i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 1996 թ. թիվ 697
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 10-ի «Իրավաբանական օգնության վարձատրությունից մեղադրյալին ազատելու դեպքում փաստաբանի աշխատանքի վարձատրության կարգի մասին» թիվ 329 որոշման, իրավաբանական օգնության վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազատված մեղադրյալներին իրավաբանական ծառայություններ մատուցած փաստաբանների աշխատանքի վարձատրության համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 378925 դրամ` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: