041.0024.270197
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 1997 թ. թիվ 24
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Երևան քաղաքում կառուցվելիք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հողային աշխատանքների իրականացման պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը ապահովել նշված կառույցի հողային աշխատանքների ավարտը:
3. Թույլատրել նշված կառույցի շինարարական աշխատանքները կատարել նախագծմանը զուգընթաց: