ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
14 հունիսի 1996 թ. թիվ 100
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՄԱՏՆԵՐԻ
ՄԱՍԻՆ /2-րդ մաս/
2. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՖՈՐՄԱՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՏ 100 ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ
i
Հաղորդագրության այս տիպը ուղարկում է վճարողի բանկը ստացողի բանկին` անմիջականորեն կամ միջնորդների միջոցով:
Օգտագործվում է վճարային հանձնարարագրեր ուղարկելու համար:
Վճարողի և հասցեատիրոջ բանկերը միարժեքորեն որոշվում են նրանց հաշվեհամարներով, շնորհիվ հաշվեհամարների միասնական կոդավորման համակարգի:
Ֆորմատի նկարագրությունը
.______________________________________________________________________.
|Պ/Օ | Դաշտի N | Դաշտի անվանումը | Ֆորմատ / տարբերակ|
|______|___________|________________________________|__________________|
| Պ | 20 | գործառնության համարը | 16x |
| Պ | 32A | ամսաթիվ, արժույթի կոդ, գումար | 6n3a15number |
| | | | - - |
| Պ | 50A | վճարող | 12n[4n] |
| | | | __ |
| | | | 4*35x |
| Պ | 59 | հասցեատեր (ստացող) | 12n[4n] |
| | | | __ |
| | | | 4*35x |
| Օ | 70A | վճարման նպատակը | 4*35x |
.______________________________________________________________________.
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ 20: գործառնության համարը
ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 32A: ամսաթիվ, արժույթի կոդ, գումար
ֆորմատ: 6n3a15number
- -
Այս դեպքում նշվում է վճարային հանձնարարագրի ներկայացման ամսաթիվը, արժույթը, որով կատարվում է վճարը և վճարվող գումարը:
Դաշտ 50A: վճարող
ֆորմատ: 12n[4n]
__
4*35x
Այս դաշտում ներկայացվում է փոխանցման աղբյուրը: Նշվում է վճարողի հաշվեհամարը և անունը (անվանումը):
Դաշտ 59: հասցեատեր
ֆորմատ: 12n[4n]
__
4*35x
Այս դաշտում ներկայացվում է վճարման հասցեատերը: Պարտադիր նշվում են հասցեատիրոջ հաշվեհամարը և անունը (անվանումը):
Դաշտ 70A: վճարման նպատակը
ֆորմատ: 4*35x
Այս դաշտում նշվում է, թե ինչ նպատակով է փոխանցված գումարը:
Այն դեպքում, երբ կազմվում է հակառակ վճարային հանձնարարագիր, հնարավոր է նաև հետևյալ կոդերի օգտագործումը:
._____________________________________________________________________.
| Կոդ | Կոդի բովանդակությունը |
|__________|__________________________________________________________|
| //01// | Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է |
| //02// | Ձեր նշած հաշիվը անվանը չի համապատասխանում |
| //03// | Հաշիվը փակված է |
| //04// | Հաշվում միջոց չկա |
| //05// | Հաշիվը սառեցված է |
._____________________________________________________________________.
Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես : -ից հետո և հանդիսանում է տողի միակ ինֆորմացիան: Եթե կոդ չի կիրառվում, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով` հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:
120 ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ
Այս հաղորդագրությունը օգտագործվում է բյուջե կատարվող վճարումների փոխանցման համար:
Ֆորմատի նկարագրությունը
._____________________________________________________________________.
| Պ/Օ | Դաշտի N | Դաշտի անվանումը | Ֆորմատ/տարբերակ|
|_________|_________|________________________________|________________|
| Պ | 20 | գործառնության համարը | 16x |
| Պ | 32A | ամսաթիվ, արժույթի կոդ, գումար | 6n3a15number |
| | | | - - |
| Օ | 32B | արժույթի կոդ, գումար | 3a15number |
| | | | - |
| Պ | 50a | վճարող | A կամ B |
| Պ | 59 | հասցեատեր (ստացող) | 12n[4n] |
| | | | __ |
| | | | 4*35x |
| Պ | 70A | վճարման նպատակը | 4*35x |
._____________________________________________________________________.
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ 20: գործառնության համարը
ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 32A: ամսաթիվ, արժույթի կոդ, գումար
ֆորմատ: 6n3n15number
- -
Այս դաշտում նշվում է վճարային հանձնարարագրի ներկայացման ամսաթիվը, արժույթը, որով կատարվում է վճարը և բյուջե փոխանցվող գումարը:
Դաշտ 32B: արժույթի կոդ, գումար
ֆորմատ: 3a15number
-
Այս դաշտում (առկայության դեպքում) գրանցվում է, թե :32A: դաշտում նշված ընդհանուր գումարից որքանն է տույժ-տուգանքը:
Դաշտ 50a: վճարող
ֆորմատ: 50A:12n[4n] 50B:10n/12n[4n]
__ __
4*35x 4*35x
:50A: Այս դաշտում ներկայացվում է փոխանցման աղբյուրը:
Նշվում է վճարողի հաշվեհամարը և անունը (անվանումը): Օգտագործվում է պետբյուջե կատարված սխալ վճարումների վերադարձման ժամանակ:
:50B: Այս դաշտում նույնպես ներկայացվում է փոխանցման աղբյուրը: Օգտագործվում է պետբյուջե փոխանցվող վճարումների դեպքում:
Դաշտ 59: հասցեատեր (ստացող)
ֆորմատ: 12n[4n]
__
4*35x
Այս դաշտում ներկայացվում է վճարման հասցեատերը: Պարտադիր նշվում են հաշվեհամարը և անունը (անվանումը):
Դաշտ 70A: նկարագրություն
ֆորմատ: 4*35x
Այս դաշտում նշվում է, թե ինչ նպատակով է փոխանցված գումարը:
ՀՏ 121 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ
Հաղորդագրության այս տեսակը օգտագործվում է բյուջեից կատարվող վճարումների փոխանցման համար:
Ֆորմատի նկարագրությունը
.________________________________________________________________________.
| Պ/Օ | Դաշտի N | Դաշտի անվանումը | Ֆորմատ/տարբերակ|
|______|__________|___________________________________|__________________|
| Պ | 20 | գործառնության համարը | 16x |
| Պ | 32A | ամսաթիվը, արժույթի կոդ, գումար | 6n3a15number |
| | | | - - |
| Պ | 50A | վճարող | 12n[4n] |
| | | | __ |
| | | | 4*35x |
| Օ | 57 | ստացող բանկ | 5n |
| | | | - |
| Պ | 59 | հասցեատեր (ստացող) | 12n[4n] |
| | | | __ |
| | | | 4*35x |
| Օ | 70B | բյուջեից վճարման նպատակը | 3n3n2n |
| | | | - - - |
| Պ | 33M | բյուջեից փոխանցվող գումարներ | 2n2n/15number|
| | | | - - |
| Օ | 70A | վճարման նպատակը | 4*35x |
.________________________________________________________________________.
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Եթե գումարը փոխանցվում է նոր հաշվին (հաշվեհամարը հայտնի չէ), ապա հաշվեհամարին հատկացված տեղը լրացվում է 12 զրոներով, իսկ 57 դաշտում նշվում է ստացող բանկի / մասնաճյուղի կոդը:
33M դաշտը հաղորդագրության մեջ կարող է կրկնվել 60 անգամից ոչ ավել:
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ 20: գործառնության համարը
Ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 32A: ամսաթիվ, արժույթի կոդ, գումար
Ֆորմատ: 6n3a15number
- -
Այս դաշտում նշվում է վճարային հանձնարարագրի ներկայացման ամսաթիվը, արժույթը, որով կատարվում է վճարը և վճարվող գումարը:
Դաշտ 33M: բյուջեից փոխանցվող գումար
Ֆորմատ: 2n2n/15number
- -
Այս դաշտում նշվում է, թե ընդհանուր գումարի բաղկացուցիչ մասերը ինչ նպատակով են փոխանցված: Այստեղ նշվում են բյուջետային ծախսման հոդվածը, պարագրաֆը և գումարը, Եթե հոդվածը կամ պարագրաֆը բացակայում է, ապա նրան հատկացված տեղը ամբողջությամբ լրացվում է զրոներով: Այս դաշտը գոնե մեկ անգամ պետք է ներկայացված լինի հաղորդագրության մեջ և կարող է կրկնվել 60 անգամից ոչ ավել:
Դաշտ 50A: վճարող
Ֆորմատ: 12n[4n]
__
4*35x
Այս դաշտում ներկայացվում է փոխանցման աղբյուրը:
Նշվում է վճարողի հաշվեհամարը և անունը (անվանումը):
Դաշտ 57: ստացող բանկ
Ֆորմատ: 5n
-
Այս դաշտում նշվում է ստացող բանկի կոդը: Օգտագործվում է այն դեպքում, երբ գումարը փոխանցվում է նոր բացվող հաշվի վրա:
Դաշտ 59: հասցեատեր (ստացող)
Ֆորմատ: 12n[4n]
__
4*35x
Այս դաշտում ներկայացվում է վճարման հասցեատերը: Նշվում է հասցեատիրոջ հաշվեհամարը (եթե հաշվեհամարը բացակայում է, ապա նրան հատկացված տողի 12 նիշերը լրացվում են զրոներով) և անունը (անվանումը):
Դաշտ 70A: նկարագրություն
ֆորմատ: 4*35x-
Այս դաշտում նշվում է, թե ինչ նպատակով է փոխանցված գումարը:
Դաշտ 70B: բյուջեից վճարման նպատակը
ֆորմատ: 3n3n2n
- - -
Այս դաշտում նշվում է, թե բյուջեի դասակարգման որ հատվածով, որ գլխով (եթե կա) և որ բանակի սիմվոլով է փոխանցված ընդհանուր գումարը: Լրացման են ենթակա բոլոր հատկացված նիշերը, իսկ տվյալներից որևէ մեկի բացակայության դեպքում նրան տրամադրված հատվածը լրացվում է զրոներով:
ՀՏ 920 ՀԱՐՑՈՒՄԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս հաղորդագրությունը ուղարկում է հաշվետերը (բանկը)* հաշիվը սպասարկող բանկին:
Այն օգտագործվում է հաշիվը սպասարկող բանկին հարցում ուղարկելու «Հաշվի վիճակ» հաղորդագրությունը ստանալու նպատակով:
Ֆորմատի նկարագրությունը
._______________________________________________________________________.
| Պ/Օ | Դաշտի N | Դաշտի անվանումը | Ֆորմատ/տարբերակ |
|______|___________|_______________________________|____________________|
| Պ | 20 | գործառնության համարը | 16x |
| Պ | 12 | հայցվող հաղորդագրություն | 3n |
| | | | - |
| Պ | 25 | հաշվի համարը | 12n[4n] |
| | | | __ |
| Պ | 31 | ամսաթիվ | 6n |
| | | | - |
| Օ | 31 | ամսաթիվ | 6n |
| | | | - |
| Օ | 34 | նվազագույն մակարդակի | 3a[1a]15number |
| | | սահմանափակման որոշիչ | - |
| Օ | 34 | նվազագույն մակարդակի | 3a[1a]15number |
| | | սահմանափակման որոշիչ | - |
._______________________________________________________________________.
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ 20: գործառնության համարը
ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 12: հայցվող հաղորդագրություն
ֆորմատ: 3n
-
Այս դաշտը իդենտիֆիկացնում է հայցվող հաղորդագրությունը: Այն պետք է
ներառի հետևյալ արժեքը` 951 (հաշվի վիճակ)
Դաշտ 25: հաշվի համարը
ֆորմատ: 12n[4n]
__
Այս դաշտում նշվում է այն հաշվեհամարը, որի հետ կատարվում է
գործառնությունը:
Դաշտ 31: ամսաթիվ
ֆորմատ: 6n
-
Այս դաշտում նշվում է այն ամսաթիվը, որի դրությամբ հարցվում են ՀՏ 950 «Քաղվածք հաշվից» և ՀՏ 951 «Հաշվի վիճակ» հաղորդագրությունները: Եթե 31 դաշտը օգտագործվում է մեկ անգամ, ապա հաշվետվություն է տրվում նշված ամսաթվի դրությամբ: Երբ 31 դաշտը օգտագործվում է 2 անգամ, ապա հաշվետվություն է տրվում նրանցում նշված ժամանակաշրջանի համար, ներառյալ նշված ամսաթվերը:
Դաշտ 34: նվազագույն սահմանափակման որոշիչ
ֆորմատ: 3a[1a]15number
-
Այս դաշտում նշվում է հայցվող հաղորդագրության մեջ նշվելիք նվազագույն մակարդակը: Երբ դաշտը հանդես է գալիս մեկ անգամ և [1a] ենթադաշտը (դեբետի «D» կամ կրեդիտի «C» նշան) նշված չէ, ապա նվազագույն մակարդակի սահմանափակիչը օգտագործվում է և՛ կրեդիտային, և՛ դեբետային գումարների համար:
Երբ 34 դաշտը հանդես է գալիս 1 անգամ, ապա սահմանափակումը վերաբերում է միայն [1a]-ում նշված հայտանիշին («D», «C»): Երբ օգտագործվում են տարբեր սահմանափակումներ, ապա երկու 34 դաշտերն էլ պետք է հանդես գան հաղորդագրության մեջ` առաջինը «D» դեբետի նշանով, երկրորդը` «C» կրեդիտի նշանով: Երբ 34 դաշտը հաղորդագրության մեջ հանդես է գալիս 2 անգամ, ապա [1a] ենթադաշտը անպայման պետք է նշվի:
________________________
* Հետագայում նաև համակարգի անդամ յուրաքանչյուր հաճախորդ անկախ իրավական
կարգավիճակից
ՀՏ 950 ՔԱՂՎԱԾՔ ՀԱՇՎԻՑ
i
Հաղորդագրության այս տիպը ուղարկում է հաշիվ սպասարկող բանկը հաշվետիրոջը:
Օգտագործվում է հաշվի հետ կատարվող բոլոր փոփոխությունների մասին մանրամասն ինֆորմացիայի փոխանցման համար, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով են նրանք ստացվել` էլեկտրոնային վճարումների համակարգով, քլիրինգով, թղթային, թե այլ ճանապարհով:
Ֆորմատի նկարագրությունը
.________________________________________________________________________.
| Պ/Օ Դաշտի N | Դաշտի անվանումը | Ֆորմատ/տարբերակ |
|_______________|________________________________|_______________________|
| Պ | 20 |գործառնության համարը | 16 |
| Օ | 21 |գործառնության հղման համարը | 16x |
| Պ | 25 |հաշվի համարը | 12n[4n] |
| | | | __ |
| Պ | 28 |հաշվետվության համարը / հերթական | 5n[/2n] |
| | |համարը | - |
| Պ | 60a |սկզբնական մնացորդը | F կամ M |
| Օ | 61 |հաշվետվության տող |6n1a15number4a16x[/34x]|
| | | |- - |
| Պ | 62a |վերջնական մնացորդը | F կամ M |
| Օ | 64 |վերջնական հասանելի մնացորդը | 6n3a15number |
| | | | - - |
.________________________________________________________________________.
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Մեկ քաղվածքը կարող է բաղկացած լինել մի քանի հաղորդագրություններից, քանի որ մեկ հաղորդագրության մեջ 61 դաշտը կարող է օգտագործվել 20 անգամից ոչ ավել:
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ 20: գործառնության համարը
ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 21: գործառնության հղման համարը
ֆորմատ: 16x
Հնարավոր է, որ քաղվածքը տրամադրվի «Հարցումային հաղորդագրության» արդյունքում:
Այդ դեպքում այս դաշտում նշվում է «Հարցումային հաղորդագրության» 20 դաշտում ներկայացված տվյալը:
Դաշտ 25: հաշվի համարը
ֆորմատ: 12n[4n]
__
Այս դաշտում նշվում է այն հաշվեհամարը, որի հետ կատարվում է գործառնությունը:
Դաշտ 28: հաշվետվության համարը/հերթական համարը
ֆորմատ:5n[/2n]
-
Այստեղ նշվում է քաղվածքի հերթական համարը և հերթական հաղորդագրության համարը այդ քաղվածքում: Այս դաշտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Քաղվածք հաշվից» հաղորդագրության մեջ հաշվետվության տողերի քանակը սահմանափակ է, և միևնույն քաղվածքը կարող է տրամադրվել մի քանի հաղորդագրությունների միջոցով:
Դաշտ 60a: սկզբնական մնացորդ
ֆորմատ: 1a6n3a15number
- -
Այս դաշտում կրկնվում է նախորդ քաղվածքի «Վերջնական մնացորդ» դաշտում նշված գումարը: Եթե քաղվածքը տրամադրվում է մի քանի հաղորդագրությունների տեսքով, դրանցից առաջինում այս դաշտը պետք է հանդես գա 60F տեսքով, իսկ բոլոր հաջորդներում` 60M-ով:
Դաշտ 61: հաշվետվության տող
ֆորմատ: 6n1a15number4a16x[/34x]
- -
Այստեղ ներկայացվում են յուրաքանչյուր գործարքի մանրամասները:
Այս դաշտը մեկ հաղորդագրության մեջ կարող է հանդես գալ 20 անգամից ոչ ավելի:
Տես 1.3 «Դաշտերի նկարագրությունը»:
Դաշտ 62: վերջնական մնացորդ
ֆորմատ: 1a6n3a15number
- -
Այս դաշտը պարունակում է բոլոր գործառնությունների արդյունքում ստացված հաշվի մնացորդը: Եթե քաղվածքը տրամադրվում է մի քանի հաղորդագրությունների տեսքով, ապա դրանցից առաջինում և մյուսներում (բացի վերջինից) 62 դաշտը հանդես է գալիս M հայտանիշով: Վերջին հաղորդագրության մեջ 62 դաշտը հանդես է գալիս F հայտանիշով:
Դաշտ 64: վերջնական հասանելի մնացորդ
ֆորմատ: 6n3a15number
- -
Այս դաշտը ներկայացնում է հաճախորդին հասանելի գումարը: Այս դաշտի տվյալները կարող են տարբերվել 62 դաշտում նշված տվյալներից, օրինակ այն դեպքում, երբ հաշվին օվերդրաֆտ է տրամադրված կամ հաշիվը ունի չնվազող մնացորդ և այլն:
ՀՏ 951 ՀԱՇՎԻ ՎԻՃԱԿ
i
Հաղորդագրության այս տիպը ուղարկում է հաշիվ սպասարկող բանկը հաշվետիրոջը:
Օգտագործվում է հաշվի մասին ինֆորմացիայի փոխանցման համար արտացոլելով հաշվի վիճակը հարցման պահի դրությամբ:
«Հաշվի վիճակ» հաղորդագրությունը տրվում է միայն ի պատասխան «Հարցումային հաղորդագրություն» -ի կամ բանկերի միջև երկկողմ պայմանագրի համաձայն:
Ֆորմատների նկարագրությունը
.________________________________________________________________________.
| Պ/Օ | Դաշտի N | Դաշտի անվանումը | Ֆորմատ/տարբերակ|
|_______|__________|_________________________________|___________________|
| Պ | 20 | գործառնության համարը | 16x |
| Օ | 21 | հղում | 16x |
| Պ | 13 | ամսաթվի և ժամի ցուցիչ | 10n |
| | | | __ |
| Պ | 25 | հաշվի համար | 12n[4n] |
| | | | __ |
| Պ | 62M | վերջնական մնացորդը | 1a6n3a15number|
| | | | - - |
| Օ | 64 | վերջնական հասանելի մնացորդը | 6n3a15number|
| | | | - - |
.________________________________________________________________________.
