Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ Վ ...

 

040.0008.130197

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«13» հունվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 1997 թ. թիվ 8

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության զգալի թվով քաղաքացիներ դեռևս օգտվում են ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական անձնագրերից, որոնց վավերականության ժամկետը լրացել է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 4-րդ կետում «1995 թվականին» բառերը փոխարինել «2000 թվականի հուլիսի 1-ին» բառերով:

(1-ին կետը փոփ. 25.12.98 թիվ 821, 01.07.99 թիվ 449 որոշումներ)

i

2. Նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական /02 սերիա/ անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգել մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը:

(2-րդ կետը փոփ. 23.12.97 թիվ 596, 25.12.98 թիվ 821, 01.07.99 թիվ 449 որոշումներ)

i

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման կարգի վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.01.1997
N 8
Որոշում