041.0074.060397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 1997 թվականի թիվ 74
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության առաջարկությունը և Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Հայաստանի ռադիոընկերություն» պետական ձեռնարկության կիսակառույց շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շինության հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման - ընդունման աշխատանքները:
3. Երևանի քաղաքապետարանին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը նշված շինությանը հարող տարածքից սահմանված կարգով հատկացնել 2.5 հեկտար` ճշտելով դրա սահմանները: