i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 1996 թ. թիվ 633
ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, և Դիլիջան քաղաքում գտնվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական առողջարարական միավորում» պետական ձեռնարկության «Լեռնային Հայաստան» դուստր ձեռնարկության ամառանոցային համալիրը` թիվ թիվ 1, 2 և 3 կառավարական ամառանոցները և ընդունելությունների տունը` կից կառույցներով ու գույքով, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված ամառանոցային համալիրի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ճշտել նշված ամառանոցային համալիրի տարածքի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում: