Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԻ ԵՎ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱ ...

 

 

040.0997.210803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2003 թվականի N 997-Ն

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 10.1-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» N 478 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 8-ի N 997-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման առաջադրանքներին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև դրանց փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:

2. Տարածքային հատակագծման ուրվագիծն ու նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր են, որոնք մշակվում են Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծով սահմանված դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի, վարչատարածքային միավորների խմբերի կամ դրանց առանձին հատվածների համար և տարածական պլանավորման միջոցով սահմանում են դրանց նպատակային օգտագործմանն ու կայուն զարգացմանը, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև կենսագործունեության բարենպաստ տարածական միջավայրի ձևավորմանը նպատակաուղղված այլ անհրաժեշտ գործոնների տարածքային կազմակերպման հիմնական դրույթներն ու պայմանները:

(2-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

2.1. Տարածքային հատակագծման նախագիծը մշակվում է նաև համայնքների խմբերի (միկրոռեգիոնալ միավորներ) համար` համակցված տարածական պլանավորման փաստաթղթի կազմում:

(2.1-ին կետը լրաց. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

3. Տարածքային հատակագծման նախագիծը (այսուհետ` նախագիծ) կարող է մշակվել 2 փուլով: Այդ դեպքում առաջին փուլով` տարածքային հատակագծման ուրվագծով (այսուհետ` ուրվագիծ) հնարավոր այլընտրանքային տարբերակների համեմատական վերլուծության արդյունքում հիմնավորվում և առաջադրվում են առավել նպաստավոր տարածքային զարգացման հիմնական սկզբունքներն ու գերակա ուղղությունների հայեցակարգային դրույթները: Սույն կարգին համապատասխան հաստատված ուրվագծի հիմնադրույթներից բխող պահանջներն ամրագրվում են երկրորդ` «Նախագիծ» փուլի մշակման առաջադրանքում:

4. ՈՒրվագծի և նախագծի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) ֆինանսական միջոցների հաշվին` քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) պատվերով:

5. ՈՒրվագծի նախագծման առաջադրանքով ամրագրվում են սույն կարգով նախագծի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները բավարարող հայեցակարգային հարցադրումներն ու դրանց լուծման այլընտրանքային տարբերակների քաղաքաշինական հիմնավորման համար անհրաժեշտ ելակետային նյութերը:

6. ՈՒրվագծի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը, հաստատումն ու փոփոխումը կատարվում են նախագծի համար սույն կարգով սահմանված ընթացակարգերին համապատասխան:

6.1. Համակցված փաստաթղթի կազմում մշակվող տարածքային հատակագծման նախագծի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը, հաստատումն ու փոփոխումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:

(6.1-ին կետը լրաց. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

7. Նախագծով մանրամասնվում են Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի դրույթներն ու սահմանվում տվյալ տարածաշրջանային քաղաքաշինական օբյեկտի արդյունավետ տարածական կազմակերպման հիմնական սկզբունքները, ամրագրվում դրանց իրականացման առաջնահերթ և հեռանկարային միջոցառումները, ապահովվում է քաղաքաշինական գործունեության բնագավառում պետական, համայնքային և հասարակության շահերի փոխհամաձայնեցումը:

8. Նախագիծը մշակվում է լիազորված մարմնի կողմից կազմված ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի (մարզպետների) և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված այլ կազմակերպությունների հետ (այսուհետ` շահագրգիռ մարմիններ) համաձայնեցված` նախագծի մշակման առաջադրանքի (այսուհետ` առաջադրանք) հիման վրա: Առանձին դեպքերում, կախված նախագծի առանձնահատկություններից, շահագրգիռ մարմինների ցանկը կարող է ճշտվել առաջադրանքով:

(8-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն, 18.08.16 թիվ 855-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

9. Լիազորված մարմինն ապահովում է նախագծի մշակումը և դրա հաստատումից հետո` դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը:

10. Տարածքային հատակագծման նախագծի մշակման առաջադրանքին ներկայացվող պահանջներն սահմանված են N 1 հավելվածում, տարածքային հատակագծման նախագծի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները` N 2 հավելվածում, տարածքային հատակագծման նախագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերի կազմը` N 3 հավելվածում, տարածքային հատակագծման նախագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները` N 4 հավելվածում:

