Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«30» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1996 թ. թիվ 395

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը հաստատելու մասին» թիվ 382 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հիմնել «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականը:

i

2. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականի հրատարակման աշխատանքների ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 20.04.00 թիվ 195 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի հրատարակման աշխատանքների կազմակերպումը, այդ ակտերի հրատարակման ուղարկումը, դրանց ճիշտ և ժամանակին հրատարակման նկատմամբ վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վրա:

(3-րդ կետը փոփ. 20.04.00 թիվ 195 որոշում)

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական թարգմանությունն օտար լեզուներով իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 20.04.00 թիվ 195 որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.1996
N 395
Որոշում