i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 դեկտեմբերի 1996 թ. թիվ 689
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակացույցը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և Երևանի քաղաքապետին`
ա/ ժամանակացույցին համապատասխան ձեռնարկությունների անվանացանկը 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին.
բ/ ժամանակացույցում նշված ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ ձեռնարկությունները սեփականաշնորհման նախապատրաստելու և դրանց սեփականաշնորհումն օրենքով սահմանված կարգով իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին ներկայացնել վերջինիս սահմանած ձեռնարկությունների սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տվյալները:
3. Դեկտեմբեր և հունվար ամիսների համար նշված տվյալների ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1997 թվականի հունվարի 15-ը:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
30-Ի ԹԻՎ 689 ՈՐՈՇՄԱՄԲ
 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
 
_________________________________________________________________________
  Անվանումները     Թիվը Տոկոսը  Դեկտեմ- Հունվար Փետրվար Մարտ  Ապրիլ  Մայիս
                                բեր                  
_________________________________________________________________________
       1            2     3       4       5      6       7     8      9
_________________________________________________________________________
ՀՀ արդյունաբերության
  նախարարություն   161   21.2    21      21     26      27    32     34
 
ՀՀ էներգետիկայի
  նախարարություն    13    1.7     2       2      2       2      2      3
 
ՀՀ տրանսպորտի
  նախարարություն    22    3.0     7       7      5       3      -      -
 
ՀՀ քաղաքաշինության
  նախարարություն   253   33.3    23      38     40      45     53      54
 
ՀՀ կապի
  նախարարություն     3    0.5      -      -      -       1      1       1
 
ՀՀ գյուղատնտեսության
  նախարարություն   116   15.3    16      16      19     19     22      24
 
ՀՀ առողջապահության
  նախարարություն    19    3.6     2       3      5       4      3      2
 
  Մամուլ            47    6.2     6       6      8       8      9     10
 
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
  նախարարություն     4    0.5     2       2      -       -      -      -
 
ՀՀ բնապահպանության
  նախարարություն    16    2.1     1       2      3       3      3      4
 
ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության
  նախարարություն    36    4.7     5       5      6       7      6      7
 
Երևանի
  քաղաքապետարան     76    7.9     1       3      3       3      33    33
 
      Ընդամենը      766           86     105    117     122    164   172
 
Սեփականաշնորհման տեմպերն ըստ ամիսների
  (տոկոս)               100.0   13.7    13.8   16.1    17.1   18.9  20.4