Սեղմել Esc փակելու համար:
«ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՄԱՆ Ի ...

 

 

040.0046.140397

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«14» մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 1997 թ. թիվ 46

 

i

«ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՀԱՍՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հունաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1995 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Հունաստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ստացված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող հասույթի տնօրինման հարցերը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հունաստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրին (այսուհետև` հուշագիր) համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ստացված 5065,05 տոննա պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող հասույթի տնօրինման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ստացված պարենային ցորենը հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից լիազորված պետական ձեռնարկություններին` այն վերամշակելու և արտադրված ալյուրը հացաթխման նպատակով օգտագործելու համար:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ստացված պարենային ցորենի մեկ տոննան նախարարության կողմից լիազորված պետական ձեռնարկություններում մուտքագրել 217 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով` մուտքագրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ստացված պարենային ցորենի իրացումից գոյացող դրամական միջոցների հավաքագրման և հետագա օգտագործման նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում համապատասխան առևտրային բանկում բացել առանձին` տոկոսադրույքով դրամային հաշիվ և դրա բանկային ռեկվիզիտները հայտնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

մարտի 14-ի թիվ 46 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

«ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՀԱՍՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Հունաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1995 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Հունաստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ստացված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող հասույթի տնօրինման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տնօրինում է հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ստացված պարենային ցորենը և այն սույն կարգին համապատասխան օգտագործման է հանձնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության Բաղրամյանի և Սևանի դուստր ձեռնարկություններին և «Սերմեր» արտադրաառևտրական պետական ձեռնարկությանը (այսուհետև` լիազորված ձեռնարկություններ):

3. Լիազորված ձեռնարկությունները նշված պարենային ցորենի վերամշակումից ստացված ալյուրի և թեփի իրացումից գոյացող գումարները (մեկ տոննա պարենային ցորենի դիմաց` 217 դոլարին համարժեք դրամ փոխանցման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքին համապատասխան) իրացմանը հաջորդող երեք բանկային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև 1997 թվականի մայիսի 5-ը, փոխանցում են համապատասխան առևտրային բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բացած տարանցիկ դրամային հաշվին:

4. Տարանցիկ դրամային հաշվին նշված գումարների փոխանցումն ուշացնելու դեպքում լիազորված ձեռնարկությունները յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում տույժ` ժամկետանց գումարի 0.25 տոկոսի չափով:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տարանցիկ դրամային հաշվում նշված գումարների մուտքագրումից հետո երեք բանկային օրվա ընթացքում դրանք փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատասխանատու է տարանցիկ դրամային հաշվի, դրանում կատարվող ավանդավորումների, նշված հաշվից փոխանցումների, մատյանների, գրառումների և այլ փաստաթղթերի պատրաստման ու վարման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև հաշվետվությունները Հունաստանի կառավարության կամ նրա իրավասու ներկայացուցիչների հետ համաձայնեցված ձևով ներկայացնելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.1997
N 46
Որոշում