(10-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

11. Առաջադրանքով ամրագրված պահանջներին համապատասխան նախագծի մշակման նպատակով լիազորված մարմինը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված նախագծային փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող կազմակերպության (այսուհետ` կատարող) հետ կնքում է պայմանագիր և պայմանագրով սահմանված ժամկետներում ապահովում ելակետային նյութերի հանձնումը կատարողին:

(11-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

12. Լիազորված մարմնի և կատարողի համաձայնությամբ կատարողը կարող է հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը: Ելակետային նյութերի հավաստիության համար պատասխանատվությունը կրում է ելակետային նյութեր տրամադրող մարմինը:

13. Աշխատանքի ավարտից հետո նախագծային փաստաթղթերը ներկայացվում են համապատասխան լիցենզիա ունեցող անձին` համալիր փորձաքննության: Համալիր փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

Նախագծային փաստաթղթերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(13-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

14. Փորձաքննությունն իրականացվում է լիազորված մարմնի (կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` կատարողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրին համապատասխան:

15. Լիազորված մարմինը փորձագիտական դրական եզրակացություն (այդ թվում` շրջակա միջավայրի վրա ազդեցության) ստացած նախագծի մասին 5-օրյա ժամկետում հասարակայնությանն իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, որից հետո եռօրյա ժամկետում այն ներկայացնում է շահագրգիռ մարմիններ` համաձայնեցման:

(15-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

16. Շահագրգիռ մարմինները նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են լիազորված մարմին:

(16-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

17. Լիազորված մարմինը 15-օրյա ժամկետում ամփոփում է ստացված առաջարկություններն ու դիտողությունները` ընդունելի դիտողությունները ներառելով նախագծում, որից հետո այն սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

Եթե լրամշակման արդյունքում նախագիծն էական փոփոխությունների է ենթարկվում, ապա այն եռօրյա ժամկետում կրկին ներկայացվում է շահագրգիռ մարմիններ` համաձայնեցման, կարծիքն ստանալուց հետո սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում ամփոփելով նոր ստացված առաջարկությունները, նախագիծը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

(17-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

18. Հաստատված նախագծից մեկական օրինակ` թղթային և մագնիսական կրիչներով, լիազորված մարմնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին:

(18-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

19. Հաստատված նախագծում փոփոխությունները կատարվում են սույն կարգով սահմանված ընթացակարգերին համապատասխան:

20. Նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ժամանակ ծագող վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 1

տարածքային հատակագծման ուրվագծի

և նախագծի մշակման, փորձաքննության,

համաձայնեցման, հաստատման և

փոփոխման կարգի

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Տարածքային հատակագծման նախագծի մշակման առաջադրանքում պետք է նշվեն`

ա) նախագծվող օբյեկտի անվանումը, դրա հիմնական բնութագիրը (բնակչության թիվը, տարածքը, ռեսուրսների հիմնական տեսակները, արտադրության գերիշխող ճյուղերը, ինժեներատրանսպորտային ապահովվածությունը և այլն),

բ) նախագծման հիմքը,

գ) տարածքային հատակագծման ուրվագծի հիմնադրույթներից բխող պահանջները (դրանց առկայության դեպքում),

դ) տարածքի հատակագծային կազմակերպմանը, այդ թվում` տարաբնակեցման կատարելագործմանը, տարածքային և տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, արտադրողական ուժերի, բնակչության միջբնակավայրային սպասարկման համակարգի ձևավորմանը, ռեկրեացիոն ռեսուրսների օգտագործմանը, ինժեներատրանսպորտային ու սոցիալական ենթակառուցվածքների կատարելագործմանը, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացմանն ու կազմակերպմանը` դրա առկայության դեպքում տարածքի լանդշաֆտային կազմակերպմանն ու էկոլոգիական առողջացմանը, տարածքի ինժեներական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանությանը ներկայացվող հիմնական պահանջները,

ե) նախագծման համար ելակետային նյութեր տրամադրող մարմնի անվանումը և ելակետային նյութերի տրամադրման ժամկետները,

զ) նախագծային նյութերի ձևին և բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները,

է) նախագծի մասին եզրակացություններ տվող պետական կառավարման շահագրգիռ մարմինների ցանկը ճշտելու վերաբերյալ առաջարկություններ (անհրաժեշտության դեպքում):

(1-ին հավելվածը փոփ. 01.04.10 թիվ 331-Ն որոշում)

 

Հավելված N 2

տարածքային հատակագծման ուրվագծի

և նախագծի մշակման, փորձաքննության,

համաձայնեցման, հաստատման և

փոփոխման կարգի

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Տարածքային հատակագծման նախագիծը բաղկացած է գրաֆիկական և տեքստային մասերից:

2. Կախված ընդգրկած տարածքի մեծությունից` տարածքային հատակագծման նախագծի գրաֆիկական նյութերը մշակվում են 1:25000, 1:50000, 1:100000 մասշտաբներով: Առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշտվել առաջադրանքով:

3. Նախագծի կազմում, Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծով սահմանված դրույթներին համապատասխան, արտացոլվում են`

ա) բնակավայրերի տարածքային զարգացման վերաբերյալ առաջարկությունները,

բ) արտադրատնտեսական օբյեկտների և նոր բնակավայրերի համար ընտրված տարածքային ռեսուրսները,

գ) հանգստյան, առողջարարական գոտիների տեղաբաշխումը,

դ) քաղաքային և գյուղական տարաբնակեցման կատարելագործումը,

ե) միջբնակավայրային ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները,

զ) արտադրական և կենցաղային թափոնների վնասազերծման, վերամշակման, պահեստավորման ու թաղման օբյեկտների համար տարածքների ընտրությունը,

է) քաղաքների, արտադրական օբյեկտների և էկոլոգիապես անբարենպաստ պայմաններում գտնվող տարածքների համար բնապահպանական ու սանիտարապաշտպանական գոտիների ընտրությունը,

ը) հատուկ պահպանվող բնության և պատմամշակութային օբյեկտների տարածքները, ջրամատակարարման ակունքների պահպանական գոտիները, բնության հուշարձանների, տարածաշրջանային նշանակություն ունեցող գերխոնավ, ջրահավաք ավազանների տարածքները, ջրաէկոհամակարգերի պահպանության գոտիները, ինչպես նաև շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացման դիտակետերի տարածքները,

թ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը և դրա պահպանության համալիր ծրագիրը:

Տարածքային հատակագծման նախագծի գրաֆիկական նյութերի մասի`

4. «Տարածքի համալիր գնահատում» գծագրում նշվում են`

ա) վարչատարածքային միավորների սահմանները,

բ) մանրամասն սեյսմիկ շրջանացման գոտիները,

գ) օգտակար հանածոների տեղադիրքի մակերեսի սահմանները,

դ) շրջակա տարածքի աղտոտման գոտիները,

ե) բնական և տեխնածին պրոցեսների (սողանքների, սելավների, հեղեղների և այլն) տարածման գոտիներն ու պաշտպանական կառույցները,

զ) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտները,

է) բնության հատուկ պահպանվող տարածքները, կանաչ գոտիները,

ը) պատմամշակութային անշարժ հուշարձանների և դրանց պահպանական գոտիները,

թ) նախագծվող տարածքում քաղաքաշինական և տնտեսական գործունեության օրենքով սահմանված այլ սահմանափակումներ ունեցող տարածքները,

ժ) տարածքի բնական ռեսուրսներով (հողային, ջրային, հանքահումքային, ռեկրեացիոն և այլն) ապահովվածության, ինժեներատրանսպորտային, սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին տեղադրված խոշոր արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրության, էներգետիկայի, կապի օբյեկտների հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) ենթակա տարածքների համալիր գնահատականը,

ի) քաղաքաշինական գործունեության իրականացման համար նպաստավոր և սահմանափակ նպաստավոր տարածքները:

5. «Տարածքի նախագծային հատակագիծ» գծագրում տարածքի փաստացի օգտագործման հատակագծի հիմքի վրա արտացոլվում են սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված դրույթների վերլուծությունից բխող` տարածքի հատակագծային կազմակերպման տարրերի կատարելագործման և զարգացման վերաբերյալ առաջարկությունները, տարածքի գործառնական օգտագործումը, մելիորացվող և ջրովի հողատեսքերը, ջրային և անտառային ֆոնդի հողերը, բնակավայրերի կառուցապատումից դուրս հիմնական հողօգտագործման սահմանները, ինչպես նաև օրենքով նախատեսված հիմքերով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ստեղծման վերաբերյալ առաջարկները:

6. Տարածքի գոտևորման ուրվագծում նշվում են տարածքի գոտևորումն ըստ գործառնական նշանակության, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության բնագավառում հանրապետության մարզերի և համայնքների տարածքային զարգացման խնդիրների կարգավորման ու հողերի արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունները` հաշվի առնելով հաստատված այլ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթները:

7. Տրանսպորտային և ինժեներական հաղորդակցության ուղիների ուրվագծում ցույց են տրվում նախագծվող տարածքի միջբնակավայրային և ինժեներատրանսպորտային մայրուղային ենթակառուցվածքների կատարելագործման հիմնական ուղղությունները:

8. Բնության և տեխնածին վտանգավոր պրոցեսներից և երևույթներից տարածքի պաշտպանման ուրվագծում ցույց են տրվում տարածքի ինժեներական պաշտպանությունը բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսներից ու երևույթներից, էկոլոգիական և այլ արտակարգ իրավիճակների ու աղետների կանխարգելումը և հետևանքների վերացումը:

9. Տարածքային հատակագծման նախագծի տեքստային մասը պետք է պարունակի սույն հավելվածի 3-րդ կետում նշված առաջարկությունների և լուծումների հիմնավորումներն ու տեխնիկատնտեսական ցուցանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 997-Ն որոշմամբ հաստատված տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի N 4 հավելվածի:

 

Հավելված N 3

տարածքային հատակագծման ուրվագծի

և նախագծի մշակման, փորձաքննության,

համաձայնեցման, հաստատման և

փոփոխման կարգի

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ

 

Պատվիրատուն տարածքային հատակագծման նախագծի մշակման համար կատարողին է ներկայացնում`

ա) տարածքային հատակագծման ուրվագիծը (դրա առկայության դեպքում),

բ) նախագծվող տարածքի` ուսումնասիրվածության աստիճանի մասին տեղեկություններ, այդ թվում` տարածքի սահմանված կարգով հաստատված մանրամասն կամ ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզը (ուրվագիծը), ինժեներաերկրաբանական շրջանացման (պայմանների) քարտեզը, գեոդեզիական հանույթները, քարտեզագրական, արխիվային նյութերը, գոյություն ունեցող գիտական հետազոտությունների, հատակագծային և այլ աշխատանքների ցանկը,

գ) տվյալներ փաստացի իրավիճակի և զարգացման հեռանկարների մասին,

դ) տարածքի փաստացի օգտագործման մասին տեղեկություններ (հողօգտագործման քարտեզներ, կադաստրային քարտեզներ և այլն),

ե) սանիտարահիգիենիկ պայմանների և էկոլոգիական իրավիճակի ուսումնասիրություններ և կանխատեսումներ,

զ) սոցիոլոգիական և սոցիալ-տնտեսական հետազոտություններ, տնտեսագիտական կանխատեսումներ,

է) ժողովրդագրական տվյալներ,

ը) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի կառուցապատման, կոմունալ տնտեսության և տրանսպորտային ցանցի բնութագրերի մասին,

թ) տվյալներ տարածքի աշխատանքային, էներգետիկ, բնական ռեսուրսների մասին,

ժ) լանդշաֆտային համալիր ուսումնասիրություններ:

 

Հավելված N 4

տարածքային հատակագծման ուրվագծի

և նախագծի մշակման, փորձաքննության,

համաձայնեցման, հաստատման և

փոփոխման կարգի

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Տարածքային հատակագծման նախագծի կազմում մշակվում են աղյուսակում ներկայացված տեխնիկատնտեսական ցուցանիշները:

2. Տեխնիկատնտեսական ցուցանիշները սահմանվում են տարածքային հատակագծման նախագծի մշակման տարվա և իրականացման փուլերի համար:

3. Անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել այլ ցուցանիշներ:

 

Աղյուսակ

._________________________________________________________________________.

|NN |               Տեխնիկատնտեսական ցուցանիշները          | Չափի միավորը |

|ը/կ|                                                      |              |

|___|______________________________________________________|______________|

| 1 |                           2                          |      3       |

|__________________________________________________________|______________|

| 1. Տարածքը (ընդամենը)                                    |հազ. հա       |

|       այդ թվում`                                         |              |

|    գյուղատնտեսական նշանակության հողեր (վարելահողեր,      |հազ. հա       |

|    բազմամյա տնկարկներ, խոտհարքներ, արոտավայրեր և  այլ    |              |

|    հողատեսքեր)                                           |              |

|    բնակավայրերի հողեր                                    |հազ. հա       |

|    արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ արտադրական|              |

|    նշանակության հողեր                                    |հազ. հա       |

|    էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ              |              |

|    ենթակառուցվածքների օբյեկտների հողեր                   |հազ. հա       |

|    հատուկ պահպանվող տարածքների հողեր                     |հազ. հա       |

|    հատուկ նշանակության հողեր                             |հազ. հա       |

|    անտառային հողեր                                       |հազ. հա       |

|    ջրային հողեր                                          |հազ. հա       |

|    պահուստային հողեր                                     |հազ. հա       |

|    նախագծվող տարածքն ըստ սեփականության ձևերի`            |հազ. հա       |

|    պետության սեփականությունը հանդիսացող հողեր            |հազ. հա       |

|    համայնքների սեփականությունը հանդիսացող հողեր          |հազ. հա       |

|    քաղաքացիների և  իրավաբանական անձանց սեփականությունը   |              |

|    հանդիսացող հողեր                                      |հազ. հա       |

|    պաշտպանիչ անտառաշերտեր, կանաչ տարածքներ               |հա            |

| 2. Բնակչության թիվը (ընդամենը)                           |հազ. մարդ     |

|       այդ թվում`                                         |              |

|    քաղաքների                                             |հազ. մարդ     |

|    գյուղերի                                              |հազ. մարդ     |

| 3. Բնակչության խտությունը                                |հազ. մարդ/հա  |

| 4. Քաղաքների թիվը                                        |հատ           |

|       այդ թվում` բնակչությամբ`                           |              |

|    մինչև  5 հազ. մարդ                                    |հատ           |

|    5-25 հազ. մարդ                                        |հատ           |

|    25-50 հազ. մարդ                                       |հատ           |

|    50-100 հազ. մարդ                                      |հատ           |

|    100-500 հազ. մարդ                                     |հատ           |

|    500 հազ. և  ավելի մարդ                                |հատ           |

| 5. Գյուղերի թիվը                                         |հատ           |

|       այդ թվում` բնակչությամբ`                           |              |

|    մինչև  0,2 հազ. մարդ                                  |հատ           |

|    0,2-1 հազ. մարդ                                       |հատ           |

|    1-5 հազ. մարդ                                         |հատ           |

|    5-10 հազ. մարդ                                        |հատ           |

|    10 հազ. և  ավելի                                      |հատ           |

| 6. Սոցիալական ենթակառուցվածքը                            |հազ. քառ. մ   |

|    Բնակելի ֆոնդը`                                        |(ընդհանուր    |

|                                                          |մակերեսը)     |

|    քաղաքում                                              |հազ. քառ. մ   |

|    գյուղում                                              |հազ. քառ. մ   |

| 7. Բնակչության ապահովվածությունն ընդհանուր մակերեսով     |մ2/մարդ       |

|       այդ թվում`                                         |              |

|    քաղաքում                                              |մ2/մարդ       |

|    գյուղում                                              |մ2/մարդ       |

| 8. Բնակչության ապահովվածությունը միջբնակավայրային        |              |

|    նշանակության մշակութային, կենցաղ-սպասարկման և         |              |

|    պարտադիր կրթական համակարգի օբյեկտներով`               |1000 բնակչին  |

|    դպրոցներ                                              |1000 բնակչին  |

|    մշակութային օբյեկտներ (թատրոններ, ակումբներ,          |              |

|    կինոթատրոններ, թանգարաններ, ցուցասրահներ և  այլն)     |1000 բնակչին  |

|    առողջապահական օբյեկտներ (առողջարաններ, հիվանդանոցներ, |              |

|    պոլիկլինիկաներ և  այլն)                               |1000 բնակչին  |

|    երկարատև  հանգստի օբյեկտներ (հանգստյան տներ,          |              |

|    պանսիոնատներ, դպրոցականների համար ճամբարներ և  այլն)  |1000 բնակչին  |

