Սեղմել Esc փակելու համար:
ԻՋԵՎԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ԾԱԳԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՋԵՎԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ԾԱԳԱԾ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋ ...

 

 

041.0095.180397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 1997 թվականի թիվ 95

 

ԻՋԵՎԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ԾԱԳԱԾ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. 1997 թվականի մարտի 1-ին Իջևանի ներքին գործերի բաժնում ծագած հրդեհի հետևանքները վերացնելու, բաժնի գործունեությունն ամբողջ ծավալով վերականգնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը հատկացնել 150 մլն դրամ` 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, հետևյալ ժամանակացանկով`

 

   մարտին           -   15 մլն դրամ

 

   ապրիլին          -   20 մլն դրամ

 

   մայիսին          -   20 մլն դրամ

 

   հունիսին         -   15 մլն դրամ

 

   հուլիսին         -   25 մլն դրամ

 

   օգոստոսին        -   25 մլն դրամ

 

   սեպտեմբերին      -   30 մլն դրամ

 

2. Հրդեհի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին նյութական օգնություն ցույց տալու նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացնել 6,5 մլն դրամ (յուրաքանչյուրին 500 հազ. դրամի չափով)` 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` գործուն միջոցներ ձեռնարկել Իջևանի ներքին գործերի բաժնի վարչական շենքի վերանորոգման ու դրա աշխատանքների կազմակերպման համար:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.03.1997
N 95
Որոշում