Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱ ...

 

050.0025.270197

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԹԻՎ 15.0025, 27. 01. 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 33 որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1997 թվականի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակի հաշվարկման վերաբերյալ» տեղեկանքը (կցվում է)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1997 թվականի ծախսերի նախահաշվում և կապիտալ ներդրումների սահմանաքանակի հաշվարկում փոփոխություններ կատարելու մասին» տեղեկանքը (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1997 թվականի ծախսերի նախահաշիվը (կցվում է), որն ընդգրկում է`

ա) վարչական ծախսերի նախահաշիվը` 610,877.69 հազար դրամ,

բ) գործառնական ծախսերի կանխատեսումը` 2,732,793.66 հազար դրամ գումարներով:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1997 թվականի կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը` 559,269.55 հազար դրամ գումարով:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1996 թվականի կապիտալ ներդրումների ծրագրով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչական շենքի վերակառուցվող մասնաշենքի տեխնիկական հագեցման նպատակով նախատեսված 201,578.54 հազար դրամ ընդհանուր գումարով աշխատանքները 1997 թվականի ընթացքում իրականացնելու անհրաժեշտությունը:

 

ՀՀ կենտրոնական բանկի 1997 թ. կապիտալ ներդրումների

առավելագույն սահմանաքանակ

 

հազար դրամ

գումար

 

Հոդված

1. Բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով

      իրականացվող կապիտալ ներդրումներ                           210,400.00

1.1. ՀՀ կենտրոնական բանկի վարչական շենքի ուժեղացման,

վերակառուցման և կապիտալ վերանորոգման 2-րդ հերթի

           հետ կապված կապիտալ ներդրումներ                       201,400.00

1.2. Բալահովիտի վարչակենցաղային համալիրի վերակառուցման

           հետ կապված կապիտալ ներդրումներ                        9,000.00

2. Համակարգչային տեխնիկայի, գրասենյակային գույքի, կապի

միջոցների և բանկի հիմնական գործունեության հետ առնչվող

      այլ հիմնական միջոցների ձեռքբերում                         342,369.55

      2.1. համակարգչային տեխնիկայի ձեռքբերում                    91,544.55

      2.2. գրասենյակային գույքի ձեռքբերում                       80,000.00

      2.3. կապի միջոցների ձեռքբերում և  կապիտալ վերանորոգում      800.00

2.4. բանկի հիմնական գործունեությանն առնչվող այլ

           հիմնական միջոցների ձեռքբերում                        170,025.00

Վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումներ

1. Ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերման և կապիտալ

      վերանորոգման գծով կապիտալ ներդրումներ                     6,500.00

      1.1. ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերում              6,000.00

1.2. ծառայողական փոխադրամիջոցների կապիտալ վերանորոգման

           գծով կապիտալ ներդրումներ                               500.00

   ԸՆԴԱՄԵՆԸ                                                     559,269.55

 

1996 թվականի կապիտալ ներդրումների ծրագրով նախատեսված,

սակայն չիրականացված աշխատանքներ

   1. օդակարգավորման համակարգ                                   125,000.00

   2. անվտանգության համակարգ                                     52,617.54

   3. լուսավորման սարքավորումներ                                 23,961.00

   ԸՆԴԱՄԵՆԸ                                                     201,578.54

 

ՀՀ կենտրոնական բանկի 1997 թվականի ծախսերի նախահաշիվ

 

ա) ՀՀ կենտրոնական բանկի 1997 թվականի գործառնական ծախսերի

կանխատեսում

հազար դրամ

 

   հ/հ    Անվանում                                             գումար

 

1. Ներգրաված դեպոզիտների, ստացված վարկերի թողարկված

արժեթղթերի, հաճախորդների հաշիվների մնացորդների

      դիմաց հաշվարկված տոկոսներ                             1,500,000.00

2. Թղթադրամի և մետաղադրամի թողարկման, փոխադրման,

      պահպանման հետ կապված ծախսեր                             519,321.60

3. Բանկային գործառնությունների իրականացման ընթացքում

      վճարված բոլոր տեսակի կոմիսիոն վճարներ                   55,950.00

4. Արտարժույթի և թանկարժեք մետաղների հաշվեկշռային

      արժեքից ցածր գնով վաճառքից առաջացած կորուստներ              -

5. Հիմնական միջոցների և այլ գույքի հաշվեկշռային

մնացորդային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած

      կորուստներ                                                  -

6. Չմարված վարկերը և անհուսալի դեբիտորական պարտքերը`

      հաշվեկշռից դուրս գրելու դեպքում                             -

   7. Հիմնական միջոցների մաշվածքը                             75,000.00

8. Բանկի գործունեության հետ կապված բոլոր տեսակի

      ծառայությունների դիմաց վճարներ                          73,674.37

   9. Վճարային համակարգերի սպասարկման հետ կապված ծախսեր       364,014.09

  10. Միջազգային պահուստների կառավարման հետ կապված ծախսեր      5,950.00

11. Պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման գծով

      ծախսեր                                                  13,950.00

12. Կենտրոնական բանկի այլ ակտիվների` շենքերի,

շինությունների, հիմնական միջոցների և այլ գույքի

      պահպանման և  սպասարկման հետ կապված ծախսեր               51,183.60

13. Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականացման

      հետ կապված այլ ծախսեր (բազելյան կոմիտե)                 10,000.00

14. Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց

      վճարներ                                                 63,750.00

   ԸՆԴԱՄԵՆԸ                                                  2,732,793.66

 

