելագործում
. ԲՀՊՏ-երի կառավարումն ու պահպանությունն ապահովող ֆինանսավորման առկա մեխանիզմների վերանայում,
. ԲՀՊՏ-երից եկամուտ ստանալու հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ նոր մեթոդների և մեխանիզմների մշակում և ներդրում:
5. Կադրերի կատարելագործում
. Ոլորտի կադրերի պատրաստում, վերապատրաստում, փորձի փոխանակում:
V Ռազմավարության գործողությունների ծրագիրը` ըստ առաջնահերթությունների
ԲՀՊՏ ռազմավարության գործողությունների ծրագիրը նախատեսված է առաջիկա 8 տարիների համար և ուղղված է հանրապետության լանդշաֆտների և կենսաբանական բազմազանության ոլորտին առնչվող բնապահպանական և սոցիալ-տնտեսական ճյուղերի /գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, ջրային տնտեսություն, որսորդություն, ձկնորսություն, արդյունաբերություն, տուրիզմ/ զարգացմանը` հետևյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ.
. ոլորտի կառավարման պետական լիազորված մարմիններ
. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ
. գիտահետազոտական համակարգ
. կրթական համակարգ
. ոչ կառավարական կազմակերպություններ
. սեփականատերեր
. հասարակայնություն
. տեղական և միջազգային դոնոր կազմակերպություններ
գործողությունների ծրագրի կառուցվածքը (տես Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագրի հավելվածը)
Ռազմավարության ծրագիրը ներկայացվում է ըստ IV բաժնում նշված առաջնությունների, որտեղ ներառված գործողությունների իրականացման համապատասխան միջոցառումներ` կարճաժամկետ /1-3 տարի/, միջնաժամկետ /3-5 տարի/ և երկարաժամկետ /6 և ավելի տարիներ/ ծրագրերով: Գործողությունների ծրագրում նշվում են յուրաքանչյուր միջոցառման կատարման պատասխանատու և համակատարող կազմակերպությունները, ինչպես նաև դրանց իրականացման ֆինանսական նախատեսումները:
VI Սպասվող արդյունքները
. կստեղծվի միջազգային ստանդարտներին համապատասխան ԲՀՊՏ համակարգ,
. կապահովվի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը և կայուն օգտագործումը,
. կստեղծվեն նախադրյալներ երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար,
. կստեղծվի ոլորտի հարաբերությունները կարգավորող կատարելագործված օրենսդրական դաշտ,
. կստեղծվի ԲՀՊՏ-երի կառավարման կատարելագործված համակարգ,
. կստեղծվեն նախադրյալներ Համաեվրոպական էկոցանցին միանալու համար:
VII Ռազմավարության իրականացման ռիսկի գնահատում
Ռազմավարության իրականացմանը կարող են խոչընդոտել.
. Հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակների փոփոխությունները,
. ֆինանսավորման բացակայությունը, ներառյալ միջազգային ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:
VIII Ծրագրի մոնիտորինգը
Սույն ռազմավարությունը բխում է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի դրույթներից և հանդիսանում է Հայաստանի կենսաբազմազանության ռազմավարության առաջնահերթ գործողություն: ՀՀ բնապահպանության նախարարությունը որպես ոլորտի պետական լիազորված մարմին հանդիսանում է այս ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման պատասխանատուն: Գործողությունների ծրագրի իրականացման մոնիտորինգը կատարվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, իսկ իրականացման վերահսկողությունը իրականացվում է ՀՀ կառավարության կողմից:
Հավելված
Հայաստանի բնության հատուկ
պահպանվող տարածքների զարգացման
պետական ռազմավարության և
գործողությունների ազգային
ծրագրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2003-2010 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
._________________________________________________________________________.
