Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հ ...

 

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«10» ԱՊՐԻԼԻ 1996 Թ. ԹԻՎ 17-2/7

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 69 ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՈՐՄԱՅԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

ՀՀ Կառավարության 1996թ. փետրվարի 29-ի «Անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու համար փոխհատուցումների և ներկայացուցչական ծախսերի նորմաներ և նորմատիվներ սահմանելու մասին «թիվ 69 որոշման 1-ին կետը և ՀՀ կառավարության 1992 թ. ապրիլի 16-ի «ՀՀ տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/ ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» թիվ 238 որոշմամբ հաստատված հիմնական դրույքների 14-րդ կետը կիրարկելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է.

1. Ձեռնարկության վարչատեխնիկական անձնակազմի անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու համար փոխհատուցման գումարների վճարման հիմք է հանդիսանում ձեռնարկության և անձնական օգտագործման ավտոմեքենայի սեփականատիրոջ միջև կնքված պայմանագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն և ձեռնարկության ղեկավարի հրամանը:

2. Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ մտնող փոխհատուցման գումարի ամսական սահմանային նորման սահմանվում է ավտոմեքենայի հզորության յուրաքանչյուր միավորի /ձիաուժի/ հաշվով, օրենսդրությամբ տվյալ ամսվա համար սահմանված նվազագույն աշխատավարձի 20 % - ի չափով: Յուրաքանչյուր ամիս, սահմանային նորմայով հաշվարկված փոխհատուցման գումարի սահմաններում դեբետագրվում են արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման համապատասխան 26 «Ընդհանուր տնտեսական ծախսեր», 44 «Շրջանառության ծախքեր» հաշիվները և կրեդիտագրվում են 70 «Հաշվարկներ անձնակազմի հետ» հաշվի նոր բացված «Հաշվարկներ փոխհատուցման գծով» ենթահաշիվը, իսկ փոխհատուցման ամսական սահմանային նորմայից ավել վճարված գումարների չափով դեբետագրվում են 81 «Շահույթի օգտագործում», 87 «Չբաշխված շահույթ», 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշիվները, կրեդիտագրվում` 70 «Հաշվարկներ անձնակազմի հետ» հաշվի «Հաշվարկներ փոխհատուցման գծով» ենթահաշիվը:

 

Օրինակ.

 

Անձնական օգտագործման ԳԱԶ - 31029 մակնիշի 91 ձիաուժ հզորություն ունեցող ավտոմեքենան ծառայողական նպատակներով օգտագործելու համար, համաձայն կնքված պայմանագրի , ձեռնարկության աշխատողին 1996 թվականի մարտ ամսին փոխհատուցվել է 15000 դրամ:

Տվյալ ամսվա համար, արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի կազմում հաշվառվող փոխհատուցման գումարի չափը կազմում է 13104 դրամ /91 /ձիաուժ/ x 720 դրամ /նվազագույն աշխատավարձի չափը/ x 20 % /:

Տվյալ ամսվա համար կնքված պայմանագրի համաձայն աշխատողին փոխհատուցման գումարի և արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի կազմում հաշվառվող փոխհատուցման գումարի տարբերությունը կազմում է 1896 դրամ /15000 դրամ - 13104 դրամ/:

Հաշվապահական հաշվառման մեջ տրվում են հետևյալ ձևակերպումները.

 

Դեբետ 26,44 հաշիվներ

13104 դրամ

Կրեդիտ 70 հաշիվ

 

Դեբետ 81, 87, 88 հաշիվներ

1896 դրամ

Կրեդիտ 70 հաշիվ

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

20.05.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960023

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
10.04.1996
N 17-2/7
Կարգ