բ) ՀՀ կենտրոնական բանկի 1997 թվականի վարչական ծախսերի

նախահաշիվ

հազար դրամ

      Հոդված                                                   գումարը

 

   ա. Ապարատի պահպանման ծախսեր                               550,537.49

      1. աշխատակիցների աշխատավարձ                            305,059.55

      2. պարգևատրում  և  նյութական խրախուսում                 30,505.96

      3. սոցիալական ապահովագրության մուծումներ               120,803.58

      4. անձնակազմի ուսուցում և  վերապատրաստում               28,386.20

      5. գործուղում                                           33,758.20

      6. ներկայացուցչական ծախսեր                              18,308.00

7. ծառայողական փոխադրամիջոցների շահագործում և

         սպասարկում                                           13,716.00

բ. Լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության

      ձեռքբերում                                               8,000.00

գ. Փոքրարժեք և արագամաշ առարկաների դուրս գրման հետ

      կապված ծախսեր                                           18,720.00

դ. Ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների

      հետ կապված ծախսեր                                       21,620.20

   ե. Չնախատեսված ծախսեր                                      12,000.00

   ԸՆԴԱՄԵՆԸ                                                  610,877.69

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում 1997 թվականի ծախսերի

նախահաշիվ

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1997 թվականի

գործառնական ծախսերի կանխատեսում

 

Գումար (հազ.դրամ)

   հ/հ      Անվանում

                                                 հաստատված       փոփոխված

 

3. Բանկային գործառնությունների իրականացման

ընթացքում վճարված բոլոր տեսակի կոմիսիոն

      վճարներ                                    67,500.00       55,950.00

6. Չմարված վարկերը և անհուսալի դեբիտորական

      պարտքերը հաշվեկշռից դուրս գրելու դեպքում   200,000.00         -

   7. Հիմնական միջոցների մաշվածք                 50,508.00       75,000.00

8. Բանկի գործունեության հետ կապված բոլոր

      տեսակի ծառայությունների դիմաց վճարներ      70,620.30       73,674.37

9. Վճարային համակարգերի սպասարկման հետ

      կապված ծախսեր                              332,701.05     364,014.09

11. Պետական ներքին և արտաքին պարտքի

      սպասարկման գծով ծախսեր                         -           13,950.00

13. Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների

իրականացման հետ կապված այլ ծախսեր

      (Բազելյան կոմիտե)                          14,000.00       10,000.00

  ԸՆԴԱՄԵՆԸ                                      735,329.35      592,588.46

Տնտեսում - 142,740.89

 

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

1997 թվականի վարչական ծախսերի նախահաշիվ

 

Հոդված

Գումար (հազ.դրամ)

 

                                                հաստատված        փոփոխված

   ա) Ապարատի պահպանման ծախսեր, այդ թվում`     621,916.89      550,537.49

   2. պարգևատրում  և  նյութական խրախուսում      76,264.89      30,505.96

   3. սոցիալական ապահովագրության մուծումներ    141,090.04      120,803.58

7. ծառայողական փոխադրամիջոցների շահագոր-

      ծում և  սպասարկում                       19,050.00       13,716.00

   ե) Չնախատեսված ծախսեր                       70,000.00       12,000.00

   ԸՆԴԱՄԵՆԸ                                    691,916.89      562,537.49

Տնտեսում  -  129,379.4

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1997 թվականի

կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակ

 

Հոդված

Գումար (հազ.դրամ)

                                                հաստատված       փոփոխված

2. Համակարգչային տեխնիկայի, գրասենյակային

գույքի, կապի միջոցների և բանկի հիմնական

գործունեության հետ առնչվող այլ հիմնական

      միջոցների ձեռքբերում                      324,594.75   342,369.55*

  2.1. համակարգչային տեխնիկայի ձեռքբերում       83,669.75    91,544.55*

2.4. բանկի հիմնական գործունեությանն առնչվող

       այլ հիմնական միջոցների ձեռքբերում        160,125.00   170,025.00*

       Ընդամենը                                 568,389.50   603,939.10

Ավելացել է  - 35,549.60*

* ավելացումները կատարվել են հայկական դրամի

նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի աճի

հետևանքով

 

Վարչական նպատակներով իրականացվող կապիտալ

  ներդրումներ                                   10,000.00     6,000.00

1.1. ծառայողական փոխադրամիջոցների

ձեռքբերում

Տնտեսում - 4,000.00

 

Ընդհանուր տնտեսում  - 240,570.69 հազար դրամ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.01.1997
N 25
Որոշում