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ 20, գործառնության համարը
ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 21: հղում
ֆորմատ : 16x
Այս դաշտում ներկայացվում է գործառնության հետ կապված հղումը: Եթե այս
հաղորդագրությունը տրվում է ՀՏ 920 «Հարցումային հաղորդագրություն»
հաղորդագրության արդյունքում, ապա այստեղ նշվում են ՀՏ 920-ի
«Գործառնության հղման համար» 20 դաշտի տվյալները:
Դաշտ 13: ամսաթվի և ժամի ցուցիչ
ֆորմատ: 10n
__
Այս դաշտում ֆիքսվում է ամսաթիվը և ժամը, որի դրությամբ տրամադրվում է
հաշվի վիճակը:
Դաշտ 25: հաշվի համար
ֆորմատ: 12n[4n]
__
Այս դաշտում նշվում է այն հաշվեհամարը, որի վերաբերյալ տրամադրվում է
հաղորդագրությունը:
Դաշտ 62M: վերջնական մնացորդ
ֆորմատ: 1a6n3a15number
- -
Այս դաշտը պարունակում է բոլոր գործառնությունների արդյունքում ստացված
հաշվի մնացորդը: Հանդես է գալիս միայն M-ով, քանի որ միջանկյալ (ոչ
վերջնական) տեղեկություն է հաշվի մասին:
Դաշտ 64: վերջնական հասանելի մնացորդ
ֆորմատ: 6n3a15number
- -
Այս դաշտը ներկայացնում է հաճախորդին հասանելի գումարը: Այս դաշտի
տվյալները կարող են տարբերվել 62 դաշտում նշված տվյալներից, օրինակ այն
դեպքում, երբ հաշվին օվերդրաֆտ է տրամադրված կամ հաշիվը ունի չնվազող
մնացորդ և այլն:
ՀՏ 952 ՎՃԱՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ
Այս հաղորդագրությունն ուղարկվում է վճարման մասնակից մի բանկից մյուսին:
Օգտագործվում է այն դեպքում, երբ որևէ պատճառով վճարումն անհնար է իրականացնել (օր, Կենտրոնական բանկի թղթակցային հաշվում գումարը բավարար չէ վճարումն իրականացնելու համար):
Ֆորմատների նկարագրությունը
._______________________________________________________________________.
| Պ/Օ | Դաշտի N | Դաշտի անվանումը | Ֆորմատ/տարբերակ |
|______|__________|_________________________________|___________________|
| Պ | 20 | գործառնության համարը | 16x |
| Պ | 21 | հղում | 16x |
| Պ | 72 | հաղորդագրությունը ուղարկողից | 6*35x |
| | | ստացողին ուղղված ինֆորմացիա | |
._______________________________________________________________________.
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ 20: գործառնության համարը
ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 21: հղում
ֆորմատ: 16x
Այս դաշտում ներկայացվում է մերժված հաղորդագրության 20 դաշտում նշված
հղման համարը:
Դաշտ 72: հաղորդագրությունը ուղարկողից ստացողին ուղղված ինֆորմացիա
ֆորմատ: 6*35x
Այս ֆորմատում դաշտը պարունակում է մերժման պատճառը: Հնարավոր է
հետևյալ կոդերի օգտագործումը`
._____________________________________________________________________.
| Կոդ | Կոդի բովանդակությունը |
|_____________|_______________________________________________________|
| //01// | Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է |
|_____________|_______________________________________________________|
| //02// | Ձեր նշած հաշիվը անվանը չի համապատասխանում |
|_____________|_______________________________________________________|
| //03// | Հաշիվը փակված է |
|_____________|_______________________________________________________|
| //04// | Հաշվում միջոց չկա |
|_____________|_______________________________________________________|
| //05// | Հաշիվը սառեցված է |
._____________________________________________________________________.
Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես «:» -ից հետո և հանդիսանում է առաջին տողի միակ ինֆորմացիան: Եթե կոդ չկա, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:
ՀՏ n95 ՀԱՐՑՈՒՄ ՃՇՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաղորդագրության այս տիպը ուղարկում է փոխանցման մեջ ընդգրկված մեկ բանկը մյուսին` վճարման ընթացքում առաջացած խնդիրները պարզելու նպատակով:
Այս հաղորդագրությունն անպայման ենթադրում է «Պատասխան» հաղորդագրություն:
n-ի փոխարեն դրվում է այն հաղորդագրության կատեգորիայի նիշը, որի հետ կապված է հարցումը: Օր. ՀՏ 100-ի հետ կապված հարցումը կունենա ՀՏ 195 տեսքը:
Հնարավոր է նաև հարցում ուղարկել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք համակարգի միջոցով չեն ստացվել: Այդ դեպքում n-ի փոխարեն լրացվում է այն կատեգորիայի նիշը, որը առավելագույնս կհամապատասխանի հարցվող հաղորդագրությանը:
Ֆորմատի նկարագրությունը
._______________________________________________________________________.
|Պ/Օ | Դաշտի N | Դաշտի անվանումը | Ֆորմատ/տարբերակ|
|____|_________|_______________________________________|________________|
| Պ | 20 | գործառնության համարը | 16x |
| Օ | 11a | սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և | R կամ S |
| | | տեսակը | |
| Օ | 21 | հղում | 16x |
| Պ | 75 | հարց | 6*35x |
| Օ | 77 | պարզաբանում | 20*35x |
._______________________________________________________________________.
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ 20: գործառնության համարը
ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 11a: սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը
ֆորմատ 6n/3n
- -
Այս դաշտում նշվում է այն հաղորդագրության ամսաթիվը և տեսակը, որի
վերաբերյալ տրվում է հարցումը:
R - ստացած հաղորդագրությունների համար
S - ուղարկած հաղորդագրությունների համար
Դաշտ 21: հղում
ֆորմատ: 16x
Այս դաշտում ներկայացվում է այն հաղորդագրության համարը, որի
վերաբերյալ արվում է հարցումը: Եթե հարցումը կապված է էլեկտրոնային
վճարումների համակարգի հաղորդագրության հետ, ապա այս դաշտում նշվում է
ելակետային հաղորդագրության դաշտ 20-ում նշված համարը:
Եթե հարցումը կապված չէ համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրության
հետ, ապա այս դաշտը պարունակում է այդ հաղորդագրության համապատասխան հղման
համարը:
Դաշտ 75: հարց
ֆորմատ 6*35x
Այս դաշտը պարունակում է բուն հարցումը:
Դաշտ 77: պարզաբանում
ֆորմատ:20*35x
Եթե 75 դաշտում հատկացված տարածությունը չի բավականացնում ամբողջ
հարցման ընդգրկման համար, ապա հարցումը կարող է շարունակվել այս դաշտում:
ՀՏ n96 ՊԱՏԱՍԽԱՆ
Հաղորդագրության այս տիպը ուղարկում է փոխանցման մեջ ընդգրկված մեկ բանկը մյուսին: Օգտագործվում է ինչպես «Հարցում ճշտման մասին» հաղորդագրությամբ, այնպես էլ համակարգի միջոցով չստացված հարցերին պատասխան ուղարկելու ժամանակ:
n-ի փոխարեն լրացվում է այն կատեգորիայի նիշը, որով ստացվել է հարցումը:
Ֆորմատի նկարագրությունը
._______________________________________________________________________.
| Պ/Օ | Դաշտի N | Դաշտի անվանումը | Ֆորմատ/տարբերակ |
|_____|___________|_______________________________|_____________________|
| Պ | 20 | գործառնության համարը | 16x |
| Օ | 11a | սկզբնական հաղորդագրության | R կամ S |
| | | ամսաթիվը և տեսակը | |
| Օ | 21 | հղում | 16x |
| Պ | 76 | պատասխան | 6*35x |
| Օ | 77 | պարզաբանում | 20*35x |
._______________________________________________________________________.
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ 20: գործառնության համարը
ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 11a: սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը
ֆորմատ: 6n/3n
- -
Այս դաշտում նշվում է սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը:
R - ստացած հաղորդագրությունների համար
S - ուղարկած հաղորդագրությունների համար
Դաշտ 21: հղում
ֆորմատ: 16x
Այս դաշտում ներկայացվում է այն հարցումային հաղորդագրության (ՀՏn95)
համարը, որին պատասխան է տրվում:
Դաշտ 76: պատասխան
ֆորմատ: 6*35x
Այս դաշտում տրվում է պահանջվող պատասխանը:
Դաշտ 77: պարզաբանում
ֆորմատ: 20*35x
Եթե 76 դաշտում հատկացված տարածությունը չի բավականացնում ամբողջ
պատասխանի ընդգրկման համար, ապա պատասխանը կարող է շարունակվել այս
դաշտում:
ՀՏ n99 ԱԶԱՏ ՖՈՐՄԱՏՈՎ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հաղորդագրության այս տեսակը օգտագործվում է բանկի կողմից այն դեպքում, երբ տվյալ ինֆորմացիան հնարավոր չէ ուղարկել որևէ այլ հաղորդագրությամբ կամ օգտագործողի հայեցողությամբ:
n-ի փոխարեն լրացվում է այն կատեգորիայի նիշը, որին առավելագույնս համապատասխանում է ուղարկվող ինֆորմացիան:
Ֆորմատի նկարագրությունը
._______________________________________________________________________.
| Պ/Օ | Դաշտի N| Դաշտի անվանումը | Ֆորմատ/տարբերակ |
|______|________|_________________________________|_____________________|
| Պ | 20 | գործառնության համարը | 16x |
| Օ | 21 | հղում | 16x |
| Պ | 79 | նկարագրություն | 35*50x |
._______________________________________________________________________.
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Դաշտերի նկարագրությունը
Դաշտ 20: գործառնության համարը
ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 21: հղում
ֆորմատ: 16x
Այս դաշտում ներկայացվում է այն հաղորդագրության համարը, որի
վերաբերյալ փոխանցվում է ինֆորմացիան:
Դաշտ 79: նկարագրություն
ֆորմատ: 35*50x
Այս դաշտում կարող է ներկայացվել ցանկացած տեսակի բանկային ինֆորմացիա`
ուղղված ինչպես վճարողից ստացողին, այնպես էլ հաղորդագրությունը
ուղարկողից ստացողին:
Այս դաշտի համար լրացման կանոններ չկան, բացի տողերի քանակի և նրանց
երկարության սահմանափակումից:
ՀՏ 000 ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ՖԱՅԼԻ ՄԱՍԻՆ
Այս հաղորդագրությունը BANKMAIL-ը ուղարկում է բանկի ծրագրային համակարգին, որով տեղեկացնում է, թե մինչև այդ բանկի ծրագրային համակարգից ուղարկած ֆայլը հաջող է անցել ստուգումը, թե ոչ: Այս հաղորդագրության կառուցվածքը տարբերվում է մինչ այն նկարագրած հաղորդագրություններից և ունի հետևյալ տեսքը`
{000IM000045.bma300496124507IM000047.bma}, որտեղ
._______________________________________________________________________.
| Հաղորդա- | Այն ֆայլի անվանումը,|Անդորրագրի տրամա- |Սխալի|Սպասվող ֆայլի|
| գրության | որին անդորրագիր է |դրման ամսաթիվը և |կոդը | անվանումը |
| տիպը | տրամադրվում | ժամը | 2n | 12x |
| 3n | 12x | 10n | | |
| | |__________________| | |
| | | 6n | 4n | | |
|__________|_____________________|_________|________|_____|_____________|
| 000 | IM000045.bma | 300496 |1245 | 07 | IM000047.bma|
._______________________________________________________________________.
Այս անդորրագիրը հանդես է գալիս առանց վերնագրի: Հաղորդագրությունը սկսվում է { նիշով և վերջանում է } նիշով, տվյալները նրանում լրացվում են առանց բացարկների:
Ստուգման ընթացքում բացահայտված հնարավոր սխալների ցուցակը և նրանց կոդերը բերված են աղյուսակում: Ի տարբերություն մյուս ֆորմատների, այստեղ սխալի կոդերը // նիշերով չեն անջատվում:
._______________________________________________________________________.
| Կոդ | Կոդի բովանդակությունը | Կարգավիճակը |
|_____|_________________________________________|_______________________|
| 06 | հաղորդագրությունն ընդունված է | ԸՆԴՈՒՆՎԱԾ Է |
|_____|_________________________________________|_______________________|
| 07 | համարակալման սխալ ֆայլի անվան մեջ | |
| 08 | պաշտպանության սխալ | |
| 09 | սխալ` ֆայլի ընթերցման ժամանակ | ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ |
| 10 | անհայտ հաղորդագրության տեսակ | |
| 11 | սխալ` վերնագրում | |
| 12 | սխալ` ունիկալ համարում | |
| 13 | սխալ` հաղորդագրությունում | |
._______________________________________________________________________.
