Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ) ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ  Ր  Ա  Մ  Ա  Ն

 

15 սեպտեմբերի 1993 թ. թիվ 108

 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

(ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ) ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն ՀՀ Կառավարության 1991 թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «ՀՀ տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին» թիվ 415 և ՀՀ նախարարների խորհրդի 1992 թ. սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի տարածումը թույլատրելու իրավունքը ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահելու մասին» թիվ 496 որոշումների

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ

 

1. Հաստատել «ՀՀ տարածքում արժեթղթերի շուկայի մասնակիցներին (միջնորդներին) արժեթղթերի հետ գործառնություններ իրականացնելու թույլտվության ժամանակավոր կարգը»:

2. Արժեթղթերի շուկայի մասնակիցներին (միջնորդներին) արժեթղթերի հետ գործառնություններ իրականացնելու թույլտվություն տալու հայտերի քննարկման պարտականությունները դնել նախարարության տնտեսական մեխանիզմի, դրամաշրջանառության և արժեթղթերի վարչության վրա:

3. Արժեթղթերի շուկայի մասնակիցներին (միջնորդներին) արժեթղթերի հետ գործառնություններ իրականացնելու թույլտվություն տալու հետ կապված աշխատանքների նկատմամբ հսկողությունը դնել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Վ. Ա. Ավանեսյանի վրա:

 

ՆԱԽԱԳԻԾ

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ԹԻՎ 108 ՀՐԱՄԱՆՈՎ

«15» 09 1993 Թ.

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ

 

ՀՀ-ՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգը մշակված է ՀՀ կառավարության 30.09.92 թ. «ՀՀ-ում արժեթղթերի տարածումը թույլատրելու իրավունքը ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահելու մասին» թիվ 496 և 20.06.91 թ. «ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «ՀՀ տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին» թիվ 415 որոշումներին համաձայն, որով կանոնակարգվում են ՀՀ տարածքում արժեթղթերի շուկայում միջնորդ կազմակերպություններին գործունեության իրականացման համար թույլտվություն տալու գրանցման գործընթացը:

2. Արժեթղթերի շուկայում որպես միջնորդ կազմակերպություններ հանդես են գալիս.

ա) ներդրումային հաստատությունները (ինվեստիցիոն ինստիտուտ),

բ) ֆոնդային բորսաները,

գ) ապրանքա-հումքային բորսաների ֆոնդային բաժինները:

3. Սույն կարգը չի տարածվում ներդրումային հիմնադրամների (ինվեստիցիոն ֆոնդ) և բանկերի վրա:

 

Ներդրումային հաստատություններին արժեթղթերի շուկայում

գործունեության թույլտվություն տալու պայմանները

 

4. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից արժեթղթերի շուկայում գործունեության թույլտվություն տրվում է հետևյալ ներդրումային հաստատություններին.

ա) ներդրումային ընկերություն (ինվեստիցիոն կոմպանիա)

բ) ներդրումային խորհրդատու

գ) միջնորդ (ֆինանսական բրոկեր, դիլեր):

5. Գործունեության թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ներդրումային հաստատությունները ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորվող ստորաբաժանմանն են ներկայացնում դիմում, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) նոտարապես հաստատված հիմնադիր փաստաթղթերը,

բ) սեփական կապիտալի հաշվարկը,

գ) արժեթղթերի առք ու վաճառքի պայմանները,

դ) արժեթղթերի հետ գործառնություններ իրականացնելու համար մասնագետներին տրված որակավորման վկայականի պատճենը,

ե) գրանցման համար գանձվող գումարի վճարման անդորրագրի կամ վճարման հանձնարարագրի պատճենը:

Պարտադիր որակավորման ենթակա են ներդրումային հաստատությունների հետևյալ մասնագետները.

ա) ներդրումային հաստատությունների տնօրենները (կառավարիչները և մենեջերները) և նրանց տեղակալները,

բ) ներդրումային հաստատությունների բաժինների և ստորաբաժանումների ղեկավարները, որոնք անմիջական գործարքներ են իրականացնում արժեթղթերի հետ,

գ) արժեթղթերի հետ անմիջական գործարքներ իրականացնող մասնագետները, որոնք հանդես են գալիս ներդրումային հաստատության անունից:

7. Ներդրումային հաստատության կանոնադրության մեջ անպայման պետք է նշվի, որ տվյալ ներդրումային հաստատությունը պետք է զբաղվի միայն արժեթղթերի գործառնություններով:

8. Այն ներդրումային խորհրդատուները, բրոկերները, դիլերները, որոնք հանդես են գալիս որպես ֆիզիկական անձ կարող են միջնորդական գործունեություն իրականացնել որպես անհատ ձեռներեց` օրենքով սահմանված կարգով գրանցելու և համապատասխան որակավորման վկայական ունենալու դեպքում:

Արժեթղթերի շուկայում գործունեության թույլտվություն ստանալու համար ֆիզիկական անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում դիմում, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) տեղեկանք օրենքով սահմանված կարգով որպես ձեռներեց գրանցվելու մասին,

բ) որակավորման վկայականի պատճենը,

գ) գրանցման համար գանձվող գումարի վճարման անդորագրի կամ հանձնարարագրի պատճենը:

9. Ներկայացված փաստաթղթերը քննարկվում են 15 օրյա ժամկետում:

Գրանցող մարմնի կողմից առարկություններ չլինելու դեպքում տրվում է գործունեության թույլտվություն (ձևը հավելվում է, հավելված թիվ 1):

10. Առարկությունների առկայության դեպքում լիցենզավորող մարմինը այդ մասին գրավոր տեղեկացնում է ներդրումային հաստատության ղեկավարությանը:

Երբ ներդրումային հաստատությունը արժեթղթերի շուկայում համատեղում է ներդրումային մի քանի գործունեություն, ապա յուրաքանչյուր գործունեության համար նրան տրվում է առանձին թույլտվություն:

Եթե ներդրումային ընկերությունը համատեղում է ֆինանսական բրոկերի գործունեությունը, ապա ֆինանսական բրոկերի գործունեությունը պետք է իրականացվի միայն ֆոնդային բորսայի միջոցով:

11. Լիցենզավորման ստորաբաժանման կողմից ներդրումային հաստատության ներկայացրած կանոնադրության մեկ օրինակի վրա դրվում է ՀՀ ֆինանսների նախարարության կնիքը և կանոնադրության բոլոր էջերը ստորագրվում են` վերջում նշելով գրանցամատյանի համարը:

12. Արժեթղթերի շուկայում ներդրումային հաստատությունների գործունեության վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորող ստորաբաժանման կողմից:

13. Վերահսկողության ընթացքում, բացի առևտրական գաղտնիք հանդիսացող տվյալներից, լիցենզավորող ստորաբաժանման պահանջով ներդրումային հաստատությունը պարտավոր է ներկայացնել անհրաժեշտ տվյալներ նրա գործունեության հետ կապված նոր առաջացած հարցերը պարզելու համար:

14. Ներդրումային հաստատությանը տրված պետական թույլտվությունը կարող է դադարեցվել.

ա) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվում են ոչ ճիշտ տվյալներ,

բ) ներդրումային հաստատությունը համարվում է անվճարունակ,

գ) ներդրումային հաստատությունը զբաղվում է նաև այլ տնտեսական գործունեությամբ,

դ) դատական մարմինների վճիռներով` բաժնետերերի կամ հաճախորդներին վնաս պատճառելիս,

ե) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

15. Գործունեության թույլտվության արգելման մասին ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորող ստորաբաժանումը ներդրումային հաստատության ղեկավարությանը տեղեկացնում է գրավոր ձևով:

16. Ներդրումային հաստատությունը իրավունք ունի ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորող ստորաբաժանման որոշումը բողոքարկել դատական կարգով:

 

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Արժեթղթերի շուկայում բորսային գործունեության լիցենզավորումը իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորող ստորաբաժանման կողմից:

18. Ֆոնդային բորսաները և ապրանքային բորսաները ֆոնդային բաժինները լիցենզիան ստանալու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) բորսայի ղեկավարության դիմումը (հայտարարություն) գործունեության թույլտվություն ստանալու համար,

բ) նոտարապես վավերացված բորսայի կանոնադրությունը 2 օրինակից, իսկ ապրանքային բորսաների ֆոնդային բաժինները` ֆոնդային բաժնի կանոնակարգը 2 օրինակից` հաստատված բորսայի ղեկավարության կողմից,

գ) ֆոնդային բորսայում արժեթղթերի հետ գործառնություններ կատարելու կանոնակարգը 2 օրինակից, հաստատված բորսայի ղեկավարության կողմից,

դ) ֆոնդային բորսայի (ապրանքային բորսաների ֆոնդային բաժինների) աշխատակիցների որակավորման վկայականները,

ե) գործունեության թույլտվության համար գանձվող գումարի վճարման անդորրագրի կամ վճարման հանձնարարագրի պատճենը:

19. Ֆոնդային բորսայի կանոնադրությունը (ապրանքային բորսայի ֆոնդային բաժնի կանոնակարգը) և արժեթղթերի հետ գործառնություններ կատարելու կարգը պարտադիր պետք է բովանդակեն հետևյալ կանոնակարգերը.

ա) վաճառքի հրապարակային իրականացման,

բ) բորսային գործարքների կնքման (միայն բորսայի տարածքում և ապրանքային բորսայի ֆոնդային բաժնում), ձևակերպման և գրանցման,

գ) բորսային ժողովների ընթացքում գործարքների գրանցման և դրանց մասին բորսային սակարկությունների մասնակիցներին (ներառյալ գործարքների գինը) լրատվության հաղորդման,

դ) տվյալ ֆոնդային բորսայում (ապրանքային բորսայի ֆոնդային բաժնում) արժեթղթերի կուրսերի գնանշման և գնանշման թույլատրված արժեթղթերի կուրսերի տեղեկագրերի հրապարակման անհրաժեշտության,

ե) բորսայի անդամների, թողարկողների և ներդրողների անհավասար պայմանների կանխարգելման անհրաժեշտության,

զ) անբարեխիղճ գործարքների կնքման կանխարգելման անհրաժեշտության,

է) բորսայի աշխատողների կողմից արժեթղթերի հետ գործարքների իրականացման գաղտնապահական տեղեկատվությունների օգտագործման սահմանափակման,

ը) ֆոնդային բորսաների (ապրանքային բորսաների ֆոնդային բաժինների) անդամներին և աշխատակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, բորսայում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման,

թ) բորսայի անդամների իրավունքների և պարտականությունների,

ժ) բորսայի անդամների, բորսայի և նրա անդամների, բորսայի անդամների և հաճախորդների, բորսայի անդամների և ծառայողների միջնորդների (բրոկերների) միջև վեճերի լուծման, ինչպես նաև այդպիսի վեճերի բողոքարկման իրավունքի,

ի) ֆոնդային բորսայի (ապրանքային բորսայի ֆոնդային բաժնի) ղեկավար մարմինների ընտրության և նրանց կողմից սեփական ֆունկցիաների իրականացման,

լ) ֆոնդային բորսայի (ապրանքային բորսայի ֆոնդային բաժնի) անդամների կողմից արժեթղթերի հետ գործառնություններ կատարելու նկատմամբ ֆոնդային բորսայի (ապրանքային բորսայի ֆոնդային բաժնի կողմից վերահսկողության մեխանիզմի,

խ) ֆոնդային բորսայի (ապրանքային բորսայի ֆոնդային բաժնի) կողմից արժեթղթերի առք ու վաճառքի կազմակերպման և անցկացման,

ծ) ֆոնդային բորսայում (ապրանքային բորսայի ֆոնդային բաժնում) արժեթղթերի վաճառքի թույլտվության` ինչպես նաև դրանց վաճառքից դուրս հանելու,

կ) ֆոնդային բորսայի (ապրանքային բորսայի ֆոնդային բաժնի) գործունեության ֆինանսավորման աղբյուրների,

հ) բորսային վճարների հավաքագրման կարգի և չափի,

ձ) արժեթղթերի հետ կատարվող գործարքներից հարկերի վճարման կարգի,

ղ) կնքված գործարքների հաշվարկների փոխադարձ ստուգման կարգի:

20. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բորսային գործունեության պետական թույլտվությունը կարող է մերժվել եթե ֆոնդային բորսայի կանոնադրությունը (ապրանքային բորսայի ֆոնդային բաժնի կանոնակարգը), արժեթղթերի հետ գործառնություններ կատարելու կարգը չեն ապահովում սույն կարգի պահանջները:

21. Գործունեության թույլտվությունը տրվում է ներկայացված փաստաթղթերի նկատմամբ առարկությունների բացակայության դեպքում` 20 օրյա ժամկետում:

Առարկությունների բացակայության դեպքում ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորող ստորաբաժանման կողմից բորսային տրվում է գործունեության պետական թույլտվություն (ձևը հավելվում է, հավելված թիվ 2):

Բորսայի կանոնադրության մեկ օրինակի վրա դրվում է ՀՀ ֆինանսների նախարարության կնիքը և կանոնադրության բոլոր էջերը ստորագրվում են` վերջում նշելով գրանցամատյանի համարը (գրանցամատյանի ձևը, հավելվում է հավելված թվի 3):

22. Առարկությունների առկայության դեպքում ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորող ստորաբաժանումը այդ մասին գրավոր ձևով տեղեկացնում է բորսայի ղեկավարությանը:

23. Արժեթղթերի շուկայում գումարների և ապրանքների բորսաների ֆոնդային բաժինների, գործունեության վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորող ստորաբաժանման կողմից:

24. Վերահսկողության ընթացքում, բացի առևտրական գաղտնիք հանդիսացող տվյալներից, լիցենզավորող ստորաբաժանման պահանջով, ֆոնդային բորսաների (ապրանքային բորսաների ֆոնդային բաժինները) պարտավոր են ներկայացնել անհրաժեշտ տվյալներ նրա գործունեության հետ կապված նոր առաջացած հարցերը պարզելու համար:

25. Ֆոնդային բորսաներին (ապրանքային բորսաների ֆոնդային բաժիններին) տրված պետական թույլտվությունը կարող է դադարեցվել, երբ.