| հհ |Միջոցառման անվանումը| Իրավական |Կատարման|Համակա-|Ժամկետը |Ֆինանսա- |
| | | ակտի |պատասխա-|տարողը | |վորման |
| | | տեսակը |նատուն | | |աղբյուրը |
| | | | | | |և |
| | | | | | |պահանջվող|
| | | | | | |գումարը |
| | | | | | |մլն դրամ |
|_____|____________________|__________|________|_______|________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 7 | 8 |
|_________________________________________________________________________|
| 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում |
|_________________________________________________________________________|
|1.1 |Միացում ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրերին |
|_____|___________________________________________________________________|
|1.1.1|Միանալ «Եվրոպայում |Ըստ ընթա- |ՀՀ բնա- |ՀՀ ԳԱԱ|2003-2006| - |
| |վայրի ֆլորայի, |ցակարգի |պահպա- | | | |
| |ֆաունայի և դրանց | |նության | | | |
| |բնակմիջավայրերի | |նախարա- | | | |
| |պահպանության մասին» | |րություն| | | |
| |կոնվենցիային /Բեռն, | | | | | |
| |1979 թ./ | | | | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.1.2|Միանալ «Վայրի |Ըստ ընթա- |ՀՀ բնա- |ՀՀ ԳԱԱ|2003-2006| - |
| |ֆլորայի և ֆաունայի |ցակարգի |պահպա- | | | |
| |անհետացող տեսակների | |նության | | | |
| |միջազգային առևտրի | |նախարա- | | | |
| |մասին» կոնվենցիային | |րություն| | | |
| |/Վաշինգտոն, 1973 թ./| | | | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.1.3|Միանալ «Միգրացվող |Ըստ ընթա- |ՀՀ բնա- |ՀՀ ԳԱԱ|2003-2006| - |
| |վայրի կենդանիների |ցակարգի |պահպա- | | | |
| |տեսակների | |նության | | | |
| |պահպանության մասին» | |նախարա- | | | |
| |կոնվենցիային /Բոնն, | |րություն| | | |
| |1979 թ./ և դրան | | | | | |
| |վերաբերվող Եվրոպական| | | | | |
| |համաձայնագրերին | | | | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.1.4|Միանալ «Եվրոպական |Ըստ ընթա- |ՀՀ բնա- |ԵՊՀ |2003-2004| - |
| |Լանդշաֆտների մասին» |ցակարգի |պահպա- | | | |
| |կոնվենցիային | |նության | | | |
| |/Ֆլորենցիա, 2000 թ./| |նախարա- | | | |
| | | |րություն| | | |
|_____|___________________________________________________________________|
|1.2 |Գործող օրենսդրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարում |
|_____|___________________________________________________________________|
|1.2.1|«Բնության հատուկ |ՀՀ օրենք |ՀՀ բնա- | | 2004 |Պետ. |
| |պահպանվող | |պահպա- | | |բյուջե * |
| |տարածքների մասին» | |նության | | |0,2 |
| |ՀՀ օրենքում | |նախարա- | | | |
| | | |րություն| | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.2.2|ՀՀ անտառային |ՀՀ օրենք |ՀՀ բնա- | | 2004 | - |
| |օրենսգրքում | |պահպա- | | | |
| | | |նության | | | |
| | | |նախարա- | | | |
| | | |րություն| | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.2.3|ՀՀ Հողային |ՀՀ օրենք |ՀՀ բնա- | | 2004 | - |
| |օրենսգրքում | |պահպա- | | | |
| | | |նության | | | |
| | | |նախարա- | | | |
| | | |րություն| | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.2.4|«Սևանա լճի մասին» |ՀՀ օրենք |ՀՀ բնա- | |2003-2005| - |
| |ՀՀ օրենքում | |պահպա- | | | |
| | | |նության | | | |
| | | |նախարա- | | | |
| | | |րություն| | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.2.5|«Բուսական աշխարհի |ՀՀ օրենք |ՀՀ բնա- | | 2003 | - |
| |մասին» ՀՀ օրենքում | |պահպա- | | | |
| | | |նության | | | |
| | | |նախարա- | | | |
| | | |րություն| | | |
|_____|___________________________________________________________________|
|1.3 |Նոր օրենքների և այլ իրավական ակտերի մշակում |