ՀՏ 010 ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս հաղորդագրությունը կարող է ուղարկել BANKMAIL-ի ադմինիստրատորը այլ օղակի ադմինիստրատորին: Նախատեսված է ցանկացած տիպի ինֆորմացիայի փոխանակման համար առանց որևէ սահմանափակման, բացի տողերի քանակից և նրանց երկարությունից: Հաղորդագրությունն ունի ստանդարտ վերնագիր և վերջաբան (տես մաս 3): Վերնագրից հետո, հաջորդ տողից սկսած, առանց դաշտի կոդ նշելու անմիջապես գալիս է հաղորդագրության տեքստը: Հաղորդագրությունը չպետք է գերազանցի հատկացված չափը` 35*50x:
3. ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Յուրաքանչյուր հաղորդագրություն (բացի ՀՏ000-ից) բաղկացած է 3 մասից`
1. վերնագիր
2. տեքստ
3. վերջաբան
Հաղորդագրության տեքստը և վերնագիրը, բացառությամբ ամսաթվի, ժամի և ունիկալ համարի, լրացվում է օգտագործողի կողմից:
Հաղորդագրության վերնագրում ներկայացվում են`
1. հաղորդագրության տիպի կոդը 3n
-
2. հաղորդագրությունը ուղարկող բանկի կոդը 5n
-
3. հաղորդագրությունը ստացող բանկի կոդը 5n
-
4. հաղորդագրության ունիկալ համարը 16n
__
5. հաղորդագրության ուղարկման ամսաթիվը 6n (օր, ամիս, տարի)
-
6. հաղորդագրության ուղարկման ժամը 6n (ժամ,րոպե,վայրկյան)
Օրինակ`
._______________________________________________________________________.
|Հաղորդա- |Հաղորդա- |Հաղորդա- | Հաղորդագրության ունիկալ|Հաղոր- |Հաղոր- |
|գրության |գրություն |գրություն| համարը |դագրու-|դագրու-|
| կոդ |ուղարկողի | ստացողի | |թյան |թյան |
| | կոդ | կոդ | 16n |ուղարկ-|ուղարկ-|
| | | | |ման ամ-|ման |
| | | |________________________|սաթիվը | ժամը |
| | | |վճարողի| ամսա-|հերթական | | |
| | | |բանկի | թիվ | համար | | |
| | | |կոդ | | | | |
| 3n | 5n | 5n | 5n | 6n | 5n | 6n | 6n |
| - | - | - | - | - | - | - | - |
|_________|__________|_________|_______|______|_________|_______|_______|
| 100 | 14200 | 10300 |14205 |110396|00258 |110396 | 135020|
._______________________________________________________________________.
Հաղորդագրության տիպի կոդը հաղորդագրության տիպի եռանիշ թվային նշանակումն է, այսինքն «Վճարման հանձնարարագիր»` 100, «Հարցումային հաղորդագրություն»` 920 և այլն:
Հաղորդագրության 16 նիշանի ունիկալ համարում նշվում են`
5n` վճարող բանկի կոդը, 6n` հաղորդագրության ուղարկման ամսաթիվը և 5n`
- - -
համակարգի կողմից տրամադրված հերթական համարը, ընդ որում, եթե համարը հնգանիշ չէ, ապա սկզբից լրացվում է 0-ներով: Այս համարը պետք է անփոփոխ մնա վճարողի բանկից վճարման հասցեատիրոջ բանկը ընկած հաղորդագրության ամբողջ ճանապարհի ընթացքում: Վերնագիրը լրացվում է մի տողով, և տվյալների միջև ազատ դաշտ չի թողնվում:
Հաղորդագրությունը սկսվում է { նիշով և վերջանում է } նիշով: Սկզբի { նիշից հետո առանց ազատ տեղ թողնելու լրացվում է վերնագիրը, որն ավարտվում է ASCII «Վօզվրատ Կարետկի - Պերեվոդ ստրոկի»<_. նիշով: Հաղորդագրության վերջին նիշից հետո դրվում է <_. հետո } նիշը և <_.:
Բուն հաղորդագրությունը կազմվում է դաշտերից: Դաշտը պետք է լրացվի` խստորեն պահպանելով տվյալ դաշտի լրացման կանոնները և ֆորմատները: Հաղորդագրության տեքստային մասը ներկայացվում է :»Դաշտի կոդ»: «Դաշտի պարունակություն» զույգերի ամբողջությամբ: Յուրաքանչյուր նոր դաշտ սկսվում է դաշտի կոդով, որը առջևից և հետևից վերցված է երկու կետերի մեջ օր. :20:: Դաշտի կոդին հաջորդող երկու կետից հետո առանց ազատ տեղ թողնելու լրացվում է դաշտի համապատասխան ինֆորմացիան: Յուրաքանչյուր տող ավարտվում է ASCII <_., և երկու կետի փոխարեն դրվում է } նիշը ու նորից` <_.: Քանի որ <_. և երկու կետը ծառայողական նիշեր են, նրանք չեն կարող դաշտի ինֆորմացիայի առաջին նիշ հանդիսանալ (մինչդեռ դաշտի ներսում նրանք կարող են հանդես գալ):
Օրինակ`
{10014200103001420511039600258110396135020 <_.
:20:456935 <_.
:32A:100196AMD2000000,10 <_.
:50A:142053216547 <_.
«Զանգեզուր» ՍՊԸ <_.
Գ. Նժդեհի 1 <_.
Գորիս <_.
:59:121124321678 <_.
«ԵրԱԶ» ԲԸ <_.
Ֆուրմանով 2 <_.
Երևան 375010 <_.
:70A: Համաձայն 251295-ի No 12/953 պայմանագիր <_.