Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԱՂՈՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

14 հունիսի 1996 թ. թիվ 100

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում  է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգի հաղորդագրությունների, դրանց դաշտերի, ֆորմատների նկարագրության և կառուցման սկզբունքները»` նոր խմբագրությամբ (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի վարչության 1996 թվականի հունիսի

14-ի թիվ 100 որոշմամբ

 

Ս Կ Զ Բ Ո Ւ Ն Ք Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԴԱՇՏԵՐԻ ՖՈՐՄԱՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

ԿԲ Էլեկտրոնային վճարումների համակարգի հաղորդագրությունների ֆորմատները և դրանցում օգտագործվող դաշտերը մշակված են ISO-ի ստանդարտներին համապատասխան և SWIFT-ի ֆորմատներում գործածվող դաշտերի կոդերը որոշ փոփոխություններով:

Համակարգի զարգացմանը զուգահեռ կմտցվեն հաղորդագրությունների նոր կատեգորիաներ, ինչպիսիք են օրինակ, բանկային փոխանցումները, ակրեդիտիվները, չեկերը, արժութային գործառնությունները, արժեթղթերը, երաշխիքները և այլն:

Թղթային կրիչների վրա ինֆորմացիան կարող է ներկայացվել ինչպես համակարգի համար նախատեսված ֆորմատով, այնպես էլ թղթային ֆորմատով:

Փաստաթղթի մշակման ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ ՀՀ խոշոր առևտրային բանկերի ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև Միջազգային արժութային հիմնադրամի վճարումների գծով փորձագետ, Հոլանդիայի կենտրոնական բանկի ներկայացուցիչ Ջ. Դենիսոնի և TASIC ծրագրի շրջանակներում աշխատող Է. Բուրխարդի հետ և արժանացել նրանց հավանությանը:

 

1. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԴԱՇՏԵՐԸ

 

1.1. Հաղորդագրությունների տեսակները և դրանց նկարագրությունը

 

«Հաղորդագրության տեսակ» (ՀՏ) հասկացությունը էլեկտրոնային վճարումների համակարգի (ԷՎՀ) հիմնական հասկացություններից է: «Հաղորդագրության տեսակը» ամեն կարգի բանկային կամ ոչ բանկային ինֆորմացիայի փոխանցման ստանդարտ ձև է:

Էլեկտրոնային հաղորդագրություններն ունեն հստակ տարբերակում ըստ

տեսակների:

Հաղորդագրության տեսակը ներկայացվում է եռանիշ կոդով (թվային), որի առաջին նիշը որոշում է հաղորդագրության կատեգորիան, երկրորդ նիշը ցույց է տալիս հաղորդագրության խումբը, երրորդը` բուն հաղորդագրության տեսակը, օրինակ` «Վճարման հանձնարարագիր» հաղորդագրությունը ներկայացվում է ՀՏ100 տեսքով, «Հարցումային հաղորդագրությունը» ՀՏ920, «Քաղվածք հաշվից»` ՀՏ950 և այլն:

Գոյություն ունի հաղորդագրությունների 3 կատեգորիա`

0 - համակարգային հաղորդագրություններ

1 - փոխանցումներ

9 - խառը հաղորդագրություններ (քաղվածք, հարցում և այլն)

Յուրաքանչյուր կատեգորիայի շրջանակներում գոյություն ունեն խմբեր, որոնք կոդավորվում են 0-9 թվերով և դասակարգում են հաղորդագրությունները տվյալ կատեգորիայի սահմաններում: Կատեգորիայից կատեգորիա 0-8 թվերով կոդավորված խմբերը փոփոխում են իրենց իմաստը և ֆորմատները: 9-րդ խմբի հաղորդագրությունները նույն իմաստն ու ֆորմատներն ունեն բոլոր կատեգորիաներում:

Հաղորդագրությունների կատեգորիաները և դրանցում օգտագործվող խմբերը ստորև ներկայացված են աղյուսակների տեսքով:

 

Աղյուսակ 1

__________

 

.________________________________________________________________________.

|   Կատեգորիա  |   Խումբ    |          Հաղորդագրության տեսակ             |

|______________|____________|____________________________________________|

|      0       |            |     Համակարգային հաղորդագրություններ       |

|              |    0       |     Անդորրագրեր                            |

|              |    1       |     Տեղեկանքներ                            |

|______________|____________|____________________________________________|

|      1       |            |     Փոխանցումներ                           |

|              |    0       |     Կրեդիտային փոխանցում                   |

|              |    2       |     Հաշվարկներ բյուջեի հետ                 |

|              |    9       |     Հարցեր և  պատասխաններ                  |

|______________|____________|____________________________________________|

|      9       |            |     Խառը հաղորդագրություններ               |

|              |    2       |     Հաշվետվության հարցում                  |

|              |    5       |     Հաշվետու հաղորդագրություն              |

|              |    9       |     Հարցեր և  պատասխաններ                  |

.________________________________________________________________________.

 

Նշված կատեգորիաների խմբերի սահմաններում օգտագործվում են հետևյալ հաղորդագրությունները (ՀՏ):

 

Աղյուսակ 2

__________

 

.______________________________________________________________________.

| Կատեգորիա | Խումբ | Համար   |       Հաղորդագրության տեսակ            |

|___________|_______|_________|________________________________________|

|           |       |         |  Համակարգային հաղորդագրություններ      |

|    0      |  0    |  0      |  անդորրագիր ֆայլի մասին                |

|    0      |  1    |  0      |  ադմինիստրատորի հաղորդագրություն       |

|___________|_______|_________|________________________________________|

|           |       |         |          Փոխանցումներ                  |

|   1       |  0    |  0      |  վճարման հանձնարարագիր                 |

|   1       |  2    |  0      |  բյուջեի մուտքի հանձնարարագիր          |

|   1       |  2    |  1      |  բյուջետային վճարման հանձնարարագիր     |

|   1       |  9    |  5      |  հարցում ճշտման մասին                  |

|   1       |  9    |  6      |  պատասխան                              |

|   1       |  9    |  9      |  ազատ ֆորմատով հաղորդագրություն        |

|___________|_______|_________|________________________________________|

|           |       |         |     Խառը հաղորդագրություններ           |

|   9       |  2    |  0      |  հարցումային հաղորդագրություն          |

|   9       |  5    |  0      |  քաղվածք հաշվից                        |

|   9       |  5    |  1      |  հաշվի վիճակ                           |

|   9       |  5    |  2      |  վճարման մերժում                       |

|   9       |  9    |  5      |  հարցում ճշտման մասին                  |

|   9       |  9    |  6      |  պատասխան                              |

|   9       |  9    |  9      |  ազատ ֆորմատով հաղորդագրություն        |

.______________________________________________________________________.

 

1.2. Օգտագործվող դաշտերը, դրանց կառուցման եղանակը

և նկարագրությունը

 

Էլեկտրոնային վճարումների համակարգի (ԷՎՀ) հաղորդագրությունները կազմված են դաշտերից: Յուրաքանչյուր հաղորդագրություն բաղկացած է սահմանված պարտադիր և ոչ պարտադիր դաշտերից:

Դաշտերի ֆորմատի նկարագրության մեջ օգտագործվում են կոդեր, որոնք ունեն հետևյալ իմաստները`

 

a - տառային

n - թվային

x - տառաթվային

number - թվային կոդ է, որը ներառում է իր մեջ նաև տասնորդական ստորակետը (օգտագործվում է գումարները ներկայացնելիս):

Կոդից առաջ գրվում է թիվ, որը ցույց է տալիս, թե քանի նիշով պետք է հանդես գա տվյալ կոդը դաշտում: Եթե կոդից առաջ գրվող թիվը ընդգծված է 3 n, դա

-

նշանակում է, որ տվյալը պետք է պարտադիր ներկայացված լինի նշված քանակի նիշերով:

Եթե կոդը վերցված է քառակուսի փակագծերի մեջ, ապա այն ոչ պարտադիր է (այսինքն` կարող է օգտագործվել կամ չօգտագործվել` կախված հանգամանքներից):

Օրինակ` 6 n1a15number4a16x[34x]. 6n-ը` վեցանիշ թվային կոդ է, որը միշտ

           -            -           -

պետք է ներկայացվի 6 նիշով, 1a-ն` տառային միանիշ կոդ է, 15number-ը` 15 նիշանի թվային կոդ է, 4a-ն` քառանիշ տառային կոդ է, որը միշտ պետք է

-

ներկայացվի 4 նիշով, 16x-ը` 16 նիշանի տառաթվային կոդ է, [34x]-ը` ոչ պարտադիր 34 նիշանի տառաթվային կոդ է:

 

Հաղորդագրությունը լրացնելիս պետք է առաջնորդվել հետևյալ կանոններով`

. Հաղորդագրության մեջ պետք է ներկայացված լինեն նրան պատկանող բոլոր

պարտադիր դաշտերը:

. Հաղորդագրության մեջ ոչ պարտադիր դաշտերը լրացվում են օգտագործողի

հայեցողությամբ:

. Տվյալ հաղորդագրությանը չպատկանող ոչ մի դաշտ չպետք է հանդես գա նրա

մեջ:

. Յուրաքանչյուր դաշտ հաղորդագրության մեջ կարող է հանդես գալ միայն մեկ

անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ հաղորդագրության տեսակը թույլ է

տալիս նման կրկնություն:

. Դաշտը կարող է ունենալ ենթադաշտեր, որոնք իրարից առանձնացվում են / կամ

// անջատիչներով ( // անջատիչը օգտագործվում է կոդային բառերը կամ թվերը

առանձնացնելու համար, օրինակ` : 72://1//):

. Հաղորդագրության մեջ դաշտերը անհրաժեշտ է դասավորել ըստ ֆորմատում նշված

հերթականության:

. «i» հանդիսանում է տողի առաջին նիշը միայն այն դեպքում, երբ գրվում է

դաշտի կոդը (միշտ երկու կողմից վերցված է «i»-ի մեջ), բոլոր մնացած

դեպքերում տողը չի կարող սկսվել «i» նիշով:

Կախված դաշտի տեսակից` գոյություն ունեն նրանց լրացման որոշակի

կանոններ`

. Ամսաթիվ պարունակող դաշտերը լրացվում են օր, ամիս, տարի սկզբունքով`

6 n, ընդ որում, պարտադիր լրացվում են բոլոր հատկացված դաշտերը,

-

այսինքն` 10-ից փոքր թվերը լրացվում են 0-ով, օրինակ` 010696:

. Ժամը կարող է լրացվել ժամ, րոպե սկզբունքով` 4 n ( 24 ժամյա

-

թվատախտակով)` կամ ժամ, րոպե, վայրկյան սկզբունքով ( 24 ժամյա

թվատախտակով)` 6 n: Բոլոր 10-ից փոքր թվերը լրացվում են 0-ով, օրինակ`

-

1005 կամ 090532:

. Արժույթի կոդը ներկայացվում է տառային կոդով` 3a, համաձայն ISO 4217

-

չափակարգի: Կոդի առաջին 2 նիշը ցույց է տալիս երկիրը, 3-ը` արժույթը:

Օրինակ` հայկական դրամ` AMD, ամերիկյան դոլար` USD, գերմանական մարկ`

DEM և այլն:

. Գումարների ամբողջական մասը միշտ պետք է կոտորակայինից բաժանված լինի

ստորակետով, նույնիսկ այն դեպքում, երբ կոտորակային մասը բացակայում է,

այն, կախված արժույթի տեսակից, ներկայացվում է երկու (մեկ, երեք) թվով:

Եթե կոտորակ չկա, ստորակետից հետո ոչինչ չի գրվում: Ստորակետը և

կոտորակային նիշերը (եթե կան) ներառվում են գումարների համար նախատեսված

15 նիշի մեջ:

Օրինակ 1500000, 15000,5 կամ 52630,05

. Գումար պարունակող դաշտերում ամբողջական մասը պարտադիր պետք է

ներկայացված լինի, օրինակ` 0,15:

. Եթե դաշտի ֆորմատում նշված է օրինակ` 6*35x, ապա դա նշանակում է, որ

ֆորմատը հնարավորություն է տալիս մինչև 6 տող` յուրաքանչյուրում 35

նիշ, ինֆորմացիա լրացնելը, որը սակայն չի նշանակում, որ տողը և դաշտը

պետք է պարտադիր լրացվեն:

. Դաշտերում հնարավոր է հատուկ կոդերի օգտագործումը, որը ենթադրում է

որոշակի կանոնների պահպանում` կոդը դրվում է անմիջապես «i»-ից հետո և

հանդիսանում է տողի միակ ինֆորմացիան: Եթե կոդից բացի լրացուցիչ

ինֆորմացիայի կարիք է զգացվում, ապա այն գրվում է հաջորդ տողից:

ԷՀՎ-ում նախատեսվում է հետևյալ կոդերի օգտագործումը`

 

.____________________________________________________________________.

|     Կոդ                        Կոդի բովանդակությունը               |

|____________________________________________________________________|

|   //01//                 Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է      |

|   //02//                 Ձեր նշած հաշիվը անվանը չի համապատասխանում |

|   //03//                 Հաշիվը փակված է                           |

|   //04//                 Հաշվում միջոց չկա                         |

|   //05//                 Հաշիվը սառեցված է                         |

|   //06//                 Հաղորդագրությունն ընդունված է             |

|   //07//                 Համարակալման սխալ ֆայլի անվան մեջ         |

|   //08//                 Պաշտպանության սխալ                        |

|   //09//                 Սխալ` ֆայլի ընթերցման ժամանակ             |

|   //10//                 Անհայտ հաղորդագրության տեսակ              |

|   //11//                 Սխալ` վերնագրում                          |

|   //12//                 Սխալ` ունիկալ համարում                    |

|   //13//                 Սխալ` հաղորդագրությունում                 |

.____________________________________________________________________.

 

. Թղթային կրիչների վրա հաղորդագրությունները դուրս բերելիս հաշվեհամարի

պարտադիր 12 նիշը ոչ պարտադիր 4 նիշերից (նրանց առկայության դեպքում)

առանձնացվում են «-» նիշով: Հաշվեհամարները լրացնելիս «-» նիշը չի

մուտքագրվում և ԷՎՀ-ի կողմից չի փոխանցվում:

 

Դաշտի կոդն ունի կազմման հետևյալ սկզբունքը` դաշտի կոդի մաքսիմալ երկարությունը 3 նիշ է, որոնցից առաջին 2 նիշը պարտադիր են, երրորդը (եթե կա)` օժանդակ և ցույց է տալիս դաշտի ներկայացման հնարավոր տարբերակը: Դաշտի կոդի առաջին նիշը որոշում է դաշտի խումբը:

Գոյություն ունի դաշտերի 6 խումբ`

1. ընդհանուր տեղեկություններ.

2. հղումներ.

3. ամսաթվեր և գումարներ.

5. ֆինանսական հաստատություններ (բանկեր) և պատվիրատուներ (հաճախորդներ).

6. հաշվետիրոջ միջոցների շարժ.

7. տեղեկատվական:

Դաշտի կոդի երկրորդ նիշը ցույց է տալիս տվյալ խմբին պատկանող դաշտի հերթական համարը: Կոդի 3 նիշը ցույց է տալիս տվյալ խմբին պատկանող դաշտի ներկայացման հնարավոր տարբերակները: Երբ ֆորմատների նկարագրության մեջ դաշտի համարի թվային կոդից հետո գրվում է a տառը, նշանակում է դաշտն ունի ներկայացման մի քանի տարբերակ և նրա տեղը լրացվում է ֆորմատով նախատեսված համապատասխան տառային նիշը: Օրինակ 60a-ն նշանակում է, որ դաշտը կարող է ներկայացվել ինչպես 60F, այնպես էլ 60M տարբերակներով:

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են դաշտերը, որոնք կօգտագործվեն առաջիկայում և նրանց ֆորմատները:

 

Աղյուսակ 3

__________

 

.________________________________________________________________________.

|Դաշտ|Համար|Տարբերակ|      Դաշտի խմբի անվանումը         |Ֆորմատ/տարբերակ |

|____|_____|________|___________________________________|________________|

|    |     |        |       Ընդհանուր տեղեկություններ   |  6n/3n         |

| 1  |  1  |     R  |սկզբնական հաղորդագրության ամսաթիվը |  -  -          |

|    |     |     S  |և  տեսակը (R-ստացած,S-ուղարկած)*   |                |

|    |     |        |                                   |                |

| 1  |  2  |        |հայցվող հաղորդագրություն           |  3n            |

|    |     |        |                                   |  -             |

| 1  |  3  |        | ամսաթվի և  ժամի ցուցիչ            |  10n           |

|    |     |        |                                   |  __            |

|____|_____|________|___________________________________|________________|

|    |     |        |       Հղումներ                    |                |

| 2  |  0  |        |գործառնության համար                |  16x           |

| 2  |  1  |        |հղում                              |  16x           |

| 2  |  5  |        |հաշվի համար                        |  12n [4n]      |

|    |     |        |                                   |  __            |

| 2  |  8  |        |հաշվետվության համար /հերթական համար|  5n [/2n]|     |

|    |     |        |                                   |       _        |

|____|_____|________|___________________________________|________________|

|    |     |        |    Ամսաթվեր և  գումարներ          |                |

| 3  |  1  |        |ամսաթիվ                            |  6n            |

|    |     |        |                                   |  -             |

| 3  |  2  |     A  |ամսաթիվ, արժույթի կոդ, գումար      | 6n3a15number   |

|    |     |        |                                   | - -            |

|    |     |     B  |արժույթի կոդ, գումար               |  3a15number    |

|    |     |        |                                   |  -             |

| 3  |  3  |     M  |բյուջեից փոխանցվող գումար          | 2n2n/15number  |

|    |     |        |                                   | - -            |

| 3  |  4  |        |նվազագույն մակարդակի սահմանափակման |                |

|    |     |        |որոշիչ                             | 3a[1a]15number |

|    |     |        |                                   | -              |

|____|_____|________|___________________________________|________________|

|    |     |        |  Ֆինանսական հաստատություններ      |                |

|    |     |        |       և  պատվիրատուներ            |                |

| 5  |  0  |     A  |վճարող                             | 12n[4n]        |

|    |     |        |                                   | __             |

|    |     |        |                                   |  4*35x         |

|    |     |     B  |                                   | 10n/12n[4n]    |

|    |     |        |                                   | __  __         |

|    |     |        |                                   |  4*35x         |

| 5  |  7  |        |ստացող բանկ                        | 5n             |

|    |     |        |                                   | -              |

| 5  |  9  |        |հասցեատեր (ստացող)                 | 12n[4n]        |

|    |     |        |                                   | __             |

|    |     |        |                                   |  4*35x         |

.________________________________________________________________________.

 

_________________________

* Սկզբնական հաղորդագրություն (original message) այն հաղորդագրությունն

է , որի մասին պահանջվում կամ տրվում է լրացուցիչ պարզաբանում:

 

.________________________________________________________________________.

|    |      |       |     Հաշվետիրոջ միջոցների շարժը    |                |

|  6 |   0  |   F   | սկզբնական մնացորդ                 | 1a6n3a15number |

|    |      |       |                                   |   - -          |

|    |      |   M   |                                   | 1a6n3a15number |

|    |      |       |                                   |   - -          |

|  6 |   1  |       | հաշվետվության տող                 | 6n1a15number   |

|    |      |       |                                   | -              |

|    |      |       |                                   |  4a16x[/34x]   |

|    |      |       |                                   |  -             |

|  6 |   2  |   F   | վերջնական մնացորդ                 | 1a6n3a15number |

|    |      |       |                                   |   - -          |

|    |      |   M   |                                   | 1a6n3a15number |

|    |      |       |                                   |   - -          |

|  6 |   4  |       | վերջնական հասանելի մնացորդ        | 6n3a15number   |

|    |      |       |                                   | - -            |

|____|______|_______|___________________________________|________________|

|    |      |       |      Տեղեկատվական                 |                |

|  7 |   0  |   A   | վճարման նպատակը                   | 4*35x          |

|    |      |   B   | բյուջեից վճարման նպատակը          | 3n3n2n         |

|    |      |       |                                   | - - -          |

|  7 |   2  |       | հաղորդագրությունը ուղարկողից      |                |

|    |      |       | ստացողին                          | 6*35x          |

|    |      |       | ուղղված ինֆորմացիա                |                |

|  7 |   5  |       | հարց                              | 6*35x          |

|  7 |   6  |       | պատասխան                          | 6*35x          |

|  7 |   7  |       | պարզաբանում                       | 20*35x         |

|  7 |   9  |       | նկարագրություն                    | 35*50x         |

.________________________________________________________________________.

 

1.3. Դաշտերի նկարագրությունը *

 

Դաշտ 11a: սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը

ֆորմատ: 6n/3n

- -

Այս դաշտում նշվում է սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և նրա

տեսակը`

R - ստացած հաղորդագրությունների համար

S - ուղարկած հաղորդագրությունների համար

6n - ամսաթիվ (օր, ամիս, տարի)

-

3n - հաղորդագրության տեսակ

-

Օրինակ` : 11R:270195/100

: 11S:281295/100

 

.______________________________________________________________________.

|      Տարբերակ    |           Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա   |

|                  |___________________________________________________|

|                  |        1      |           9     |          n      |

|__________________|_______________|_________________|_________________|

|      R,S         |               |                 |         n95     |

|                  |               |                 |         N96     |

.______________________________________________________________________.

 

Դաշտ 12: հայցվող հաղորդագրություն

ֆորմատ: 3n

-

        Այս դաշտը իդենտիֆիկացնում է հայցող հաղորդագրությունը: Այն կարող է

ներառել հետևյալ արժեքը`

951 (հաշվի վիճակը)

Օրինակ`:12:951

 

._____________________________________________________________________.

|     Տարբերակ   |         Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա      |

|                |____________________________________________________|

|                |     1         |        9           |         n     |

|________________|_______________|____________________|_______________|

|                |               |      920           |               |

._____________________________________________________________________.

 

__________________________

* Դաշտերի նկարագրության մեջ բերված աղյուսակներում ներկայացված են

այն հաղորդագրությունները, որոնցում կիրառվում է տվյալ դաշտը:

 

Դաշտ 13: ամսաթվի և ժամի ցուցիչ

ֆորմատ: 10n

__

Այս դաշտում ֆիքսվում է հաշվետվության ուղարկման ամսաթիվը` 6n (օր, ամիս

-

տարի) և ժամը` 4n  (ժամ, րոպե):

-

Օրինակ` : 13:04011961505

 

.______________________________________________________________________.

|        Տարբերակ   |         Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա    |

|                   |__________________________________________________|

|                   |      1       |          9        |        n      |

|___________________|______________|___________________|_______________|

|                   |              |         951       |               |

.______________________________________________________________________.

 

Դաշտ 20: գործառնության համարը

ֆորմատ: 16x

տես ISO 7982-1

Այս դաշտում նշվում է բանկի կատարած գործառնության համարը: Խորհուրդ

է տրվում առնվազն մեկ օրվա ընթացքում պահպանել համարի ունիկալությունը:

Օրինակ` :20:987456

._______________________________________________________________________.

|     Տարբերակ       |         Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա    |

|                    |__________________________________________________|

|                    |     1       |           9      |          n      |

|____________________|_____________|__________________|_________________|

|                    |    100      |          920     |         n95     |

|                    |    120      |          950     |         n96     |

|                    |    121      |          951     |         n99     |

|                    |             |          952     |                 |

._______________________________________________________________________.

 

Դաշտ 21: հղում

ֆորմատ: 16x

տես ISO 7982-1

Այս դաշտում ներկայացվում է գործառնության հետ կապված հղումը:

Օրինակ ՀՏ 952 «Վճարման մերժում» հաղորդագրության մեջ 21 դաշտում

կնշվեն մերժված ՀՏ 100 «Վճարման հանձնարարագիր» հաղորդագրության

20 դաշտի տվյալները:

 

.______________________________________________________________________.

|     Տարբերակ        |        Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա   |

|                     |________________________________________________|

|                     |    1       |          9       |          n     |

|_____________________|____________|__________________|________________|

|                     |            |         950      |         n95    |

|                     |            |         951      |         n96    |

|                     |            |         952      |         n99    |

.______________________________________________________________________.

 

Դաշտ 25: հաշվի համարը

ֆորմատ: 12n[4n]

__

Այս դաշտում նշվում է այն հաշվեհամարը, որի հետ կատարվում է

գործառնությունը: Ընդ որում 12 նիշը (ՀՀ ԿԲ վարչության 08/12/1995

թվականի թիվ 197 որոշում և 26/04/1996 թվականի թիվ 23 արձանագրային

որոշում) պարտադիր է լրացման համար և ստուգվում է ԷՎՀ-ի կողմից, իսկ 4

նիշը կարող է ավելացվել օգտագործողի կողմից որպես բանկի հաշվեհամարների

ներքին կոդավորման համակարգի հետևանք (դրանք չեն հաշվառվում ստուգիչ

նիշի որոշման ժամանակ և ԷՎՀ-ի կողմից չեն ստուգվում):

 

Օրինակ`: 25:142002357951

 

.____________________________________________________________________.

|    Տարբերակ      |        Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա    |

|                  |_________________________________________________|

|                  |     1       |           9      |          n     |

|__________________|_____________|__________________|________________|

|                  |             |          920     |                |

|                  |             |          950     |                |

|                  |             |          951     |                |

.____________________________________________________________________.

 

Դաշտ 28: հաշվետվության համար/հերթական համարը

ֆորմատ: 5n[/2n]

-

        Այստեղ նշվում է զեկույցի հերթական համարը` 5n և հաղորդագրության

հերթական համարը այդ զեկույցի մեջ` 2n: Այս դաշտի անհրաժեշտությունը

-

պայմանավորված է նրանով, որ որոշ հաղորդագրություններում (օրինակ`

«Քաղվածք հաշվից») հաշվետվության տողերի քանակը սահմանափակ է և

միևնույն փաստաթուղթը կարող է տրամադրվել մի քանի հաղորդագրությունների

միջոցով:

Օրինակ`:28:123/02

 

.____________________________________________________________________.

|     Տարբերակ   |          Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա    |

|                |___________________________________________________|

|                |       1       |         9     |          n        |

|________________|_______________|_______________|___________________|

|                |               |       920     |                   |

.____________________________________________________________________.

 

Դաշտ 31: ամսաթիվ

ֆորմատ: 6n

-

        Այս դաշտում նշվում է ամսաթիվը 6n օր, ամիս, տարի սկզբունքով:

                                      -

        Օրինակ`: 31:290196

 

.____________________________________________________________________.

|     Տարբերակ    |        Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա     |

|                 |__________________________________________________|

|                 |     1        |         9     |          n        |

|_________________|______________|_______________|___________________|

|                 |              |        920    |                   |

.____________________________________________________________________.

 

Դաշտ 32a: գումար

     ֆորմատ: :32A: 6n3a15number        : 32B:3a15number

                   - -                       -

        Հնարավոր է այս դաշտի ներկայացման 2 տարբերակ`

        32A. Այս դաշտում նշվում է ամսաթիվը` 6n (օր, ամիս, տարի), արժույթը,

                                            -

որով կատարվում է վճարը` 3a (տառային ISO4217), գումարը` 15number,

-

ներառյալ ստորակետը և նրան հաջորդող կոտորակային թվերը (եթե կան):

32B. Այս դաշտում նշվում է արժույթի կոդը` 3a (տառային ISO4217),

-

որով կատարվում է վճարը և գումարը` 15number, ներառյալ ստորակետը և նրան

հաջորդող կոտորակային թվերը (եթե կան):

Օրինակ` :32A:271295AMD1000000,10 կնշանակի 1995-ի դեկտեմբերի 27-ին

վճարման ներկայացված 1 000 000 դրամ 10 լումա:

Օրինակ`:32B:AMD1500500,60 կնշանակի վճարման ներկայացված 1500500 դրամ

60 լումա:

 

.____________________________________________________________________.

|       Տարբերակ   |        Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա    |

|                  |_________________________________________________|

|                  |    1           |         9      |         n     |

|__________________|________________|________________|_______________|

|        A         |   100          |                |               |

|                  |   120          |                |               |

|                  |   121          |                |               |

|__________________|________________|________________|_______________|

|        B         |   120          |                |               |

.____________________________________________________________________.

 

Դաշտ 33M: բյուջեից փոխանցվող գումար

ֆորմատ: 2n2n/15number

- -

Այս դաշտում նշվում են, թե բյուջեից փոխանցված ընդհանուր գումարի

բաղկացուցիչ մասերը ինչ նպատակով են փոխանցված`

բյուջետային ծախսման հոդված 2n.

-

             պարագրաֆ` 2n.

                       -

             գումար` 15number:

         Եթե հոդվածը կամ պարագրաֆը բացակայում է, ապա նրան հատկացված տեղը

ամբողջությամբ լրացվում է զրոներով:

 

Օրինակ` : 33M:0100/100000

 

.___________________________________________________________________.

|       Տարբերակ    |        Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա  |

|                   |_______________________________________________|

|                   |     1          |        9      |        n     |

|___________________|________________|_______________|______________|

|          M        |    121         |               |              |

.___________________________________________________________________.

 

Դաշտ 34: Նվազագույն մակարդակի սահմանափակման որոշիչ

ֆորմատ: 3a[1a]15number

-

           Այս դաշտում նշվում է հայցվող հաղորդագրության մեջ նշվելիք

        գումարի նվազագույն մակարդակը`

           3a - արժույթի կոդ

           -

           1a - դեբետի «D» կամ կրեդիտի «C» նշան

           15 number - գումար:

           Երբ դեբետի «D» կրեդիտի «C» նշանը նշված չէ, ապա նվազագույն

        մակարդակի սահմանափակիչը օգտագործվում է և՛ դեբետային գումարների

        համար:

           Օրինակ` :34:AMDC9900000

                   :34:AMDD100000,50

                   :34:AMD70000

 

.___________________________________________________________________.

|        Տարբերակ   |       Հաղորդակցության տեսակներ և  կատեգորիա   |

|                   |_______________________________________________|

|                   |       1       |        9      |       n       |

|___________________|_______________|_______________|_______________|

|                   |               |       920     |               |

.___________________________________________________________________.

 

Դաշտ 50a: վճարող

       ֆորմատ : 50A:12n[4n]    և   :50B:10n/12n[4n]

                    __                  __  __

                    4*35x                4*35x

 

Այս դաշտում ներկայացվում է փոխանցման աղբյուրը (վճարումը

նախաձեռնող հաճախորդը):

Օգտագործվում է 2 տարբերակ`

50A. Դաշտի ներկայացման այն տարբերակում նշվում են վճարողի

հաշվեհամարը և անունը (անվանումը):

Դաշտը լրացվում է հետևյալ կարգով`

12n[4n]

__

                                              35x - անուն (անվանումը)

                                                    35x - փողոց, շենք

                                                  35x - քաղաք, ինդեքս

                                                  35x - լրացուցիչ

 

Ընդ որում պարտադիր լրացման են ենթակա միայն հաշվեհամարը և անունը (անվանումը): Առաջին տողը հաշվի համարից (12n[4n]) բացի ուրիշ ոչ մի

__

ինֆորմացիա չպետք է պարունակի: Երկրորդ տողում  նշվում է միայն վճարողի անունը (անվանումը): Երրորդ տողը պարունակում է վճարողի հասցեն (փողոց, շենք և այլն): Չորրորդ տողում նշվում է վայրը (քաղաք, գյուղ, ավան և այլն), որտեղ գրանցված է վճարողը:

Եթե տվյալ ինֆորմացիան չի տեղավորվում մեկ տողի վրա, (լրացվող նիշերի քանակը գերազանցում է հատկացված նիշերի քանակը), ապա կարելի է անցնել հաջորդ տող: Ամեն դեպքում տողերի քանակը չպետք է գերազանցի 4-ը (առանց հաշվեհամարի տողի):

50B. Դաշտի ներկայացման այն տարբերակում նշվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունում (ՀՀՀՏ) վճարողի հաշվառման համարը, բանկում հաշվեհամարը և անունը (անվանումը)`

 

10n/12n[4n]

__ __

35x - անուն (անվանում)

35x - փողոց, շենք

35x - քաղաք, ինդեքս

35x - լրացուցիչ

 

Ընդ որում, պարտադիր լրացման են ենթակա միայն ՀՀՀՏ-ում գրանցման կոդը, հաշվեհամարը և անունը (անվանումը): Առաջին տողը ՀՀՀՏ-ում հաշվառման համարից և հաշվի համարից (10n/12n[4n]) բացի ուրիշ ոչ մի ինֆորմացիա չպետք է

__ __ պարունակի: Մնացած տողերը լրացվում են վերը նշված կարգով:

 

    Օրինակ`   :50A:157015963147     :50B:1115689126/148001611547

              «Նաիրի» ԲԸ            «ԵրԱԶ» ԲԸ

              Վրացական 49.          Ֆուրմանով 1

              Երևան  375051         Երևան  375049

Հասցեները և կոդերը մտածածին են:

 

.___________________________________________________________________.

|   Տարբերակ       |          Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա |

|                  |________________________________________________|

|                  |     1           |      9        |     n        |

|__________________|_________________|_______________|______________|

|    A             |   100           |               |              |

|                  |   120           |               |              |

|                  |   121           |               |              |

|__________________|_________________|_______________|______________|

|    B             |   120           |               |              |

.___________________________________________________________________.

 

Դաշտ 57: ստացող բանկ

ֆորմատ :5n

-

Այս դաշտում նշվում է ստացող բանկի / մասնաճյուղի կոդը:

Օրինակ` :57:12700

 

.___________________________________________________________________.

|   Տարբերակ       |          Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա |

|                  |________________________________________________|

|                  |    1            |       9        |       n     |

|__________________|_________________|________________|_____________|

|                  |   121           |                |             |

.___________________________________________________________________.

 

Դաշտ 59: հասցեատեր (ստացող)

ֆորմատ: 12n[4n]

__

              4*35x

Այս դաշտում ներկայացվում է վճարման հասցեատերը (ստացողը):

Նշվում է հասցեատիրոջ հաշվեհամարը և անունը (անվանումը): Դաշտը

լրացվում է հետևյալ կերպ` առաջին տողում լրացվում է միայն հաշվեհամարը,

երկրորդում` անունը (անվանումը), երրորդում լրացվում է հասցեն: Չորրորդ

տողում նշվում է վայրը (քաղաք, գյուղ, ավան և այլն, ինչպես նաև փոստային

ինդեքսը), որտեղ գրանցված է վճարողը:

Եթե ինֆորմացիան չի տեղավորվում մեկ տողի վրա (լրացվող նիշերի քանակը

գերազանցում է հատկացված նիշերի քանակը), ապա կարելի է անցնել հաջորդ տող:

Ամեն դեպքում տողերի քանակը չպետք է գերազանցի 4-ը (առանց հաշվեհամարի

տողի):

12n[4n]

__

                                                   35x անուն (անվանում)

                                                        35x փողոց, շենք

                                                      35x քաղաք, ինդեքս

                                                          35x լրացուցիչ

 

Օրինակ` :59:142005364982

Թորոսյան Թորոս

 

.___________________________________________________________________.

|     Տարբերակ    |          Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա  |

|                 |_________________________________________________|

|                 |    1           |      9          |      n       |

|_________________|________________|_________________|______________|

|                 |   100          |                 |              |

|                 |   120          |                 |              |

|                 |   121          |                 |              |

.___________________________________________________________________.

 

Դաշտ 60a: սկզբնական մնացորդ

ֆորմատ: 1a6n3a15number

- -

Այս դաշտում ներկայացվում է հաշվի սկզբնական մնացորդը:

Երբ մի քանի հաղորդագրություն է փոխանցվում մեկ հաշվետվության

սահմաններում, ապա դրանցից առաջինում այս դաշտը պետք է հանդես գա 60F

տեսքով, իսկ բոլոր հաջորդներում` 60M-ով:

1a` դեբետի (D) կամ կրեդիտի (C) նշան

6n` ամսաթիվ (օր, ամիս, տարի)

-

3a` արժույթի կոդ

-

15number` գումար:

Օրինակ` :60M:D251295AMD1000000,10

:60F:C100196AMD1246789,20

 

.___________________________________________________________________.

|    Տարբերակ     |         Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա   |

|                 |_________________________________________________|

|                 |     1           |      9          |     n       |

|_________________|_________________|_________________|_____________|

|    F,M          |                 |     950         |             |

.___________________________________________________________________.

 

Դաշտ 61: հաշվետվության տող

ֆորմատ :6n1a15number4a16x[/34x]

             -           -

Այստեղ ներկայացվում են յուրաքանչյուր գործարքի մանրամասները:

6n` վճարային գործարքի կատարման ամսաթիվ

-

1a` դեբետագրման, կրեդիտագրման հայտանիշ D = դեբեդ

C = կրեդիտ

15number` գումար

4a` գործարքի տիպը իդենտիֆիկացնող կոդ

-

ԷՎՀ-ի միջոցով փոխանցված հաղորդագրությունների իդենտիֆիկացման համար

օգտագործվում է Saaa ֆորմատը: Այն դեպքում, երբ հաշվում փոփոխություն են

առաջացրել ոչ ԷՎՀ-ի միջոցով փոխանցված հաղորդագրությունները, օգտագործվում

է Naaa ֆորմատը: Երկու դեպքում էլ վերջին երեք նիշերը (aaa) պետք է

ունենան հետևյալ նշանակումներից մեկը`

 

BRF - պարգևատրում միջնորդության համար (միջնորդավճար)

CHG - ծախսեր (փաստացի կատարած ծախսեր, կապված հաճախորդներին մատուցած

ծառայությունների հետ` այդ թվում առաքման, փոստային, հեռախոսային

և այլն)

CHK - չեկեր

COL - ինկասո (օգտագործվում է հիմնական գումարը մուտքագրելիս)

COM - կոմիսիոն վճարներ

DIV - դիվիդենդ ստանալու վկայական

ECK - եվրաչեկեր (ներկայացված եվրաչեկերի դիմաց հաճախորդի հաշվի

կրեդիտագրում, գնված եվրաչեկերի համար հաճախորդի հաշվի

դեբետագրում)

INT - տոկոսներ

LDP - վարկ

SEC - երաշխիքներ (օգտագործվում է հիմնական գումարը մուտքագրելիս`

հաճախորդի հաշվի դեբետագրում բանկի կողմից երաշխիքի վճարված

գումարի դիմաց)

STO - անընդհատ գործող պատվեր (Standing Order)` հաճախորդի

կարգադրության հիման վրա հաշվի պարբերաբար դեբետավորում`

պարբերական վճարումներ էլեկտրաէներգիայի, մեքենայի սպասարկման

դիմաց, ալիմենտներ և այլն

TCK - ճանապարհային չեկեր

TRF - փոխանցումներ

CLI - քլիրինգով ստացած կամ վճարած գումարներ

GST - պետական արժեթղթերի առք ու վաճառք

BDG - հաշվարկներ բյուջեի հետ

MSC - տարբեր (վերը չնշված բոլոր գործառնությունները)

 

16x - վճարային գործարքի հղման համարը

[/13x] - լրացուցիչ տվյալներ

 

Օրինակ` :61:271295D25963,10SBDG1568742

 

.____________________________________________________________________.

|      Տարբերակ   |        Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա     |

|                 |__________________________________________________|

|                 |    1         |         9        |        n       |

|_________________|______________|__________________|________________|

|                 |              |        950       |                |

.____________________________________________________________________.

 

Դաշտ 62a: վերջնական մնացորդ

ֆորմատ: 1a6n3a15number

- -

Այս դաշտը պարունակում է բոլոր գործառնությունների արդյունքում

ստացված հաշվի մնացորդը:

Երբ մի քանի հաղորդագրություն է փոխանցվում մեկ հաշվետվության

սահմաններում, ապա բոլոր հաղորդագրությունների, բացի վերջինից, հանդես են

գալիս M հայտանիշով` 62M, հաշվետվության վերջին հաղորդագրությունը պետք է

հանդես գա F-ով:

Հնարավոր է մի քանի հաշվետու հաղորդագրության ուղարկում մեկ օրվա

ընթացքում: Այս դեպքում բոլոր հաղորդագրությունները, բացի վերջինից հանդես

են գալիս M հայտանիշով, իսկ վերջինը` F-ով:

1a` դեբետի կամ կրեդիտի նշան

6n` ամսաթիվ (օր, ամիս, տարի)

-

3a` արժույթի կոդ

-

15n` գումար

Օրինակ` :62F:D251195AMD1000000,10 կամ :62:C150196AMD120000

 

.____________________________________________________________________.

|    Տարբերակ     |            Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա |

|                 |__________________________________________________|

|                 |      1          |        9       |         n     |

|_________________|_________________|________________|_______________|

|      F          |                 |       950      |               |

|_________________|_________________|________________|_______________|

|      M          |                 |       950      |               |

|                 |                 |       951      |               |

.____________________________________________________________________.

 

Դաշտ 64: վերջնական հասանելի մնացորդ

ֆորմատ: 6n3a15number

- -

Այս դաշտը ներկայացնում է հաճախորդին հասանելի գումարը:

Այս դաշտի տվյալները կարող են տարբերվել 62 դաշտում նշված տվյալներից,

օրինակ այն դեպքում, երբ հաշվին օվերդրաֆտ է տրամադրված կամ հաշիվն ունի

չնվազող մնացորդ և այլն:

 

6n - ամսաթիվ

-

3a - արժույթի կոդ

-

15 number - գումար:

Օրինակ` :64:290196AMD258643

 

._____________________________________________________________________.

|      Տարբերակ  |         Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա      |

|                |____________________________________________________|

|                |       1       |          9      |           n      |

|________________|_______________|_________________|__________________|

|                |               |         950     |                  |

|                |               |         951     |                  |

._____________________________________________________________________.

