040.0048.180397
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 1997 թվականի թիվ 48
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԱՐՏԱՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայկական ԱԷԿ-ի արտանախագծային վթարների դեպքում իրականացվելիք պաշտպանական միջոցառումների կատարելագործման աշխատանքների ժամանակացույցը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների նյութատեխնիկական ապահովման պլանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայպետատոմհսկողությանը ձեռնամուխ լինել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված նախապատրաստական աշխատանքների իրականացմանը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը` Հայկական ԱԷԿ-ի արտանախագծային վթարների դեպքում բնակչության պաշտպանության պլանի հետագա կատարելագործման միջոցառումների պահանջներից բխող առաջարկությունները նախատեսել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագծում:
5. Սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված աշխատանքների համակարգումը և վերահսկողությունը դրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության վրա:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայկական ԱԷԿ-ի արտանախագծային վթարների
դեպքում իրականացվելիք պաշտպանական
միջոցառումների կատարելագործման
աշխատանքների
Հրապարակման ենթակա չէ