Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» մայիսի 1994թ. Հ.Ն-1062-I

 

i

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`

ա/ դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է.

բ/ քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.

գ/ անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.

դ/ արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.

ե/ աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:

(1 հոդվածը փոփ. 19.05.98 թիվ ՀՕ-223 օրենք )

 

ՀՈԴՎԱԾ 2. Բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների պահանջով պետական լրատվության միջոցները պարտավոր են տասնօրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչև բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու և արդարացման որոշումն ու ժամկետները:

 

ՀՈԴՎԱԾ 3. Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկված և ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի քաղաքացիությունը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Բռնադատվածի զինվորական, գիտական և այլ կոչումները և աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումի հիման վրա:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ հոդվածը փոփ. 16.03.04 ՀՕ-55-Ն, 19.03.12 ՀՕ-102-Ն օրենքներ)

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափով հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար` այդ նպատակի համար արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.

բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.

գ) պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վերջին երեք տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում:

Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում անհատական բնակելի տան շինարարություն իրականացնելու կամ անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար (այդ թվում` Երևան քաղաքում) սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարիք ունեցող բռնադատվածներին տրամադրվում է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:

(6-րդ հոդվածը փոփ. 19.05.98 թիվ ՀՕ-223, 04.12.01 ՀՕ-271, 28.02.05 ՀՕ-76-Ն, 23.05.06 ՀՕ-96-Ն, 10.09.08 ՀՕ-161-Ն օրենքներ)

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ծախսային մասում միջոցներ նախատեսել բռնադատվածներին բնակարանային անհատական շինարարության համար արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար` ըստ նախորդ տարվա ներկայացրած հայտերի: Բնակարանային անհատական շինարարության համար ներկայացրած հայտերի քննարկման, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում:

(7 հոդ. լրաց. 12.10.99 թիվ ՀՕ-12 օրենք)

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Բռնադատվածն ազատվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձից:

Բնակարանների անվճար սեփականաշնորհման համար սահմանված երկամյա ժամկետը չի տարածվում բռնադատվածների վրա:

(8 հոդ. (նախկին 7) փոփ. 12.10.99 թիվ ՀՕ-12 օրենք)

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ընթացքում Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացին ունի մեկ հավելյալ սերտիֆիկատի իրավունք:

(9 հոդ. (նախկին 8) փոփ. 12.10.99 թիվ ՀՕ-12 օրենք)

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Բռնադատվածին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից /բացի տաքսուց/, երթևեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(9 հոդվածը խմբ. 09.06.97, ուժը կորցրել է 29.12.98 ՀՕ-268 օրենքներ)

(9 հոդվածի համարը (ներկա 10) փոփ. 12.10.99 թիվ ՀՕ-12 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 11. Բռնադատվածին գազի, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Բռնադատվածն ունի դեղորայքի արժեքի /ըստ դեղատոմսի/ վճարի 50 տոկոս զեղչի իրավունք:

(10 հոդվածը խմբ. 09.06.97, ուժը կորցրել է 29.12.98 ՀՕ-268 օրենքներ)

(10 հոդվածի համարը (ներկա 11) փոփ. 12.10.99 թիվ ՀՕ-12 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 12. Բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացված աշխատավարձի դիմաց տրվում է միանվագ դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկ չափով:

(11 հոդվածի համարը (ներկա 12) փոփ. 12.10.99 թիվ ՀՕ-12 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 13. Մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգներն օգտվում են սույն օրենքի 6 և 7 հոդվածներով նախատեսված արտոնություններից:

(12 հոդվածի համարը (ներկա 13) փոփ. 12.10.99 թիվ ՀՕ-12 օրենք)

 

 

pin
ՀՀ 14.06.1994
N ՀՕ-106 օրենք