 

Դաշտ 70a: վճարման նպատակը

ֆորմատ: :70A:4*35x  : 70B:3n3n2n

- - -

70A. Այս դաշտում նշվում է թե ինչ նպատակով է փոխանցված գումարը:

Դաշտում հնարավոր է նաև հետևյալ կոդերի օգտագործումը`

 

.____________________________________________________________________.

|      Կոդ         |            Կոդի բովանդակությունը                |

|__________________|_________________________________________________|

|    //01//        |    Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է         |

|    //02//        |    Ձեր նշած հաշիվը անվանը չի համապատասխանում    |

|    //03//        |    Հաշիվը փակված է                              |

|    //04//        |    Հաշվում միջոց չկա                            |

|    //05//        |    Հաշիվը սառեցված է                            |

.____________________________________________________________________.

 

Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես : -ից հետո և հանդիսանում է տողի միակ ինֆորմացիան: Եթե կոդը չի օգտագործվում, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով` հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:

Օրինակ` :70A://03//

Հաճախորդը հաշիվը բացել է Արդշինբանկում:

 

70B. Այս դաշտում նշվում է, թե բյուջեի դասակարգման որ հատվածով, որ գլխով (եթե կա) և որ բանկի սիմվոլով է փոխանցված ընդհանուր գումարը: Լրացման են ենթակա բոլոր հատկացված նիշերը, իսկ տվյալներից որևէ մեկի բացակայության դեպքում նրան տրամադրված հատվածը լրացվում է զրոներով:

3n - բյուջեի դասակարգման հատվածը

-

3n - գլուխը

-

2n - բանկի սիմվոլը

-

Օրինակ` :70B:20000061

 

._____________________________________________________________________.

|     Տարբերակ      |      Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա      |

|                   |_________________________________________________|

|                   |       1       |       9       |       n         |

|___________________|_______________|_______________|_________________|

|       A           |      100      |               |                 |

|                   |      120      |               |                 |

|                   |      121      |               |                 |

|___________________|_______________|_______________|_________________|

|       B           |      121      |               |                 |

._____________________________________________________________________.

 

Դաշտ 72: հաղորդագրությունը ուղարկողից ստացողին ուղղված ինֆորմացիա

ֆորմատ: 6*35x

Այս դաշտը օգտագործվում է ստացողից ուղարկողին հաղորդագրության վերաբերյալ ինֆորմացիա փոխանցելու համար: Այս դաշտում կարող են օգտագործվել կոդեր, որոնք համապատասխանում են այս կամ այն իրավիճակին:

 

.____________________________________________________________________.

|       Կոդ       |               Կոդի բովանդակությունը              |

|_________________|__________________________________________________|

|      //01//     |   Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է           |

|      //02//     |   Ձեր նշած հաշիվը անվանը չի համապատասխանում      |

|      //03//     |   Հաշիվը փակված է                                |

|      //04//     |   Հաշվում միջոց չկա                              |

|      //05//     |   Հաշիվը սառեցված է                              |

.____________________________________________________________________.

 

Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես : -ից հետո և տողի միակ ինֆորմացիան է: Եթե կոդ չկա, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով` հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:

Օրինակ` :72://02//

Խնդրում ենք ճշտել վճարման հասցեատիրոջ տվյալները:

 

.____________________________________________________________________.

|     Տարբերակ   |         Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա     |

|                |___________________________________________________|

|                |      1         |          9       |      n        |

|________________|________________|__________________|_______________|

|                |                |         952      |               |

.____________________________________________________________________.

 

Դաշտ 75: հարց

ֆորմատ: 6*35x

Այս դաշտը պարունակում է բուն հարցը: Հնարավոր է մի դաշտում նշել միանգամից մի քանի հարց, այդ դեպքում ցանկալի է յուրաքանչյուր հարց գրել նոր տողից:

Օրինակ` :75: Մեզ տեղեկացրել են, որ վճարման հասցեատերը չի ստացել վճարումը:

 

._____________________________________________________________________.

|     Տարբերակ   |        Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա       |

|                |____________________________________________________|

|                |     1         |           9      |        n        |

|________________|_______________|__________________|_________________|

|                |               |                  |       n95       |

._____________________________________________________________________.

 

Դաշտ 76: պատասխան

ֆորմատ: 6*35x

Այս դաշտում տրվում է պահանջվող պատասխանը: Հնարավոր է մի դաշտում նշել միանգամից մի քանի պատասխան, այդ դեպքում ցանկալի է յուրաքանչյուր պատասխան գրել նոր տողից:

Օրինակ` :76:Մենք հաստատում ենք գործարքի կատարումը:

 

.______________________________________________________________________.

|   Տարբերակ    |          Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա       |

|               |______________________________________________________|

|               |      1        |          9       |          n        |

|_______________|_______________|__________________|___________________|

|               |               |                  |         n96       |

.______________________________________________________________________.

 

Դաշտ 77: պարզաբանում

ֆորմատ: 20*35x

Այս դաշտը օգտագործվում է լրացուցիչ պարզաբանումներ տալու համար:

Օգտագործվում է այն դեպքում, երբ 75 և 76 դաշտերում հատկացված տարածությունը չի բավականացնում ամբողջ հարցման կամ պատասխանի ընդգրկման համար:

 

.______________________________________________________________________.

|    Տարբերակ    |         Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա       |

|                |_____________________________________________________|

|                |     1       |           9      |           n        |

|________________|_____________|__________________|____________________|

|                |             |                  |          n95       |

|                |             |                  |          n96       |

.______________________________________________________________________.

 

Դաշտ 79: նկարագրություն

ֆորմատ:35*50x

Այս դաշտում կարող է ներկայացվել ցանկացած տեսակի բանկային ինֆորմացիա` ուղղված ինչպես վճարողից ստացողին, այնպես էլ հաղորդագրությունը ուղարկողից ստացողին: Այս դաշտի համար լրացման կանոններ գոյություն չունեն, բացի տողերի քանակի և նրանց երկարության սահմանափակումից:

 

._____________________________________________________________________.

|   Տարբերակ     |         Հաղորդագրության տեսակներ և  կատեգորիա      |

|                |____________________________________________________|

|                |     1       |            9     |          n        |

|________________|_____________|__________________|___________________|

|                |             |                  |         n99       |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------

շարունակությունը տես 2-րդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
14.06.1996
N 100
Որոշում