110.0311.251196
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հ Ր Ա Մ Ա Ն
«25» 11. 1996 Թ. ԹԻՎ 311-Մ
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«ՀՀ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգ» - ի ներդրման նպատակով
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական բուհերի
պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգ» - ը:
2. Սույն կանոնակարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
___________________ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
«12» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
1. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՏԱՐԻՖԱՎՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը ընդգրկում է հետևյալ տարակարգերը` դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր:
Տարակարգերի ուսումնական, մեթոդական և գիտական բեռնվածությունն ունի ներքոհիշյալ բովանդակությունը:
ԴԱՍԱԽՈՍ. Աշխատանքների բնութագիրը.
- գործնական և լաբորատոր պարապմունքների, ուսումնական սեմինարների
անցկացում.
- հանրակրթական առարկաների դասավանդում,
- մասնագիտական առարկաներից հաշվեգրաֆիկական, կուրսային աշխատանքների և
նախագծերի ղեկավարում:
ԱՍԻՍՏԵՆՏ. Աշխատանքների բնութագիրը.
- դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների վարում
/հիմնականում բակալավրատում/,
- ուսանողների կանոնավոր խորհրդատվությունների անցկացում,
- բակալավրատի շրջանավարտների ավարտական աշխատանքների ղեկավարում,
- մասնակցություն ուսումնական ստորաբաժանման ուսումնամեթոդական և
գիտահետազոտական աշխատանքներին:
ԴՈՑԵՆՏ. Աշխատանքների բնութագիրը.
- դասախոսությունների վարում /հիմնականում բակալավրատում, ինչպես նաև
մագիստրատուրայում և ասպիրանտուրայում/,
- գիտամեթոդական սեմինարների անցկացում,
- ասպիրանտների և մասնագետների ատենախոսությունների ղեկավարում,
- թենկածուական ատենախոսության պաշտպանությունից հետո գիտական և
ուսումնամեթոդական աշխատանքների հրատարակում,
- հետազոտական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
- զեկուցումներ հանրապետական գիտաժողովներում,
- մասնակցություն ներբուհական ծրագրային, մեթոդական և մշտական
հանձնախմբերի, խորհուրդների, որակավորման և գիտական աստիճաններ
շնորհող մարմինների, փորձագիտական և խորհրդատվական հանձնախմբերի
աշխատանքներին:
ՊՐՈՖԵՍՈՐ. Աշխատանքների բնութագիրը.
- դասախոսությունների վարում / հիմնականում մագիստրատուրայում և
ասպիրանտուրայում/,
- գիտամեթոդական սեմինարների անցկացում, ասպիրանտների և մագիստրանտների
ատենախոսությունների ղեկավարում,
- մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերով նախատեսված նոր
մասնագիտությունների, դասընթացների հիմնում և կազմակերպում,
- ատենախոսության /թեկնածուական, դոկտորական/ պաշտպանությունից հետո
գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների, մասնավորապես, գիտական
մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հրատարակում,
- զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում,
- ամբիոնում հետազոտական ծրագրի, խմբի, լաբորատորիայի հիմնում և
ղեկավարում,
- մասնակցություն բուհական և արտասահմանյան գիտակազմակերպական,
գիտամեթոդական, փորձագիտական, ինչպես նաև գիտական աստիճաններ շնորհող
խորհուրդների, հանձնախմբերի, հանրապետական և միջազգային
գիտատեխնիկական միությունների, ընկերակցությունների և այլ մարմինների
աշխատանքներին,
- խորհրդատվական գործունեություն,
- գիտության տվյալ բնագավառում ստացած արդյունքների բավարար ճանաչում
հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
Բացի վերը նշված տարակարգերից, բուհերում գործում են նաև մանկավարժական այլ ՏԱՐԱԿԱՐԳԵՐ` խորհրդատու պրոֆեսոր, հրավիրված պրոֆեսոր /դոցենտ, ասիստենտ/, ուսումնական ասիստենտ, որոնց տեղակալումը բուհի ռեկտորի իրավասությունն է:
2. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՆՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻՆ
Սույն կանոնակարգի 1 բաժնում նշված պրոֆեսորադասախոսական կազմի` տարակարգերին անցման /նշանակման և առաջքաշման/ որակական չափանիշներն են`
- որակավորումը, գիտական աստիճանը,
- մանկավարժական աշխատանքի ստաժը, տարիքը,
- ուսումնական, հետազոտական, մեթոդական-կազմակերպչական գործունեության
արդյունքը,
- ուսանողների կողմից դասախոսի աշխատանքի որակի գնահատականը:
ՊՐՈՖԵՍՈՐԻ տարակարգի կարող են հավակնել.
- թափուր տեղերի տեղակալման կարգով` պրոֆեսորի գիտական կոչում ունեցող
անձինք, որոնք որպես կանոն, ունեն գիտությունների դոկտորի գիտական
աստիճան,
- առաջքաշման կարգով` դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, որոնք
ունեն գիտությունների դոկտորի գիտական աստիճան և իրականացնում են
պրոֆեսորի պաշտոնին համապատասխանող գիտամանկավարժական գործունեություն:
Անցումն իրականացվում է 9 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժի
առկայության դեպքում, որից ոչ պակաս, քան 5 տարին դոցենտի տարակարգում:
ԴՈՑԵՆՏԻ տարակարգի կարող են հավակնել.
- թափուր տեղերի տեղակալման կարգով` դոցենտի գիտական կոչում ունեցող և
համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք,
- առաջքաշման կարգով` դասախոսի և ասիստենտի պաշտոն զբաղեցնող անձինք,
որոնք գիտությունների թեկնածու են, և որոնց գիտամանկավարժական
գործունեությունը համապատասխանում է դոցենտի տարակարգին ներկայացվող
չափանիշներին:
Անցումն իրականացվում է ոչ պակաս, քան 4 տարվա գիտամանկավարժական
աշխատանքի ստաժի առկայության դեպքում:
ԱՍԻՍՏԵՆՏԻ տարակարգի կարող են հավակնել.
- թափուր տեղերի տեղակալման կարգով` ասիստենտի պաշտոն զբաղեցնող անձինք,
որոնք գիտությունների թեկնածու են,
- առաջքաշման կարգով` ուսումնական ասիստենտի կամ դասախոսի պաշտոն
զբաղեցնող անձինք, որոնք ավարտել են ասպիրանտուրան և պատրաստվում են
թեկնածուական ատենախոսության պաշտպանության:
ԴԱՍԱԽՈՍԻ տարակարգի կարող են հավակնել.
- թափուր տեղերի տեղակալման կարգով` անձինք, որոնք ունեն մագիստրոսին
համարժեք որակավորում, սակայն չունեն գիտական աստիճան, բացառությամբ`
«ֆիզկուլտուրա» և «բուժպատրաստություն» մասնագիտությունների,
- առաջքաշման կարգով` ուսումնական ասիստենտի պաշտոն զբաղեցնող անձինք:
Արվեստի և ֆիզիկական կուլտուրայի բուհերում և մանկավարժական բուհերի արվեստների ֆակուլտետներում պրոֆեսորի, դոցենտի, ասիստենտի և դասախոսի պաշտոնները զբաղեցնելու համար, մյուս բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում, գիտական աստիճանի առկայությունը պարտադիր պայման չէ: Առաջնայինը հավակնորդի ստեղծագործական ավանդն է արվեստի, սպորտի տվյալ ճյուղի զարգացման գործում, նրա ստեղծագործական գործունեության լայն ճանաչումը հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև տված շրջանավարտների ստեղծագործական մակարդակը:
Պրոֆեսորադասախոսական պաշտոնատեղեր զբաղեցնելու տարիքային սահմանափակումը սահմանված է օրենսդրությամբ:
2.1. ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Պրոֆեսորադասախոսական կազմի տարակարգերի անցման գործընթացում նախատեսված են հետևյալ բացառիկ դեպքերը.
- ԴՈՑԵՆՏԻ տարակարգի կարող են անցնել.