|_____|___________________________________________________________________|
|1.3.1|Մշակել |ՀՀ օրենք |ՀՀ բնա- | |2004-2005|Պետ. |
| |«Բնապահպանական | |պահպա- | | |բյուջե` |
| |կազմակերպություն- | |նության | | |0,5 |
| |ներում հարկային | |նախարա- | | |Ֆինանսա- |
| |զեղչերի մասին» ՀՀ | |րություն| | |վորման |
| |օրենքի նախագիծ | | | | |այլ աղբ- |
| | | | | | |յուրներ |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.3.2|Մշակել «Լանդշաֆտների|ՀՀ օրենք |ՀՀ բնա- |ՀՀ ԳԱԱ|2004-2007|Պետ. |
| |պահպանության մասին» | |պահպա- | | |բյուջե` *|
| |ՀՀ օրենքի նախագիծ | |նության | | |2,5 |
| | | |նախարա- | | |Ֆինանսա- |
| | | |րություն| | |վորման |
| | | | | | |այլ աղբ- |
| | | | | | |յուրներ |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.3.3|Մշակել «Մասնավոր |ՀՀ օրենք |ՀՀ բնա- | |2004-2005| - |
| |սեփականության | |պահպա- | | | |
| |տարածքներում | |նության | | | |
| |կենսաբազմազանության | |նախարա- | | | |
| |պահպանության | |րություն| | | |
| |խրախուսման միջոցների| | | | | |
| |մասին» ՀՀ օրենքի | | | | | |
| |նախագիծ | | | | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.3.4|Մշակել կենսոլորտային|ՀՀ կառա- |ՀՀ բնա- |ՀՀ ԳԱԱ|2004-2005|Պետ. |
| |տարածքների, բնական |վարության |պահպա- | | |բյուջե` *|
| |արգելավայրերի, |որոշում |նության | | |1,0 |
| |բնության | |նախարա- | | |Ֆինանսա- |
| |հուշարձանների, | |րություն| | |վորման |
| |բնական պարկերի, | | | | |այլ |
| |դենդրոպարկերի, | | | | |աղբյուր- |
| |կենդանաբանական և | | | | |ներ |
| |բուսաբանական | | | | | |
| |այգիների տիպային | | | | | |
| |կանոնադրությունները | | | | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.3.5|Մշակել ԲՀՊՏ-երի |ՀՀ կառա- |ՀՀ բնա- |ՀՀ ԳԱԱ| 2004 |Պետ. |
| |կադաստրի վարման |վարության |պահպա- | | |բյուջե` *|
| |կարգը |որոշում |նության | | |0,1 |
| | | |նախարա- | | |Ֆինանսա- |
| | | |րություն| | |վորման |
| | | | | | |այլ աղբ- |
| | | | | | |յուրներ |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.3.6|Մշակել բնության |ՀՀ կառա- |ՀՀ բնա- |ՀՀ ԳԱԱ| 2004 |Պետ. |
| |հուշարձանների |վարության |պահպա- | | |բյուջե` *|
| |անձնագրավորման և |որոշում |նության | | |0,1 |
| |գույքագրման կարգը | |նախարա- | | | |
| | | |րություն| | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.3.7|Մշակել սոցիալական |ՀՀ կառա- |ՀՀ բնա- |ՀՀ ԳԱԱ| 2003 | - |
| |նպատակներով |վարության |պահպա- | | | |
| |կենդանական աշխարհի |որոշում |նության | | | |
| |օբյեկտների | |նախարա- | | | |
| |օգտագործման | |րություն| | | |
| |պայմանագրեր կնքելու | | | | | |
| |կարգը | | | | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.3.8|Մշակել ԲՀՊՏ-երի |ՀՀ կառա- |ՀՀ պատ- |ՀՀ | 2003 | - |
| |պատմամշակութային |վարության |մության |բնա- | | |
| |հուշարձանների |որոշում |և մշա- |պահպա-| | |
| |պահպանության համալիր| |կույթի |նութ- | | |
| |ծրագիր | |հուշար- |յան | | |
| | | |ձանների |նախա- | | |
| | | |պահպա- |րարու-| | |
| | | |նության |թյուն | | |
| | | |վարչութ-| | | |
| | | |յուն | | | |
|_____|____________________|__________|________|______|_________|_________|
|1.3.9|Մշակել չափանիշներ |ՀՀ կառա- |ՀՀ բնա- |ՀՀ ԳԱԱ| 2003 | - |
| |բնության հատուկ |վարության |պահպա- | | | |
| |պահպանվող տարածքների|որոշում |նության | | | |
| |ընտրման և | |նախարա- | | | |
| |ընդարձակման համար | |րություն| | | |
|_________________________________________________________________________|
| 2. Կառավարման համակարգի կատարելագործում |
|_________________________________________________________________________|
|2.1 |Ոլորտի կառավարման լիազորությունների հստակեցում |
|_____|___________________________________________________________________|
|2.1.1|Հստակեցնել պետական, | ՀՀ |ՀՀ մարզ- | 2003 | - |
| |տարածքային |բնապահպանության|պետներ | | |
| |կառավարման և |նախարարություն | | | |
| |տեղական | | | | |
| |ինքնակառավարման | | | | |
| |մարմինների | | | | |
| |իրավասությունները | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|2.1.2|Կատարելագործել | ՀՀ | - | 2003 | - |
| |Բնապահպանական |բնապահպանության| | | |
| |վերահսկողության |նախարարություն | | | |
| |համակարգը` պետական, | | | | |
| |տարածքային, | | | | |
| |գերատեսչական | | | | |
| |մարմինների | | | | |
| |իրավասությունների, | | | | |
| |պարտավորությունների | | | | |
| |և գործառույթների | | | | |
| |հստակ տարանջատման, | | | | |
| |այդ մարմինների միջև | | | | |
| |համագործակցության | | | | |
| |կայուն մեխանիզմների | | | | |
| |ստեղծման միջոցով | | | | |
|_____|___________________________________________________________________|
|2.2 |Հատուկ պահպանվող տարածքների կառավարման բարելավում |
|_____|___________________________________________________________________|
|2.2.1|Մշակել և ներդնել | ՀՀ |Հասարակական|2003-2004|Ֆինանսա-|
| |կառավարման գործին |բնապահպանության|կազմա- | |վորման |
| |հասարակական |նախարարություն |կերպու- | |այլ |
| |կազմակերպությունների| |թյունների | |աղբյուր-|
| |ներգրավման | |կենտրոն | |ներ 0,5 |
| |մեխանիզմներ | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|2.2.2|Մշակել և | ՀՀ |ՀՀ գյուղա- |2003-2006| - |
| |իրականացնել |բնապահպանության|տնտեսության| | |
| |միջգերատեսչական |նախարարություն |ՀՀ քաղաքա- | | |
| |կառավարման ծրագիր | |շինության | | |
| |ԲՀՊՏ-երի պահպանական | |նախարարու- | | |
| |գոտիների համար | |թյուններ, | | |
| | | |ՀՀ | | |
| | | |մարզպետներ | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|2.2.3|Մշակել և ներդնել | ՀՀ | |2003-2004|Ֆինանսա-|
| |ԲՀՊՏ-երի |բնապահպանության| | |վորման |
| |պահպանության գործում|նախարարություն | | |այլ |
| |մասնավոր | | | |աղբյուր-|
| |սեփականատերերի | | | |ներ 1,0 |
| |ներգրավման | | | | |
| |մեխանիզմներ | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|2.2.4|Ստեղծել ԲՀՊՏ-երի | ՀՀ | | 2003 | - |
| |գործունեության |բնապահպանության| | | |
| |համակարգման խորհուրդ|նախարարություն | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|2.2.5|Ստեղծել ԲՀՊՏ-երի | ՀՀ | |2003-2004| - |
| |կառավարման |բնապահպանության| | | |
| |/մենեջմենտ/ պլաններ |նախարարություն | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|2.2.6|Ստեղծել պահպանվող | ՀՀ | - |2004-2007|Պետ. |
| |տարածքների |բնապահպանության| | |բյուջե`*|
| |կենսաբազմազանության |նախարարություն | | |20,0 |
| |և կառավարման | | | |Ֆինանսա-|
| |համակարգի վերաբերյալ| | | |վորման |
| |տեղեկատվական բազա | | | |այլ |
| | | | | |աղբյուր-|
| | | | | |ներ |
|_________________________________________________________________________|
| 3. ԲՀՊՏ ցանցի կատարելագործում |
|_________________________________________________________________________|
|3.1 |Գոյություն ունեցող ԲՀՊՏ-երի ցանցի հստակեցում |
|_____|___________________________________________________________________|
|3.1.1|Իրականացնել բնության| ՀՀ |ՀՀ ԳԱԱ, |2003-2006|Պետ. |
| |հատուկ պահպանվող |բնապահպանության|ՀՀ կառա- | |բյուջե`*|
| |տարածքների |նախարարություն |վարությանն | |42,0, |
| |վերանայման, | |առընթեր | |որից` |
| |սահմանների ճշգրտման | |անշարժ | |2003 թ. |
| |և քարտեզագրման | |գույքի և | |համար |
| |աշխատանքներ | |կադաստրի | |22,0 |
| | | |պետական | |Ֆինանսա-|
| | | |կոմիտե | |վորման |
| | | | | |այլ աղբ-|
| | | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.1.2|Կազմել տարածքների | ՀՀ | |2003-2006|Պետ. |
| |գոտիավորման նախագծեր|բնապահպանության| | |բյուջե`*|
| | |նախարարություն | | |20,0 |
| | | | | |Ֆինանսա-|
| | | | | |վորման |
| | | | | |այլ աղբ-|
| | | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.1.3|Իրականացնել բնության| ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2004-2010|Պետ. |
| |հուշարձանների |բնապահպանության| | |բյուջե`*|
| |գույքագրման և |նախարարություն | | |20,0 |
| |անձնագրավորման և | | | |Ֆինանսա-|
| |ցանկի հաստատման | | | |վորման |
| |աշխատանքներ | | | |այլ աղբ-|
| | | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.1.4|Ստեղծել ԲՀՊՏ-երի | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2004-2010|Պետ. |
| |կադաստր |բնապահպանության| | |բյուջե`*|
| | |նախարարություն | | |10,0 |
| | | | | |Ֆինանսա-|
| | | | | |վորման |
| | | | | |այլ աղբ-|
| | | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.2 |ԲՀՊՏ-երի տեխնիկական | | | | |
| |հզորությունների | | | | |
| |ուժեղացում | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.2.1|Տրամադրել տեխնիկական| ՀՀ | - |2004-2006|Պետ. |
| |աջակցություն և |բնապահպանության| | |բյուջե`*|
| |սարքավորումներ |նախարարություն | | |10,0 |
| |Էրեբունու արգելոցին | | | |Ֆինանսա-|
| |և օժանդակել | | | |վորման |
| |մոնիտորինգի և | | | |այլ աղբ-|
| |հետազոտական կայանի | | | |յուրներ |
| |ստեղծմանը | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.2.2|Տրամադրել տեխնիկական| ՀՀ | - |2003-2006|Ֆինանսա-|
| |աջակցություն և |բնապահպանության| | |վորման |
| |սարքավորումներ |նախարարություն | | |այլ |
| |«Դիլիջան» և | | | |աղբյուր-|
| |«Սևան» ազգային | | | |ներ |
| |պարկերին | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.2.3|Տրամադրել տեխնիկական| ՀՀ | |2004-2006|Պետ. |
| |աջակցություն և |բնապահպանության| | |բյուջե`*|
| |սարքավորումներ |նախարարություն | | |80,0 |
| |«Շիկահող» և | | | |Ֆինանսա-|
| |«Խոսրով» | | | |վորման |
| |արգելոցներին | | | |այլ աղբ-|
| | | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.2.4|Վերականգնել | ՀՀ | - |2004-2005|Պետ. |
| |արգելոցների և |բնապահպանության| | |բյուջե`*|
| |ազգային պարկերի |նախարարություն | | |30,0 |
| |թանգարանները` որպես | | | |Ֆինանսա-|
| |էկոդաստիարակության | | | |վորման |
| |և իրազեկության | | | |այլ աղբ-|
| |կենտրոններ | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.3 |Նոր ԲՀՊՏ-երի | | | | |
| |ստեղծում | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.3.1|Ստեղծել միջանցքներ | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2004-2010|Պետ. |
| |պահպանվող տարածքների|բնապահպանության| | |բյուջե`*|
| |միջև կենդանիների |նախարարություն | | |100,0 |
| |միգրացիային | | | |Ֆինանսա-|
| |նպաստելու համար | | | |վորման |
| | | | | |այլ աղբ-|
| | | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|3.3.2|Ստեղծել մի շարք նոր | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2004-2010| |
| |հատուկ պահպանվող |բնապահպանության| | | |
| |տարածքներ, որոնք |նախարարություն | | | |
| |կներառեն | | | | |
| |լանդշաֆտների տարբեր | | | | |
| |տիպերը` ալպյան | | | | |
| |մարգագետիններ, | | | | |
| |տափաստաններ, | | | | |
| |կիսաանապատներ, | | | | |
| |ջրաճահճային | | | | |
| |բնակավայրեր և աղի | | | | |
| |ճահիճներ | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
| |. Ստեղծել «Արփի» | ՀՀ |ՀՀ ԳԱԱ | 2004 |Պետ. |
| |ազգային պարկ` Վայոց |բնապահպանության| | |բյուջե`*|
| |ձորի մարզի բնական |նախարարություն | | |20,0 |
| |համակարգի | | | |Ֆինանսա-|
| |կենսաբազմազանության,| | | |վորման |
| |վայրի մշակաբույսերի | | | |այլ |
| |գենետիկ ֆոնդի ու | | | |աղբյուր-|
| |բնության եզակի | | | |ներ |
| |հուշարձանների | | | | |
| |պահպանության | | | | |
| |նպատակով | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
| |. Ստեղծել «Կիրանց» | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2004-2005|Պետ. |
| |բնական պարկ` |բնապահպանության| | |բյուջե`*|
| |անտառային |նախարարություն | | |20,0 |
| |էկոհամակարգերի | | | |Ֆինանսա-|
| |կենսաբազմազանու- | | | |վորման |
| |թյունը, հատկապես | | | |այլ |
| |ռելիկտային | | | |աղբյուր-|
| |տեսակների | | | |ներ |
| |պահպանությունը և | | | | |
| |բնության ու | | | | |
| |մարդկային հարուստ | | | | |
| |ժառանգության բազայի | | | | |
| |վրա էկոտուրիզմի | | | | |
| |զարգացումը ապահովե- | | | | |
| |լու նպատակով | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
| |. Ստեղծել «Ջերմուկ» | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2004-2005|Պետ. |
| |նոր Ազգային պարկ` |բնապահպանության| | |բյուջե`*|
| |ներառելով երկու |նախարարություն | | |20,0 |
| |գոյություն ունեցող | | | |Ֆինանսա-|
| |արգելավայրերը | | | |վորման |
| | | | | |այլ աղբ-|
| | | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
| |. Ստեղծել «Որոտան» | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2004-2005|Պետ. |
| |բնական պարկ` |բնապահպանության| | |բյուջե`*|
| |հարավային Զանգեզուրի|նախարարություն | | |20,0 |
| |հազվագյուտ | | | |Ֆինանսա-|
| |յուրօրինակ | | | |վորման |
| |էկոհամակարգերի | | | |այլ |
| |բնության | | | |աղբյուր-|
| |երկրաբանական, | | | |ներ |
| |լանդշաֆտային, | | | | |
| |գեոմորֆոլոգիական և | | | | |
| |պատմամշակութային | | | | |
| |եզակի հուշարձանների | | | | |
| |պահպանությունը և | | | | |
| |դրանց ռեկրեացիոն | | | | |
| |կայուն օգտագործումը | | | | |
| |ապահովելու նպատակով | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
| |. Ստեղծել | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2004-2007|Պետ. |
| |արգելավայրեր |բնապահպանության| | |բյուջե`*|
| |բարձրալեռնային |նախարարություն | | |20,0 |
| |լճակների | | | |Ֆինանսա-|
| |պահպանության | | | |վորման |
| |նպատակով | | | |այլ աղբ-|
| | | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
| |. Ստեղծել «Խորվիրապ»| ՀՀ |ՀՀ ԳԱԱ | 2004 |Պետ. |
| |արգելավայրը` |բնապահպանության| | |բյուջե`*|
| |աղուտային ճահճային |նախարարություն | | |6,0 |
| |խոնավ տարածքները | | | |Ֆինանսա-|
| |պահպանելու համար | | | |վորման |
| | | | | |այլ աղբ-|
| | | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
| |. Ստեղծել | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2005-2008|Պետ. |
| |արգելավայրեր Շիրակի |բնապահպանության| | |բյուջե`*|
| |մարզի` |նախարարություն | | |30,0 |
| |ա) Մանթաշ գետի | | | |Ֆինանսա-|
| |ջրհավաք ավազանում, | | | |վորման |
| |բ) Արփի լիճ և | | | |այլ |
| |Ախուրյան գետի | | | |աղբյուր-|
| |ողողատի հատվածը, | | | |ներ |
| |մինչև Կասպի | | | | |
| |ջրամբարը` թռչունների| | | | |
| |պահպանության | | | | |
| |նպատակով, | | | | |
| |գ) Աշոցքի կաղամախու | | | | |
| |ռելիկտային | | | | |
| |կղզյակների | | | | |
| |անտառների | | | | |
| |պահպանության | | | | |
| |նպատակով: | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
| |. Ստեղծել | ՀՀ |ՀՀ ԳԱԱ | 2008 |Պետ. |
