Սեղմել Esc փակելու համար:
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0151.271003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2003 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ներառյալ պետական այցով Հնդկաստանի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

       Ռոբերտ Քոչարյան         Հայաստանի Հանրապետության նախագահ

 

       Բելա Քոչարյան           Հայաստանի Հանրապետության նախագահի տիկինը

 

       Վարդան Օսկանյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարար

 

       Կարեն Ճշմարիտյան        Հայաստանի Հանրապետության առևտրի  և

                               տնտեսական զարգացման նախարար

 

       Դավիթ Լոքյան            Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

                               նախարար

 

       Սերգո Երիցյան           Հայաստանի Հանրապետության կրթության և

                               գիտության նախարար

 

       Արմեն Բայբուրդյան       Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի

                               Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

       Արմեն Գևորգյան          Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին

                               օգնական

 

       Աշոտ Քոչարյան           Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի

                               քարտուղար

 

       Ավետ Ադոնց              Հայաստանի Հանրապետության նախագահի

                               աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

       Վիգեն Սարգսյան          Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական

 

       Թաթուլ Մարգարյան        Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարի տեղակալ

 

       Վահագն Մելիքյան         «Պետական արարողակարգի ծառայություն»

                               գործակալության ղեկավար (հոկտեմբերի 15-ից

                               նոյեմբերի 1-ը)

 

       Գրիգորի Սարկիսյան       Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                               առընթեր ազգային անվտանգության ծառայության

                               9-րդ վարչության պետ

 

       Ռուբեն Կարապետյան       Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության Ասիայի, Օվկիանիայի և

                               Աֆրիկայի վարչության պետ (հոկտեմբերի 22-ից

                               նոյեմբերի 1-ը)

 

       Նիկոլայ Հովհաննիսյան    Հայաստանի Հանրապետության գիտությունների

                               ազգային ակադեմիայի արևելագիտության

                               ինստիտուտի տնօրեն

 

       Վիլեն Հակոբյան          Երևանի  Մ. Հերացու անվան պետական բժշկական

                               համալսարանի ռեկտոր

 

        Վահագն Մովսիսյան       Զարգացման հայկական գործակալության գործադիր

                               տնօրեն (հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը)

 

       Ֆադեյ Չարչօղլյան        «Պետական արարողակարգի ծառայություն»

                               գործակալության բաժնի վարիչ (հոկտեմբերի

                               15-ից նոյեմբերի 1-ը)

 

       Արթուր Հարությունյան    «Պետական արարողակարգի ծառայություն»

                               գործակալության բաժնի վարիչ (հոկտեմբերի

                               15-ից նոյեմբերի 1-ը)

 

       Գրիգորի Հայրապետով      Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                               առընթեր ազգային անվտանգության ծառայության

                               9-րդ վարչության բաժնի պետ

 

Հարություն Գյուլումյան Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր ազգային անվտանգության ծառայության

9-րդ վարչության աշխատակից

 

       Արարատ Սամսոնյան        Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                               առընթեր ազգային անվտանգության ծառայության

                               9-րդ վարչության աշխատակից

 

       Արամ Շագիդանով          Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                               առընթեր ազգային անվտանգության ծառայության

                               9-րդ վարչության աշխատակից (հոկտեմբերի 15-ից

                               նոյեմբերի 1-ը)

 

Հարություն Մնացականյան Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր ազգային անվտանգության ծառայության

9-րդ վարչության աշխատակից

 

       Մարտին Շահբազյան        Հայաստանի Հանրապետության նախագահի

                               լուսանկարիչ

 

       Լիլիթ Սեդրակյան         Հանրային հեռուստատեսության թղթակից

 

       Արման Ղարիբյան          Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

       Արամ Սաֆարյան           «Պրոմեթևս»  հեռուստաընկերության թղթակից

 

       Աշոտ Ադումյան           «Պրոմեթևս»  հեռուստաընկերության օպերատոր

 

       Արա Թադևոսյան           «Մեդիամաքս» լրատվական գործակալության

                               տնօրեն

 

       Գագիկ Նահապետյան        «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի

                               թղթակից

 

       Արմեն Հակոբյան          «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից

 

       Աննա Սաթյան             «Նովոյե Վրեմյա» օրաթերթի թղթակից

 

2. Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա տիկնոջ, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին), ինչպես նաև Նիկոլայ Հովհաննիսյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին: Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը համապատասխանաբար կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, առևտրի և տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարությունների, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Երևանի Մ. Հերացու անվան գիտական բժշկական համալսարանի Զարգացման հայկական գործակալության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարների, Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրենի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության Երևան-Բանդար Աբաս-Ագրա-Նյու Դելի-Չանդիգարհ-Բանդար Աբաս-Երևան ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հոկտեմբերի 15-ից, 22-ից և 27-ից նոյեմբերի 1-ը գործուղվողների գործուղման հետ կապված ծախսերը վճարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Զարգացման հայկական գործակալության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Հնդկաստան մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2003 թվականի հոկտեմբերի 29-ին կազմակերպել Երևան-Բանդար Աբաս-Ագրա, հոկտեմբերի 30-ին` Ագրա-Նյու Դելի, նոյեմբերի 1-ին` Նյու Դելի Չանդիգարհ-Բանդար Աբաս- Երևան հատուկ չվերթերը:

 

2003թ. հոկտեմբերի 27

ՆԿ-151-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
27.10.2003
N ՆԿ-151-Ա
Կարգադրություն