Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵ ...

 

 

040.0035.100397

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«10» մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 1997 թ. թիվ 35

 

i

«ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՔՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՄՈՐԱՆԴՈՒՄԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՀԱՍՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Հաշվի առնելով 1996 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված «Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ցորենի առաքման արտակարգ օգնության իրականացման վերաբերյալ» համաձայնության մեմորանդումում 1996 թվականի նոյեմբերի 15-ին կատարված լրացումները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ցորենի առաքման արտակարգ օգնության իրականացման վերաբերյալ» համաձայնության մեմորանդումին (այսուհետև` մեմորանդում) համապատասխան հանրապետությունում ստացված 16128.65 տոննա պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից ստացվող հասույթի տնօրինման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ մեմորանդումին համապատասխան հանրապետությունում ստացված պարենային ցորենը հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության Երևանի, Բաղրամյանի, Սևանի, Գյումրիի և «Երևանի համակցված կերերի գործարան» դուստր ձեռնարկություններին` այն վերամշակելու և արտադրված ալյուրը հացաթխման նպատակով օգտագործելու համար:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեմորանդումին համապատասխան հանրապետությունում ստացված պարենային ցորենը նախարարության կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկություններում մուտքագրել մեկ տոննա պարենային ցորենը 217 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով` մուտքագրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեմորանդումին համապատասխան հանրապետությունում ստացված պարենային ցորենի իրացումից գոյացող դրամական միջոցների հավաքագրման և հետագա օգտագործման նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել առանձին` շահութատոկոսով դրամային և դոլարային հաշիվներ և դրանց բանկային ռեկվիզիտները հայտնել Հայաստանի Հանրապետության նախարարությանը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի

ԹԻՎ 35 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

«ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՔՄԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՄՈՐԱՆԴՈՒՄԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՀԱՍՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է 1996 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված «Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ցորենի առաքման արտակարգ օգնության իրականացման վերաբերյալ» համաձայնության մեմորանդումում 1996 թվականի նոյեմբերի 15-ին կատարված լրացումներին համապատասխան հանրապետությունում ստացված 16128.65 տոննա պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից ստացվող հասույթի տնօրինման կարգը:

2. Մեմորանդումին համապատասխան հանրապետությունում ստացված պարենային ցորենը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և այն սույն կարգին համապատասխան օգտագործման է հանձնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության Երևանի, Բաղրամյանի, Սևանի, Գյումրիի և «Երևանի համակցված կերերի գործարան» դուստր ձեռնարկություններին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկությունները պարենային ցորենի վերամշակումից ստացված ալյուրի և թեփի իրացումից գոյացող գումարները (մեկ տոննա ցորենի դիմաց` 217 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` փոխանակման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքին համապատասխան), իրացմանը հաջորդող երեք բանկային օրվա ընթացքում, մինչև 1997 թվականի մարտի 11-ը փոխանցում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բացած տարանցիկ` շահութատոկոսով դրամային հաշվին (այսուհետև` թիվ 1 հաշիվ):

4. Թիվ 1 հաշվին նշված գումարների փոխանցումն ուշացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկությունները յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում տույժ` ժամկետանց գումարի 0.25 տոկոսի չափով:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թիվ 1 հաշվում առնվազն 3,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ կուտակվելուց հետո 30 օրվա ընթացքում այդ գումարը փոխարկվում է ԱՄՆ-ի դոլարի և ավանդավորվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բացած առանձին` շահութատոկոսով դոլարային հաշվում (այսուհետև` թիվ 2 հաշիվ):

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ապահովում է ներքին ֆինանսական գնահատման իրականացումը, որով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը որոշում են դոլարային հաշվից ֆինանսական միջոցների օգտագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի ծավալը, բնույթը և ներկայացնելու ժամկետները: Ներքին ֆինանսական գնահատման ավարտից հետո 15 օրվա ընթացքում նշված նախարարությունները կարող են վերանայել թիվ 2 հաշվից միջոցների օգտագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի տեսակները և ցանկը:

7. Թիվ 2 հաշվում կուտակված գումարները ներքին ֆինանսական գնահատման ավարտից հետո օգտագործվում են պարենային ցորենի լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերման կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համատեղ որոշված այլ նպատակներով:

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության հետ կնքում է այդ միջոցները սահմանված չափերով վարկի ձևով դրանց հատկացնելու վերաբերյալ վարկային պայմանագրեր:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պարենային ցորենի լրացուցիչ խմբաքանակի վաճառքից գոյացած միջոցներն ամբողջությամբ մինչև 1997 թվականի ապրիլի 25-ը ավանդավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բացած առանձին շահութատոկոսով տարանցիկ դրամային հաշվում (այսուհետև` թիվ 3 հաշիվ):

9. Թիվ 2 հաշվի գումարների լրիվ սպառումից և թիվ 3 հաշվում պարենային ցորենի լրացուցիչ խմբաքանակի վաճառքից գոյացած միջոցների կուտակումից հետո այդ հաշվում եղած ամբողջ մնացորդը մինչև 1997 թվականի մայիսի 5-ը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որից հետո սույն կարգով նախատեսված բոլոր հաշիվները փակվում են:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատասխանատու է սույն կարգով նախատեսված հաշիվների, դրանցում կատարվող ավանդավորումների, հաշիվներից վճարումների, մատյանների, գրառումների և այլ փաստաթղթերի պատրաստման ու վարման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը ֆինանսական հաշվետվությունների տրամադրման համար:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատրաստում է սույն կարգով նախատեսված հաշիվների հաշվետվություններ` այդ հաշիվներում առաջին ավանդավորումից հետո 10 օրվա ընթացքում և այնուհետև` յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ:

Թիվ 1 հաշվի հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ ավանդավորման բոլոր ամսաթվերի, ավանդների աղբյուրների (ձեռնարկության անվանումը, այն սպասարկող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անվանումը և հաշվի համարը), ավանդավորման գումարի, ավանդավորումից գոյացած շահութատոկոսի և տոկոսադրույքի վերաբերյալ:

Թիվ 2 հաշվի հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ ավանդավորման բոլոր ամսաթվերի, դրամն ԱՄՆ-ի դոլարի փոխարկման և դոլարային հաշվում ավանդավորման օրվա փոխարժեքի, ավանդավորումից գոյացած շահութատոկոսի ու տոկոսադրույքի վերաբերյալ:

Թիվ 3 հաշվի հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ ավանդավորման բոլոր ամսաթվերի, ավանդների աղբյուրների (Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկությունների, դրանք սպասարկող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անվանումը և հաշվի համարը), ավանդավորման գումարի, ավանդավորումից գոյացած շահութատոկոսի և տոկոսադրույքի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատրաստում է նաև թիվ 3 հաշվից ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություն, որում պարունակվում են տեղեկություններ հաշվից գումարի հանման ամսաթվի, դրա չափի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի չափի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ավանդավորման ամսաթվի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվի համարի վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը տեղեկություններ է հաղորդում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում սույն կարգով նախատեսվող հաշիվների համարների վերաբերյալ, հանձնարարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանն ամենամսյա հաշվետվություններ տրամադրել այդ հաշիվների սկզբնական և վերջնական հաշվեկշիռների ու դրանցում առկա միջոցների շարժի վերաբերյալ:

13. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը փոխանցման կետում մեմորանդումին համապատասխան ստացված պարենային ցորենի բեռնաթափումից հետո 15 օրվա ընթացքում և այնուհետև` յուրաքանչյուր 30 օրը մեկ անգամ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կովկասյան գրասենյակ է ներկայացնում հաշվետվություն պարենային ցորենի շարժի վերաբերյալ:

Հաշվետվությունը պարունակում է տեղեկություններ փոխանցման կետում ստացված պարենային ցորենի յուրաքանչյուր խմբաքանակի կշռի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության նշված դուստր ձեռնարկություններին բաշխված պարենային ցորենի կշռի, այդ ձեռնարկությունների գտնվելու վայրի, յուրաքանչյուր ձեռնարկությանը հատկացված պարենային ցորենի կշռի, դրա վաճառքից գոյացած գումարի մեծության (դրամով և ԱՄՆ-ի դոլարի համարժեքով), պարենային ցորենից արտադրված ալյուրի կշռի, հաշվետու ժամանակաշրջանի վերջում պահեստում առկա պարենային ցորենի կշռի և փչացած կամ ոչ պիտանի համարված պարենային ցորենի կշռի, ինչպես նաև վաճառված ալյուրի քանակի վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.1997
N 35
Որոշում