Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1636.161203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2003 թվականի N 1636-Ն

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց պատիժը պայմանականորեն չկիրառելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել համապատասխան թեկնածուների` դատաբժշկական և դատահոգեբուժական հանձնաժողովների կազմերում ընդգրկելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնել համապատասխան թեկնածուների` բժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 15.08.2019 թիվ 1038-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 4-ի

N 1636-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պատիժը պայմանականորեն չկիրառելու, ինչպես նաև բժշկական` ոչ հոգեբուժական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` հանձնաժողովային կարգով: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի անդամներից բացի, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչ` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ:

(1-ին կետը փոփ. 15.08.2019 թիվ 1038-Ն, 12.12.2019 թիվ 1800-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական` հոգեբուժական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կողմից իրականացվող դատահոգեբուժական փորձաքննությունը կազմակերպվում է հանձնաժողովային կարգով: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից բացի, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչ` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ:

(2-րդ կետը փոփ. 15.08.2019 թիվ 1038-Ն, 12.12.2019 թիվ 1800-Ն որոշումներ)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 15.08.2019 թիվ 1038-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.12.2003
N 1636-Ն
Որոշում