Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ԹԻՎ 472 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 դեկտեմբերի 1996 թ. թիվ 699

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ԹԻՎ 472 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում զինծառայողների և այլ քաղաքացիների պետական կենսաթոշակների նշանակման և վճարման միասնական կարգ սահմանելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 21-ի «Զինծառայողների կենսաթոշակների հաշվարկման և վճարման աշխատանքները Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունում կենտրոնացնելու մասին» թիվ 472 որոշումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.12.1996
N 699
Որոշում