Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ...

 

 

041.0101.190397

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 1997 թվականի թիվ 101

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքմենստանի փորձագետների պատվիրակությունների (30 մարդ) 1997 թվականի մարտի 17-20-ը Երևանում կայանալիք հերթական եռակողմ հանդիպման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի և կազմակերպել եռակողմ հանդիպման լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերի սպասարկման համար հատկացնել «ՌԱՖ» մակնիշի մեկ ավտոմեքենա, ինչպես նաև եռակողմ հանդիպման նիստերն անցկացնելու և մեկ պաշտոնական ճաշկերույթ կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տրամադրել սրահ:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` պատվիրակությունների սպասարկման համար հատկացնել «ՌԱՖ» մակնիշի երկու ավտոմեքենա:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` պատվիրակությունների անդամներին տեղավորել «Արմենիա-1» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

6. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել միջազգային հեռախոսային կապի և ֆաքսի միջոցներ:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պատվիրակությունների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ) կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.03.1997
N 101
Որոշում