ա) ֆոնդային բորսան (ապրանքային բորսայի ֆոնդային բաժինը) հրաժարվում է ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացնել նրա կողմից պահանջվող բոլոր կարգի փաստաթղթերը (բացի առևտրական գաղտնիք հանդիսացող տվյալներից),

բ) ֆոնդային բորսան (ապրանքային բորսայի ֆոնդային բաժինը) հրաժարվում է վերացնել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հայտնաբերված թերությունները,

գ) ֆոնդային բորսայի (ապրանքային բորսայի ֆոնդային բաժնի) կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ և այդ մասին տեղյակ չի պահվել ՀՀ ֆինանսների նախարարությանը 15-օրյա ժամկետում:

26. Գործունեության արգելման մասին ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորող ստորաբաժանումը այդ մասին բորսայի ղեկավարությանը տեղեկացնում է գրավոր ձևով:

27. Բորսան իրավունք ունի ՀՀ ֆինանսների նախարարության որոշումը բողոքարկել դատական կարգով:

 

ՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

28. Արժեթղթերի շուկայի մասնակիցներին արժեթղթերի հետ գործառնությունների իրականացնելու թույլտվություն ստանալու համար գանձվում է վճար հետևյալ չափերով`

ա) ֆոնդային բորսաների համար` նվազագույն աշխատավարձի 10-պատիկ չափով,

բ) ներդրումային հաստատությունների համար (որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ)` նվազագույն աշխատավարձի 5-պատիկ չափով,

գ) ֆիզիկական անձանց համար` նվազագույն աշխատավարձի 3-պատիկ չափով:

29. Արժեթղթերի շուկայի մասնակիցները թույլտվությունը ստանում են նշված վճարը հանրապետական բյուջեի 12 բաժնի 25 պարագրաֆի 62 սիմվոլին մուծելուց և կտրոնը ֆինանսների նախարարության գրանցման բաժին ներկայացնելուց հետո:

30. Գրանցող մարմինը իրականացնում է թույլտվությունների հաշվառում հատուկ գրանցամատյանում (ձևը հավելվում է` հավելված 3) ըստ ներդրումային հաստատությունների (որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ), ֆիզիկական անձանց և ֆոնդային բորսաների (ապրանքային բորսաների ֆոնդային բաժինների):

Գրանցամատյանում մտցված տեղեկությունների մասին արժեթղթերի շուկայի մասնակիցները պարտավոր են ժամանակին տեղյակ պահել գրանցման մարմնին գրանցամատյանում անհրաժեշտ ճշգրտումներ մտցնելու համար:

31. Գրանցամատյանի բոլոր էջերը պետք է համարակալված լինեն և վերջում կնքված ՀՀ ֆինանսների նախարարության կնիքով և նախարարության գործերի կառավարիչի ստորագրությամբ:

32. Առանց ֆինանսների նախարարության գրանցող մարմնի տրված համապատասխան թույլտվության արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող մասնակիցների նկատմամբ կիրառվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ:

33. Արժեթղթերի շուկայում մասնակիցների թույլտվության պայմանների, ինչպես նաև մասնակիցների կողմից օրինականության պահպանման նկատմամբ հսկողությունը դրվում է ՀՀ ֆինանսների նախարարության գրանցող մարմնի և համապատասխան ֆինանսական բաժինների վրա:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

«____» _______________ 199 Թ.

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ) _______________________________________________

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ ...........................

 

ՏՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ...........................

 

ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՑԵՆ .......................

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ .......................... քաղաքացիների հետ

 

աշխատելու իրավունքով, առանց քաղաքացիների հետ աշխատելու իրավունքի

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ

              ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                   Ա. ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

«____»_________________199 Թ.

 

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ (ՖՈՆԴԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ) ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ .............................

 

ՏՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ .............................

 

ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՑԵՆ .........................

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ

           ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                         Ա. ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԻՋՆՈՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

________________________________________________________________________

ՄԻՋՆՈՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  |    ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ ԵՎ | ԿԱՆՈՆԱԴԻՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆ ԵՎ   |    ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ  |        ՉԱՓԸ

ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ        |                       |

 

հեղինակների կողմից

-------------------------------------------------------------

նորմատիվ ակտը չի գրանցվել

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
15.09.1993
N 108
Կարգ