| |արգելավայրեր Լոռու |բնապահպանության| | |բյուջե`*|
| |մարզի մնացորդային |նախարարություն | | |10,0 |
| |լճակների | | | |Ֆինանսա-|
| |պահպանության | | | |վորման |
| |նպատակով | | | |այլ աղբ-|
| | | | | |յուրներ |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
| |. «Բոխաքար» | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2005-2007|Պետ. |
| |արգելավայրի բազայի |բնապահպանության| | |բյուջե`*|
| |վրա ստեղծել «Արևիկ» |նախարարություն | | |10,0 |
| |պետական արգելոց` | | | |Ֆինանսա-|
| |Զանգեզուրի | | | |վորման |
| |լեռնաշղթայի Մեղրի և | | | |այլ |
| |Բարգուշատ | | | |աղբյուր-|
| |լեռնաբազուկների | | | |ներ |
| |կենսաբազմազանության,| | | | |
| |հազվագյուտ և | | | | |
| |անհետացման վտանգված | | | | |
| |տեսակների, բնության | | | | |
| |եզակի հուշարձանների | | | | |
| |պահպանությունը, | | | | |
| |էնդեմիկ և | | | | |
| |հազվագյուտ | | | | |
| |կենդանիների | | | | |
| |միջսահմանային | | | | |
| |/ռեգիոնալ` Հայաստան-| | | | |
| |Իրան-Ադրբեջան/ | | | | |
| |բնակմիջավայրերի | | | | |
| |պահպանությունը | | | | |
| |ապահովելու | | | | |
| |նպատակով | | | | |
|_________________________________________________________________________|
| 4. ԲՀՊՏ-երի ֆինանսատնտեսական մեխանիզմների կատարելագործում |
|_________________________________________________________________________|
|4.1 |Վերանայել ԲՀՊՏ | ՀՀ |ՀՀ ֆինանս- |2003-2004| - |
| |կառավարումն ու |բնապահպանության|ների և | | |
| |պահպանությունն |նախարարություն |էկոնոմիկայի| | |
| |ապահովող | |նախարարու- | | |
| |ֆինանսավորման առկա | |թյուն | | |
| |մեխանիզմները | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|4.2 |Մշակել և ներդնել | ՀՀ |ՀՀ ֆինանս- |2003-2004| - |
| |ԲՀՊՏ-երից եկամուտ |բնապահպանության|ների և | | |
| |ստանալու |նախարարություն |էկոնոմիկայի| | |
| |հնարավորությունների | |նախարարու- | | |
| |ընդլայնման | |թյուն | | |
| |վերաբերյալ նոր | | | | |
| |մեխանիզմներ | | | | |
|_________________________________________________________________________|
| 5. Կադրերի կատարելագործում |
|_________________________________________________________________________|
|5.1 |Ոլորտի կադրերի վերապատրաստում, փորձի փոխանակում |
|_____|___________________________________________________________________|
|5.1.1|Վերապատրաստման | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2003-2005|Ֆինանսա-|
| |դասընթացներ |բնապահպանության|ՀՀ կրթու- | |վորման |
| |կազմակերպել և |նախարարություն |թյան և | |այլ |
| |ատեստավորել հատուկ | |գիտության | |աղբյուր-|
| |պահպանվող | |նախարարու- | |ներ |
| |տարածքների պետական | |թյուն | | |
| |ոչ առևտրային | | | | |
| |կազմակերպությունների| | | | |
| |անձնակազմի համար | | | | |
|_____|____________________|_______________|___________|_________|________|
|5.1.2|Համատեղ սեմինարներ | ՀՀ |ՀՀ ԳԱԱ |2003-2004|Ֆինանսա-|
| |կազմակերպել հատուկ |բնապահպանության|ՀՀ կրթու- | |վորման |
| |պահպանվող տարածքների|նախարարություն |թյան և | |այլ |
| |պետական ոչ | |գիտության | |աղբյուր-|
| |առևտրային | |նախարարու- | |ներ |
| |կազմակերպությունների| |թյուն | | |
| |անձնակազմի, տեղական | | | | |
| |իշխանությունների և | | | | |
| |իրավապահ մարմինների | | | | |
| |աշխատողների | | | | |
| |մասնակցությամբ | | | | |
._________________________________________________________________________.
* Պետական բյուջեում նշված ծախսերի նախատեսման հնարավորության հարցը կքննարկվի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ համապատասխան հայտերի և հիմնավորող հաշվարկների առկայության պայմաններում