| 9. Տրանսպորտային և  ինժեներական ենթակառուցվածքը          |              |

|    Երկաթուղային ցանցի երկարությունը (դասակարգումն ըստ    |              |

|    ՀՀՇՆ-ի IV-11.05.01-96)                                |կմ            |

|    Ավտոմոբիլային ցանցի երկարությունը                     |              |

|    (դասակարգումն ըստ ՀՀՇՆ-ի IV-11.05.02-99)              |կմ            |

|       այդ թվում`                                         |              |

|    միջպետական նշանակության                               |կմ            |

|    հանրապետական նշանակության                             |կմ            |

|    տեղական նշանակության                                  |կմ            |

|10. Տրանսպորտային ցանցի խտությունը                        |կմ/կմ2        |

|    երկաթուղային                                          |կմ/կմ2        |

|    ավտոմոբիլային                                         |կմ/կմ2        |

|11. Օդանավակայաններ                                       |միավոր        |

|       այդ թվում`                                         |              |

|    միջազգային                                            |միավոր        |

|    հանրապետական նշանակության                             |միավոր        |

|12. Գազատարների երկարությունը                             |կմ            |

|13. Էլեկտրամատակարարում                                   |կՎտ           |

|14. Ջերմամատակարարում                                     |մլն կկալ/տարի |

|15. Պահանջարկը                                            |              |

|    էլեկտրաէներգիայի,                                     |              |

|    որից` կոմունալ-կենցաղային պահանջների համար`           |մլն կՎտ/ժամ   |

|    ջերմության`                                           |              |

|    որից` կոմունալ-կենցաղային պահանջների համար`           |մլն կկալ/տարի |

|    բնական գազի                                           |մլն մ3        |

|    ջրի (ընդամենը)                                        |հազ. մ3/օր    |

|       այդ թվում`                                         |              |

|    մակերևութային  ջրերից                                 |հազ. մ3/օր    |

|    ստորգետնյա ջրերից                                     |հազ. մ3/օր    |

|16. Ջրային պաշարների օգտագործումը                         |              |

|    խմելու որակի ջուր                                     |հազ. մ3/օր    |

|    արտադրական կարիքների համար` տեխնիկական որակի          |հազ. մ3/օր    |

|    ոռոգման ջուր                                          |հազ. մ3/օր    |

|    Կեղտաջրերի ընդհանուր ծավալը                           |հազ. մ3/օր    |

|       այդ թվում`                                         |              |

|    արտադրական կեղտաջրեր                                  |հազ. մ3/օր    |

|    կենցաղային կեղտաջրեր                                  |հազ. մ3/օր    |

|    մաքրման ենթարկված կեղտաջրեր                           |հազ. մ3/օր    |

|       այդ թվում`                                         |              |

|    արտադրական                                            |հազ. մ3/օր    |

|    կենցաղային                                            |հազ. մ3/օր    |

|    Վերամշակված կոշտ կենցաղային թափոնների քանակը          |հազ. տ/տարի   |

|    Արդյունաբերական թափոնների հեռացում                    |հազ. տ/տարի   |

|    Կոշտ կենցաղային թափոնների հեռացում                    |հազ. տ/տարի   |

|17. Բնապահպանություն և  բնօգտագործում                     |              |

|    Մթնոլորտ արտանետվող վտանգավոր նյութերի քանակը         |հազ. տ/տարի   |

|    Կեղտաջրերի հետ արտանետվող վտանգավոր նյութերի քանակը   |հազ. տ/տարի   |

|    Բաց ջրավազանների աղտոտվածությունն ըստ կարգերի         |ջրային        |

|                                                          |ռեսուրսներն   |

|                                                          |ըստ կարգերի   |

|    Աղտոտված ջրամբարների տեսակարար կշիռը                  |ջրային        |

|                                                          |ռեսուրսների   |

|                                                          |աղտոտ-        |

|                                                          |վածությունն   |

|                                                          |ըստ վնասակար  |

|                                                          |նյութերի      |

|                                                          |աղտոտվածության|

|                                                          |աստիճանի      |

|    Ոռոգում                                               |տոկոս         |

|    Ճահճացած տարածքների չորացում                          |տոկոս         |

|    Խախտված հողերի վերականգնում (ռեկուլտիվացիա)           |տոկոս         |

|    Անտառավերականգնման աշխատանքներ                        |տոկոս         |

|    Դեգրադացված հողերի վերականգնում                       |հազ. հա       |

|    Աղակալված հողերի աղազերծում                           |հազ. հա       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2003
N 997-Ն
Որոշում