- բուհում երկարամյա արդյունավետ ուսումնագիտական գործունեություն իրականացրած դասախոսները /ավագ դասախոսները/, որոնք չունեն գիտական աստիճան և դոցենտի կոչում, բայց որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է դոցենտին ներկայացվող որակական չափանիշներին,
- առանց մանկավարժական ստաժի սահմանափակման` բուհ հիմնական աշխատանքի հրավիրվող առաջատար մասնագետները, որոնք ունեն գիտական աստիճան և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է դոցենտին ներկայացվող որակական չափանիշներին:
- ՊՐՈՖԵՍՈՐԻ տարակարգի կարող են անցնել.
- բուհում երկարամյա արդյունավետ ուսումնագիտական գործունեություն իրականացրած անձինք, ինչպես նաև համատեղության կարգով աշխատած և բուհ հիմնական աշխատանքի հրավիրվող առաջատար մասնագետները, որոնք ունեն թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում, և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է պրոֆեսորին ներկայացվող որակական չափանիշներին,
- առանց մանկավարժական ստաժի սահմանափակման` բուհ հիմնական աշխատանքի հրավիրվող առաջատար մասնագետները, որոնք ունեն դոկտորի գիտական աստիճան և դոցենտի կոչում և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է պրոֆեսորին ներկայացվող որակական չափանիշներին:
3. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
Բուհ-ում սահմանվում է պրոֆեսորադասախոսական կազմի համալրման պայմանագրային եղանակ, որին նախորդում է թեկնածուների ընտրման մրցութային կարգը:
Պայմանագիրը կնքվում է գրավոր, 2 օրինակից, համաձայն հավելված 1-ի, ստորագրվում է և պահվում պայմանագիր կնքող կողմերից յուրաքանչյուրի մոտ:
Պայմանագրի բովանդակությունը, ձևը և մրցույթի անցկացման կարգը կցվում են /Հավելվածներ 1, 2, 3/:
Սույն կանոնակարգը ընդունվում է ՀՀ վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ» 5 կետի խ/ ենթակետի հիման վրա:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ
ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
«____» ________________199 Թ. Քաղ. ԵՐԵՎԱՆ
___________________________________________________ ի դեմս ռեկտորի
/ բուհի անվանումը/
/պրեզիդենտի/ _________________________________ /այսուհետև` ԳՈՐԾԱՏՈՒ/ մի
/անուն, հայրանուն, ազգանուն/
կողմից և քաղ. _______________________________ /այսուհետև` ՄԱՍՆԱԳԵՏ/
/անուն, հայրանուն, ազգանուն/ մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Գործատուն նշանակում է քաղ. _______________________________________
որպես __________________________________________________________________ համաձայն բուհի օրենսդրության, պրոֆեսորադասախոսական կազմի հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու կարգի /այսուհետև` ԿԱՐԳ/ և ՀՀ գործող աշխատանքային օրենսդրության` սույն պայմանագրի գործողության սահմաններում:
2. Սույն պայմանագիրը կարգավորում է աշխատանքային և այլ հարաբերությունները Գործատուի և Մասնագետի միջև:
3. Մասնագետը աշխատանքները սույն պայմանագրով իրականացնում է __________ դրույքով: Մասնագետի համար սահմանվում է փորձաշրջան ____________ ամսով:
4. Մասնագետին հանձնարարվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
._______________________________________________________________________.
|Թիվ Գործունեության Աշխատանքի տեսակները, Ժամկետը Հաշվետվության |
| ձևերը ձևերը և ծավալը ձևը |
|_______________________________________________________________________|
| 1. Ուսումնական |
|_______________________________________________________________________|
| 2. Հետազոտական |
|_______________________________________________________________________|
| 3. Մեթոդական - |
| կազմակերպական |
._______________________________________________________________________.
5. Սույն պայմանագիրը կնքվում է _________________ տարի ժամկետով
«_____» _______________ 199 թ. մինչև «_____» ____________ 199 թ.:
6. Մասնագետի մշտական աշխատավայրը գտնվում է թիվ ____ սենյակում / ______ մասնաշենք, հեռ. _____________/:
7. Մասնագետի համար սահմանվում է 5/6/-օրյա աշխատանքային շաբաթ / 36, 40 ժամ / մեկ/երկու/ ազատ օրով /շաբաթ, կիրակի/: Մասնագետի աշխատակարգը սահմանվում է Գործատուի կողմից` համաձայն բուհի հերթափոխային գրաֆիկի:
8. Մասնագետի համար սահմանվում է ամսական պաշտոնային դրույք ___________ ___________ դրամ:
Լրացուցիչ սահմանվում է նաև`
8.1 Ամսական հավելավճար ______________________ դրամ:
8.2 Պարգևատրում մինչև ______________________ դրամ:
8.3 Խրախուսում` բարձր մակարդակով կատարված որոշակի աշխատանքի համար, մինչև ________________ դրամ:
9. Մասնագետի համար սահմանվում է ամենամյա վճարովի արձակուրդ ___________ աշխատանքային օր տևողությամբ:
10. Մասնագետի աշխատավարձի ինդեքսավորումը, աշխատավարձի և օրենքով սահմանված այլ եկամուտների գումարից գանձվող հարկը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:
11. Մասնագետի աշխատանքային գրքույկում կատարվում է գրանցում, համաձայն ՀՀ գործող աշխատանքային օրենսդրության:
12. Մասնագետը օգտվում է բոլոր երաշխիքներից և իրավունքներից, որոնք սահմանված են ՀՀ գործող աշխատանքային օրենսդրությամբ և բուհի օրինադրությամբ: Մասնագետը սույն պայմանագրի գործողության ընթացքում ենթակա է պետական սոցիալական ապահովագրման բոլոր ձևերին:
13. Պայմանագիր կնքող կողմերի միջև վեճերը լուծվում են Մասնագետի և Գործատուի անմիջական բանակցություններով կամ ՀՀ գործող աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել օրենսդրությամբ սահմանված կարգով`
- կողմերից մեկի նախաձեռնությամբ, եթե մյուս կողմը չի կատարել պայմանագրի պայմանները.
- կողմերի համաձայնությամբ` կապված մասնագետի առաջքաշման հետ:
15. Սույն պայմանագրի կետերը ունեն պարտադիր իրավական ուժ և կարող են փոփոխվել միայն կողմերի համաձայնությամբ:
16. Պայմանագրի փոփոխումները և լրացումները շարադրվում են սույն պայմանագրին կցվող լրացուցիչ համաձայնագրերում, որոնք պայմանագրի անբաժանելի մասերն են:
17. Սույն պայմանագիրը կազմվում է 2 օրինակից, ստորագրվում և պահվում է կողմերից յուրաքանչյուրի մոտ:
18. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, եթե նրանում այլ ժամկետ չի նախատեսված:
19. Հատուկ պայմաններ
ա/ _________________________________________________________________
բ/ _________________________________________________________________
գ/ _________________________________________________________________
ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾԱՏՈՒ
________________________________ _______________________________
/ Ա.Հ.Ա./ /բուհի անվանումը/
Անձնագրի սերիան ________________
________________________________ հեռ. __________________________
տրված «____»______________ 199 թ.
