Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ Հ ...

 

 

040.0982.210803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2003 թվականի N 982-Ն

 

i

ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՆՔԱՀՈՐԵՐԻ ՈՒ ԲԱՑ ՀԱՆՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 7-րդ և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 17-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և իրավասու այլ մարմինների հետ համատեղ եռամսյա ժամկետում մշակել ու հաստատել ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 982-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՆՔԱՀՈՐԵՐԻ ՈՒ ԲԱՑ ՀԱՆՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության տրամադրման կարգը:

2. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործումն արտահոսքի նպատակներով թույլատրվում է ջրօգտագործման թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների եզրակացությունների, ինչպես նաև ընդերքօգտագործողի համաձայնության առկայության դեպքում:

3. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման թույլտվությունը, որպես պարտադիր պայման, պետք է ներառի կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները, որոնց պահանջների ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

4. Արգելվում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործումն արտահոսքի նպատակներով, եթե այն հանգեցնում կամ կարող է հանգեցնել ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրերի ստանդարտների խախտմանը:

5. Սույն կարգի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 104-րդ հոդվածում նշված ջրային ռեսուրսների կամ դրանց մասի օգտագործման վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2003
N 982-Ն
Որոշում