Սեղմել Esc փակելու համար:
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

 

        ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                              ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ                  ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

  1996 Թ. ՄԱՐՏԻ 15-Ի                     1996 Թ. ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 107

   ԹԻՎ 160 ՀՐԱՄԱՆՈՎ                              ՀՐԱՄԱՆՈՎ

 

 ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ                 ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 17.01.1996 Թ. ԹԻՎ 0126/3-4              17.01.1996 Թ. ԹԻՎ 3-15/1

 

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն Ո Ւ Մ

 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթների կիրառման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ պարզաբանվում է.

1. Սկսած 1995 թ. ապրիլի 1-ից բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները պարտավոր են հաշվարկել և պահել եկամտահարկ նաև ավանդների դիմաց իրենց կողմից վճարվող տոկոսների գումարից: Այլ գործառնությունների /ֆիզիկական անձանց անվամբ արտասահմանում և Հայաստանի Հանրապետությունում տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից փոխանցված, որպես օգնություն տրամադրված և նմանատիպ այլ գործառնությունների/ գծով ֆիզիկական անձանց վճարումներ իրականացնելիս բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից եկամտահարկ է հաշվարկվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի գումարների դիմաց բանկերը տոկոսների տեսքով նրանց վճարում են եկամուտ:

2. Բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց հետ կնքված ավանդային պայմանագրերի ժամկետը ավարտվելուց հետո ավանդի դիմաց տոկոսի վճարում պետք է դիտարկել ոչ միայն կանխիկ վճարումը կամ ֆիզիկական անձանց անձնական բանկային հաշիվներին փոխանցումը, այլև հաշվարկված տոկոսի միացումը նոր պայմանագրի հիման վրա բացվող ավանդին:

Այն ավանդային, նույն թվում չփակված ցպահանջ, պայմանագրերի գծով, որոնց ժամկետը անցնում է հաջորդ տարի, հունվարի 1-ի դրությամբ հաշվեգրված տոկոսները միացվում են ավանդին և հարկվում գործող կարգին համաձայն, ընդ որում կատարվում է հարկի վերջնահաշվարկ` ելնելով տվյալ հաշվետու տարվա ընթացքում տվյալ վճարման վայրում եկամուտների ընդհանուր գումարից:

Ժամկետային այն պայմանագրերով, որոնց պայմաններին համաձայն տոկոսները վճարվում են ամեն ամիս, այսինքն ավանդատուն ստանում է տվյալ ամսվա հաշվարկված տոկոսի տնօրինման իրավունքը, հարկը հաշվարկվում, պահվում և փոխանցվում է բյուջե յուրաքանչյուր ամիս` տոկոսի վճարման համար նախատեսված օրվան հաջորդող աշխատանքային օրը:

Ժամկետային այն պայմանագրերով, որոնցով նախատեսված չէ տոկոսները վճարել ամեն ամիս` այսինքն պայմանագրի պայմաններին համապատասխան տոկոսի տնօրինման իրավունքը ավանդատուն ստանում է միայն պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ավանդի տոկոսից հաշվարկված եկամտահարկը փոխանցվում է բյուջե պայմանագրի ժամկետի ավարտից հետո` տոկոսի վճարման համար նախատեսված օրվան հաջորդող աշխատանքային օրը: Նշված ժամկետային պայմանագրերով ավանդների համար եկամտահարկի հաշվարկը կատարվում է պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում գոյացած եկամտի նկատմամբ առանց յուրաքանչյուր ամսվա հաշվով եկամտահարկի հաշվարկ, պահում և փոխանցում կատարելու:

3. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան եկամուտ են համարվում նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով իրականացվող վիճակախաղերի տոմսերի գծով ֆիզիկական անձանց ստացած դրամական շահումների գումարները: 1995 թ. ապրիլի 1-ից սկսած նշված գումարներից տարվա ընթացքում հարկը հաշվարկվում և պահվում է անմիջականորեն եկամտի վճարման վայրում` փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հարկման գործող կարգին համանման:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

28.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36960035

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
17.01.1996
N 0126/3-4
Պարզաբանում