Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 1996 թ. թիվ 379

 

i

ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Հավանություն տալ ԱՄՆ-ի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև արտոնյալ վաճառքի վերաբերյալ, համաձայնագրի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ԱՄՆ-ի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև արտոնյալ վաճառքի վերաբերյալ համաձայնագրով նախատեսված վարկի անկորուստ և ժամանակին օգտագործման մասին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված վարկն սպասարկող ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության բանկերի ընտրության, մրցույթի կազմակերպման ձևի և դրա անցկացման պայմանների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված վարկային միջոցներով ներմուծվելիք ցորենի իրացումից գոյանալիք գումարների հետագա օգտագործման և վարկի մարման վերաբերյալ:

i

5. Լիազորել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Շուգարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել ԱՄՆ-ի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև արտոնյալ վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.1996
N 379
Որոշում