գրանցված _______________________ ՌԵԿՏՈՐ /ՊՐԵԶԻԴԵՆՏ/
________________________________
հեռ. ___________________________ _______________________________
________________________________
/ ստորագրություն / / ստորագրություն/
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ
ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Պայմանագրում նշվում են`
պայմանագիր կնքող կողմերը,
պայմանագրի կնքման նպատակը, առարկան, իրագործվելիք աշխատանքների
որակական և քանակական ցուցանիշները,
պայմանագրի գործողության ժամկետը, աշխատանքի կազմակերպման և
վարձատրման պայմանները,
աշխատանքի ընթացքի հսկման, գնահատման և ընդունման կարգը,
կողմերի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը,
կողմերի ստանձնած պարտականությունների կատարման համար անհրաժեշտ
սոցիալ-կենցաղային և այլ պայմանները,
պայմանագրի գործողության դադարեցման և լուծման հիմքերը:
- Պայմանագրում արտացոլվում են` Մասնագետին առաջադրվող պաշտոնը,
նրան հանձնարարվող աշխատանքների թեմատիկան /տեխնիկական առաջադրանքը/ և
աշխատանքի տարբեր ձևերին ներկայացվող որակական պահանջները, առանձին
բաժինների ծավալները, կատարման ժամկետներն ու հաշվետվության ձևերը:
- Պայմանագիրը կարող է կնքվել մինչև 5 տարի ժամկետով` համաձայն բուհի
օրինադրությամբ սահմանված կարգի: Պաշտոնում առաջին անգամ նշանակվող անձի
համար կարող է սահմանվել փորձաշրջան` մինչև 6 ամիս ժամկետով: Պայմանագրում
նշվում են աշխատանքի բնույթը /հիմնական, համատեղում/ և դրույքի չափը:
- Պայմանագրով իրագործվող աշխատանքը, որպես կանոն, Մասնագետի հիմնական
դրույքն է:
- Մասնագետի աշխատանքային գրքույկում կատարվում է համապատասխան գրանցում
ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
- Գործատուն իրագործում է Մասնագետի աշխատանքի ծավալի, որակի և
կատարման ժամկետների վերահսկողություն: Պայմանագրի իրականացման ժամկետները
խախտելու դեպքում նրա նկատմամբ կիրառում են օրենսդրությամբ սահմանված
ներգործության միջոցները:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ
ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բարձրագույն ուսումնական հաստատությունը մրցույթ է հայտարարում պրոֆեսորադասախոսական տարակարգերի թափուր պաշտոնների զբաղեցման համար:
Մրցույթի անցկացման մասին հայտարարվում է մամուլում: Դիմումնեի ընդունումը կատարվում է հայտարարության հրապարակումից մեկ ամսվա ընթացքում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են դիմում ռեկտորի անունով` կցելով հետևյալ փաստաթղթերը.
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
- գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
- բնութագիր վերջին աշխատավայրից,
- գիտական աշխատանքների և հայտնագործությունների ցանկը:
Տվյալ բուհում աշխատող և մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են դիմում ռեկտորի անունով և գիտական աշխատանքների ու հայտնագործությունների ցանկը:
Պրոֆեսորների մրցույթը անց է կացվում բուհի, իսկ դոցենտների, ասիստենտների և դասախոսներինը ֆակուլտետի /դեպարտամենտի/ գիտխորհուրդներում:
Համաբուհական ամբիոնների պրոֆեսորադասախոսական տարակարգերի մրցույթն անց է կացվում բուհի գիտխորհրդում:
Մրցույթին ներկայացված փաստաթղթերը և թեկնածուի որակական չափանիշները նախօրոք քննարկվում են համապատասխան ամբիոնի նիստում, ընդունված եզրակացությունը ներկայացվում է համապատասխան գիտխորհրդին:
Գիտական խորհրդի նիստում յուրաքանչյուր թեկնածուի համար հրապարակվում են ամբիոնի եզրակացությունը:
Քվեարկության համար գիտխորհուրդը իր կազմից, ոչ պակաս 3 անդամից, ընտրում է ձայներ հաշվող հանձնաժողով, որը հրապարակում է ընտրության արդյունքները ըստ յուրաքանչյուր թեկնածուի:
Մրցույթը անց է կացվում փակ, գաղտնի քվեարկությամբ:
Ձայներ հաշվող հանձնաժողովի արձանագրությունը հաստատվում է գիտխորհրդի կողմից և կցվում մրցույթի նյութերին:
Մրցույթն անցկացնելիս գիտխորհրդի որոշումը համարվում է օրինական եթե մրցույթի անցկացմանը մասնակցել է գիտխորհրդի հաստատված կազմի 2/3-ը: Մրցույթով անցած է համարվում այն թեկնածուն, որը հավաքել է ձայների մեծամասնություն, բայց ոչ պակաս գիտխորհրդի ներկա անդամների ձայների 50 տոկոսը:
Մեկից ավելի թեկնածուների դեպքում բուհի ռեկտորին իրավունք է վերապահվում իր հայեցողությամբ պայմանագիր կնքել նրանցից մեկի հետ:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «16» 12 1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12960084