Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ, Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎ ...

 

041.0037.030297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 1997 թ. թիվ 37

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

 

ԱՊՀ անդամ պետությունների աշխատանքի, բնակչության տեղաշարժի և սոցիալական պաշտպանվածության խորհրդակցական խորհրդի 1997 թվականի փետրվարի 27-28-ը Երևանում կայանալիք նիստի կապակցությամբ`

i

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` նախապատրաստել նշված նիստի անցկացման ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) նշված նիստի անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տունը.

բ) պատվիրակությունների անդամների սպասարկման համար տրամադրել մեկական միկրոավտոբուս և մարդատար ավտոմեքենա:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` հյուրերին (35 մարդ) տեղավորել «Արմենիա-1» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումը և ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

7. Հայկական պետական լրատվական գործակալությանը (Արմենպրես) և Հայաստանի հեռուստաընկերությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` նշված նիստի անցկացման և հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ, պաշտոնական ճաշ, թղթապանակների, նոթատետրերի, տեղեկատվական նյութերի, անվանական կրծքանշանների պատրաստում, գրենական պիտույքների և հուշանվերների ձեռքբերում, Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան նիստերի դահլիճի ձևավորում) կատարել 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.02.1997
N 37
Որոշում