Սեղմել Esc փակելու համար:
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՆՈՇԱ ԳԵՏԻ ՎՐԱ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՆՈՇԱ ԳԵՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«23» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 1996 թ. թիվ 387

 

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՆՈՇԱ ԳԵՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 1996 թվականի փետրվարի 7-ին Թբիլիսի քաղաքում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարական պատվիրակությունների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը (արձանագրության 3-րդ կետ),

Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ   է.

i

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը Վրաստանի տարածքում Բանոշա գետի վրա կառուցվող երկաթուղային կամրջի շինարարական աշխատանքներին մասնակցելու հետ կապված փաստացի ծախսերը ձևակերպել «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության 1996 թվականի ֆինանսական արդյունքներով` շահույթ և վնաս հաշվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.1996
N 387
Որոշում