Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌ ...

 

 

         ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                             ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

  ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ          ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   «06»  հունիսի  1996 թ.           «13»  հունիսի  1996 թ.

     ----  ------------                   ----  ------------

      թիվ  214 հրամանով                   թիվ  134 հրամանով

 

                 Հաստատված է`                         Համաձայնեցված է`

   ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ            ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ           ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ     ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ       ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

«03» 08  1995 թ.     «03» 08  1995 թ.       «03» 08  1995 թ.

  ----  ----               ----  ----                 ----  ----

    թիվ 3-15/9               թիվ 10-8-48                  թիվ 1-15

 

Կ  Ա  Ր  Գ

 

ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո օրենսդրական

նախագծումների առաջնահերթ միջոցառումների իրականացման

աշխատանքների ֆինանսավորման

 

1. Սույն կարգը հաստատվել է ի կատարումն ՀՀ կառավարության 1995 թ. հունիսի 16-ի կազմխորհրդակցության թիվ 62-181 արձանագրության 1-ին կետի և կանոնակարգում է ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո օրենսդրական նախագծումների առաջնահերթ միջոցառումների իրականացման աշխատանքների ֆինանսավորման, այդ աշխատանքներին մասնակցող պետական ծառայողներին լրացուցիչ վարձատրման հիմնախնդիրները:

2. ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո օրենսդրական նախագծումների առաջնահերթ միջոցառումների իրականացման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է ինչպես արտասահմանյան (միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) օգնության, այնպես էլ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին` ըստ ՀՀ կառավարության հանձնարարականներով նախատեսված ժամկետում մշակման ենթակա օրենսդրական (ենթաօրենսդրական) և այլ նորմատիվ ակտերի (այսուհետև թեմայի):

3. Թեմայի ֆինանսավորման համար հատկացվող գումարի չափը որոշվում է, ելնելով թեմայի մշակման և ավարտման համար անհրաժեշտ մարդ-ժամերի քանակից և սույն կարգով ըստ հավելվածի սահմանված մեկ մարդ-ժամի սակագնից (հավելվածը կցվում է):

Թեման բարձր որակով կատարելու համար կատարողը պարգևատրվում է կնքված պայմանագրով նախատեսված գումարի 20 %-ի չափով` տվյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունելուց հետո:

4. Թեմայի ֆինանսավորումն իրականացվում է պատվիրատուի և կատարողի միջև կնքված պայմանագրերի հիման վրա սույն կարգի 3-րդ կետի պահանջներին համապատասխան կազմված հաշվարկների համաձայն` ըստ պատվերի կատարման աստիճանի գումարը պատվիրատուի հատուկ հաշվին փոխանցելու միջոցով: Թեմայի կատարման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով, առանց կատարողականի` որպես կանխավճար կարող է փոխանցվել և կատարողին վճարվել նախատեսված ֆինանսավորման ընդհանուր գումարի մինչև 20 %-ը:

5. Պատվերի կատարման աստիճանը` մինչև 60 %, որոշվում է պատվիրատուի` ՀՀ արդարադատության նախարարության կողմից, ինքնուրույն: Թեման ավարտված է համարվում ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության անհրաժեշտության դեպքում` նրանց և պատվիրատուի առաջարկությամբ նաև շահագրգիռ մյուս նախարարությունների ու գերատեսչությունների կողմից փորձաքննություն անցկացնելուց և պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո:

Պետական ծառայողներին թույլատրվում է սույն կարգով սահմանված պայմաններով մասնակցել թեմայի մշակման աշխատանքներին:

Սույն կետով նախատեսված փորձաքննության համար նախարարությունների և պետական կառավարման կենտրոնական այլ մարմինների պետական ծառայողների վճարումը կատարվում է, ելնելով սույն կարգի 3-րդ կետի պահանջներից:

6. Թեման կատարելու համար պատվիրատուի և կատարողի, կատարող խմբի ղեկավարի կամ ձեռնարկության տնօրենի (հետագայում կատարող) միջև կնքված պայմանագրում նշվում են տեղեկություններ` տվյալ թեմայի կատարմանը մասնակցող մասնագետների, նրանց զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ: Թեմայի կատարման աշխատանքներում խմբի մասնագետների և մյուս անդամների մասնակցության աստիճանը որոշվում է թեմայի ղեկավարի կողմից, ելնելով սույն կարգի 3-րդ կետի պահանջներից և սահմանված կարգով նրանց վճարում կատարելու համար ներկայացվում է համապատասխան ցուցակ` պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:

Պատվիրատուի և կատարողի միջև կնքվող պայմանագրում պետք է նախատեսվեն նաև պատվերի կատարումը կամ կատարման երաշխիքներ ապահովող և ՀՀ օրենսդրությանը չհակասող, սույն կարգի պահանջներից բխող այլ պայմաններ:

7. Կատարողին չի թույլատրվում իրականացնել թեմայի վերապատվիրում: Թեմայի կատարման ընթացքում կատարողն իրավասու է փոփոխություններ մտցնել խմբի կազմում կամ խմբում ընդգրկել լրացուցիչ մասնագետներ, այդ մասին տեղյակ պահելով պատվիրատուին: Խմբի կազմում կատարված փոփոխությունները հիմք չեն հանդիսանում լրացուցիչ ֆինանսավորման կամ ֆինանսավորման նախատեսված չափը պակասեցնելու համար:

8. Պայմանագրով նախատեսված ժամկետներից ուշացումով կամ առանց բավարար որակի պատվերն ընդունելու պատասխանատվությունը դրվում է պատվիրատուի վրա, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ ֆինանսների նախարարությունների վրա` իրենց իրավասությունների շրջանակներում:

Պատվիրատուի և կատարողի միջև պատվերի կատարման հետ կապված վեճերի և պատասխանատվության հարցերը կարգավորվում են կնքված պայմանագրով:

 

Հավելված

----------

                                              «  »           1995 թ.

                                                ----  ----------

                                                         հաստատված կարգի

                                              ----------

 

ՀՀ օրենսդրական (ենթաօրենսդրական) և այլ նորմատիվ

ակտերի (թեմաների) մշակման համար 1 մարդ-ժամի սակագները

__________________________________________________________________________

                                       գործակիցը սահմանված

     Կատարողներ                        նվազագույն աշխատավարձի

                                             նկատմամբ

__________________________________________________________________________

     Թեմայի ղեկավար                            2.38

     Մասնագետներ                               2.05

     Տեխնիկական աշխատողներ                     1.02

__________________________________________________________________________

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

20.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960030

 

 

pin
Նախկին Էկոնոմիկայի նախարարություն
Կարգ