041.0083.070397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 մարտի 1997 թվականի թիվ 83
 
1997 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
 
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1997 թվականի փետրվարի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 45971295 դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական, մարզային (Երևանի քաղաքային), համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1, 2, 3 և 4 հավելվածների:
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՄԱՐՏԻ 7-Ի ԹԻՎ 83
ՈՐՈՇՄԱՆ
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
------------------------------------------------------------------------
 ը/կ               Ծախսերի անվանումը                     Գումարը (դրամ)
------------------------------------------------------------------------
  1. Աշխատանքի վարձատրման ֆոնդ                             140000
              այդ թվում`
     ա) վճարումներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական     80000
ընտրական հանձնաժողովի ժամանակավոր աշխատողներին
(5 մարդ * 8000 դրամ * 2 ամիս)
     բ) վճարումներ պայմանագրային հիմունքներով               60000
աշխատանքի հրավիրված մասնագետներին և
խորհրդատուներին
  2. Աշխատավարձի վրաեկ                                      50400
  3. Հրատարակչական-խմբագրական գործունեության              7000000  
ծախսեր
  4. Տպագրության համար անհրաժեշտ թղթի ձեռքբերման         10000000 
ծախսեր
  5. Տրանսպորտային ծախսեր                                 5000000
  6. Քարոզչական աշխատանքների կազմակերպման համար           5000000
  7. Հեռախոս - փոստ - հեռագիր                              500000
  8. Գործուղման ծախսեր                                     200000
  9. Համակարգիչների շահագործման ծախսեր                     109600
 
                  Ընդամենը                               28000000
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՄԱՐՏԻ 7-Ի ԹԻՎ 83
ՈՐՈՇՄԱՆ
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
------------------------------------------------------------------------
 ը/կ               Ծախսերի անվանումը                     Գումարը (դրամ)
------------------------------------------------------------------------
  1. Վճարումներ պայմանագրային հիմունքներով                  32000
աշխատանքի հրավիրված մասնագետներին
(2 մարդ * 8000 դրամ * 2 ամիս)
  2. Հրատարակչական-խմբագրական գործունեության                35000  
ծախսեր
  3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման համար             35000
  4. Տրանսպորտային ծախսեր                                   11000
  5. Հեռախոս - փոստ - հեռագիր                                7000
  6. Գործուղման ծախսեր                                      10000
  7. Գրասենյակային ծախսեր                                   10000
 
                  Ընդամենը                                 140000
 
       11 մարզային ընտրական հանձնաժողովների ծախսերը       1540000
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՄԱՐՏԻ 7-Ի ԹԻՎ 83
ՈՐՈՇՄԱՆ
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
------------------------------------------------------------------------
 ը/կ               Ծախսերի անվանումը                     Գումարը (դրամ)
------------------------------------------------------------------------
  1. Համայնքային ընտրական հանձնաժողովի                      16000
նախագահի և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ * 8000 դրամ * 1 ամիս)
  2. Հրատարակչական ծախսեր                                    7000  
  3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման համար              7000
  4. Տրանսպորտային ծախսեր                                    5000
  5. Հեռախոս - փոստ - հեռագիր                                3000
  6. Գործուղման ծախսեր                                       9000
  7. Գրասենյակային ծախսեր                                    3000
 
                  Ընդամենը                                  50000
 
242 համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերը  12100000
 
      Ընտրողների ցուցակների մեքենագրում                    701295
(140259 ընտրող * 5 դրամ)
 
                  Ընդամենը                               12801295
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՄԱՐՏԻ 7-Ի ԹԻՎ 83
ՈՐՈՇՄԱՆ
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
------------------------------------------------------------------------
 ը/կ               Ծախսերի անվանումը                     Գումարը (դրամ)
------------------------------------------------------------------------
  1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի                       4000
նախագահի և քարտուղարի աշխատավարձ
  2. Տրանսպորտային ծախսեր                                    5000
  3. Հեռախոս - փոստ - հեռագիր                                1000
  4. Գրասենյակային ծախսեր                                    1000
 
                  Ընդամենը                                  15000
 
      242 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերը    3630000