Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

050.0052.210297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 1997թ. թիվ 52

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «թ» ենթակետի և 52-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային գործառնությունների վարչության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին» տեղեկատվությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին` 3-օրյա ժամկետում վերոհիշյալ տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լրատվական կենտրոնին` 5-օրյա ժամկետում նշված տեղեկատվությունը հրապարակել մամուլում:

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ (1996 Թ. ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿ)

 

I. Եռամսյակի սկիզբ

 

1. Համախառն արտաքին ակտիվներ (ՀԱԱ) - 107,193,012.33 USD

որից`

    բանկային ոսկի                  -  11,680,421.00 USD (952,930.09 գրամ)

    ներդրված միջոցներ              - 103,233,002.38 USD                  

2. Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ)     -  14,615,571.82 USD

3. Համախառն արտաքին

   պարտավորություններ (ՀԱՊ)        -  92,577,440.51 USD

 

II. Եռամսյակի ընթացքում

 

1. Ընդամենը մուտքեր                -  95,857,586.05 USD

   բանկային ոսկի                   -  10,910,691.03 USD (952,930.09 գրամ)

2. Ընդամենը ելքեր                  -  34,289,621.56 USD

 

III. Եռամսյակի վերջ

 

1. Համախառն արտաքին ակտիվներ (ՀԱԱ)- 168,760,976.82 USD

որից`

    բանկային ոսկի                 -  12,824,740.00 USD (1,069,735.18 գրամ)

    ներդրված միջոցներ             - 154,993,568.22 USD                  

2. Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ)    -  47,404,580.96 USD

3. Համախառն արտաքին

   պարտավորություններ (ՀԱՊ)       - 121,356,395.85 USD

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
21.02.1997
N 52
Որոշում