Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...

 

 

040.0031.100397

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«10» մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 1996 թ. թիվ 31

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածքում սողանքային երևույթների հետևանքների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ողջաբերդ գյուղի տարածքում սողանքային երևույթների հետևանքների և բնակչության տեղափոխման հարցերի կարգավորման նպատակով ստեղծել հանձնաժողով ու հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հանձնաժողովին` քննարկել և 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների փոխհատուցման, ինչպես նաև շենքերի, շինությունների և հողամասերի հետագա օգտագործման վերաբերյալ.

բ) քանդման ենթակա առավել վթարային շենքերից և շինություններից բնակիչների հրատապ վերաբնակեցման վերաբերյալ.

գ) նոր բնակավայրի տեղաբաշխման և շինարարություն սկսելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 15-օրյա ժամկետում ավարտել շենքերի և շինությունների գույքագրման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հրատապ քանդման ենթակա տների արժեքների փոխհատուցման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` գնահատված տների արժեքների փոխհատուցման ակտերը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 10-Ի ԹԻՎ 31 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Մովսիսյան           - ՀՀ գյուղատնտեսության նախարար

                             (հանձնաժողովի նախագահ)

    Ս. Կարապետյան          - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Ս. Կոտոլիկյան          - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Ա. Գևորգյան            - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

    Կ. Հակոբյան            - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Ռ. Քրմոյան             - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ

    Խ. Կիրակոսյան          - ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության

                             պետ - նախարարի տեղակալ

    Հ.  Հովհաննիսյան        - Կոտայքի մարզպետ                  

    Ն.  Մելքումյան          - Ողջաբերդ գյուղի համայնքի ղեկավար

    Ա.  Աթաբեկյան           - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                              կապիտալ շինարարության վարչության պետ

                              (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.1997
N 31
Որոշում