041.0092.070397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 1997 թվականի թիվ 92
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ տնտեսական դատարան գործուղված դատավորի համար երեք սենյականոց բնակարան ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 50000 (հիսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար 1997 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել նշված բնակարանի ձեռքբերումը և իր հաշվեկշռի վրա մուտքագրումը: